12:27 25.08.2018
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում խոսել է բալային համակարգի կիրառման անհրաժեշտության մասին: «Վարչապետի հանձնարարականով մենք դիտարկել ենք հարևան երկրների փորձը, որպեսզի կարողանանք կիրառել մեզ մոտ: Այդ երկրներում բալային համակարգը կիրառելով՝ մեկ ամսվա ընթացքում մահվան դեպքերը նվազել են: Վարորդը պետք է գիտակցի, որ կարող է կորցնել վարորդական իրավունքը: Վարորդը պիտի գիտակցի, որ […]
12:26 25.08.2018
Ոստիկանության խորհրդի հասարակական նիստի առաջին նիստի ժամանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ առավոտյան տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է այն հարցը, որ սեպտեմբերից ոստիկանության աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնելու: «Անվտանգ սեպտեմբեր միջոցառումների շրջանակներում առևտրի կենտրոնների, դպրոցների մոտ ստիկանության աշխատակիցները կկազմակերպեն միջոցառումներ, որոնք առաջին դասարանցիներին կսովորեցնեն, թե ինչպես է պետք պահպանել կանոնները: Երբ […]
12:24 25.08.2018
Օգոստոսի 25-ին՝ ժամը 08:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
11:49 25.08.2018
Ոստիկանության հասարակական խորհրդի առաջին նիստի ժամանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարգևատրել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Ոստիկանապետը շնորհավորել է խորհրդի առաջին նիստը և հորդորել ակտիվորեն մասնակցելու խորհրդի առաջին նիստին: «Դահլիճում տեսնում եմ այնպիսի հեղինակավոր ակտիվիստների, ՀԿ-ների ներկայացուցիչների, որոնց աշխատանքը շատ բան է փոխում մեր կյանքում: Խորհրդի կազմը կլինի ռոտացիոն կայքով, որպեսզի երաշխավորենք հասարակական ակտիվ ներուժը»,- […]
11:00 25.08.2018
Օգոստոսի 23-ին՝ ժամը 20-անց 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Մյասնիկյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 25-ամյա Գուրգեն Ա.-ին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դրամապանակ, որի մեջ մի քաղաքացու տվյալներով վարորդական վկայական ու գումար: Ըստ Գուրգեն Ա.-ի հայտարարության՝ դրամապանակը նույն օրը գողացել էր թիվ 20 […]
09:26 25.08.2018
Օգոստոսի 24-ին, ժամը 21։42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն Ձոր-1 թաղամասի տներից մեկի պատշգամբում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
09:19 25.08.2018
Օգոստոսի 24-ին`ժամը 14:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Շաղափ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շաղափ գյուղի «Փառքի տարածք» կոչվող հատվածից 500 մ դեպի վերև՝ Լանջանիստ գյուղի վարչական տարածքում` Ուրծի […]
00:44 25.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, նախագահ Արմեն Սարգսյանն ու այլ բարձրաստիճան այրեր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զբոսանք են կատարել երեկոյան Երևանում։ Զբոսանքից տեսանյութ է հրապարակվել Հայաստանի կառավարության Youtube-ի պաշտոնական ալիքում։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ պատկերված է Հյուսիսային պողոտայում Մերկելի հետ շրջելիս։ Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Հայաստան […]
00:23 25.08.2018
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) KolbaLab լաբորատորիայի ղեկավար Մարինա Մխիթարյանը հրապարակել է Հայաստանում պատրաստված խաչի լուսանկար։ Այն ցուցադրված է Ժնևում՝ Կարմիր խաչի թանգարանում։ «Ժնևյան թանգարանում այս խաչի կողքին կա գրություն՝ «Հայաստան, 1999 թ․»»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մխիթարյանը։ Մարինայի ունեցած տեղեկություններով՝ թանգարանում ներկայացված խաչը պատրաստված է հայ քաղբանտարկյալի կողմից։
23:56 24.08.2018
Ռուսական Lenta.ru առցանց պարբերականը հրապարակել է հոդված իր թղթակցի՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան կատարած ուղևորության և անծանոթների հետ հանդիպումների մասին։ Ուսումնասիրելով իրավիճակը Հայաստանում՝ թղթակից Ալյոնա Պետրովա-Վոդկինան եկել է եզրահանգման, որ հայ երիտասարդները սերտորեն կապված են իրենց մայրերի հետ, ովքեր կենցաղային աշխատանքներ են կատարում նույնիսկ չափահաս որդիների փոխարեն։ «Ընդհանրապես, հայ տղաներն ու նրանց մայրերն առանձին հետազոտության […]
