TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պոտենցիալ հայրենադարձներին 2 բան է հետաքրքրում․ Սփյուռքի նախարար

16:14 21.08.2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք հարցերի շուրջ։ «Ձուլման կամ ասիմիլյացիայի խնդրի լուծումը երկարաժամկետ կարգավորում է պահանջում և դրա արդյունքները մենք կտեսնենք տարիներ հետո»,- ասել է նախարարը։ Նախարարն անդրադարձել է հայրենադարձության խնդրին։ «Պոտենցիալ հայրենադարձները լինելու են հայաստանցիները, պոտենցիալ հայրենադարձներին ինձ հետ շփումներ ունենալիս 2 բան էր  հետաքրքրում․ առաջինը՝ երկրում օրինականության ապահովումը, […]

̰
Ճանապարհատրանսպորտային ոլորտում կկարճվի 1 միլիոն 470 հազար կատարողական վարույթ

16:12 21.08.2018

Հայաստանում ճանապարհատրանսպորտային ոլորտում վարչական տուգանքներից ազատվել է շուրջ 120 հազար անձ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:  «Ընդհանուր առմամբ կկարճվի 1 միլիոն 470 հազար կատարողական վարույթ: Այս պահի դրությամբ կարճվել են մոտ 86 հազար պարտապանների վերաբերյալ 281 հազար 685 կատարողական վարույթներ»,- ասաց Զեյնալյանը:  Նախարարի խոսքերով` առաջիկա երկու ամիսներին համաներումն ամբողջությամբ կկատարվի: Զեյնալյանը նշեց, որ 2015 […]

̰
«Հայ կառուցողական կուսակցությունը» պահանջում է ԿԸՀ նախագահի հրաժարականը

15:57 21.08.2018

«Հայ կառուցողական կուսակցության» ղեկավար Անդրիաս Ղուկասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը։ Ղուկասյանը նշել է, որ Մուկուչյանը մասնակից է եղել ընտրակեղծարարությանը, ուստի, այսուհետ՝ նոր իրավիճակում նրա պաշտոնավարումն անհնար է: Եթե մինչև ուրբաթ օրը Տիգրան Մուկուչյանը հրաժարական չտա, Ղուկասյանը պատրաստվում է այդ օրը հանրահավաք անել:

̰
Սփյուռքի նախարարությունը փակելու հարց այս պահին օրակարգում չկա․ նախարար

15:53 21.08.2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սփյուռքի նախարարությունը փակելու հարց այս պահին օրակարգում չկա։ «Վստա՛հ եղեք, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարության ցանկացած որոշում բխելու է Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շահերից։ Իհարկե, ես՝ որպես Սփյուռքի նախարար, վստահ եմ, որ նախարարությունն անելիք ունի»,- ասել է նա։  

̰
Գագիկ Ծառուկյանի թիկնապահը գրավի դիմաց ազատ արձակվեց

15:46 21.08.2018

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանը: Էդուարդ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ։ Դեպքից անմիջապես հետո Վյաչեսլավ Հարությունովը հերքել է իր տված ցուցմունքը:

̰
Գլենդելում ադրբեջանցիների ներկայությունը շատ ակտիվ է․ Սփյուռքի նախարար

15:18 21.08.2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի։ «Սփյուռքը բազմաշերտ է, բազմոլորտ է և նախկինում ցուցաբերված ընդհանրական մոտեցումը մեզ համար ընդունելի չէ»,- ասել է նախարարը։ Մխիթար Հայրապետյանի խոսքերով՝ հայրենադարձությունը, հայապահպանությունը նոր կառավարության կարևորագույն խնդիրներից են։ Սփյուռքի նախարարը նշել է, որ ԱՄՆ կատարած այցի շրջանակում իրեն զարմացրել է այն, որ Գլենդելում […]

̰
«Հյուսիս-հարավ» ճանապարհի Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարները փակել են չինական ընկերության գրասենյակի ճանապարհը

15:08 21.08.2018

Այսօր «Հյուսիս-հարավ» ճանապարհի Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածի շուրջ 50 ճանապարհաշինարար փակել է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության գրասենյակ տանող ճանապարհն ու խաթարել ամբողջ շինաշխատանքների ընթացքը։ Սրանով շինարարներն իրենց պահանջն են ներկայացնում, այն է՝ աշխատավարձերի բարձրացում: Հիշեցնենք, որ 3 օր առաջ աշխատակիցները գործադուլ էին հայտարարել ու պահանջել մինչ երկուշաբթի բարձրացնել աշխատավարձերը և շինաշխատանքների ընթացքում ապահովել իրենց անվտանգությունը։ […]

