22:22 25.08.2018
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հերքում է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը՝ ընկերության աշխատակիցների կողմից չարաշահումներ անելու և կաշառք տալու դիտավորության վերաբերյալ: «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. ««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իր վրդովմունքն է արտահայտում՝ ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության կապակցությամբ, համաձայն որի՝ ընկերության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու […]
22:09 25.08.2018
Օգոստոսի 25-ին` ժամը 14:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից դեպի Հեր-Հեր գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը (21 հրշեջ-փրկարար): Պարզվել է, որ հրդեհը բռնկվել […]
20:40 25.08.2018
Օգոստոսի 25-ին, ժամը 15:04-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի (վարորդը՝ Լ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել […]
20:17 25.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները: Մեկ անձի առաջադրվել է մեղադրանք, տեղեկացնում են Քննչական կոմիտեից: 2018թ. օգոստոսի 21-ին «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի անվտանգության վարչության պետից հաղորդում է ստացվել առ […]
19:31 25.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, աշխատանքային այցով այսօր Ստեփանակերտ է մեկնել, որի օդանավակայանում նրան դիմավորել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել: «Բոլորով, մեր սիրելի Ստեփանակերտում»,- լուսանկարը մակագրել է վարչապետը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, զինծառայությունն անցկացնում է Արցախում:
19:00 25.08.2018
«Բունդեսթագի» պատգամավոր Ալբերտ Վայլերը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ պաշտոնական Բաքվի որոշումը՝ արգելել «Բունդեսթագի» պատգամավորի՝ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամի մուտքն Ադրբեջան, իր ազդեցությունը կունենա գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա: Նա Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ է, 2013 թվականից Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ «Բունդեսթագի» պատգամավոր: Վայլերն ընդգրկված էր կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում: Պատվիրակությունն […]
18:25 25.08.2018
Գյումրիում նախկին Անդրկովկասյան երկաթուղիների հանրակացարանային շենքն անորոշ կարգավիճակ ունի: Երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչի փոխվելուց հետո շենքի պատկանելության հարցն անորոշ է՝ Հարավկովկասյան երկաթուղիներին չի պատկանում, նաև Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռում չկա, ինչի հետևանքով շենքում վերանորոգումների անհրաժեշտություն կա: Ասվածի վառ օրինակը Թբիլիսի Սիմաֆոր 20 շենքում է: 1950-ականներին կառուցված ու 1987թ. ամրացված շենքում կաթոցներ են, նկուղներում՝ խոնավություն, ինչի հետևանքում կառույցը վթարային […]
18:10 25.08.2018
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի առաջին բաժնի պետ Մանուել Մելիքյանին Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Ավանի աղի կոմբինատ»-ի տնօրեն Արեգ Ղուկասյանի հայտարարությանը, ըստ որի մեր ազգաբնակչությունը տեխնիկական աղն օգտագործում է որպես կերակրի աղ: Մանուել Մելիքյանը նշել է, որ իրենց կատարած պետական վերահսկողության շրջանակներում ուոսումնասիրություն են կատարել ներմուծող կազմակերպությունների մոտ և դիտարկել են աղ ներմուծող թվով […]
17:58 25.08.2018
Օգոստոսի 23-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Ժ. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Տ. Տ.-ին: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ նրա անդրավարտիքի միջից հայտնաբերել են 30 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ:
17:45 25.08.2018
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ուղղված գրության մեջ նշված է Երևան քաղաքում ընտրողների քանակի վերաբերյալ տեղեկատվություն: «ՀՀ կառավարության 16.08.2018 թ. թիվ 899 «Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թ. դեկտեմբերի […]
