Ջրի դեֆիցիտի ակնկալումը եղել է տարվա սկզբից. Ինեսա Գաբայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Ջրի դեֆիցիտի ակնկալումը եղել է տարվա սկզբից. Ինեսա Գաբայան

12:45 28.08.2018

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն օգոստոսի 28-ին խորհրդարանի արտահերթ նիստում դիմեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու հարցի հիմնական զեկուցող, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին: Նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ չգրանցված հողատարածքների մասին, ապա հետաքրքրվեց՝ ո՞ր պահից իմացան դրանց մասին, ինչպես նաև՝ ո՞ր պահից իմացան, որ Սևանից լրացուցիչ ջրառ պետք է կատարվի:

Գաբայանը նշեց, որ չգրանցված այգիների դեպքում ուղղակի կարող է ենթադրել՝ որտեղից են դրանք առաջացել, ապա տեղեկացրեց՝ ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տակ գտնվող բոլոր հողակտորները հաշվառված են:

«10 տարուց ավելի է՝ մշակվել էր ջրի կառավարման համակարգչային ծրագիր, բոլոր ընկերություններում դրանք տեղադրված են: Չեմ կարող ասել, որ 100 տոկոսով են աշխատում, բայց մենք ջանում ենք, որ դրանք արդյունավետ աշխատեն, այդ համակարգչային ծրագրում ներառված են բոլոր ջրօգտագործողները՝ իրենց հողակտորներով»,- ասաց նա:

Հովհաննիսյանն արձագանքեց՝ կարո՞ղ է արդյոք եզրակացնել, որ Գաբայանի մատնանշած 55 000 գյուղացիները, որոնք այդ լրացուցիչ ջրառի կարիքն ունեն, նրանց բոլորի հողատարածքները հաշվարկված են, ջրաչափերը` տեղադրված:

Ջրային կոմիտեի նախագահը նշեց, որ դեռ տարեսկզբին բոլորի համար ակնհայտ էր՝ առանց տեղումների ձմեռը բերելու էր այս խնդրին. ջրամբարները չէին լցվելու:

«Այս տարի ձյուն չենք ունեցել, միայն մայիս ամսվա անձրևները, որոնք ոռոգման ջուր չեն: Տարվա սկզբից եղել է դեֆիցիտի ակնկալումը: Կառավարություն դիմել ենք իմ նշանակումից 2 շաբաթ անց, կասեք՝ ինչո՞ւ եք ուշացրել, մենք սպասում էինք՝ երբ հնարավոր կլինի ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Բացի այդ, վարչապետը խիստ էր դրել հարցը՝ առանց Սևանի, բայց քննարկումների ընթացքում եկանք համոզման, որ առանց Սևանի այս տարի էլ հնարավոր չէ»,- նշեց Գաբայանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP