TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանում օգոստոսի 28-ին վթարային ջրանջատում կլինի

13:34 27.08.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցների ջրամատակարարումը: Ջուր չի լինի մասնավորապես՝ Հալաբյան 1-39 շենքերի (կենտ համարներ), Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան փողոցի՝ անհատական տնատիրություների, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. Զոհրապ, […]

̰
Գյումրիում անեկդոտների պատ է ստեղծվել

13:27 27.08.2018

Ամենահին ու սիրված անեկդոտներից մինչև Պոլոզ Մուկուչի սրամտություններն ու վերջերս հայտնի դարձած Շիրակի Բազեի հետաքրքրաշարժ պատմությունները հայտնվել են Գյումրիի կենտրոնական հրապարակում։ «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության երիտասարդները հավաքել են մոտ 4000 անեկդոտներ, որոնցից 200-ը տեղ է գտել Գյումրիի Շահումյան 188 շենքի պատին: Անեկդոտները եռալեզու են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Դրանց կողքին նաև Գյումրին խորհրդանշող մի քանի […]

̰
Ախուրյան և Մարմաշեն խոշորացված համայնքների բնակիչները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհը

13:23 27.08.2018

Այսօր առավոտյան Շիրակի մարզի Ախուրյան ու Մարմաշեն խոշորացված համայնքների բնակիչները փակել են Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհն ու մի քանի ժամ փակ պահել Կամո, Կառնուտ, Հովիտ, Շիրակ ու Բասեն գյուղեր տանող ճանապարհները: Բնակիչները ցանկանում են դուրս գալ Ախուրյան ու Մարմաշեն խոշորացված համայնքների կազմից՝ պնդելով, որ խոշորացումը  արդյունավետ չէ ու ավելի շատ վնաս, քան օգուտ է տվել գյուղացուն: Ավելի […]

̰
Տեսչական մարմինն առաջարկել է ուժը կորցրած ճանաչել «Լիդիան Արմենիա»-ին տրված եզրակացությունը

13:14 27.08.2018

ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը, հայտնում է Econews-ը: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր […]

̰
Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Շրի Լանկայում և Նեպալում Հայաստանի դեսպան

13:01 27.08.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը համատեղության կարգով նշանակվել է Շրի Լանկայում Հայաստանի դեսպան, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին, համատեղության […]

̰
Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները աշխատանքային շրջայց են կատարել Արցախում

12:58 27.08.2018

Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 25-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ընդունել է ԱՀ իր գործընկեր Արայիկ Բաղրյանը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Հայկ Սայադյանը, քննարկվել են ոլորտի զարգացմանը միտված բազմաթիվ հարցեր, այդ թվում` Արցախի բժիշկների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և կադրային ապահովման […]

̰
Ճանապարհային ոստիկանությունում նոր կադրեր են ընտրում

12:51 27.08.2018

Ճանապարհային ոստիկանությունում այսօր՝ օգոստոսի 7-ին, անցկացվել է թափուր աշխատատեղերի համար հայտեր ներկայացված հայտատուների քննության առաջին փուլը: ՃՈ-ն ընդունելություն էր հայտարարել հուլիսի 19-ին և ներկայացված հայտատուներից 76-ը՝ համապատասխանելով ներկայացված պահանջներին, հնարավորություն էր ստացել մասնակցել քննություններին: Օգոստոսի 27-ին անցկացվեց քննության առաջին փուլը, հաջորդ փուլը կկայանա մի քանի օրից և լավագույն հայտատուները կանցնեն բժշկական ստուգում, այնուհետև աշխատանքի կանցնեն […]

̰
«Յոլա գնալու ռեժիմը պետք է հանենք». Փաշինյանը «Գումի շուկա»-ում շրջայցի է

12:50 27.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է «Գումի շուկա»-ում, ծանոթանում գյուղմթերքի գներին, խոսում վաճառողների հետ: Նրանցից մեկը, դիմելով վարչապետին, շնորհակալություն հայտնեց, որ բոլորին հավասար աչքով է նայում: «Առևտուրներդ ընկել ա, էլ ինչի՞ց եք շնորհակալ»,- ասաց վարչապետը: Կնոջ՝ «յոլա ենք գնում» պատասխանին Փաշինյանն արձագանքեց. «Յոլա գնալու ռեժիմը պետք է հանենք, ինչքան յոլա գնացինք, հերիք է, պետք է […]

̰
Լիլիթ Մակունցը՝ նախարարությունում կոռուպցիոն ռիսկերի ու չարաշահումների մասին

12:47 27.08.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից լրագրողները հետաքրքրվեցին՝ իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում ինչ կոռուպցիոն բացահայտումներ են եղել: Նախարարը հիշեցրեց՝ մշակույթի նախարարի պարտականությունները ստանձնելով՝ իր առաջ իբրև առաջին գերակա խնդիր դրել է չարաշահումների բացառումը: Մակունցն ընդգծեց՝ կան համապատասխան գերատեսչություններ՝ կառավարությունում ու կառավարությունից դուրս, որոնք զբաղվում են չարաշահումների բացահայտմամբ, կոռուպցիոն ռիսկերի գնահատմամբ և համապատասխան իրավաչափ գործողություններ ձեռնարկելով, […]

̰
Վարչապետը շուկա է գնացել՝ գյուղմթերքի գներին ծանոթանալու

12:35 27.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չզգուշացված այց է կատարել «Գումի շուկա»: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ ուղիղ եթերով: «Եկել եմ գումի շուկա՝ տեսնելու, թե ինչ է կատարվում գյուղմթերքի գների հետ»,- գրել է նա:

̰
«Լիդիան Արմենիա»-ի մեքենաները փակել են Ջերմուկի ճանապարհը

12:32 27.08.2018

«Լիդիան Արմենիա»-ի մեքենաներն այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան, փակել էին Ջերմուկի ճանապարհը և հրաժարվում էին իրենց մեքենաները հանել: Այս մասին տեղեկացանք բնապահպան Վազգեն Գալստյանի ֆեյսբուքյան էջից: https://www.facebook.com/galstyan.vazgen/posts/1960556020668500?__tn__=-R https://www.facebook.com/galstyan.vazgen/videos/1960683213989114/?hc_ref=ARSnP619qgsbKXopzgBUGUKrT3ffbo2poalHfMtakL2djNY_Ubj-7XW_4gXUdgfl4yE&fref=nf&__xts__[0]=68.ARALGrhk24pbClnSMklk7PNZDifhYVMQ3hQGjT8edvXXCWfGHkWreLTOG9VwZuBqVl6znThIhF9jW1TqSXDWIAJwYQaiXqO4iJjEedwfIaVsgHhNbHJuaM0xyf9Qd6mGEeljA5U&__tn__=C-R Իսկ Հայկական բնապահպանների ճակատն իր էջում տեսանյութ է հրապարակել և նշել, որ «Լիդիան Արմենիա»-ն այսօր առավոտ փորձ է արել իր աշխատակիցներին զոռով մտցնել Ամուլսարի տարածք, սակայն լեռան պահապանները […]

̰
Նախկին ծննդատան մահճակալին կնոջ դիակ է հայտնաբերվել

12:26 27.08.2018

«Արտաշատ» ԲԿ-ի նախկին ծննդատան շենքում կնոջ նեխած դիակ է հայտնաբերվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Դիակը հայտնաբերվել է նախկին ծննդատան շենքի 3-րդ հարկում: Լքված շենքի 3-րդ հարկում հայտնաբերվել է նաև մահճակալ և իրեր: Այս պահին այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող, քանի որ պարզվում է մահացածի ինքնությունը և […]

̰
Փրկարար ծառայությունն ամփոփել է վերջին 7 օրը՝ 517 դեպք, 291-ը՝ արտակարգ

12:20 27.08.2018

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 517 դեպք, 291-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 173 կենցաղային կանչ, 201 հրդեհ, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 97 մարդ:  Փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում էլ փրկվել է 9 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է […]

̰
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Պակիստանի քաղաքացիների

12:18 27.08.2018

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած երկու անձի են ձերբակալել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ծառայության ընթացքում սահմանապահ հերթափոխը Թուրքիայի տարածքում նկատել է երկու անհայտ անձի, ովքեր փորձել են լողալով անցնել Արաքս գետը: Մի քանի ժամ անց անհայտ անձինք հատել են […]

