TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել նաև Քոչարյանի հետ. Էդուարդ Շարմազանով

14:33 29.08.2018

«Ընդդիմությունը պետք է կոնսոլիդացվի իր գաղափարների շուրջ, և եթե Ռոբերտ Քոչարյանի օրակարգը համընկնի ՀՀԿ օրակարգի հետ, մենք պատրաստ ենք այս պայքարում համագործակցել նաև Քոչարյանի և ո´չ միայն նրա հետ»,- օգոստոսի 29-ին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իր խոսքում նա նաև նշեց, որ ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է, որը մշտապես կոնսոլիդացվում է իր գաղափարների […]

̰
Երևանի ՋԷԿ-ի աշխատանքները դադարեցվել են. այն նորոգվում ու վերազինվում է

14:27 29.08.2018

Երևանի ՋԷԿ-ի աշխատանքներն արդեն քանի օր է՝ դադարեցվել են: Պատճառը ջերմաէլեկտրակայանի նորոգման ու վերազինման աշխատանքներն են: Այս մասին լրագրողներին հայտնել է «Երևանի ՋԷԿ» ընկերության տեխնիկական տնօրեն Արկադի Գևորգյանը: Նրա փոխանցմամբ՝ նորոգման և վերազինման աշխատանքները նախատեսում են ավարտել սեպտեմբերի 25-ին: «Աշխատանքներն իրականացվում են՝ համաձայն նախապես հաստատված գրաֆիկի: Ունենք միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչներ: Բոլոր ջանքերը գործադրվում են, որպեսզի […]

̰
Փաշինյանը  վարչապետ է դարձել շանտաժի և սպառնալիքի ալիքի տակ. Էդուարդ Շարմազանով

14:25 29.08.2018

«Այսօրվա կառավարությունը չի իրականացնում քայլեր, որոնք բխում են Հայաստանի ու Արցախի անվտանգությունից, գնալով ՀՀ միջազգային հեղինակությանը վնասում է, որքան էլ, որ խոսում են ներդրումների ավելացման, թռիչքային զարգացման, Ռուսաստանի ու ՄԱՆ-ի հետ հարաբերությունների  զարգացման մասին»,- օգոստոսի 29-ին՝ ՀՀ ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը որպես իր ասածի ապացույց՝ մեջբերեց, […]

̰
ՌԴ որոշ տարածքներից խոզերի ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ կգործեն

14:22 29.08.2018

Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով ժամանակավորապես գործում են որոշակի սահմանափակումներ։ Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքից: Մասնավորապես 2018 թվականի օգոստոսի 28-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս […]

̰
Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը մեզ համար նորություն չէր. Էդուարդ Շարմազանով

14:14 29.08.2018

«Ապրիլի 17-ին ճիշտ էր, որ այս խորհրդարանը վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին: Մեր սխալներն այլ տեղ են եղել, գուցե 17-ից հետո»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությանը՝ կապված Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական փոփոխությունների և երրորդ ժամկետ գնալու […]

̰
ՀՀԿ-ն երբեք համագործակցությունից չի խուսափել. Վահրամ Բաղդասարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին

13:56 29.08.2018

«Հանրապետական կուսակցությունը որևէ մեկ անգամ որևէ համագործակցությունից չի խուսափել՝ դա կլինի ընդդիմադի՞ր, թե՞  նոր ստեղծվող: Ռոբերտ Քոչարյանը, երբ կլինի քաղաքական նոր ուժ, երբ կներկայանա քաղաքական դաշտում, կքննարկենք: Դուք տարբեր կոնտեքստով նայեք համագործակցությանը: Դա չի նշանակում միայն կոալիցիա, համագործակցությունը շատ լայն հասկացություն է»,- օգոստոսի 29-ին, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված Ռոբերտ Քոչարյանի հնարավոր համագործակցության հետ, ասել […]

̰
Մի շարք հանքարդյունաբերողներ զգուշացումներ են ստացել. էներգետիկայի նախարար

13:39 29.08.2018

Հանքարդյունաբերության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը խիստ է: Այս մասին 100 օրվա աշխատանքն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ կատարվել է խոր ուսումնասիրություն, թե ինչ է տիրում հանքարդյունաբերության ոլորտում: «Ինձ համար շատ կարևոր էր մետաղական հանքավայրերի կողմից շահագործման ենթակա հանքավայրերի իրավիճակը. արդյո՞ք կատարում են […]