17:41 25.08.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ օգոստոսի 25-ին, Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակը:
17:09 25.08.2018
Դա բացարձակ սուտ է. այս մասին այսօր լրագրողների հարցին ի պատասխան՝ նշել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադանռալով այն տեղեկություններին, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևան» հիմնադրամի հետ կապված պայմանավորվածություններ է ձեռք բերել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: «Նման բան չկա: Գործը ձգձգվում է միայն այն բանի համար, որովհետև պետք են մասնագիտական […]
17:03 25.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսին Ուրուգվայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայ-ուրուգվայական բարեկամական կապերն ամուր հիմք են հանդիսանում մեր երկրների միջև արդյունավետ քաղաքական երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ՝ ի շահ […]
16:40 25.08.2018
Վարչապետն այսօր Հրազդանում մասնակցել է Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհվածներին նվիրված հուշահամալիրի վերաբացմանը: Հուշահամալիրի տարածքում բացվել է հուշաքանդակ՝ արծվի տեսքով: Հուշահամալիրի վերաբացման առիթով ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել: «Հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է, դրանից ավելի բարձր գիտակցություն պարզապես գոյություն չունի, բայց ինչի՞ համար են զոհվել զոհվողները, մի՞թե հանուն մահվան: Ամենևին՝ […]
16:32 25.08.2018
Խորհրդային տարիներին Լենինական քաղաքը ղեկավարող Դոնարա Հարությունյանն ընտրվել է «Շիրակ» հայրենակցական միության պատվավոր նախագահ: Իր ելույթում նա նշել է, որ ազգի ուժը, նրա մեծությունը մտավորականների քանակով է որոշվում: «Նյութական արժեքները կարևոր են, բայց եկա այս համոզման, որ ինտելեկտուալ այնպիսի մարդիկ կան, որոնք իրենց ներկայությամբ են կարողանում ազգապահպան դեր խաղալ»,- ասաց նա: Այնուհետև Դոնարա Հարությունյանը գյումրեցուն […]
16:00 25.08.2018
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցը կարևոր էր՝ նկատի ունենալով, որ Գերմանիան թե՛ աշխարհի խոշորագույն տնտեսություններից, տերություններից է, և թե՛ ԵՄ լոկոմոտիվը: «Կարևոր եմ համարում, որ Ղարաբաղյան հարցով հստակ ուղերձներ հղվեցին, որ հակամարտության կարգավորումը խաղաղ պետք է լինի, նաև այն, որ Մերկելն այցելեց Ցեղասպանության թանգարան: Կարևոր եմ համարում, որ, ինչպես […]
15:47 25.08.2018
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել համացանցում տեղ գտած տեղեկություններն առ այն, որ Հայաստանը հետաքրքրվում է հնդկական հրթիռահրետանային Pinaka համակարգով: «Այս առնչությամբ պարզաբանենք, որ ՀՀ ԶՈւ-երի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուներին, ծանոթացել շատ զինատեսակների հետ։ Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ»,- գրել է նա: Ավելի վաղ PanArmenian.net-ը, հղում անելով […]
15:34 25.08.2018
Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայներին, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Վեհափառ Հայրապետը ողջունել է պատգամավորի այցը Հայաստան` շնորհակալություն հայտնելով նրան ղարաբաղյան հակամարտության առնչությամբ դրսևորած իր քաջարի ու արդար կեցվածքի և մարդասիրության համար: […]
15:30 25.08.2018
Ազգային ժողովի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան այցի հետ կապված գրառում է կատարել՝ ասելով, որ՝ որպես հայ-գերմանական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, մասնակցել է Անգելա Մերկելի պատվին հրավիրված ընթրիքին և լուսանկար է հրապարակել: Աշոտյանի խոսքով՝ այս փաստը արձագանք է գտել համացանցում, մասամբ Մերկելի, մասամբ Նիկոլ Փաշինյանի, մասամբ իր պատճառով: Նա ասել […]
15:20 25.08.2018
ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի տրամադրած համապատասխան տվյալների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, նույն ընկերության «Արևելք» մասնաճյուղի տնօրեն Կարո Օհանյանը և «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Արամ […]
