16:16 28.08.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն օգոստոսի 28-ին խորհրդարանի արտահերթ նիստում արձագանքեց «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի ելույթին: Նա նշեց՝ 2011թ., երբ Սևանի մակարդակն արդեն 4 մետրով բարձր էր, դա տալիս էր Արփա-Սևան թունելը վերանորոգելու հնարավորություն: Պատգամավորի խոսքերով՝ բոլոր փաստաթղթերը պատրաստ են եղել 2007-ին: Դա, ըստ պատգամավորի, մտածված գործողություն էր, այն է՝ սկզբում ջրի մակարդակը […]
15:58 28.08.2018
Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումները երկկողմ վաշտային տակտիկական զորավարժությունների շրջանակներում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ճամբարը՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր: Այս մասին տեղեկացնում է Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը: Բարձր լեռնային «Ալագյազ» զորավարժարանում հրետանավորները՝ անօդաչու թռչող սարքերի հաշվարկների հիման վրա կատարել են պայմանական հակառակորդի թիրախների հետախուզման և տվյալների նախապատրաստական աշխատանքներ հրետանային կրակ իրականացնելու […]
15:49 28.08.2018
Պլանային, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-15:00-ն դադարեցվելու է Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան և Դավիթ Բեկի փողոցներով պարփակված հատվածի, իսկ ժամը 10:00-12:00-ն՝ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի թիվ 1, 1/1, Մալյան փողոցի թիվ 2, Մոլդովական փողոցի թիվ 1 և 3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ […]
15:47 28.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ։ Թիվ 554-Ա հրամանի համաձայն՝ Արթուր Նորիկի Մելիքյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ։ Թիվ 552-Ա հրամանով՝ Յուրա Սերյոժայի Իվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության […]
15:32 28.08.2018
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Խմբի անմիջական պարտականություններն են մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրել ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության […]
15:20 28.08.2018
Երեկ Հանրապետության հրապարակում առևտրով զբաղվողների և ոստիկանության աշխատակիցների միջև միջադեպ է գրանցվել, որի հետևանքով մի կին մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության՝ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: «Կինը երեկ բերման է ենթարկվել օգոստոսի 27-ին մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, այժմ դեպքի առթիվ ոստիկանության կենտրոնական […]
15:18 28.08.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ բողոքը մերժվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը: «Բողոքը մերժվել է Վերաքննիչ դատարանի կողմից, այժմ վճռաբեկ բողոք ներկայացնելու վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ սպասում ենք դատարանի մերժման պարզաբանմանը: Մենք ներկայացրել էինք Յուրի Խաչատուրովի նկատմամբ արված […]
15:16 28.08.2018
Օգոստոսի 28-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում, հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան և ԳՆԱՆ գրասենյակի […]
15:14 28.08.2018
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 10։00-22։00-ը, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան 1-39 շենքերի (կենտ համարներ), Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան փողոցի՝ անհատական տնատիրությունների, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. Զոհրապ, Չուխաջյան, Սիսակյան, Մելիքյան, Պարսեղով փողոցների, Խ. Խաչատրյան, Վշտունի, […]
15:06 28.08.2018
Երեկ Հայաստան ժամանած միլիոնատեր Դեն Բիլզերյանն այսօր մեկնել է Արցախ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ուղղաթիռով: Այս մասին ShantNews.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Հատուկ ընթացակարգով մենք ուղղաթիռը տրամադրել ենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ առավոտյան Դեն Բիլզերյանը և իր ընկերները լուսանկարներ են հրապարակել, որոնք արվել են Արցախ մեկնելու ճանապարհին:
14:44 28.08.2018
«Գյուղատնտեսությունը այն ոլորտը չէ, որ պահի ազդեցության տակ և այս տարվա կտրվածքով մենք վերլուծություններ անենք և շուկան գնահատենք: Սա շատ ավելի խորը արմատներ ունեցող պրոբլեմ է»,- ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը «Հեռանկարի» տաղավարում գյուղմթերքի շուկայում ստեղծված իրավիճակի քննարկելիս: Պիպոյանը, խոսելով թանկացումների և ոլորտում գնային կառավարման մասին, նշեց, որ նախորդ […]