̰
Աջակցենք մեր զինված ուժերին. Օսիպյանը՝ սահման մեկնող ոստիկանության զորքերի մասին

15:00 21.08.2018

Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխն օգոստոսի 23-ին կմեկնի Տավուշի մարզ՝ մարտական դիրքերը պաշտպանելու: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Վստահում եմ լիարժեք մեր զինված ուժերին, հայ զինվորին, որը պաշտպանում է մեզ բոլորիս, ուղղակի վարչապետից հանձնարարական ստացա ուսումնասիրել: Քանի որ ներկայիս իրավիճակում ոստիկանության զորքերի գործառույթների կարիք չկա հանրապետությունում, Երևանում, ուսումնասիրելուց հետո […]

̰
Երևանի ավագանու ընտրությունների համար հավասար պայմաններ են ստեղծվել. Արարատ Զուրաբյան

14:55 21.08.2018

Երևանի ավագանու ընտրությունների համար հավասար պայմաններ են ստեղծվել: Այս մասին հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը, ով այս ընտրություններին նույնպես կառաջադրի իր թեկնածությունը: Պատգամավորը գլխավորում է ՀՀՇ-ի ընտրական ցուցակը: Հարցին՝ ինչո՞ւ չառաջադրվեց «Ծառուկյան» դաշինքով, Արարատ Զուրաբյանը պատասխանել է, որ ինքը հանդես է գալիս այն քաղաքական ուժի անունից, որի անդամն է: Նա ընդգծել է՝ դաշինքում որևէ […]

̰
Լիլիթ Մակունցն այցելել է Կոտայքի մարզի մշակութային մի շարք կառույցներ

14:43 21.08.2018

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և նախարարի տեղակալներ Տիգրան Գալստյանն ու Վահե Բուդումյանն օգոստոսի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Կոտայքի մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Այցի սկզբում Լիլիթ Մակունցի, մշակույթի նախարարի տեղակալների, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի տեղակալների մասնակցությամբ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն: Հանդիպման ժամանակ քննարկվել է մարզում գտնվող «Անվերջության ժապավեն» […]

̰
Ոստիկանության ստորաբաժանումներում արձանագրվել են մոտ 203 միլիոն դրամի ֆինանսական խախտումներ

14:37 21.08.2018

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի գործունեության 100 օրերին առաջին պլան է մղվել պայքարը կոռուպցիայի ցանկացած դրսևորման դեմ: Այս մասին այսօր ՀՀ ոստիկանության կենտրոնական շենքում կայացած ասուլիսի ժամանակ խոսել է ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: Նրա խոսքերով՝ մշակվել են մեխանիզմներ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: «Հաշվետու շրջանում ներքին անվտանգության վարչությունում կատարվել է 110 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել […]

̰
Քրեական ենթամշակույթի բացառմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել․ Արտակ Զեյնալյան

14:35 21.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփել է նախարարության 100 օրվա աշխատանքը: Նախարարը ներկայացրել  է փաստ, ըստ որի՝ վարչական համաներման ոլորտում խոշոր համաներում է իրականացվել և շուրջ 120 հազար մարդ ազատվել է պարտավորությունից։ Նախարարը նշել է, որ մեկ միլիոնից ավելի վարույթ պետք է կարճվի։ «Քրեական ենթամշակույթի բացառմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել, բռնի կերպով մոլեխաղեր իրականացնելու բացառման միջոցառումներ են […]

̰
Քոչարյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը դեռևս մուտք չի արվել

14:25 21.08.2018

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը դեռևս մուտք չի արվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հիշեցնենք, Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել օգոստոսի 20-ին։ Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել էր պաշտպանների բողոքը և […]

̰
Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն արդեն գերազանցել են 2017թ. տարեկան ցուցանիշը

13:56 21.08.2018

2018 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 121 295 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 49 հազար տոննայով կամ 67.7%-ով և 444 տոննայով գերազանցում են 2017 թվականի արտահանման տարեկան ծավալները։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հարկ է […]

̰
Կառավարությունը քայլեր է ձեռնարկում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ

13:50 21.08.2018

Փոքր ավիացիայի զարգացումը գտնվում է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկվում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ոլորտի զարգացման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը շրջայց են կատարել […]