̰
Հավելյալ ջրառի դեպքում կունենանք 600-700 միլիոն դրամի հավելյալ գումար. նախարար

13:31 29.08.2018

Սևանա լճից հավելյալ ջրառի դեպքում «Սևան-Հրազդան կասկադ» ՀԷԿ-ը հավելյալ էներգիա կարտադրի, ու հավելյալ գումարներ կկուտակվեն: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Եթե Ազգային ժողովի կողմից հավանության արժանանա մինչև 40 միլիոն խմ ջրի բացթողումը, մենք կունենանք մոտավորապես 600-700 միլիոն դրամի հավելյալ գումար: Կառավարությունում այս հարցի […]

̰
Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել Հայաստանը. Վահրամ Բաղդասարյան

13:28 29.08.2018

«Սերժ Սարգսյանի՝ ընտանիքով Հայաստանը լքելու մասին լուրերը ֆանտաստիկայի ժանրից են»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչելուն, ապա Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ որքան տեղեկություն ունեն բոլորը մամուլի հայտարարություններից, այդքան էլ իրենք ունեն: «Եթե պաշտոնական […]

̰
Թո՛ղ բարով մաշի Սահմանադրությունը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին

13:23 29.08.2018

«Թո՛ղ բարով մաշի»,- ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսպես կարճ պատասխանեց լրագրողի այն հարցին, որ ի սկզբանե խոսակցություններ էին գնում, որ Սահմանադրությունը կարվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հագով, իսկ հիմա այն դարձավ Նիկոլ Փաշինյանի հագով: Արդյո՞ք չեն փոշմանել: «Վարչապետի հայտարարությունների մեջ նշվել է, որ պետք է լիազորությունների բաշխում կատարվի. և´ ԱԺ, և´ […]

̰
Դատախազության աշխատանքային խումբը կհետևի ընտրական հնարավոր իրավախախտումներին

12:58 29.08.2018

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Խմբի ղեկավար է նշանակվել գլխավոր […]

̰
Պետությունն ամեն ինչ անելու է՝ աջակցելու այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը. նախարար

12:55 29.08.2018

Էներգետիկայի նախարարությունն առաջարկություն կներկայացնի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի մինչև 2020 թվականի հունվարի 1-ը 100 մգվտ հզորությամբ արևային կայաններ կառուցվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Նման հզորությամբ արևային կայանների կառուցումը պայմանավորել ենք հետևյալ ձևաչափով՝ մինչև 5 մգվտ տեղակայվող կայանների համար կսահմանվի բնական ջրհոսքերի […]

̰
Ինչպե՞ս անվտանգ հասնել դպրոց և տուն. խորհուրդներ՝ Ոստիկանությունից

12:53 29.08.2018

Լավ սովորելը պարտադիր է, սակայն պետք է նաև իմանալ՝ ինչպես անվտանգ հասնել դպրոց և տուն: Ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ որտեղ մանուկներին անվտանգ երթևեկության մի քանի խորհուրդ է տալիս:

̰
Այս ամռանն ունեցել ենք էլեկտրաէներգիայի՝ անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ սպառում. Արթուր Գրիգորյան

12:43 29.08.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց, որ իր համար ատոմակայանի գործարկումից հետո հաջորդ հրատապ խնդիրը կապված է եղել էլեկտրաէներգիայի սպառման մեծ ծավալների հետ: «Այս տարի ամռանն ունեցանք էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում՝ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չէր եղել, որ ամռան ամիսներին Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի էլեկտրաէներգիայի սպառումը օրական […]

̰
Ինձ համար առաջնահերթ խնդիր էր ատոմակայանը ժամանակին գործարկելը. Արթուր Գրիգորյան