14:36 28.08.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում այդ երկրի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում: «ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է: Նախատեսված է նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումն իր ռուս գործընկերոջ` Վերոնիկա Սկվորցովայի հետ: ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարների քննարկման […]
14:31 28.08.2018
Оգոստոսի 27-ին՝ առավոտյան ժամը 11։00-ի սահմաններում, կաթվածահար էր եղել Գորիս քաղաքի ջրամատակարարումը: «Մուխուրթուրյան» 500մմ տրամագծով մայրուղային խողովակաշարով ստացվող ջրաքանակը կտրուկ նվազել էր՝ վայրկյանում 240 լիտրից իջնելով մինչև 70-ի: Այս առնչությամբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Տագնապով ոտքի հանված «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Գորիս» և «Սիսիան» տեղամասի աշխատակիցները անմիջապես սկսեցին […]
14:27 28.08.2018
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի՝ օգոստոսի 28-ի արտահերթ նիստի ժամանակ կարևորեց Սևանա լճից լրացուցիչ ջրառի հարցով քննարկման կազմակերպումը: Նրա խոսքերով՝ ԱԺ-ն պետք է ոչ թե ընդդիմություն-իշխանություն ներքաղաքական պայքարի, իրար դեմ քարեր նետելու դիրքորոշում ցուցաբերի, այլ պետական մոտեցում ունենա: Շարմազանովը նշեց՝ պետք է հարցին մոտենալ լրջությամբ: «Այսօր Հայաստանում նորաձև է դարձել քաղաքական իրավիճակի կամ իրադրության փոփոխության […]
14:26 28.08.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանի՝ օգոստոսի 28-ի արտահերթ նիստի ժամանակ անդրադարձավ Սևանա լճից լրացուցիչ ջրառի հարցին: Նա նշեց, որ խնդրին փորձել է անդրադառնալ թվերի տեսանկյունից, ուսումնասիրել առկա վիճակագրությունը: Գորգիսյանի խոսքերով՝ Սևանի մակարդակը, երբ բարձրանում էր, 2011-ից որոշում կայացվեց կասեցնել այդ բարձրացումն այն բանից հետո, երբ ճանապարհներ և այլ կառույցներ մնացին ջրի տակ: Պատգամավորն […]
14:20 28.08.2018
Հայաստանում շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների պակաս չի լինելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Լիանա Եղիազարյանը: «Հանրապետության ողջ ավտոպարկը կթարմացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Կանոնակարգվում է նաև հարցը, թե ում համար պետք է անվճար լինի մի քաղաքից մյուս քաղաքի բուժհաստատություն տեղափոխումը: Հաստատված է նաև ըստ մարզերի ՇԲՕ նոր բարձրակարգ […]
14:14 28.08.2018
Խորհրդարանն օգոստոսի 28-ի արտահերթ նիստում առաջին ընթրեցմամբ հաստատեց Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Այս նախագիծն ընդունվեց ձայների՝ 68 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ:
14:12 28.08.2018
Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել Maxim պարբերականին: Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ազնավուրին հաջողվել այս տարիքում նման կազմվածք պահպանել, շանսոնյեն պատասխանել է. «Ես ամեն օր 340 մետր լողում եմ, ուտում եմ ափսեիս մեջ դրված պարունակության ճիշտ կեսը»: Շանսոնյեին հարցրել են, թե ինչպես է կարողացել նույն կնոջ հետ ապրել ավելի քան 51 տարի: «Առաջին անգամ […]
14:09 28.08.2018
Գյումրիի քաղաքապետարանի նախկին շենքը տրամադրվել է Հայաստանի քննչական կոմիտեին։ Կարմիր ու սև քարերի համադրությամբ հինգհարկանի շենքը քաղաքի կենտրոնում կառուցվել է 80-ականների սկզբին: Այն շատերին հայտնի է եղել «Չափ ու կշեռքի» շենք անվանումով: 1900-ականներին այս շենքում Գյումրիի քաղաքապետարանն էր տեղակայվել: Հիմա նույն շենքում միջսենյակային պատերն են ապամոնտաժում: Շենքն ունենալու է ժամանակակից քննչական գործողությունների համար անհրաժեշտ առանձնասենյակներ […]
14:08 28.08.2018
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը Սևանից լրացուցիչ ջրառի մասին հարցի քննարկման ժամանակ դիմեց հիմնական զեկուցող, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին՝ ասելով, որ նա պետք է կարողանա քաղաքական գնահատական հնչեցնել՝ տարիներ շարունակ Սևանա լճից ջրի բացթողնման անհրաժեշտությունն արդյո՞ք կապված է նախորդ տարիներին սխալ մենեջմենթի, բյուջեի անարդյունավետ ծախսման հետ: «Սևանա լճի էկոլոգիական խնդիրները պետք չէ հակադրել գյուղացիական տնտեսությունների պրոբլեմների […]
13:59 28.08.2018
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը խորհրդարանի՝ օգոստոսի 28-ի նիստի ժամանակ անդրադարձավ Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտությանը: Մելքումյանը նշեց՝ ամենատխուր փաստերից է այն, որ գրեթե յուրաքանչյուր տարի այս ամիսներին քննարկվում է օրենքով սահմանված չափաքանակից դուրս՝ լրացուցիչ ջրառի խնդիրը, ընդ որում՝ ամբողջական չեն քննարկում, ասում են՝ ժամանակ չկա, այգիները չորանում են: Մելքումյանի խոսքերով՝ կարևոր է անցյալ 10-15 տարիների […]
