16:27 24.08.2018
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Անգելա Մերկելին դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ԳԴՀ կանցլերն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ […]
16:23 24.08.2018
Օգոստոսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վիրահայոց թեմի Ախալցխայի հոգևոր տեսչության հովանու ներքո գործող «Ախլցխա» պարային համույթի սաներին՝ առաջնորդությամբ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանին, հայտնում են Էջմիածնի մամլո դիվանից: Հայր Հակոբը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ համույթը ծրագրում է քառօրյա պտույտ կատարել Արցախում և […]
16:17 24.08.2018
Գյումրիի «Արևիկ» մանկապարտեզի շահագործումը նախատեսված ժամկետից կուշանա: Իսկ պատճառը վերակառուցման ուշ մեկնարկն էր: Հիշեցնենք, որ մանկապարտեզի գործունեությունը 3 տարի առաջ դադարեցվել էր սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության պատճառով: Որոշում կայացվեց մանկապարտեզի երկու մասնաշենքը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով վերակառուցելու մասին։ Մեկ տարուց ավելի է՝ շինաշխատանքները մեկնարկել են, բայց ժամկետներում չեն տեղավորվում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում […]
16:08 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում է: Նրան ուղեկցում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Թումոցիները Անգելա Մերկելին ցուցադրեցին ռոբոտաշինության, ծրագրավորման և այլ նախագծեր: Հիշեցնենք, որ Մերկելը Երևանում է մեկօրյա այցով: Սա անկախացումից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան:
16:05 24.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նոր Գեղի գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 23:30-ից մինչև օգոստոսի 24-ի ժամը 00:20 ընկած ժամանակահատվածում, դիմակավորված երկու անձ մուտք են գործել Նոր Գեղիի բնակիչներից մեկի տուն […]
15:55 24.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով օգոստոսի 24-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 17 անձի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում բացահայտվել են […]
15:46 24.08.2018
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2017թ. և 2018թ. առաջին կիսամյակներում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ […]
15:32 24.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ վարչապետը ծաղկեփնջով դիմավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: «Հայաստանի անկախացումից ի վեր սա Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան»,- գրել է նա:
15:17 24.08.2018
Համացանցում հայտնվել է Բելգիայի թագավորական ընտանիքի՝ Հայաստանում արված լուսանկարը: Լուսանկարում թագավորական ընտանիքը Նորավանք վանական համալիրի տարածքում է: Լուսանկարում Բելգիայի թագավորն է կնոջ ու երեխաների հետ միասին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում են: «Կարող եմ հաստատել, որ Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է»,- հայտնել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
14:51 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրան ուղեկցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
14:50 24.08.2018
«Առաջին անգամ հուսադրող մի երևույթ եղավ՝ կառավարությունում քննարկվեցին այն հարցերը, որ մենք տարիներ շարունակ բարձրացնում էինք Սևանի ու ջրային ռեսուրսերի կառավարման հետ կապված»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Խոսքը ջրային ռեսուրսների վատ կառավարման, ջրի կորուստների, ջրամբարների վատ վիճակի, ձմռանը, երբ չկա ոռոգման կարիք, ջրամբարներից […]
14:29 24.08.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերից: Նա բարեմաղթանքներ է հղել Ուկրաինայի իր պաշտոնակցին, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին մաղթել խաղաղություն և բարօրություն:
14:27 24.08.2018
Հայաստանյան մի շարք տեղական ընկերություններ սննդի արտադրության մեջ տեխնիկական աղ են օգտագործվում: Այս մասին պնդում է Ավանի «Աղի կոմբինատ» ընկերության տնօրենը: Ըստ Արեգ Ղուկասյանի՝ Իրանից և Թուրքիայից ներմուծված տեխնիկական աղն առանց մակնշման իրացվում է շուկայում, ինչի հետևանքով իրենք արդեն լուրջ վնասներ են կրել: «Երբ մարդ մեծ քանակով աղ է բերում Հայաստան և վաճառում է այդ […]
14:23 24.08.2018
«Սևանի Էկոլոգիական վիճակը այս տարի ապացույցն էր այն բանի, որ լիճն անկայուն վիճակում է գտնվում, և ցանկացած սթրեսային իրավիճակ կարող է ճակատագրական լինել»,- օգոստոսի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԳԱԱ հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Ըստ նրա՝ փրկության միակ ուղին լճի մակարդակի բարձրացումն է, ինչը գիտական հիմնավորում ունի: Այդկերպ կմեծանա լճի ջերմունակությունը, լիճը […]
14:15 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկօրյա այցով ժամանել է Հայաստան: Սա իշխանափոխությունից հետո Մերկելի առաջին այցն է Հայաստան: Նրան ծաղկեփնջով դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հնչեցին երկու երկրների օրհներգերը: Օդանավակայանում են նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Գերմանիայի կանցլերին դիմավորելու է եկել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: ՀՀ վարչապետ Նիկոլ […]
14:13 24.08.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ինքը և ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են դրել «2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: «Այս տարվա փետրվարին ԱԺ-ում տեղի ունեցած «2008 թվականի Մարտի 1, […]