̰
Դեն Բիլզերյանի ընկերուհին զբոսնում է Երևանում

12:05 27.08.2018

Մինչ պոկերի արքա Դեն Բիլզերյանը անձնագրային վարչությունում ՀՀ քաղաքացիություն էր ստանում, նրա ընկերուհին զբոսնում էր Հանրապետության հրապարակում: Դենի ընկերուհին՝ Սուելին Մեդեյրոսը, Instagram-ում արդեն հասցրել է մի քանի լուսանկար  հրապարակել Երևանից:  

̰
Մշակույթի նախարարն ուշադրության կենտրոնում է պահում Օպերային թատրոնում տիրող վիճակը

11:58 27.08.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս, անդրադարձավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առկա խնդիրներին: Նա նշեց, որ Օպերային թատրոնի հետ կապված տարբեր հարցեր են բարձրացվել, ընդ որում՝ հենց տեղի երաժիշտների, երգիչների կողմից: Նախարարը հայտնեց, որ խոսել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ […]

̰
Դեն Բիլզերյանն ու նրա եղբայրը ՀՀ քաղաքացիություն են ստացել

11:53 27.08.2018

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել, որում պատկերված է Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանը: Բիչախչյանը նշել է, որ Փոլ Բիլզերյանը մի քանի տարի առաջ ՀՀ քաղաքացիություն է ստացել: Իսկ Դենն ու իր եղբայրը՝ Ադամը, այսօր մասնակից են եղել ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ կազմակերպված երդման […]

̰
Նախորդ շաբաթ գրանցվել է 201 հրդեհ, որից 129-ը՝ բուսածածկ տարածքներում. խորհրդակցություն ԱԻՆ-ում

11:52 27.08.2018

Օգոստոսի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքէջից: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 26598 զանգ, գրանցվել […]

̰
Մշակույթի նախարարն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը

11:35 27.08.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, աշխատանքային 100 օրն ամփոփելիս, հայտնեց, որ նախարարությունը մեծ թվով ու ծավալով աշխատանքներ է իրականացրել: Նա առանձնացրեց այդ աշխատանքներից 15-ը: Մակունցի պաշտոնավարման օրոք 7 կառույց ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին 30 տարի հետո նոր շենք է տրամադրվել, վերանայվել, այն է՝ նվազել է դահլիճների վարձակալման վճարը, դպրոցականների՝ մշակութային […]

̰
Նոր լուսանկարներ Դեն Բիլզերյանի՝ Երևան ժամանումից

11:15 27.08.2018

Հայազգի միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն արդեն Հայաստանում է: Նա եկել է սեփական ինքնաթիռով, և ժամանելու լուսանկարները հրապարակել է «Զվարթնոց» օդանավակայանը: https://www.facebook.com/zvartnotsairport.official/posts/1630970387009648?__xts__[0]=68.ARAhhY1Nh6BbnhcWM9eMFXdUBzFTKX66yk5LsG_xSM4St1RPxHqtCh0OJelOx-lnEam9TGBoPRepycb2fGdEj2XAmdzrOufnJaB5aUaNXnXbyvCPtmeIaQwQbJ4ky_WB8y9eCbg&__tn__=-R Նրան ուղեկցում էր մի սևահեր գեղեցկուհի` Սուելին Մեդերեոսը։ Նրանք իջևանել են Երևանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում: Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի օր Հայաստանում անցկացնելուց հետո նա կուղևորվի Թաիլանդ։ Նրա այցի նպատակը հայտնի […]

̰
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

11:08 27.08.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

̰
Հույս ունեմ՝ կարճ ժամանակում կլուծվի հորս ազատման խնդիրը. Շանթ Հարությունյանի որդին նամակով դիմել է վարչապետին

