TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+13.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ի՞նչ ակնկալել Անգելա Մերկելի հայաստանյան այցից. պարզաբանում է Արմեն Աշոտյանը

15:03 23.08.2018

ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցին: «Վաղը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստան այցելելու հրավերը վերահաստատվել է դեռ 2017 թվականին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այցի կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի […]

̰
Կառավարության որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանին ևս 5 տարի կտրամադրվի գրասենյակ և գույք

14:59 23.08.2018

Կառավարությունը 5 տարով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևանում գրասենյակով ու գույքով ապահովելու՝ 2008-ի մայիսի 22-ի որոշման ժամկետը: Այս մասին որոշման նախագիծը, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, կառավարության օրակարգում էր՝ չզեկուցվող հարցերի թվում: Որոշման նախագծում ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր […]

̰
Իմ շանսերը ես գնահատում եմ բավականին բարձր. քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան

14:51 23.08.2018

Օրեր առաջ համաձայնագիր է ստորագրվել «Գալա» և «Կանաչ» կուսակցությունների, մի շարք ՀԿ-ների միջև՝ ձևավորելով «Երևանի հանրություն» դաշինքը: Դաշինքը ձևավորելու նպատակը եղել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելը: Դաշինքի՝ քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է: Ցուցակում են անկուսակցական անձինք: «10-ից ավելի ՀԿ-ներ, ոչ քաղաքական կուսակցություններ երկար ժամանակ բանակցել են, գտել ընդհանուր եզրեր և բանակցելով համաձայնության եկել թեկնածուի ընտրության […]

̰
«Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայի օդաչուները պայմանական հակառակորդի կրակային խոցման առաջադրանքներ են կատարել

14:34 23.08.2018

Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռազմական ավիացիոն բազայի ուղղաթիռային էսկադրիլիայի երիտասարդ օդաչուները երկկողմ վաշտային տակտիկական զորավարժությունների շրջանակներում իրականացնում են լեռներում պայմանական հակառակորդի կրակային խոցման առաջադրանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ուղղաթիռների անձնակազմերը ավիացիոն սպառազինությունից իրականացնում են էլեկտրոնային կրակահերթեր և պայմանական հակառակորդի օբյեկտների հրետակոծում: Զորավարժություններն անցկացվում են «Կամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: Մասնակցում են […]

̰
Դիանա Գասպարյանի ֆեյսբուքյան էջը հարձակման է ենթարկվել

14:25 23.08.2018

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ֆեյսբուքյան իր էջը հարձակման է ենթարկվել։ «Սիրելի՛ համաքաղաքացիներ Իմ ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հարձակման, որի հետևանքով ջնջվել են վերջին երկու հրապարակումները: Խնդիրը լուծելու ուղղությամբ ձեռնարկվում են քայլեր»,- գրել է նա։ https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/450894242073527?__xts__[0]=68.ARBKfi_sP1JL4xhXJ1VxRD-nDYR6hcEXpc0XYbDNsAMG-GNXRWyh22d2onlEe-mIvxIhGvn7aNzhymmknz3_eDd2qT9IuGUcB9qA9CJ73OdNioe8GBbWCYpImp7LL-ZHtSA876KWnilNsxfFq42FOS-SQWqJ-WCpr_6OICEGljZbfkCiOBTJDaXDX0M&__tn__=H-R

̰
Շիրակի մարզի 164 դպրոցներից 24-ը լիցենզիա չունի. Շիրակի փոխմարզպետ

14:16 23.08.2018

Շիրակի մարզի 164 դպրոցներից 24-ը լիցենզիա չունի: Պատճառները շատ են՝ Շիրակի մարզպետարանում ուսումնասիրություններ  են անում:  Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը նշում  է, որ հիմնական պատճառն աշակերտի թվով ֆինանսավորումն է։ «Եթե լիցենզիայով սահմանված է, որ 300 աշակերտ կարող է ընդունել դպրոցը և իրենք ընդունում են մինչև 500, այսօր մեր առջև պահանջ են դնում՝ նոր տարածք տրամադրել, այն […]

