TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ջրի դեֆիցիտի ակնկալումը եղել է տարվա սկզբից. Ինեսա Գաբայան

12:45 28.08.2018

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն օգոստոսի 28-ին խորհրդարանի արտահերթ նիստում դիմեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու հարցի հիմնական զեկուցող, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին: Նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ չգրանցված հողատարածքների մասին, ապա հետաքրքրվեց՝ ո՞ր պահից իմացան դրանց մասին, ինչպես նաև՝ ո՞ր պահից իմացան, որ Սևանից լրացուցիչ ջրառ պետք է կատարվի: Գաբայանը նշեց, որ չգրանցված […]

̰
Առաջին անգամն է, որ պետական պաշտոնյան այս հանձնաժողովում իսկապես խոսում է խնդիրներից. Լենա Նազարյան

12:38 28.08.2018

Առաջին անգամն է, որ պետական պաշտոնյան այս հանձնաժողովում իսկապես խոսում է խնդիրներից՝ ներկայացնելով կոնկրետ փաստեր, բացահայտելով մեզ համար իրական խնդիրները թվերով, այլ ոչ թե փորձում է հարցը կոծկել: Այս մասին այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը: Նշենք, որ […]

̰
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը կաշառքի և խարդախության դեպք է բացահայտել. Արծրուն Հովհաննիսյան

12:31 28.08.2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ 2018 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Մ.Ռ.-ն և քաղաքացի Ա.Մ.-ն նախնական համաձայնության գալով միմյանց հետ՝ զորամասում աշխատանքի տեղավորելու պատրվակով քաղաքացի Ն.Ա.-ից զգալի չափի գումար հափշտակելու պահին բռնվել և Երևան քաղաքի Աթոյան փողոցից բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, տեղեկացնում է […]

̰
Սերգեյ Բագրատյանը Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտության հիմնավորումները խոցելի է համարում

12:24 28.08.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն օգոստոսի 28-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դիմեց Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին՝ ընդգծելով, թե Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտության մասին խոսելիս միաժամանակ չեն ներկայացնում մի շարք կարևոր մանրամասներ: Պատգամավորն ընդգծեց՝ չեն ներկայացնում, թե նախորդ 100 մլն խմ-ն ինչ նպատակով է օգտագործվել, իմաստ ունեցե՞լ է այդ ջրառը, թե՞ ոչ: Բագրատյանի […]

̰
Յարգած են Նուպար Օզանեանի յիշատակը. Հայազգի հերոսը զոհուած էր «ԻԿԻԼ»ի դէմ պայքարած ատեն  

12:05 28.08.2018

Երեւանի  մէջ հոգեհանգստեան  պաշտօն կատարուած է Սուրիոյ մէջ տարի մը առաջ զոհուած Նուպար Օզանեանի յիշատակին։ Այս մասին  Shantnews -ին յայտնեցին Օզանեանի հարազատները։ Սուրիոյ քրտական շրջանակներուն մօտ մեծ յարգանքի արժանացած հայ մարտիկը ծնած է Թուրքիա։ Նախնական կրթութիւնը ստացած է Պոլսոյ Սկիւտար շրջանի Սուրբ Խաչ դպրեվանքէն  մերս։ Քէմալական իշխանութիւններուն օրօք  Թուրքիոյ  փոքրամասնութիւններուն հանդէպ  ընթացք առած բռնաճնշումներուն դէմ պայքարելու […]

̰
Այսօր այն օրը չէ, երբ կարելի է առանց Սևանի` ոռոգելի տարածքները ջրով ապահովել. Ինեսա Գաբայան

12:00 28.08.2018

Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը նշեց, որ իր համար էլ դժվար էր այս հարցի նախաձեռնող կողմ լինել՝ այն գիտակցությամբ, որ Սևանը մեր քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարն է, և աչքի լույսի պես պետք է պահել այն: Գաբայանը կարծիք հայտնեց, որ ապագայում լճից ոչ միայն հավելյալ, այլև ոռոգման […]

