20:29 29.08.2018
«Ազատամարտիկների դաշինք»-ը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով աջակցել ներկայումս առողջական լուրջ խնդիրներ ունեցող ազատամարտիկ, ՀԱԿ վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանին:
Ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ.
«Մեծարգո պարոն վարչապետ, մեր նամակ-դիմումը մի մարդու մասին է, ով հուլիսի 13-ից գտնվում է կյանքի ու մահվան սահմանագծին։ Խոսքը մեր մարտական ընկեր Մյասնիկ Ժորայի Մալխասյանի մասին է։ Նա 1988թ. Ղարաբաղյան շարժման Ապարանի տարածաշրջանի հիմնադիրներից մեկն էր, իսկ 1989թ.-ից կամավորական ջոկատի առաջին շտաբի պետը։ Հերոսական մարտական ուղի անցած մեր մարտական ընկերը պատերազմից հետո երեք անգամ ընտրվեց ԱԺ պատգամավոր, որտեղ նա բարձր պահեց ազատամարտիկի ու ազգի նվիրյալի իր կերպարը։
Պարոն վարչապետ, Ձեզ հետ նա ևս իր սկզբունքայնության պատճառով 2008թ. մարտի 1-ից հետո քաղբանտարկյալի կարգավիճակում էր։ Թե՛ պատերազմի ժամանակ, և թե՛ հետպատերազմյան բազում հոգեբանական վիճակները երևի պատճառ դարձան առողջական այն վիճակին, որում գտնվում է մեր մարտական ընկերը։
Մեծարգո պարոն վարչապետ, մենք, ի դեմս Ազատամարտիկների դաշինքի, ամբողջ ազատամարտիկների անունից խնդրում ենք Ձեզ և բոլոր համապատասխան գերատեսչություններին աջակցել մեր մարտական ընկերոջ կյանքը փրկելու հարցում։
Հուսով ենք կարձագանքեք մեր խնդրանքին։
Հարգանքներով՝ Ազատամարտիկների դաշինքի խորհուրդ»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...