̰
ՔԿՀ-ներում պահվող անձանց համար մատակարարված սննդամթերքում բաղադրության նորմատիվային պահանջները չպահպանելու փաստեր են պարզվել

14:09 23.08.2018

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող անձանց համար նախատեսված առանձին սննդատեսակների մատակարարման գործընթացում: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են՝ պարզվել է, որ մատակարարված խոշոր չափի՝ 55.120.792 ՀՀ դրամ արժողությամբ […]

̰
«Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը կարժանանա Հայ դատի հանձնախմբի «Ազատության» մրցանակի

14:00 23.08.2018

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի պատվավոր «Ազատության» մրցանակին այս տարի կարժանանա հայտնի ռեժիսոր Թերի Ջորջը, տեղեկացնում է «Արմենպրես»- ը: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ Նյու-Յորքում: Ռեժիսորը միջազգային ճանաչում է ձեռք բերել «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմի նկարահանումից հետո: Թերի Ջորջը նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ռեժիսորն է, որը նկարահանվել է ամերիկահայ բարերար […]

̰

13:43 23.08.2018

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով ամրագրված է լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակ 170 մլն խորանարդ մետր: Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան: ՀՀ կառավարության ներկայացրած տվյալներով՝ 2016 թվականի նորմալ ջրատվության տարվա համեմատ՝ ինչպես 2017 թվականը (Սևանա […]

̰
Նիկոլ Փաշինյանը բարի և հաղթական ծառայություն է մաղթել սահման մեկնած ոստիկաններին

13:26 23.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ բարի ծառայություն մաղթելով ոստիկանության՝ մարտական հերթապահության մեկնած զորքերին։ «Ոստիկանության զորքերը այսօրվանից հայ-ադրբեջանական սահմանին կիրականացնեն մարտական հերթապահություն՝ փոխարինելով ժամկետային զինծառայողներին: Մասնակցում էի ճանապարհման հանդիսավոր արարողությանը: Բարի և հաղթական ծառայություն»,- նշել է նա։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2060611534200828/

̰
Վարչապետը ոստիկանության զորքերին ճանապարհեց սահման

13:14 23.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց ոստիկանության զորքերի՝ սահման մեկնելու հանդիսավոր արարողությունը։ Նա նշեց, որ ոստիկանության զորքերն այսօրվանից միանում են բանակին, և ինքը եկել է նրանց ճանապարհելու։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց այդ կարևոր առաքելությունն իրականացնելու պատրաստակամության համար։ Նշենք, որ ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնելու Տավուշի դիրքերում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2060611534200828/

̰
Անցումային արդարադատությունը բնավ նոր երևույթ չէ. Գևորգ Դանիելյան

13:13 23.08.2018

Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը անցումային արդարադատության վերաբերյալ գրառում է կատարել : «Անցումային արդարադատությունը բնավ նոր երևույթ չէ նորանկախ Հայաստանի պատմության մեջ, այն որոշակի բաղադրիչներով կիրառվել է նաև նախկինում, ուղղակի զուտ այդ ինստիտուտի անվանումը չի դրվել շրջանառության մեջ, ինչն էլ, հավանաբար, այնպիսի տպավորություն է ստեղծել, թե դա բոլորովին նոր ու […]

̰
Իրակա՞ն են լուրերը, թե Սամվել Ալեքսանյանը շաքարավազն էժան ներկրել, թանկ վաճառել է․ ՊԵԿ-ի պարզաբանումը

12:55 23.08.2018

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկություններն այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շաքարավազի հումքի անվան տակ շաքարավազ է ներկրում, ընդ որում՝ էժան գնով ներկրում է, թանկ գնով վաճառում։ Անանյանն ասաց, որ իրենք ստուգումներ են իրականացրել, վերջին մեկ տարվա ընթացքում այդպիսի բան չեն հայտնաբերել։ Հարցին՝ իսկ նախորդ տարիներին չե՞ն […]

̰
«Ստվերային այգիների» տերերը կարող են լինել նաև շարքային գյուղացիներ․ Արթուր Խաչատրյան