22:35 24.08.2018
Գերմանիայի կանցլերը Հյուսիսային պողոտայում տասնյակ քաղաքացիների հետ հաճույքով լուսանկարվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2140804296239954?__xts__[0]=68.ARAo5qneAAcDiPYWItDvZF07b3YKJGR1UKF5eI5lN2IpJ7XWD21sRyUuNMMjD-xPfc5ERN8rwUZjIoC1GUg7C2khdfCDls1autzuMoteTVXRDmX_vCtuIqBYqUzMzzySi5fRMo4&__tn__=-R
22:26 24.08.2018
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 23-ին՝ ժամը 15։30-ին, Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիրից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վարդան Մ.-ին, որը 2011թ. հունվարի 20-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 162 հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի մեղադրանքով:
22:20 24.08.2018
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվել է նաև օգոստոսի 23-24-ին: Հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է մոտ երկու տոննա 200 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Տնամերձ երեք հողամասում հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի հիսունհինգ թուփ: Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ հինգ գրամ մարիխուանա և մեթադոն տեսակի 210 թմրամիջոց: Բացատրական աշխատանքի շնորհիվ […]
21:39 24.08.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ է պաշտոնական ընթրիքից հետո: «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ շատ կալորիական պաշտոնական ընթրիքից հետո»,- լուսանկարը մեկնաբանել է Նաիրա Զոհրաբյանը:
21:33 24.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ պատկերված է այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Հայաստան է ժամանել Վրաստանից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի գլխավորությամբ Երևանում կայացել են […]
21:14 24.08.2018
Օգոստոսի 24-ին` ժամը 14:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Տաթևգես»-ին հարակից տարածքում, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել՝ 17:15-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խոտ գյուղի սկզբնամասում: Այրվել են […]
21:07 24.08.2018
Օգոստոսի 23-ին Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին և երկրորդ սպայական գումարտակների, ուղեկցող հատուկ վաշտի և հետախուզման հատուկ խմբի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում: Արդյունքում 13 տրանսպորտային միջոց տեղափոխվեց Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, 9 մեքենայի վարորդներ ոչ սթափ վիճակում էին, 14 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 3 տրանսպորտային միջոցի հողմապակիները թաղանթապատ էին, մեկ մեքենայի խլացուցիչը […]
21:00 24.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետ Փաշինյանը ողջունել է Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ մեր երկրում մեծ հարգանք և համակրանք կա նրա հանդեպ, իսկ հայ-գերմանական հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն։ «Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Սա Գերմանիայի կանցլերի առաջին այցն […]
20:52 24.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում վարույթ է ընդունվել դատապարտյալի կողմից քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկում պատիժը կրող 33-ամյա դատապարտյալը 2018թ. հուլիսի 30-ին դրսևորել է ագրեսիվ վարքագիծ և իր վերաբերյալ կազմված բնութագրի կապակցությամբ վիճաբանել նույն ՔԿՀ-ի ՍՀԻԱ բաժնի […]
20:44 24.08.2018
Օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում 2018թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքների ամփոփմանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցում էին նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Կոլեգիայի նիստին բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Պաշտպանական […]
20:36 24.08.2018