12:33 29.08.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց, թե այդ ընթացքում ինչ աշխատանքներ է իրականացրել, և թե նախաձեռնված ծրագրերից որոնք ունեն շարունակական բնույթ: Նա ասաց, որ պաշտոնավարման պահին իր առջև առաջնահերթ խնդիր է դրել՝ ուսումնասիրել, թե ի՞նչ են ձեռք բերել նախարարությունում, ի՞նչ ծրագրեր կան, ի՞նչ վիճակում են դրանք, արդյո՞ք իրականանալի […]

̰
Ո՞ րն է էներգետիկայի նախարարի կարևոր ձեռքբերումը. Արթուր Գրիգորյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը

12:31 29.08.2018

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն իր 100 օրվա գործունեության կարևոր ձեռքբերումներից մեկն է համարում էլեկտրաէներգիայի և գազի սակագների իջեցման ուղղությամբ բանակցություններ տանելն ու կոնկրետ արդյունքների հասնելը: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Հուլիսի 1-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ բանակցությունների արդյունքում եկանք այն եզրակացության, որ հուլիսի 1-ից սոցիալապես […]

̰
Ո՞ւր է գնացել հավելյալ 56 մլն խմ ջուրը. Հայկ Բաբուխանյան

12:11 29.08.2018

Խորհրդարանի օգոստոսի 29-ի արտահերթ նիստում Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը դիմեց հիմնական զեկուցող, Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին: Պատգամավորն ասաց, որ խիստ դժգոհ է քննարկման այն ձևից, որը տեղի է ունենում, քանի որ իրենք այստեղ խոսում են և հարցեր բարձրացնում պատասխաններ ստանալու համար, սակայն ինքը […]

̰
ՀՀ բոլոր կառավարությունների դժբախտությունը այն է եղել, որ փորձել են լուծել օրվա խնդիր. Արամ Սարգսյան

11:53 29.08.2018

Խորհրդարանը օգոստոսի 29-ին շարունակել է արտահերթ նիստը՝ Սևանից լրացուցիչ ջրառ կատարելու հարցով: «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանն իր մտահոգությունը հայտնեց Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտության հետ կապված: «Համոզված եմ, որ ՀՀ բոլոր կառավարությունների, բացառությամբ Խորհրդային Հայաստանի՝ 60-ականներից հետո եղած կառավարության, դժբախտությունն այն է եղել, որ փորձել ենք լուծել օրվա խնդիր, լավագույն դեպքում՝ տարվա խնդիր, այս հարցն էլ […]

̰
Մաքսազերծման գործընթացում նոր խնդիրներ են առաջացել. Սերգեյ Բագրատյան

11:48 29.08.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանի օգոստոսի 29-ի արտահերթ նիստում հանդես եկավ հայտարարությամբ: Նա նշեց, որ իրենց խմբակցություն են դիմել փոքր և միջին գործարարության ներկայացուցիչներ՝ մի հարցով, այն է՝ մաքսազերծման գործընթացում բազմաթիվ նոր խնդիրներ են առաջացել: Բագրատյանի խոսքով՝ գործարարները դժգոհել են, որ մաքսային սահմանով տեղափոխվող 1 կգ ապրանքի արժեքը թանկացել է 2 դոլարով: «Հրավիրում […]

̰
Սեպտեմբերից Վրաստանից Հայաստան վերգետնյա տրանսպորտով հացահատիկի տեղափոխումը կարգելվի

11:37 29.08.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խորհրդարանի օգոստոսի 29-ի արտահերթ նիստում հանդես եկավ հայտարարությամբ: Նա հայտնեց, որ Վրաստանում սեպտեմբերի 15-ից ուժի մեջ է մտնում Կառավարության որոշումը, համաձայն որի՝ հացահատիկն այլևս Հայաստան չի կարող մտնել վերգետնյա տրանսպորտով: Մարուքյանն ասաց, որ խոսել է Վրաստանում գործող տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ, վերջիններս հաշվարկել են, ասում են՝ տոննայի մեջ 50 դոլար […]

̰
Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծն ընդունվեց

11:28 29.08.2018

Խորհրդարանն օգոստոսի 29-ի նիստում ձայների 80 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ համաձայն այդ նախագծի՝ նախատեսվում է այս տարի գյուղացիական տնտեսություններին օգնելու՝ ոռոգման ջուր տրամադրելու համար Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել: Կառավարությունը նշել է, որ սա անհրաժեշտ քայլ է, […]