̰
Չկա դատապարտյալ, որ չունենա սեփական մահճակալ․ Արտակ Զեյնալյան

13:34 21.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մամուլի ասուլիսի տեսքով ամփոփել  է նախարարության վերջին 100-օրյա աշխատանքները: Անդրադառնալով բանտերի ծանրաբեռնված լինելու խնդրին՝ Զեյնալյանը նշել է, որ չկա դատապարտյալ, որ չունենա սեփական մահճակալը։ «Գորիս», «Վարդաշեն» և շատ այլ քրեակատարողական հիմնարկներ ենթակա են փոփոխության, մենք նաև բանտային նոր հիվանդանոցի կարիք ունենք»,- ասել է նախարարը։ Նախարարը խոսել է նաև քրեակատարողական հիմնարկներում մահացության […]

̰
Օգոստոսի 17-ի հանրահավաքին մասնակցել է մոտ 150 հազար մարդ. Վալերի Օսիպյան

13:28 21.08.2018

Հանրապետության հրապարակում օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքին մոտ 150 000 մարդ է մասնակցել: Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Օսիպյանի խոսքով՝ միշտ չէ, որ ոստիկանությունը թիվ է հրապարակել հավաքների մասնակիցների վերաբերյալ, նա ասաց, որ արդեն 5 տարի է՝ ընդհանրապես թիվ չեն հրապարակում: «Քանի որ ինքս մինչ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնելը […]

̰
Ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ

13:24 21.08.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է՝ ոստիկանության համակարգում կոռուպցիան վերացել է: Օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը Օսիպյանը պաշտոնապես հայտարարեց՝ ՀՀ ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ, սակայն չբացառեց, որ այս հանդիպման ընթացքում ինչ-որ ոստիկան իրեն անհասկանալի պայմաններում փորձում է ինչ-որ բան անել: «Մեկ կհաջողվի, երկու կհաջողվի, ի վերջո կդատապարտվի. ոստիկանությունում չկա նման արատավոր երևույթ: Ցավում եմ, բայց չեմ […]

̰
Փողոցային առևտուրն ապօրինի է. Վալերի Օսիպյան

13:24 21.08.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ փողոցային առևտրի դեմ պայքարին: Նա նշեց, որ ապօրինի առևտրի հարցը իրեն ևս անհանգստացնում է: «Վերջին ժամանակներում Երևանի տարբեր փողոցներում ավելի հաճախակի ենք տեսնում տարբեր տիպի գյուղմթերք և այլն, այդ ամենը ապօրինի է, քանի որ լիազոր մարմնի կողմից չունեն համապատասխան թույլտվություն: Վերջին 8-9 տարիներին իսպառ վերացված […]

̰
Մանվել Գրիգորյանին լուսանկարելը ես դատապարտելի եմ համարում․ Արտակ Զեյնալյան

13:00 21.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում անդրադարձել է  Մանվել Գրիգորյանին խցում լուսանկարելուն և նշել, որ դա դատապարտելի երևույթ է։  «Դատապարտյալին լուսանկարելը ես դատապարտելի եմ համարում։ Եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունն իրեն լուսանկարելու, ապա ԶԼՄ-ն պետք է մտածի՝ այն հրապարակի՞, թե՞ ոչ։ Ազատազրկման մեջ գտնվող անձի կամքն ազատորեն չի ձևավորվել, […]

̰
Ավետիք Էլոյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սեյսմիկ անվտանգությանն առնչվող հարցեր

12:53 21.08.2018

Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին և դեսպանատան` հանրային դիվանագիտության բաժնի պատասխանատու Հոսեյն Շիրխանիին: Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է ներառել […]

̰
Փոստային ծանրոցներով թմրամիջոցների և դրանց պարունակությամբ առարկաների առաքման դեպքերով 34 քրգործ է հարուցվել

12:52 21.08.2018

Արտերկրից փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերը 2018 թվականի ընթացքում շարունակում են աճել: Արդյունքում,  Հայաստանում ավելանում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ծավալը: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և դիտարկվում է որպես մաքսանենգություն՝ առաջացնելով […]

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով դատարան չեմ հրավիրվել. Վալերիյ Օսիպյան

12:44 21.08.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն օգոստոսի 21 -ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՊՊԾ գնդի գործով վերջին զարգացումներին: Նա նշեց, որ ինքն ուղիղ առնչություն ունի այդ դեպքի հետ, քանի որ ՊՊԾ գնդի գրավման շրջանում տևական ժամանակ այնտեղ է եղել, 7-8 օր մնացել է պատանդված, ապա հարցաքննվել է: Օսիպյանը նշեց, որ այս պահի դրությամբ ինքը չի հրավիրվել դատարան: Նա չցանկացավ գնահատական […]

