20:59 21.08.2018
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Զովասար գյուղում տեղի ունեցած նռնակի պայթյունի դեպքի առթիվ, երկու անձ ձերբակալվել է։ Օգոստոսի 20-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում տուն են պայթեցրել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և […]
20:22 21.08.2018
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կառույցի երկու նոր աշխատակիցներին: «Սիրով տեղեկացնում եմ, որ ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայությունը համալրվել է երկու պայծառ դեմքերով։ Լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր թափուր պաշտոնը մինչև մրցույթը կզբաղեցնի շատերիս կողմից սիրված հետաքննող լրագրող, ՀԵՏՔ-ի լավագույն դեմքերից Զարուհի Մեջլումյանը։ Զարուհու մասին կարող եմ […]
20:13 21.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում առերևույթ ապօրինի ծառահատումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ. մեղադրանք է առաջադրվել ևս երեք անտառապահի: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քրեական գործի տվյալներով՝ 2014-2017թթ. «Դիլիջան […]
19:45 21.08.2018
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցները օրերս ուսումնական տագնապ-վարժանք անցկացրին Երևանի կենտրոն համայնքում գտնվող «Իբիս» հյուրանոցային համալիրում, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Վարժանքի նպատակն էր զարգացնել հյուրանոցի անձնակազմի և հյուրերի պատրաստվածությունն ու հմտությունները՝ երկրաշարժին դիմակայելու և ցնցումների պահին ճիշտ վարք դրսևորելու տեսանկյունից: Երկրաշարժի ժամանակ ճգնաժամային կառավարումն իրականացնելու և վտանգին […]
19:24 21.08.2018
Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ՝ հաշվի առնելով նաև միջազգային առաջադիմական փորձը: Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հայեցակարգը ներառում է առկա հիմնախնդիրները, որոնց լուծումը հնարավորություն կտա. հնարավորինս բարձրացնել հանրային վստահությունն արդարադատության նկատմամբ, նախադրյալներ ստեղծել իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացման համար, ներդնել առաջադիմական էլեկտրոնային արդարադատության […]
18:51 21.08.2018
Ռեժիսոր Արամ Շահբազյանն օգոստոսի 22-ին պատրաստվում է անժամկետ հացադուլ սկսել մշակույթի նախարարության շենքի մոտ: Այս տեղեկությունը Aravot.am-ի հետ զրույցում հաստատել է ինքը՝ ռեժիսորը: Արամ Շահբազյանի հացադուլի պատճառը նրա՝ 3 նախարար փոխած «Չնչիկ» ֆիլմն է, որը դեռևս 2010թ պետք է ավարտվեր, սակայն, չնայած խոստումներին՝ անհրաժեշտ գումարն այդպես էլ չի տրամադրվել:
18:48 21.08.2018
Օգոստոսի 21-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներն անձամբ ստացան ոստիկանության պետ Վալերի Օսիպյանից: Ոստիկանության լեյտենանտի կոչումը հերթական կոչում չէ: Նրանցից շատերը երկար են երազել սպա դառնալ և արժանացել են այս կոչմանը բարեխիղճ ու սրտացավ ծառայության արդյունքում, ոստիկանության պետի հրամանով էլ այսուհետ ծառայությունը շարունակելու են միջին խմբերում: Պարգևատրման ժամանակ Վալերի Օսիպյանը նշեց, որ […]
18:39 21.08.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանն Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովն ամփոփել է ս.թ. օգոստոսի 10-ին տեղացած կարկուտից տուժած մարզի 19 համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները` ՀՀ կառավարություն ներկայացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից: Կարևորելով կառավարություն ներկայացվող տեղեկանքում բնական աղետից տուժած բոլոր […]
18:09 21.08.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին, որը գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Տեղի է ունեցել առանձնազրույց։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Շանթ Հարությունյանը Պաշտպանին ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված ազատ արձակման հետ։ Բարձրացված բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները ներկայում ուսումնասիրվում են Պաշտպանի աշխատակազմում։ […]
18:04 21.08.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Շարմազանովը նախօրեին հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված հրապարակային հարցադրումով: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազին մեղադրելով նախկինում ԱԺ ամբիոնից՝ 2016թ. ՊՊԾ զորամասի գրավման ընթացքում ոստիկանության երեք ծառայողների սպանությունն իրականացրած անձանց խիստ պատժի ենթարկելու պահանջի վերաբերյալ իր հայտարարությունները «շուտ մոռանալու» մեջ պարոն Շարմազանովը տարակուսանք է հայտնել, թե ինչո՞ւ […]
17:35 21.08.2018
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. օգոստոսի 22-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով, և, միաժամանակ, Դավիթ Բեկի փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:
17:26 21.08.2018
Մոսկվայում օգոստոսի 21-23-ը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության իրավական ապահովման ոլորտի հարցերի քննարկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցելու է նաև ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:
16:54 21.08.2018
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքն արդեն մուտք է արվել, սակայն գործը ստորադաս ատյանից դեռ չի ստացվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հիշեցնենք, Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել օգոստոսի 20-ին։ Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր […]
16:46 21.08.2018
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատմել է Կիպրոս կատարած այցի մասին: Նախարարը նշել է, որ Եգիպտոսը ցանկացել է ակտիվացնել Հայաստանի հետ համագործակցությունը։ «Արդեն իսկ գործող Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս հուշագրին կներգրավվի նաև Հայաստանը։ Այս հուշագիրը կարող է հող նախապատրաստել հետագա համագործակցության համար։ Քառակողմ առաջին հանդիպումն իմ առաջարկով տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերին»,- ասել է […]
16:35 21.08.2018
Օգոստոսի 17-ին Գյումրիում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը փողոցի ողջ աղբը քշել ու լցրել են Գորկի 33 շենքի նկուղները: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են շենքի բնակիչները: Նրանց խոսքերով՝ իրենք բավական շատ վնասներ են կրել: Մեր թղթակցին բնակիչները ցույց են տվել շենքի նկուղը, որտեղ լցված անձրևաջրերի մակարդակը մինչև 4 մետրի էր հասնում: Դեպքից […]
16:32 21.08.2018
Երեկ՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում քաղաքացու տան ուղղությամբ նռնակ են նետել, որը պայթել է: Ոստիկանները պարզել են, որ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Արգիշտի Կիրակոսյանը ժամը 01:50-ի սահմաններում իր հորեղբոր որդու՝ նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Վրեժ Կիրակոսյանի […]
16:27 21.08.2018
Facebook սոցցանցում տեսանյութ է հրապարակվել, որում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն է: Տեսանյութին կցված է հետևյալ մեկնաբանությունը. «Երբ ճանապարհին պատահական հանդիպեցի վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին»: https://www.facebook.com/FullHyastan/videos/452588418578203/
16:14 21.08.2018
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք հարցերի շուրջ։ «Ձուլման կամ ասիմիլյացիայի խնդրի լուծումը երկարաժամկետ կարգավորում է պահանջում և դրա արդյունքները մենք կտեսնենք տարիներ հետո»,- ասել է նախարարը։ Նախարարն անդրադարձել է հայրենադարձության խնդրին։ «Պոտենցիալ հայրենադարձները լինելու են հայաստանցիները, պոտենցիալ հայրենադարձներին ինձ հետ շփումներ ունենալիս 2 բան էր հետաքրքրում․ առաջինը՝ երկրում օրինականության ապահովումը, […]
16:12 21.08.2018
Հայաստանում ճանապարհատրանսպորտային ոլորտում վարչական տուգանքներից ազատվել է շուրջ 120 հազար անձ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Ընդհանուր առմամբ կկարճվի 1 միլիոն 470 հազար կատարողական վարույթ: Այս պահի դրությամբ կարճվել են մոտ 86 հազար պարտապանների վերաբերյալ 281 հազար 685 կատարողական վարույթներ»,- ասաց Զեյնալյանը: Նախարարի խոսքերով` առաջիկա երկու ամիսներին համաներումն ամբողջությամբ կկատարվի: Զեյնալյանը նշեց, որ 2015 […]
15:57 21.08.2018
«Հայ կառուցողական կուսակցության» ղեկավար Անդրիաս Ղուկասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը։ Ղուկասյանը նշել է, որ Մուկուչյանը մասնակից է եղել ընտրակեղծարարությանը, ուստի, այսուհետ՝ նոր իրավիճակում նրա պաշտոնավարումն անհնար է: Եթե մինչև ուրբաթ օրը Տիգրան Մուկուչյանը հրաժարական չտա, Ղուկասյանը պատրաստվում է այդ օրը հանրահավաք անել:
15:53 21.08.2018
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սփյուռքի նախարարությունը փակելու հարց այս պահին օրակարգում չկա։ «Վստա՛հ եղեք, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարության ցանկացած որոշում բխելու է Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շահերից։ Իհարկե, ես՝ որպես Սփյուռքի նախարար, վստահ եմ, որ նախարարությունն անելիք ունի»,- ասել է նա։