̰
Շարունակվում են Ֆրանկոֆոնիայի միջոցառման նախապատրաստական աշխատանքները. Աննա Նաղդալյան

11:58 28.08.2018

ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է սեպտեմբերին կայանալիք միջոցառումներն ու այցերը: Աննա Նաղդալյանը նշել է, որ սեպտեմբերին գործնական այցով այստեղ է գտնվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայել Ժանը: Նա ասել է, որ սեպտեմբերին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելելու է Ժնև՝ մասնակցելու Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանին: Սեպտեմբեր ամսին նաև տեղի է […]

̰
Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացն ընթանում է նախատեսված կարգով. Աննա Նաղդալյան

11:43 28.08.2018

ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացին: «Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը, և ամեն ինչ ընթանում է ըստ կարգի: Դեռ 2015թ.-ի սեպտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ երկրները որոշել են, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնեն անդամ երկրները, և դա կլինի ռոտացիոն կարգով: Ըստ այդ կարգի՝ պաշտոնը […]

̰
Մեր դռները բաց են լինելու երիտասարդ մասնագետների համար. Սուրեն Պապիկյան

11:35 28.08.2018

Առաջիկա կես տարում տարածքային կառավարման և զարգացման նախարարության դռները բաց են լինելու երիտասարդ մասնագետների համար. մենք ինքնադրսևորվելու և պետական կառավարման համակարգի աշխատանքին ծանոթանալու հարթակ ենք ստեղծել նոր սերնդի համար: Այս մասին Facebook-ում գրել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: https://www.facebook.com/papikyan.suren/posts/869371109938425?__xts__[0]=68.ARBq0R5scQ_caRUeFb5xcJPC3-8Slcazh16EylsUGuyOTVYo9TjkeuxXMVHBM0MDI9soJPzAlW1BVkGIbMFYZmESNHHHvX0d01pRPCksd9I_u5oVJtU3pu4gte-rV-kiOZYc6R4&__tn__=-R

̰
«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

11:33 28.08.2018

ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 28-ի արտահերթ նիստում քննվում է Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու հարցը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց` «Ծառուկյան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի մանդատը փոխանցել «Ծառուկյան» դաշինքի համապետական ցանկի հերթական հաջորդ թեկնածուին՝ Այծեմնիկ Օհանյանին:

̰
ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցի դիտարկման դեպքում Հայաստանը կկիրառի վետոյի իր իրավունքը. ԱԳՆ

11:30 28.08.2018

ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում խոսել է մի շարք հարցերի շուրջ: Նա նաև անդրադարձել է Անգելա Մերկելի այցին. «Ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են և՛ ներդրումներին, և՛ համատեղ ծրագրերին: Հայկական կողմը պիտի ներկայացնի հստակ առաջարկներ, քննարկվել է վիզաների ազատականացման հարցը: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, պետք է նշեմ, որ Գերմանիան […]

̰
Քրգործեր հարուցվում են ըստ փաստերի, ոչ թե մեր նախասիրությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Սամվել Ֆարմանյանին

11:28 28.08.2018

Խորհրդարանի օգոստոսի 28-ի արտահերթ նիստում քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով անդրադարձավ իր քրոջ՝ Շիրակի պետհամալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հարուցված քրգործին: Ըստ Ֆարմանյանի՝ այդ գործն առնչվում է իրեն՝ որպես ԱԺ պատգամավորի: Նրա խոսքով՝ փաստաբանների կողմից համապարփակ տեղեկատվություն է ներկայացվել, որը ևս մեկ անգամ ապացուցում է՝ անհիմն, շինծու գործ […]

̰
Արմավիր-Երևան երթուղին իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս»-ն աշխատում է բնականոն հունով

11:20 28.08.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում նոր մանրամասներ է ներկայացրել Արմավիր-Երևան երթուղու վարորդների գործադուլից հետո ստեղծված իրավիճակից: «Այժմ գտնվում եմ Արմավիրում: Հիշում եք` երեկ գործադուլ էին սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները՝ երթուղում ապօրինի աշխատող սպիտակ պետհամարանիշերով փոխադրողների գործունեությունը կասեցնելու նպատակով: Ինչպես երեկ պայմանավորվել էինք, բացառելով ապօրինությունը , ըստ օրենքի, […]