̰
Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

10:41 29.08.2018

ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամաններով Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ նշանակվել են համապատասխան պաշտոններում, ինչպես նաև ստացել են սպայական կոչումներ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբ Սարգսյանը նշանակվել է Վայոց ձորի փրկարարական վարչության պետ: Տավուշի ՄՓՎ Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ գնդապետ Վաղինակ Հովսեփյանը նշանակվել է Տավուշի ՄՓՎ ճգնաժամային […]

̰
Գիտելիքի ու դպրության օրը ՀՀ նախագահի նստավայրի դռները բաց կլինեն երեխաների համար

10:26 29.08.2018

Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սեպտեմբերի 1-ին` ժամը 14:00-ից մինչև 18։00-ը,  Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները կբացվեն երեխաների և նրանց ծնողների առաջ: Նրանց տրամադրության տակ կլինեն նախագահական նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մինչ այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Հանրապետության նախագահի նստավայրի առավոտյան հյուրերը կլինեն մանկատների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների սաները, սոցիալապես անապահով […]

̰
Ոստիկանությունը՝ Ձորաղբյուրում կատարված ավազակային հարձակման մասին

09:54 29.08.2018

Օգոստոսի 28-ին՝ ժամը 23։00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված և զինված 3 անձինք: Գոռ Մ.-ն և հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 7 մարզում

09:36 29.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Էմինի փ. 5, 6, 7 շենքերը և 1Ա-21 սեփական տները, Քեռու փ. 77-99 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սեբաստիա, Ոսկանյան, Հովնաթան, Մալաթիա թաղամասերը, Հաղթանակ 5փ., 5փ. 2-րդ նրբանցքը, 7փ., […]

̰
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի, Կոտայքի և Արմավիրի մարզերում

09:21 29.08.2018

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 29-ին՝ ժամը 09։00-21։00-ն, կդադարեցվի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը: Կդադարեցվի, մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում՝ Գագարին, Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀԷՑ-ի կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ս.թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 11։00-17։00-ն,  կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ […]

̰
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա հարձակված անձանցից մեկը վնասազերծվել և ձերբակալվել է․ նոր մանրամասներ

09:06 29.08.2018

Նոր մանրամասներ են ի հայտ եկել Ձորաղբյուրում օգոստոսի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակումից։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Facebook-ի իր էջում գրել է. «2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել  Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման […]

̰
Կոտայքում հարձակվել են Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա. կան վիրավորներ

07:26 29.08.2018

Անցած գիշեր Կոտայքի մարզում կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ինքնաձիգերով զինված 3 անձինք Ձորաղբյուրում հարձակվել են դատական համակարգի հայտնի դեմք Արման Մկրտումյանի տան վրա։ Աղբյուրի տեղեկություններով՝ կան վիրավորներ, այդ թվում՝ Արման Մկրտումյանը։ Ձորաղբյուր են մեկնել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետերը։ Ժամանել են նաև Հայաստանի […]

̰
Չնայած Մերկելի հուսադրող այցին Հայաստան՝ նա չասաց ցեղասպանություն բառը. Հարութ Սասունյան

07:20 29.08.2018

Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելեց Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ նրա այցը Հայաստան և հանդիպումները ղեկավարության հետ շատ կառուցողական էին: Այս մասին գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելեց Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ նրա […]

̰
Ի դեմս Բիլզերյանների՝ կունենանք Արցախի հիմնախնդիրները բարձրաձայնող նոր «դեսպաններ». Արցախի ՄԻՊ

01:00 29.08.2018

Բիլզերյանների ընտանիքի՝ Արցախ կատարած այցի արդյունքում մենք կունենանք շատ ավելի գիտակից և տեղեկացված նոր «դեսպաններ», որոնք կարող են հարկ եղած դեպքում խոսել Արցախի հիմնախնդիրների մասին: Այդ մասին news.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հակադարձելով  ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի հետ կապված քննադատություններին: Ըստ Մելիքյանի՝ մարդիկ չեն պատկերացնում՝ […]

̰
BACK_TO_TOP