Օգոստոսի 24-ին` ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շաղափ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
20:35 24.08.2018
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, հաշվի առնելով, որ առաջիկայում տեղի են ունենալու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որոշել է «Ընտրական օրենսգրքի» մշակվող նախագծից առավել շուտ խորհրդարանին ներկայացնել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որի ընդունման դեպքում, հանձնաժողովի համոզմամբ, ընտրական գործընթացն առավել վերահսկելի կդառնա, հնարավոր կլինի նվազեցնել շատ արատավոր երևույթների ռիսկայնությունը: «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և […]
20:28 24.08.2018
«Շիրակ» հայրենակցական միությունն այսօր հանդիպում է կազմակերպել օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև հայտնի մշակութային և հասարակական գործիչներ: Հանդիպման ընթացքում մշակութային գործիչները խոսել են Հասմիկ Պապյանի կյանքի, գործունեության մասին ու պատմել հետաքրքիր հուշեր: Հայտնի գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս) օպերային երգչուհուն նվիրեց իր կտավներից մեկը, որին պատկերված էին ծաղիկներ: «Հասմիկ ջան, […]
20:20 24.08.2018
Անգելա Մերկելի հետ տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի հեղափոխությունից հետո վերջին ամիսների վիճակագրությունը ցույց էր տալիս, որ Հայաստան եկողների թիվն ավելի շատ է: «Հայաստանի քաղաքական իրադարձությունները պետք է խրախուսեն ոչ թե արտագաղթը, այլ հայրենադարձությունը և, իհարկե, քաղաքական գործընթացների հաջողությունը կերաշխավորի նաև այդ գործընթացը»,- ասել է նա: Նիկոլ Փաշինյանը […]
20:12 24.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին։ Փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, […]
20:11 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով դիտարկմանը, թե Հայաստանի՝ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո դեռևս շարունակում է կասկածի տակ մնալ մուտքի վիզաների ազատականացման հարցը, նշեց. «Մենք հասկանում ենք, որ դա կապված է Վրաստանի և Ուկրաինայի հետ, որոնց հետ արդեն ունենք ասոցացման համաձայնագրեր: Նրանց համար […]
19:55 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին՝ ԵՏՄ-ԵՄ միջև հնարավոր համագործակցության պարագայում ինչպես է պատկերացնում Հայաստանի դերակատարումը, նշեց հետևյալը. «Հայաստանը կարող է լինել օրինակ, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել ՌԴ-ի հետ, միաժամանակ լավ համագործակցել ԵՄ-ի հետ: Իհարկե, այստեղ հնարավորությունները շատ չեն. ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտի է […]
19:38 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին՝ ինչպե՞ս է բացատրում այն հանգամանքը, որ Բունդեսթագի պատգամավորներից մեկին Ադրբեջանը մուտքի արտոնագիր չի տվել: Կանցլերը նշեց, որ այս հարցի առնչությամբ արդեն արտահայտվել է: «Մենք որոշել ենք, որ համապատասխան պարոնի աշխատանքը Բունդեսթագի մեկ այլ պատգամավորի միջոցով կիրականացվի: Խոսքը Հարավային Կովկասում խորհրդարանական համագործակցության […]
19:36 24.08.2018
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսել է այն մասին, որ հավելյալ բյուջե է պետք հատկացնել ճանապարհաշինությանը: «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեզ համար գերակա կարևորություն ունեցող ոլորտներից մեկն է, գիտեք, որ այս տարի ճանապարհաշինությունը շատ ինտենսիվ կերպով է իրականացվում, այս միտումը պետք է շարունակվի: Ինչ վերաբերվում է մարզային տրանսպորտին, ապա աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, […]
19:28 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսեց երկկողմ հանդիպման արդյունքների մասին: «Ուրախ եմ առաջին անգամ որպես դաշնային կանցլեր հյուրընկալվել ձեր երկրում: Շնորհակալ եմ ջերմ և հյուրընկալ վերաբերմունքի համար, որ ցուցաբերվեց ինձ: Ուրախ եմ ձեր երկրում գտնվել ոչ միայն 100-ամյա ժողովրդավարությունը՝ Առաջին հանրապետությունը տոնելու շրջանակներում, այլև նոր փոփոխությունների ժամանակ»,- ասաց […]