14:41 22.08.2018
Ճանապարհային ոստիկանության գործելաոճը փոխվեց, և տուգանքները փոխարինվեցին նկատողություններով: Բայց նկատողությունները տեղ չեն հասնում, իսկ տուգանքները չեն արձանագրվում: Այս կարծիքն այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պեդանյանը: «Վալերի Օսիպյանը մի առիթով ասաց, որ նկատողություններն անսահմանափակ չեն լինելու, բայց փաստը մնում է փաստ, որ երթևեկության որակը վատացել է, անբարեխիղճներն են օգտվում այս […]
14:39 22.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Ազգային ժողովը քննարկի հօգուտ վարչապետի այլ թեկնածուի, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի։ «Ես, անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում, և պարզապես ցանկացա ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար։ Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրեն ասում էի, […]
14:31 22.08.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ Վարդան Փարթամյանի գլխավորությամբ, տեղեկացնում է Արցախի նախագահի լրատվական ծառայությունը: Քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
14:26 22.08.2018
«Ստուգվել են Երևանի 4444 վերելակները՝ 36-ի շահագործումը դադարեցված է, 71-ի առումով վերանորոգման անհրաժեշտություն կա»,- օգոստոսի 22-ին, ամփոփելով աշխատանքային գործունեության 100-րդ օրը, ասաց արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը: 147 վերելակ, հաշվետու ժամանակահատվածում արդեն վերանորոգվել է և թույլատրվել շահագործումը: Մյուս՝ 107 վերելակները, որ վերանորոգման կամ փոփոխման են սպասում, դեռևս հայտնի չէ, թե երբ կվերացվեն թերությունները: SHANTNEWS.am-ի հարցին, […]
14:08 22.08.2018
Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի գնահատմամբ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շեմին ամեն ինչ արվում է օրենսդրորեն սահմանված ընթացակարգով, որոշված է ընտրության օրը, և ամեն ինչ կընթանա Ընտրական օրենսգրքի համաձայն։ Օգոստոսի 22-ին՝ Հայ-չինական դպրոցի բացման ժամանակ, լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է իրեն զգում քաղաքապետի պաշտոնակատարը նոր կարգավիճակում, նա պատասխանեց․ «Ինչ վերաբերում է իմ՝ ինչպես զգալուն, առաջին դեպքը […]
13:58 22.08.2018
«Հուսով եմ՝ չինարեն սովորելը շատ դժվար չէ»,- Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայկական ընդունակությունը հաշվի առնելով, կարծում եմ՝ դժվար չի լինի»,- ասաց դեսպանը։ Նա ընդգծեց՝ չինարենում ինչ-որ յուրահատկություն, իհարկե, կա, այն, ինչպես և հայերենը, հին լեզու է, բայց հայերը, ըստ դեսպանի, իրենց լեզվական ունակություններով տարբերվում […]
13:55 22.08.2018
«Երևանում չկա որևէ գազալցակայան, որը չի համապատասխանում պետության կողմից հաստատված բոլոր նորմատիվներին»,- ամփոփելով գործունեության 100-րդ օրը՝ օգոստոսի 22-ին լրագրողներին ասել է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ներկայացնելով հակահրդեհային անվտանգության ոլորտում արված աշխատանքները՝ նախարարը նշել է, որ բոլոր գազալցակայանները Երևանում ստուգվել են և շահագործողներին տրվել էր 2 ամիս ժամանակ թերությունները վերացնելու համար: 12 գազալցակայան թերությունը չէր վերացրել և […]
13:50 22.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում աշխատանքային հաշվետվություն է հրապարակել «Աղքատության վերացման միակ գրավականն արտադրությունն է» վերնագրով: Ղազարյանը տեղեկացրել է, որ վարչապետի՝ հուլիսին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի արդյունքներով իրականացնում են համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են Հայաստանում ոչխարաբուծության ոլորտում անթափոն արտադրության արժեշղթայի կազմակերպմանը: «Բրդի մթերման կայանների՝ ֆերմերային կոոպերատիվների կազմավորումը կհանդիսանա այս շղթայի առաջնային […]
13:42 22.08.2018
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է հասարակական-քաղաքական նոր իրողությունների պայմաններում համացանցի դերին: Փորձագետի դիտարկումներով՝ հայ հասարակությունն այս պահին քաղաքականացված է, ինչն էլ պարարտ հող է ստեղծում մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման համար: Մարտիրոսյանը նկատել է, որ հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական կայքը քաղաքական գործընթացների ժամանակ Հայաստանում արդիական է դառնում: «Եթե հիշեք 2017 թվականի ընտրությունները, ապա արդեն […]