15:46 21.08.2018
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանը: Էդուարդ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ։ Դեպքից անմիջապես հետո Վյաչեսլավ Հարությունովը հերքել է իր տված ցուցմունքը:
15:18 21.08.2018
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի։ «Սփյուռքը բազմաշերտ է, բազմոլորտ է և նախկինում ցուցաբերված ընդհանրական մոտեցումը մեզ համար ընդունելի չէ»,- ասել է նախարարը։ Մխիթար Հայրապետյանի խոսքերով՝ հայրենադարձությունը, հայապահպանությունը նոր կառավարության կարևորագույն խնդիրներից են։ Սփյուռքի նախարարը նշել է, որ ԱՄՆ կատարած այցի շրջանակում իրեն զարմացրել է այն, որ Գլենդելում […]
15:08 21.08.2018
Այսօր «Հյուսիս-հարավ» ճանապարհի Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածի շուրջ 50 ճանապարհաշինարար փակել է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության գրասենյակ տանող ճանապարհն ու խաթարել ամբողջ շինաշխատանքների ընթացքը։ Սրանով շինարարներն իրենց պահանջն են ներկայացնում, այն է՝ աշխատավարձերի բարձրացում: Հիշեցնենք, որ 3 օր առաջ աշխատակիցները գործադուլ էին հայտարարել ու պահանջել մինչ երկուշաբթի բարձրացնել աշխատավարձերը և շինաշխատանքների ընթացքում ապահովել իրենց անվտանգությունը։ […]
15:00 21.08.2018
Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխն օգոստոսի 23-ին կմեկնի Տավուշի մարզ՝ մարտական դիրքերը պաշտպանելու: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Վստահում եմ լիարժեք մեր զինված ուժերին, հայ զինվորին, որը պաշտպանում է մեզ բոլորիս, ուղղակի վարչապետից հանձնարարական ստացա ուսումնասիրել: Քանի որ ներկայիս իրավիճակում ոստիկանության զորքերի գործառույթների կարիք չկա հանրապետությունում, Երևանում, ուսումնասիրելուց հետո […]
14:55 21.08.2018
Երևանի ավագանու ընտրությունների համար հավասար պայմաններ են ստեղծվել: Այս մասին հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը, ով այս ընտրություններին նույնպես կառաջադրի իր թեկնածությունը: Պատգամավորը գլխավորում է ՀՀՇ-ի ընտրական ցուցակը: Հարցին՝ ինչո՞ւ չառաջադրվեց «Ծառուկյան» դաշինքով, Արարատ Զուրաբյանը պատասխանել է, որ ինքը հանդես է գալիս այն քաղաքական ուժի անունից, որի անդամն է: Նա ընդգծել է՝ դաշինքում որևէ […]
14:43 21.08.2018
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և նախարարի տեղակալներ Տիգրան Գալստյանն ու Վահե Բուդումյանն օգոստոսի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Կոտայքի մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Այցի սկզբում Լիլիթ Մակունցի, մշակույթի նախարարի տեղակալների, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի տեղակալների մասնակցությամբ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն: Հանդիպման ժամանակ քննարկվել է մարզում գտնվող «Անվերջության ժապավեն» […]
14:37 21.08.2018
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի գործունեության 100 օրերին առաջին պլան է մղվել պայքարը կոռուպցիայի ցանկացած դրսևորման դեմ: Այս մասին այսօր ՀՀ ոստիկանության կենտրոնական շենքում կայացած ասուլիսի ժամանակ խոսել է ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: Նրա խոսքերով՝ մշակվել են մեխանիզմներ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: «Հաշվետու շրջանում ներքին անվտանգության վարչությունում կատարվել է 110 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել […]
14:35 21.08.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփել է նախարարության 100 օրվա աշխատանքը: Նախարարը ներկայացրել է փաստ, ըստ որի՝ վարչական համաներման ոլորտում խոշոր համաներում է իրականացվել և շուրջ 120 հազար մարդ ազատվել է պարտավորությունից։ Նախարարը նշել է, որ մեկ միլիոնից ավելի վարույթ պետք է կարճվի։ «Քրեական ենթամշակույթի բացառմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել, բռնի կերպով մոլեխաղեր իրականացնելու բացառման միջոցառումներ են […]
14:25 21.08.2018
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը դեռևս մուտք չի արվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հիշեցնենք, Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել օգոստոսի 20-ին։ Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել էր պաշտպանների բողոքը և […]