̰
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրանցքից

11:08 28.08.2018

Օգոստոսի 28-ին՝ ժամը 08:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի գերեզմանատանը հարակից «Շիրակ ջրառ» ջրանցքի մեջ մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ա. Պ.-ին (ծնված 1990 թ.) դուրս են բերել ջրանցքից:

̰
Ամրապնդվում է ճգնաժամային և ռազմական իրավիճակներում ՄԻՊ աշխատանքի ուղղությունը

10:33 28.08.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-ից 26-ը, միջազգային փորձագետների մասնակցությամբ, կազմակերպվել են վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնք նվիրված են ճգնաժամային, կոնֆլիկտային և ռազմական իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, բոլոր հարցերը ներկայացվել են Պաշտպանի կարգավիճակի տեսանկյունից: Դասընթացի ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր՝ կապված ճգնաժամային և ռազմական իրավիճակներում […]

̰
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

09:30 28.08.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 08։00-15։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Բերդկունք, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 8 մարզում

09:12 28.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Գյուլբենկյան փ. 3-21, 19/1, 19/3 սեփական տները, 14Ա, 16Բ շենքերը, Բաղրամյան պող. 2-րդ փակ. 8 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր Արեշ 7-րդ փ. 47-62, 42-րդ փ. 3-53 սեփական տները, 42-րդ […]

̰ ̰
Ապօրինի ծառահատման կասկածանքով փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին

00:07 28.08.2018

Օգոստոսի 25-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի փայտանյութ տեղափոխելու վերաբերյալ տեղեկություններ ստանալով` Մարց-Թումանյան ճանապարհի խաչմերուկում կանգնեցրել են Վանաձորի բնակիչ Աշոտ Ա.-ի «Իվեկո» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 4,5 խմ փայտանյութով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, համապատասխան փաստաթուղթ նա չի ներկայացրել: Հայտարարել է, որ փայտանյութն իրենն է: Պարզվել է, որ […]

̰
Շնագայլերի ուղղությամբ կրակելու ժամանակ քաղաքացին վիրավորվել է

23:32 27.08.2018

Օգոստոսի 26-ին՝ ժամը 19։50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ նախաբազկի ջնջխված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1951 թ. ծնված Ջիվան Ն.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքն ստացել է շակալների վրա կրակելու հետևանքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ջիվան Ն.-ն վնասվածքն ստացել է նույն օրը` ժամը 19։00-ի սահմաններում, Գայ գյուղի վարչական […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի մահվան պատճառը սրտային անբավարարությունն է․ Քննչական կոմիտե

23:12 27.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Նիկողոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2018թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ա.Նիկողոսյանը մահացել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների […]

̰
ՀՀ քաղաքացիները հետխորհրդային երկրներից ավելի շատ մերժվում են շենգենյան վիզայով Գերմանիա այցելելիս

22:53 27.08.2018

Հայաստանի քաղաքացիները հետխորհրդային երկրներից ավելի շատ մերժվում են շենգենյան վիզայով Գերմանիա այցելելիս: Ըստ Գերմանիայի ԱԳՆ վիճակագրության՝ հաճախ մերժում են ստանում Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների բնակիչները: Այսպես, 2007-2018 թվականներին Հայաստանի 120 490 քաղաքացիներ դիմել են շենգենյան վիզայով Գերմանիա այցելելու նպատակով: Մերժումները կազմել են 8.4%: Ադրբեջանում վիճակագրությունը հետևյալն է՝ 130 878 դիմում և 5.8% մերժում։ Նշենք, […]

̰
Քաղաքացին փակվել է ավտոմեքենայում և նշտարով վնասել ձեռքերը

22:41 27.08.2018

Օգոստոսի 27-ին` ժամը 13:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի անվան այգում քաղաքացին փակվել է ավտոմեքենայի մեջ և նշտարով վնասել ձեռքերը. ավտոմեքենայի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Քաղաքացի՝ […]