15:17 25.08.2018
Մանվել Գրիգորյանին ԱԱԾ մեկուսարանում լուսանկարած աշխատակիցը կհեռացվի աշխատանքից: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Դեպքը խստորեն դատապարտում եմ և գտնում, որ անընդունելի է նման լուսանկարների հրապարակումը: Ներկայումս ծառայողական քննությունն իրականացված է, քննչական վարչությունը գնահատական կտա: Եթե իր արարքի մեջ կլինի քրերորեն պատժելի արարք, կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ոչ՝ կհեռացվի […]
15:10 25.08.2018
«Շիրակ» հայրենակցական միությունը հանդիպում էր կազմակերպել արմատներով գյումրեցի հայտնի մշակութային գործիչների հետ: Հանդիպմանը ներկա օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը պատմել է իր հայրենի քաղաքում թողած վառ հիշողությունների մասին: «Ամռան 3 ամիսները Գյումրիում էինք անցկացնում: Տատիկս առաջին հերթին մեզ դնում էր կշեռքի վրա: Եվ գնալուց էր կշռում և վերադառնալուց: Ասում էր՝ երևանցի տատիկը չմտածի, թե այստեղ […]
15:04 25.08.2018
Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նորին Սրբությունն ընդգծել է, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների գործակցային հարաբերությունների զարգացման և արդյունավորման համար: […]
13:47 25.08.2018
Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքի անդամները մեկնեցին «Զվարթնոց» օդանավակայանից: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից: «Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքը մեկնեց «Զվարթնոց» օդանավակայանից: Բարի թռիչք»,- ասված է օդանավակայանի ֆեյսբուքյան գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելգիայի թագավորական ընտանիքի այցը Հայաստան բացառապես մշակութային է: Համացանցում էր հայտնվել նաև թագավորական ընտանիքի՝ […]
13:45 25.08.2018
«Շիրակ» հայրենակցական միությունը պատվավոր նախագահ է ընտրել խորհրդային տարիներին Լենինական քաղաքը ղեկավարող Դոնարա Հարությունյանին ու որոշում կայացրել այս տարվա դեկտեմբերի 7-ին համախմբել արմատներով գյումրեցի բոլոր անվանի գործիչներին: Նախաձեռնության նպատակն է ցույց տալ, որ Գյումրին հաղթահարել է 1988-ի աղետալի երկրաշարժն ու ապրում է ոչ թե սգալով, այլ արարելով: Գյումրեցիների խմբին համաձայնել է միանալ նաև աշխարհահռչակ օպերային […]
13:23 25.08.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Օգոստոսի 25-ի, ժամը 10:00-ի դրությամբ Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը երկկողմանի փակ է: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) 2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում: Փլուզման հատվածում ճանապարհի […]
13:03 25.08.2018
Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններում Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է, փոխանցում են կուսակցությունում Aysor.am-ի աղբյուրները։ Այդուհանդերձ, կուսակցությունից պաշտոնապես ոչ հերքել, ոչ հաստատել են այդ տեղեկությունը՝ նշելով, որ այսօր մինչև օրվա վերջ համապատասխան հայտարարություն կտարածեն։ Ավելի վաղ ՀՅԴ-ն առանց թեկնածուի անունը հրապարակելու, տեղեկացրել էր, որ կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում […]
12:40 25.08.2018
Ոստիկանության հասարակական խորհրդի առաջին նիստի ժամանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը անդրադարձել է « Սասնա Ծռեր»-ին կալանքից ազատվլու հարցին: «Ես բազմից արտահատվել եմ, որ ես կանգնած եմ իմ գործընկերների ընտանիքների կողքին, ովքեր արյուն են թափել: Ես այս առումով ունեմ իմ գնահատականը, բայց չեմ արտահայտվի այս պահին: Ընթանում է դատաքննություն, և դրա արդյունքում ամեն ինչ պարզ կլինի, քանի որ […]
12:27 25.08.2018
Aravot պարբերականը գրում է. «Ուզում ենք գիտակցել թե ոչ, բայց մեր ժողովուրդը թևակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը տանում է պարզունակ աղետի: Տիգրան Հայրապետյան Աղետ դրսում Նիկոլ Փաշինյանի (կառավարություն ասվածը հարաբերական է, որովհետև Փաշինյանը գործադիր իշխանության դե ֆակտո միակ կրողն է և միակ որոշում կայացնողը) պաշտոնավարման մեկնարկից հարյուր օր անց լրջորեն խախտված […]