TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՔՊ-ից զանգեցին, ասացին՝ չի կարելի. Արևշատի գյուղապետը Փաշինյանի լուսանկարն աշխատասենյակից հանել է

17:33 27.08.2018

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Շիրակի մարզի Արևշատ համայնքի ղեկավար Սայադ Խաչատրյանն իր աշխատասենյակում պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի լուսանկարը փոխարինել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարով: Պարզվում է՝ Փաշինյանի լուսանկարն այլևս Խաչատրյանի աշխատասենյակում չէ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են այսօր զանգել և ասել, որ լուսանկարը հեռացնի աշխատասենյակից. «Վարչապետ դառնալուց մի քանի օր հետո […]

̰
Հաջորդ տարի առողջապահական բյուջեն 10․5 միլիարդով կաճի. Արսեն Թորոսյան

17:12 27.08.2018

«Գումարները մինչ այս ճիշտ չէին բաշխվում հիվանդանոցների միջև և հիվանդանոցների ներսում»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: Նախարարը նշել է, որ մեծ ջանքեր են թափում, որ ոլորտին ավելի շատ ուշադրություն դարձնեն, և հույս է հայտնել, որ բոլոր այդ կոչերն ու հորդորները չեն մնա օդում, կստանան  համապատասխան արձագանք: «Ու արդեն […]

̰
Հայաստանի ռազմաքաղաքական օրակարգում առաջացել են մինչ այդ գոյություն չունեցող խնդիրներ. Աշոտյան

17:05 27.08.2018

Ազգային ժողովի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարցազրույցին, որում նա հայտնել էր, որ իրենք ժամանակին առաջարկել են այլ թեկնածուների: «Այդ ժամանակ մեզ չլսեցին: Քննարկելով այդ հարցը՝ այսօր արդեն խոստովանում են՝ Լուկաշենկոն ճիշտ էր»,- ասել էր Բելառուսի նախագահը «Беларусь 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը մասնավորապես գրել է. […]

̰
45%-ով ավելացել են զինվորական ծառայությունից ապօրինի խուսափելուն նպաստելու հանցագործությունների դեպքերով քրգործերը

16:50 27.08.2018

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում զինակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ նրանց նկատմամբ ապօրինի տարկետում սահմանելուն  տարբեր հանցավոր սխեմաներով նպաստելու, օժանդակելու դեպքերի առթիվ հարուցվել է 13 քրեական գործ, որը գրեթե 45 տոկոսով ավելի է 2017թ. նույն ժամանակաշրջանում հարուցված նմանատիպ քրեական գործերից: Բացահայտված հանցավոր գործողություններն ուղղված են եղել թվով […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու Մարտունու թիվ 2 դպրոցի տնօրենի մահվան հանգամանքները. ՔԿ

16:41 27.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ օգոստոսի 26-ին Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատն ահազանգ է ստացել, որ Մարտունի քաղաքի թիվ N բնակարանի դուռը փակ է, և չեն կարողանում բացել։ Փրկարարները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են դուռը և ներս […]

̰
Տիգրան Ավինյանն այցելել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

16:34 27.08.2018

Օգոստոսի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: Ղեկավար կազմի հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախարարության կառուցվածքին և ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Փոխվարչապետը կարևորել է թվայնացման գործընթացը հնարավոր ուղղություններում: Նա ընդգծել է կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մրցունակ վարձատրությամբ մտավոր ներուժը նախարարությունում կենտրոնացնելու անհրաժեշտությունը: […]

̰
Պատրաստ եմ սատարել քրիստոնեական արժեքների ու ավանդական ընտանիքի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին. Էդուարդ Շարմազանով

16:25 27.08.2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 27-ին ընդունել է Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանին, Հայկ Այվազյանին և Կարինե Եսայանին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, ողջունելով նախաձեռնության անդամներին, ընդգծել է ազգային և քրիստոնեական արժեքների պահպանության կարևորությունը: «Այն հոգևոր մարտահրավերները, որ ծառացած են մեր առջև, լուրջ վտանգ են սպառնում ազգային արժեքներին, ինքնության […]

̰
Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջայցը գյուղմթերքի շուկաներում

16:23 27.08.2018

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը շարունակել է շրջայցը շուկաներում՝ գյուղմթերքի գներին ծանոթանալու նպատակով: Նա ֆեյսբուքյան իր էջում կրկին ուղիղ միացմամբ տեղեկացրել է. «Նաև երրորդ մասում եմ ծանոթանում գյուղմթերքի գներին»: Գարեգին Նժդեհի հրապարակում գտնվող շուկայում վարչապետը ծանոթացել է միրգ, բանջարեղենի գներին ու դրանք համեմատել «Գումի շուկայի» գների հետ: Նա արձանագրել է, որ «Գումի շուկայում» կային մթերքներ, որ ավելի […]

̰
Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

16:22 27.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել Տիգրան Սուրիկի Խաչատրյանին կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախնական քննության տվյալներով՝ Տ.Խաչատրյանը, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, ծնված` 23.06.1994 թվականին, կցագրում անցնելով Գորիսի զինկոմիսարիատում, ձեռք է բերել և օգտագործել իր առողջական վիճակին […]

̰
ՊՆ-ում քննարկվել են «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստական աշխատանքները

16:18 27.08.2018

Մեկնարկել է ՀՀ պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և այլ պետական  մարմինների հավաք, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հավաք-պարապմունքի նպատակն է ՀՀ պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, զինվորական կառավարման մարմինների և կազմակերպությունների համակողմանի նախապատրաստումը սեպտեմբերի 11-13-ը անցկացվելիք եռաստիճան «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը։ Ողջունելով առաջիկա զորավարժությանը ներգրավված կառույցների ղեկավարներին՝ ՀՀ պաշտպանության նախարար […]

̰
Նոր Գյուղի դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից

16:15 27.08.2018

Կոտայքի մարզի Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերյոժա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ըստ գործող կարգի՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ և մարզպետարանի հաստատմամբ՝ հայտարարվում է մրցույթ թափուր պաշտոնը համալրելու համար: «Ես երաշխավորում եմ մրցույթի արդար և […]

̰
Դեն Բիլզերյանը ճաշել է Լևոն Քոչարյանի հետ

15:39 27.08.2018

«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը այսօր կեսօրին Հյուսիսային պողոտայում ճաշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ: Նրանց հանդիպումից լուսանկարներ է հրապարակել «Սպուտնիկ Արմենիա» լրատվականը: Դեն Բիլզերյանը մտադիր է մի քանի օր մնալ Հայաստանում: Հայտնի է, որ այսօր նախատեսում է իր ընկերուհու հետ գնալ Սևան: ՀՀ ԱԳՆ-ից հաղորդել են, որ նա մասնավոր անձ է […]

̰
Մեծամորի աղբանոցում հայտնաբերված նորածնի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը

15:34 27.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունից հայտնում են, որ  քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեծամոր քաղաքի աղբանոցում հայտնաբերված նորածնի մահվան հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը։ Նորածնի դին հայտնաբերվել էր 2018թ. փետրվարի 26-ին՝ Մեծամոր քաղաքի աղբանոցում: Դիակի արտաքին զննությամբ նորածնի գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում հայտնաբերվել էին տարածուն […]

̰
Վարչապետի որոշմամբ՝ Մարիամ Գալստյանը և Նանե Հարությունյանը կգործուղվեն Ավստրիա

15:26 27.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մարիամ Գալստյանին և Նանե Հարությունյանին Ավստրիայի Հանրապետություն գործուղելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը` 1. Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի կիրառման վերանայման մեխանիզմին մասնակցող ազգային փորձագետների և ազգային պատասխանատուների համար լրացուցիչ դասընթացին մասնակցելու և Իրականացման դիտարկման խմբի 9-րդ […]

̰
Մտահոգիչ են անհիմն մեղադրանքները. ՀԾԿՀ-ն արձագանքել է ոստիկանության հաղորդագրությանը

15:24 27.08.2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արձագանքել է ոստիկանության՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ հետ կապված հաղորդագրությանը: «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնում ՀՀ ոստիկանության կայքում 25.08.2018թ. հրապարակված՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում ապօրինությունների գործով քննությունը շարունակվում է» պաշտոնական հաղորդագրությամբ հանձնաժողովին հասցեագրված անհիմն մեղադրանքների առնչությամբ: Համոզված ենք, որ փաստերի մասնագիտական և օբյեկտիվ վերլուծության արդյունքում հնարավոր էր […]

̰
Սևանի մակարդակի բարձրացումը կանգնեցված է 2012 թվականից. Սեյրան Մինասյան

15:20 27.08.2018

Սևանա լճից ջրառ իրականացնելու քաղաքականությունը դարձել է ջրի ոլորտի կառավարիչների հիմնական ուղղությունը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը: Նրա խոսքերով՝ 2012 թվականից սկսած 3 անգամ ջրառ են իրականացրել, ավելի շատ, քան նախատեսված էր Սևանի մասին օրենքով: «Սևանի մակարդակի բարձրացումը կանգնեցված է 2012 թվականից սկսած: Ընդ որում՝ 3 անգամ […]

̰
Կվերահսկեմ, որ կոչումներ շնորհող հանձնաժողովներն անկախ աշխատեն. Լիլիթ Մակունց

15:12 27.08.2018

«Կոչումների ինստիտուտն արժեզրկվել է, այդ քաղաքականությունը պետք է մշակվի պետության կողմից, որովհետև դա վերաբերում է ոչ միայն մշակույթին, այլև մնացած բոլոր ոլորտների գործիչներին: Պետք է խստորեն հետևել այն բոլոր ընթացակարգերին, որոնց միջոցով տրվում են կոչումները: Պետք է անկախ գործեն այն բոլոր  հանձնաժողովները, որոնք կոչումներ են շնորհում»,- ամփոփելով իր պաշտոնավարման հարյուր օրը` այսօր լրագրողների հետ զրույցում […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Արա Բաբլոյանը հանդիպել են

15:10 27.08.2018

Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները […]