̰
Ստեփանավանում սնկից թունավորման դեպք է գրանցվել

22:21 27.08.2018

Օգոստոսի 26-ին՝ ժամը 16։45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 1962 թ. ծնված Հայկ Ճ.-ն, 1996 թ. ծնված Հայկազ Ճ.-ն և 1996 թ. ծնված Հասմիկ Ճ.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբին Հայկ Ճ.-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, […]

̰
Ահնիձոր գյուղի տարածքում հայտնաբերվել է 10 խմ հատված փայտանյութ

22:09 27.08.2018

Օգոստոսի 25-ին ապօրինի ծառահատման վերաբերյալ տեղեկություններ ստանալով` ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ստուգման նպատակով այցելել են Ահնիձոր գյուղի մոտակայքում գտնվող «Ալպալդր» կոչվող տարածք, որտեղ հայտնաբերվել է շուրջ 10 խմ հատված փայտանյութ, որից 3.5 խմ-ը բեռնված է եղել Լորուտ գյուղի բնակիչ Արթուր Գ.-ի կողմից շահագործվող «ԳԱԶ 66» մակնիշի բեռնատարի թափքում, իսկ մնացած 6.5 խմ-ն անկանոն թափված […]

̰
Կառավարությունն առաջարկում է փոփոխել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի որոշ պայմաններ

21:28 27.08.2018

ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի որոշ պայմաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշմամբ հաստատված հավելվածում նախատեսվում է կատարել որոշ փոփոխություններ և լրացում: Ըստ նախագծի՝ հիփոթեքային վարկը կարող […]

̰
Ո՞ր միրգ-բանջարեղենի գինն է բարձրացել, և որի՞նը՝ նվազել

21:00 27.08.2018

Վերջին շրջանում շատ է խոսվում միրգ-բանջարեղենի գնաճի մասին: Այդ էր պատճառը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց «ԳՈՒՄ-ի շուկա»՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Վարչապետը համոզվեց՝ իրոք, շուկայում միրգ-բանջարեղենի որոշ տեսակների գները բարձրացել են: Թե որքան է միրգ-բանջարեղենի թանկացումը նախորդ տարվա համեմատ՝ հստակ պարզ կլինի մի քանի շաբաթից. Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ նոր է կազմում 2018-ի 3-րդ եռամսյակի […]

̰
«S.O.S Սևան» նախաձեռնությունը կոչ է անում վարչապետին հետ կանչել Սևանից հավելյալ ջրառի օրինագիծը

20:54 27.08.2018

«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծը: Բաց նամակում, մասնավորապես, նշված է. «Հարգարժան պարոն վարչապետ, «S.O.S Սևան» նախաձեռնությունը խիստ մտահոգ է ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման […]

̰
Ապօրինի ծառահատում Մարց գյուղի անտառում

20:45 27.08.2018

Օգոստոսի 25-ին` ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները Օձուն գյուղում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են Թումանյան համայնքի բնակիչ Սամվել Բ.-ի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 3 խմ փայտանյութով: Սամվել Բ.-ն փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ փայտանյութը օգոստոսի 5-ին բենզասղոցով կտրել, մանրացրել է Մարց գյուղի […]

̰
«Դուխով». հեղափոխության սիմվոլից մինչև «բրենդ»

20:30 27.08.2018

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության կարգախոս «Դուխով»-ը դարձել է տարբեր ապրանքատեսակների շուկաներում հաճախ հանդիպող բառ: Շամպայն, հեռախոսի պատյան, բաժակներ, նաև հնաոճ գլխարկներ, շապիկներ, մեքենայի բույրեր, ժամացույց, վզնոցներ, կախազարդեր, թևնոցներ, փայտե և ոչ փայտե մագնիսներ, տետրեր, նոթատետրեր ու տակառ … «Դուխով»-ին հավասար՝ բաժակների, շապիկների և այլ իրերի տպագրության մեջ օգտագործվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]

̰
BACK_TO_TOP