13:55 28.08.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանից հետաքրքրվեց՝ հուլիսի 1-ի դրությամբ 10 խոշոր ջրամբարներում որքա՞ն ջուր կա, բացի այդ՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառից որքա՞ն գումար է ստացվելու, որքա՞ն են նախատեսել: Պատգամավորին հետաքրքրում էր նաև՝ ջրի մաֆիա կա՞, թե՞ ոչ: Բաբուխանյանը հարցրեց՝ ինչո՞ւ այս հարցով հանրային լսումներ չեն անցկացվում, […]
13:50 28.08.2018
ՀՀ ոստիկանությունը հերքել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի մասին տարածված լուրերը: Ոստիկանության պարզաբանումը՝ ամբողջությամբ. «Լրատվամիջոցներից մեկը լուր է շրջանառել, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբեր ամսին պատրաստվում է հրաժարական տալ: Հայտնում ենք, որ ոստիկանության պետը շարունակում է աշխատել բնականոն աշխատակարգով և ունի բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր, որոնք իրականացվում և իրականացվելու են կանխանշված ժամկետներում: Ինչ վերաբերում է […]
13:36 28.08.2018
Սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումներ կատարելու համար Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության 2 աշխատակից ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ՝ Արթիկի տարածաշրջանի մոտ երկու տասնյակ բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերով Արթիկի սոցիալական […]
13:34 28.08.2018
Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով այսօր մամուլում հրապարակված տեղեկությանը, թե ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը Վարդանանց փողոցում գրասենյակ է վարձակալել ու պատրաստվում է միաժամանակ համագործակցել «Սասնա ծռերի» և Ռոբերտ Քոչարյանի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր «դեղին» համարվող լրատվամիջոցներից մեկը կեղծ լուր էր տարածել, թե իբր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Վարդանանց փողոցում գրասենյակ է […]
13:31 28.08.2018
«S.O.S Սևան» նախաձեռնության անդամներն այսօր ԱԺ շենքի դարպասների մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Սևանա լճի: Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է Սևանից լրացուցիչ 40 մլն խորանարդ մետր ջրառ […]
13:22 28.08.2018
Ազգային ժողովում Սևանա լճից լրացուցիչ ջրառի մասին հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը ներկայացրեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը: Նազարյանը նշեց՝ կառավարությունն առաջարկում է լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել Սևանա լճից ոռոգման համար, քանի որ, ինչպես միշտ, ջուր չկա: Պատգամավորի խոսքերով՝ անցյալ և այս տարվա տարբերությունն […]
13:19 28.08.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ԵՏՀ իրավական վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը: «Բոլոր իրավաբան, իրավապաշտպան, լրագրող ընկերներիս. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական վարչության պետի տեղակալի պաշտոնը թափուր է, և այն պետք է համալրի Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը: Այդ իսկ պատճառով հորդորում եմ պաշտոնին համապատասխանող […]
13:04 28.08.2018
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Բելգիայի թագավորական ընտանիքն ավարտել է իր մասնավոր այցը Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանից Բելգիայի միապետն ու նրա ընտանիքը տուն են վերադարձել 2 ինքնաթիռով: Այս մասին գրում է rusarminfo.ru կայքը՝ հղում անելով բելգիացի լրագրող Վիմ Դեհանդշուտերին: «Ֆիլիպ թագավորն օդանավ է բարձրացել փոքր երկու երեխաների՝ Էլեոնորի և Էմանուելի հետ։ Ավագ դուստրը՝ Էլիզաբեթը, մեկնել է առանձին, […]
12:54 28.08.2018
Օգոստոսի 27-ի առավոտյան Վերնիսաժի հարակից տարածքում ծառահատում է իրականացվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: https://www.facebook.com/anahit.bakhshyan.31/posts/2136641629929946?__xts__[0]=68.ARDlSiF5UIJQYXtYKiVVuo4p4ushJK1xur0GmHNQWVgLaQIJM_71ljNhN8u1vY8XIj4qSEjvbexzcqgEBQNA6lx5GJ6j0Qw1Te9zQw7mnGV10zLMc7PlK3e0i0r_rK6KXwUhQ0E&__tn__=-R Անահիտ Բախշյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ դեպքը բացահայտելու համար: «Քանի որ Վերնիսաժի տնօրենն ու քաղաքապետարանն իրենց տեղում չեն, ապա ՀՀ ոստիկանապետ, պարո՛ն Օսիպյան, խնդրում ենք արագ արձագանքել այս ահազանգին […]