12:38 23.08.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ վարչապետի բարձրաձայնած «ստվերային այգիների» խնդրին։ Հարցին՝ ովքե՞ր են դրանց սեփականատերերը, արդյո՞ք «օլիգարխներ» են, նա պատասխանեց․ «Քանի որ դրանք դեռ ստվերում են, չեմ կարող ասել՝ օլիգարխ են, թե ոչ։ Եղել է, ենթադրենք, բանջարաբոստան ու դաշտ, միամյա խոտաբույս, հիմա այդտեղ հիմնվել է բազմամյա տնկարան, այգի, բայց […]

̰
Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի հետ

12:36 23.08.2018

Օգոստոսի 22-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն,  տեղեկացնում է  ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը և Հրաչյա Հակոբյանը, հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ […]

̰
Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց»-ում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

12:29 23.08.2018

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց»-ում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել: «Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այդ տեղեկատվությունը Ռոբերտ Քոչարյանն անձամբ հերքել է վերջերս տված իր հարցազրույցում: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն […]

̰
Կառավարությունն առաջարկում է օգոստոսի 28-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

12:29 23.08.2018

ՀՀ կառավարության օգոստոսի 23-ի նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին» օրենքի նախագիծը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ կառավարությունը որոշել է Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին օրենքի նախագծի քննարկման համար առաջարկել ԱԺ նախագահին՝ 2018 թ․ օգոստոսի 28-ին` 11։00-ին, գումարել ԱԺ արտահերթ […]

̰
Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցով եղել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

12:28 23.08.2018

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա չհայտարարված այց է իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Այս առնչությամբ պարզաբանվել է պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին: Ներկայացվել են նաև դատական ակտը […]

̰
Երեք ամիս վարչապետ լինելուց հետո նոր իմացա, որ Հայաստանում կան գաղտնի այգիներ․ Նիկոլ Փաշինյան

12:02 23.08.2018

Կառավարության օգոստոսի 23-ի նիստում՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլորովին վերջերս տեղեկացել է մի խնդրի մասին, այն է՝ Հայաստանում կա ստվերային գյուղատնտեսություն, կան այգիներ, որոնք գրանցված չեն, որ տուրքերի և այլնի խնդիրներ չառաջանան։ «Մենք նայում ենք՝ այսքան այգի կա, այսքան ջուր է հարկավոր, բայց գալիս […]

̰
Հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն պիտի սահմանվի․ Նիկոլ Փաշինյան

11:59 23.08.2018

ՀՀ կառավարության օգոստոսի 23-ի նիստում քննարկման դրվեց և ընդունվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգաց­ման հայեցա­կարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ այսօր հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսական աճի լոկոմոտիվն է, սակայն այդ մոդելը որևէ կերպ չի կարող ընդունելի համարվել։ «Մեր կառավարության կարևոր խնդիրներից է՝ փոխել այդ մոդելը՝ ոչ միայն այն պատճառով, […]

̰
Սևանից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ կիրականացվի

11:44 23.08.2018

ՀՀ կառավարության օգոստոսի 23-ի նիստում քննարկման դրվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հավանություն տալու մասին օրենքի նախագիծը։ Այն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց որպես նոր կառավարության «ամենաանցանկալի նախագիծ»։ Վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը մի քանի անգամ տարբեր ձևաչափերով քննարկել […]

̰
Ո՞ր դեպքերում փոքր հէկերի կառուցումը կարգելվի

11:23 23.08.2018

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը Կառավարության օգոստոսի 23-ի նիստում ներկայացրեց «Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Դրանով արդեն իսկ օրենքով սահմանված մերժման հիմքերից բացի նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաև, եթե՝ 1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա ՝ ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր […]

̰
Ես ամեն օր զբաղվում եմ ինքս ինձնով․ Նիկոլ Փաշինյան

11:08 23.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ արձագանքելով երեկվա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերին։ «Երեկվա ուղիղ եթերի կարևոր արձագանք. ավելի ու ավելի շատ գործատուներ են պնդում, որ որակավորված մասնագետների կարիք ունեն, ու արդեն երկար ժամանակ չեն կարողանում գտնել: Հայաստանում աշխատատեղեր կան, բայց ցավոք մեր կրթական համակարգը և ինքնակրթական համակարգը ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին: Սա […]