̰
Ունենք լրջագույն ձեռքբերում. Արարատ Զուրաբյան

12:43 21.08.2018

Ունենք լրջագույն ձեռքբերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է  «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը` անդրադառնալով հեղափոխությունից հետո տեղի ունեցող իրադարձություններին: Նա նշել է, որ տևական դադարից հետո Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնվել է: «Մի բան ակնհայտ է, որ Հայաստանում սկիզբ է առել նոր գործընթաց, լուրջ պայքար է ընթանում ընդհանրապես արատավոր երևույթների դեմ, արդեն կան […]

̰
Քոչարյանի ասուլիսի տապալման օրն անօրինական գործողություններ չեն եղել. ՀՀ ոստիկանապետ

12:36 21.08.2018

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալմանը։ Նրա խոսքով` որևէ մեկից պաշտոնական հաղորդում չի ստացել խոչընդոտելու վերաբերյալ։ Դրա համար էլ պատասխանատվության ենթարկվող չկա։ «Այնտեղ անօրինական գործողություններ չկային։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր կամքն ազատորեն արտահայտել, իհարկե, օրենքի սահմանում»,- ասաց Օսիպյանը։ Բայց ոստիկանապետը նշեց, որ այս ամենով հանդերձ […]

̰
Չեմ կարող Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնել․ Արտակ Զեյնալյան

12:32 21.08.2018

«Հարգելի՛ լրագրողներ, ես՝ որպես արդարադատության նախարար, չեմ կարող Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ  հարուցել կարգապահական վարույթ։ Բողոքը ներկայացված է Վճռաբեկ դատարան․ գործադիր իշխանությունը չի կարող միջամտել»,-ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հարցին։

̰
Շատերին ես ինքս եմ ազատում աշխատանքից. Օսիպյան

12:31 21.08.2018

Որևէ մեկը չի հայտարարել, թե ինձ հետ չի ցանկանում աշխատել։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` պատասխանելով լրագրողի տեղեկություններին, թե մի շարք աշխատակիցներ հրաժարվել են աշխատել նրա հետ։ «Որևէ մեկը նման կարծիք չի հայտնել, թե չի ցանկանում աշխատել ինձ հետ։ Ես չեմ հաշվում փոխոստիկանապետերին, որոնք աշխատել էին Վլադիմիր Գասպարյանի […]

̰
Աշխատանքներ են տարվում, որպեսզի անձի նկատմամբ թևնոցների միջոցով վերահսկողություն սահմանվի․ Արտակ Զեյնալյան

12:27 21.08.2018

«Դատապարտյալների սնունդը բարելավման կարիք ունի, սննդի որակը մշտապես վերահսկվում է։ Դատապարտյալների մեծամասնությունը սնունդն ստանում է բանտերում, մենք հետևում ենք մսի, պահածոների որակին։ Մեզ համար այս հարցը սկզբունքային է»,- ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում։ Նախարարը խոսել է նաև Պրոբացիոն ծառայության մասին․ «Աշխատանքներ են տարվում, որպեսզի անձի նկատմամբ թևնոցների միջոցով վերահսկողություն […]

̰
Անցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանը․ Արտակ Զեյնալյան

12:20 21.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփել է նախարարության աշխատանքների 100 օրը։ Նա խոսել է անցումային արդարադատության հարցի շուրջ։  «Վարչապետն իր ելույթում նշել է, որ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, ես ավելացնեմ՝ անցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանը, սահմանադրության որևէ դրույթ չի կասեցվելու։ Սա աջակցող գործառույթ է իրականացնելու։ Տեսականորեն հնարավոր է, որ կարող են լինել դատական ժամկետների վերականգնման […]

̰
Կհամոզվեք, որ ոստիկանությունը կաշկանդված չէ իր գործողություններում. Օսիպյան

12:09 21.08.2018

Ոստիկանությունը կաշկանդված չի լինելու։ Այս մասին այսօր՝ 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` պատասխանելով լրագրողի հիշեցմանը, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն հայտարարում են, թե առաջիկա ընտրություններին ոստիկանությունը կաշկանդված կլինի իր գործողություններում։ «Ոստիկանությունը չի կարող կաշկանդված լինել, առավել ևս՝ այսօր։ Գործելու ենք թափանցիկ։ Դուք կարող եք դրանում համոզվել։ Որոշ մարդիկ փորձում են ստվեր […]

̰
BACK_TO_TOP