14:12 24.08.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ խոսել է վարչապետի՝ իրեն տրված հանձնարարականների և դրանցից հետո իր հասցեին սպասվող գնահատականների մասին: «Սիրելիներս Իմ ընթացիկ աշխատանքային պարտականություններին զուգահեռ կամ ի թիվս դրանց վարչապետի հանձնարարությամբ ունեմ մի քանի առաջնային անելիքներ՝ համակարգել և/կամ նախապատրաստական աշխատանքներ տանել և/կամ ուսումնասիրություն անել հետևյալ ուղղություններով․ – Սահմանադրական բարեփոխումներ, – Ընտրական օրենսդրության բարեփոխումներ, […]
12:52 24.08.2018
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչներին: Այցի նպատակն էր փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման և մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Քննարկմանը մասնակցել է ՀՀ […]
12:46 24.08.2018
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի X հենակետում 2017թ. հունիս ամսից մինչ օրս անձնակազմի կերակրի պատրաստման համար հենակետի ՎՔՆ պահեստից յուրաքանչյուր օր դուրս է գրվել X լիտր դիզվառելիք, մինչդեռ կերակուրը պատրաստվել է այլ եղանակով: Այս մասին հայտնում են ՀՀ ռազմական ոստիկանությունից: Վերը նշված ժամանակահատվածում կեղծ […]
12:05 24.08.2018
«Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» ժամանակացույցի 8-րդ կետի համաձայն՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 29.08.2018թ. ժամը 18.00-ն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից: Գրանցման համար պահանջվող՝ տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում օրենքով սահմանված ժամկետով հաշվառված լինելու տեղեկանք տրամադրելու գործընթացը […]
11:43 24.08.2018
Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը: Նիստում միաձայն որոշում է կայացվել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցության մասին` «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով, տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից: Քաղաքական խորհրդի որոշմամբ` ընտրական ցուցակը կգլխավորի ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
11:40 24.08.2018
Օգոստոսի 23-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորված անձ է մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՔԿՀ հանրային կապերի բաժնից: ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված Արարատ Նիկողոսյանը երեկ երեկոյան ուշագնաց է եղել, ինչի կապակցությամբ շտապօգնություն է կանչվել, որն էլ արձանագրել է կալանավորի կենսաբանական մահը»,- ասել են ՔԿՀ հանրային կապերի բաժնից: Կալանավորված անձը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասով, […]
11:31 24.08.2018
Անդրադառնալով Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան հանգամանքներին առնչվող քրեական գործի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածած տեղեկատվությանը, որում մասնավորապես մեջբերվել են որոշ տվյալներ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից, նաև հաշվի առնելով նշված քրեական գործի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությունը` ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ այն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել […]
11:17 24.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր կապերը հանդիսանում են Հայաստանի և Ուկրաինայի միջպետական համագործակցության ամուր հիմք: Վարչապետը կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, տնտեսության և հումանիտար ոլորտներում հեռանկարային ծրագրերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ […]
10:50 24.08.2018
Վրացական Ուրեկի հանգստավայրում փրկարարները ծովից դուրս են բերել խեղդվող 5 զբոսաշրջիկների, որոնցից 3-ը՝ ՀՀ քաղաքացիներ։ Փրկարարներն ափ են դուրս բերել հայ ամուսիններին և նրանց 15-ամյա դստերը, ովքեր լողալով հեռացել էին ափից և չեն կարողացել վերադառնալ։ Մյուս երկու զբոսաշրջիկները, որոնց համար օգնություն է պահանջվել, եղել են ՌԴ քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման […]
10:40 24.08.2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 23-ին այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել կին դատապարտյալների պահման պայմաններին և ԱՄՆ աջակցությամբ ՔԿՀ-ում իրականացվող մասնագիտական ուսուցման ու վերականգնողական մի շարք ծրագրերի արդյունքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարարն ու դեսպանը արդարադատության փոխնախարար […]
10:12 24.08.2018
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 26-ին` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում խոշոր չափի զենք և զինամթերքի հայտնաբերման փաստով։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության պայքարի վարչությունում անհայտ անձի կողմից ստացվել է փոստային առաքանի, որն ուղարկվել է […]
09:52 24.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Վրացական փ. 7, Հր.Քոչարի փ. 171, Նաիրի Զարյան փ. 3, 4 շենքերը և Նաիրի Զարյան փ. 2-18 սեփական տները, Ուլնեցի փ. 3-րդ փակ. 1, 2, 2/1, 2/2, 4, 6 շենքերը և […]
09:14 24.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ին Վյաչեսլավ Ասրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան և պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել նոտար Աննա Աբրահամյանի՝ 2018-ի օգոստոսի 20-ի մերժման որոշումը, և պարտավորեցնել որպես հետևանք՝ ժառանգությունն ընդունած ժառանգի վկայագրում պարտավորությունը գրանցել: Հայցվոր կողմի […]