̰
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

11:00 23.08.2018

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա չհայտարարված այց է իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: ՄԻՊ-ից հայտնում են, որ դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Այս առնչությամբ պարզաբանվել է Պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին: Ներկայացվել են նաև դատական ակտը վերանայելու […]

̰
Խոշոր հրդեհ Արագածոտնի գազալցակայաններից մեկի տարածքում

10:34 23.08.2018

Օգոստոսի 22-ին Արագածոտնի մարզում խոշոր հրդեհ է բռնկվել. ժամը 16։20-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Մուղնու գյոլ» կոչվող տարածքում՝ գազալցակայանի մոտ, հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրշեջներն ու քաղաքացիները նախ կանխել են խոտածածկույթում եղած ոչ պիտանի՝ մոտ 150 անվադողերի հրդեհի հետևանքով առաջացած խոշոր օջախի տարածումը, ապա մարել այն։ […]

̰
Մոսկվայում տաքսիստը կողոպտել է «Ձայնը» նախագծի հայազգի մասնակցին

10:30 23.08.2018

Ռուսական «Ձայնը» հեռուստանախագծի հայազգի մասնակից Արմեն Ավջանը բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ Մոսկվայում կողոպտել են իրեն։ Ավջանը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին, երբ Մոսկվայի կենտրոնի սրճարաններից մեկից ուղևորվում էր Նագորնայա փողոց։ Վճարելուց հետո տաքսիստը չի վերադարձրել ուղեբեռը, որում եղել է ջութակ, հագուստ, բարձրախոս։ Փաստի առթիվ ստուգում է անցկացվում։

̰
Ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

09:53 23.08.2018

Օգոստոսի 22-23-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում՝ 300 քմ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մոտակայքում՝ 5000 քմ, Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ 400 քմ, Կոտայքի մարզի Կամարիս գյուղի գերեզմանատանն այրվել է 800 քմ, Հրազդան-Հանքավան 1-ին կմ-ի […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

09:15 23.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ազատության պող. 14, Դավիթ Անհաղթի փ. 2, 4, Կիևյան փ. 4/2-4/4 շենքերը, Կիևյան 2-րդ նրբ. 29/3-32Ա սեփական տները, Դ. Վարուժան, Շրջանային, Ա. Վեգներ, Հովնաթան, Վանտյան փողոցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30-16։30 Սարի […]

̰
Աջ ղեկով մեքենաների ճակատագիրը հայտնի կլինի աշնանը. կա 2 տարբերակ․ «Փաստ»

09:07 23.08.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 1-ից Հայաստանում ժամանակավորապես արգելվեց աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը, իսկ որպես արգելքի վերջնաժամկետ սահմանվեց հոկտեմբերը: Ներկրման արգելքին զուգահեռ, սակայն, ներքին շուկայում աջ ղեկով ավտոմեքենաների առքուվաճառքը թույլատրվում է: Իսկ ի՞նչ կլինի մի քանի ամիս անց: Արդյո՞ք կերկարաձգվի աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը, թե՞ նոր կառավարությունը կկարողանա այնպիսի մի որոշում կայացնել, որը ձեռնտու […]

̰
Սեպտեմբերի 1-ից սոցփաթեթից օգտվողները պետք է ունենան ID քարտ

08:37 23.08.2018

Սեպտեմբերի 1-ից սոցփաթեթից օգտվողները պետք է ունենան ID քարտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1973785465976439&id=204697426218594&__xts__[0]=68.ARBhiUZyllPeNjRJNVHEWbDKTiueWqzJAcHO4lX8Dyu3zi_g4YZhIjYhnW8xcd4-Rg7p6Nd6whlrje2U2aHS94ZKBC_MY-ep8JTH8nMFodebK2CtUdF68DZdRc4AWxy7hSa3wbw&__tn__=-R

̰
BACK_TO_TOP