11:00 27.08.2018

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, ներկայումս ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն Փաշինյան։ Այս նամակ-խնդրանքով դիմում եմ Ձեզ, (խնդրանքս ընդունեք որպես քաղաքավարական ժեստ)։ Դիմում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի ժողովրդի սեր և հարգանք վայելող վարչապետի։ Դիմում եմ Ձեզ՝ որպես հեղափոխական շարժման միջոցով իշխանության եկած վարչապետի։ […]

̰
Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում․ փոխնախարարը մեկնում է մարզ

10:55 27.08.2018

Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: «Արմավիրի քաղաքապետի ժ/պ Դավիթ Խուդաթյանն առավոտյան տեղեկացրեց, որ Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում և քաղաքացիները ստիպված տաքսիներով են գալիս Երևան: Խնդիրը տեղում հասկանալու և լուծում տալու համար գնում եմ քաղաք Արմավիր»,- […]

̰
Վանաձորում թալանել են տեղի երաժշտական դպրոցի ուսուցչուհու տունը

10:40 27.08.2018

Լոռու մարզում խոշոր չափի գողության դեպք է գրանցվել. Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձորի բնակչուհի 23-ամյա Անժելա Տ.-ն և հայտնել, որ օգոստոսի 25-ի ժամը 13:00-ից օգոստոսի 26-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ տան մուտքի դուռը բացելու միջոցով մտել են բնակարան, և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ինչպես […]

̰
Ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

09:42 27.08.2018

Օգոստոսի 26-27-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Լեռ Կամսարի փողոցի թիվ 30/2 շենքի մոտակայքում այրվել է 400 քմ, Նորաշեն թաղամասում՝ 300 քմ, Կոտայքի մարզի Մայակովսկի-Ձորաղբյուր գյուղերի ավտոճանապարհին գտնվող գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 7000 քմ, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի թիվ 28 շենքի մոտակայքում՝ […]

̰
Այսօր հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

08:58 27.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ահարոնյան փողոցի ոչ բնակիչ-բաժանորդները, Խաղաղ Դոնի փ. 5 շենքի 1-8 մուտքերը, 19/2 շենքը և 31 շենքի 1-122 բնակարանները, Նուբարաշեն 11-րդ փողոցի 1-3, 5, 6, 7, 9-16, 19-23, Նուբարաշեն Բ թաղամասի թիվ […]

̰
Հրդեհ Աղավնաձոր գյուղում. փրկարարները կանխել են հրդեհի տարածման վտանգը

08:46 27.08.2018

Օգոստոսի 27-ին՝ ժամը 21:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի աղբավայրում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածման վտանգը։ Աղավնաձորի գյուղապետարանի կողմից սահմանվել է հերթապահություն:

̰
Մարտունիում հայտնաբերվել է տեղի դպրոցներից մեկի տնօրենի կախված դին

21:56 26.08.2018

Գեղարքունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Օգոստոսի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան 6-րդ շենքի 29 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Տեղեկությունը փոխանցվել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատ: Մինչ փրկարարների ժամանելը, ոստիկանության Մարտունու բաժնի […]

̰
Մերկելը շփոթել է Հայաստանն Ադրբեջանի հետ

21:28 26.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շփոթել է Հայաստանն Ադրբեջանի հետ։ Նա իր Instagram-ի էջում քաղաքի տեսարան է հրապարակվել՝ մակագրելով այն հետևյալ կերպ․ «Ողջույն Ադրբեջանից»։ Սակայն տեսանյութում Երևանն է, որտեղ երևում են ոչ միայն քաղաքի փողոցները, այլև Արարատ լեռը։

̰
Մահացել է «Արարատ-73»-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը

20:17 26.08.2018

Մահացել է «Արարատ-73»-ի լեգենար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: «Արարատ»-ի լեգենդար դարպասապահը երկար ժամանակ է, ինչ բուժվում էր ծանր հիվանդությունից: Ալյոշա Աբրահամյանը 72 տարեկան էր: Օգոստոսի 28-ին կդառնար 73 տարեկան: 1993-ին նա «Արարատի» կազմում դարձել էր ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր: ԽՍՀՄ առաջնությունում Ալյոշա Աբրահամյանն «Արարատի» կազմում անցկացրել է 276 հանդիպում: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա զբաղվում էր մարզչական […]

̰
BACK_TO_TOP