̰
Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակել

15:00 27.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակվել: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` Շուշանիկ Ներսիսյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Երբեմն տագնապի զգացողություն եմ ունենում, որ ինչ-որ բաներ չեմ հասցնում. Լիլիթ Մակունց

14:50 27.08.2018

Հայ-ռուսական կինոֆոնդը ստեղծման փուլում է: Այս մասին օգոստոսի 27-ին՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս, նշել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նա տեղեկացրել է, որ ՌԴ կատարած այցի շրջանակներում հանդիպել է իր ռուս գործընկերոջ հետ, քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ համատեղ ծրագրեր, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կարևոր է ստեղծել հայ-ռուսական կինոֆոնդ, […]

̰
Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ է նշանակել

14:48 27.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ նշանակելու մասին։ Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արման Պողոսյանը, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ՝ Սամվել Ավետիսյանը, իսկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ՝ Արտակ Կրկյաշարյանը:

̰
Արման Զարգարյանն ազատվել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետի պաշտոնից

14:41 27.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արման Զարգարյանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 612-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝ Արման Զարգարյանին 2018 թվականի օգոստոսի 24-ից ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետի […]

̰
Կալմիկիայում տեղի ունեցած վթարի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ են զոհվել

14:33 27.08.2018

ՌԴ Կալմիկիայի Հանրապետության Կասպյան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ազգությամբ երկու հայ: Այս մասին հայտնում է Русарминфо-ն: «ՃՏՊ-ն տեղի է ունեցել առավոտյան ժամը 05։00-ին, ավտոճանապարհի 250-րդ կիլոմետրին: Վթարը տեղի է ունեցել Subaru մակնիշի ավտոմեքենայի՝ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու հետևանքով: Տեղում ստացված վնասվածքներից մահացել են Հայաստանի երկու քաղաքացիներ»,- ասված է ՌԴ […]

̰
ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ երկրների ԳՇ պետերի հանդիպմանը

14:30 27.08.2018

Ղազախստանի Հանրապետությունում օգոստոսի 28-29-ը անցկացվելիք ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբների օպերատիվ վարչությունների պետերի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը կմասնակցի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի  Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ

14:23 27.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն վարչապետ Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ միջկառավարական համատեղ ակտիվ աշխատանքը կնպաստի Հայաստանի ու Մոլդովայի միջև փոխգործակցության հետագա ամրապնդմանը և նպաստավոր պայմաններ […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միաբաններ են նշանակվել

14:20 27.08.2018

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ, տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Հոգեշնորհ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Լեհահայոց հոգևոր հովվի պարտականություններից, ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում` որպես Ժառանգավորաց վարժարանի տեսուչ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքի իշխանության ներքո: Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը ազատվել է […]

̰
Ռոբերտ Քոչարյանի բողոքը կքննվի կոլեգիալ կազմով

14:17 27.08.2018

ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ներկայացրել է, թե որ փուլում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությունը: «Բողոքը արդեն հասել է Վճռաբեկ դատարան, ըստ օրենսդրության՝ այն կարող է քննվել եռամսյա ժամկետում: Բողոքը քննվելու է կոլեգիալ նիստի շրջանակներում, այս պահին այլ տեղեկատվություն չկա»,- ասաց նա: […]

̰
Մշակույթի նախարարը՝ Հանրապետության հրապարակում արձաններ տեղադրելու գաղափարի մասին

14:10 27.08.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս անդրադարձել է Հանրապետության հրապարակում տեղադրվելիք արձանների մասին շրջանառվող լուրերին: «Մեզ եկել էր դիմում, որտեղ նաև թամանյանական էսքիզային նախագիծն էր, համաձայն որի՝ պատկերասրահի այդ մասում նախատեսված էր ունենալ արձաններ, որոշված էր նաև՝ ինչ արձաններ կլինեն, սակայն ոչ թե գիտամեթոդական նիստի եզրակացություն կամ արձանագրություն է տրվել, այլ նիստը […]

̰
Դեն Բիլզերյանը ՀՀ զինված ուժերում հաշվառման է կանգնել

14:03 27.08.2018

Հայազգի միլիոնատեր Դեն Բիլզերյանին ՀՀ Սահմանադրություն է հանձնվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան էջից: «Երդման արարողությունից հետո ՀՀ Սահմանադրության հանձնելը Բիլզերյանների ընտանիքի համար մեծ ոգևորություն առաջացրեց»,- գրել է Բիչախչյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=1031233203705467&set=a.152222964939833&type=3&theater Դեն Բիլզերյանը նաև հաշվառման է կանգնել ՀՀ ԶՈւ-ում: Այդ տեղեկությունը հաստատել են Զինկոմիսարիատում:

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից կասկածելի իրեր են ուղարկվել փորձաքննության

14:02 27.08.2018

Օգոստոսի 24-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել ցմահ ազատազրկման դատապարտված Գ. Ն.-ին երկարատև տեսակցության եկած կնոջը՝ Կ. Վ.-ին, որի ճամպրուկից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված բջջային հեռախոսի մեկ մարտկոց և պլաստմասսե երկու շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ, հաղորդում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի […]

̰
BACK_TO_TOP