13:25 22.08.2018
Կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխմանն ուղղված օրենքի նախագիծը վերջնական տեսքի է բերվում: Նախագծի աշխատանքային տարբերակը քննարկվել է շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների հետ։ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում առաջարկվում են փոփոխություններ, որոնք, հաշվի առնելով ժողովրդագրության և քաղաքացիների սոցիալական բեռին առնչվող խնդիրները, համակարգը կդարձնեն առավել գրավիչ, ընդունելի և հնարավորություն կտան սոցիալական խնդիրները փոխկապակցել լուծումների հետ։ Այս […]
13:22 22.08.2018
Կենսաթոշակի և նպաստների նվազագույն չափը պետք է գերազանցի պարենային աղքատության նվազագույն շեմը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափի 50 տոկոս բարձրացման առաջարկ։ Այս մասին նշված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի պաշտոնավարման 100 օրվա վերաբերյալ հաշվետվությունում: Ըստ առաջարկի՝ […]
13:15 22.08.2018
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը 5 սահմանախախտի են ձերբակալել: Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում են ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից։ Արտաշատի սահմանապահ ջոկատի հերթափոխի կողմից հայտնաբերվել է Աֆղանստանի Հանրապետության 5 քաղաքացու, ովքեր Արաքս գետով անօրինական հատել են հայ-թուրքական սահմանը: Ստուգողական համալիր միջոցառումների ընթացքում պարզվել է, որ […]
12:52 22.08.2018
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ: 2018 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի թվով 24 ուսանողներ բուհ չեն հաճախել, չեն մասնակցել ուսումնական դասընթացներին, սակայն փոխադրվել են հաջորդ […]
12:35 22.08.2018
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի օգոստոսի 22-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը: Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ լրատվականը։ Հանձնաժողովը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի իրականացման վերաբերյալ՝ 2017 թվականի 4-րդ և 2018 թվականի 1-ին եռամսյակների տեղեկատվությունների մոնիթորինգի, ինչպես նաև՝ քաղաքացիների և […]
12:28 22.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանն ազատվել է զբաղեցված պաշտոնից և նշանակվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ։ Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ է […]
12:28 22.08.2018
Հաշվի առնելով «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի դիմումը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ նախապես քննարկելով՝ 2018 թվականի օգոստոսի 22-ին հրավիրած նիստում կայացրել է որոշում՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «VEON Armenia Holdings B.V.» ընկերությանն օտարելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ հանրային […]
12:08 22.08.2018
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը։ Հիշեցնենք` քրեական այս գործով կա 4 ամբաստանյալ, նրանցից մեկը՝ Մկրտիչ Մելքոնյանը, մեղադրվում է Հակոբյանների ընտանեկան գերեզմանը վաճառելու մեջ։ Իսկ մյուս 3-ը մեղադրվում են Հենրիկ Հակոբյանի դին թիվ 2 գերեզմանատնից հանելու և մասնատված վիճակում անհայտ ուղղությամբ տեղափոխելու համար։ Դատավարությունը վկաների քննության փուլում է: Հերթական դատական […]
12:02 22.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 22-ին ներկա է գտնվել Հայ-չինական դպրոցի բացման արարողությանը։ Ողջունելով ներկաներին՝ Փաշինյանը նշեց, որ այս դպրոցով հայ-չինական բարեկամության մի նոր էջ է բացվում։ «Հայտնի ասացվածք կա՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես․ չինարենի իմացությունը, առավել ևս այս պարագայում, բացում է հնարավորություն՝ հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և […]
10:54 22.08.2018
Օգոստոսի 22-ին՝ ժամը 10:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
10:27 22.08.2018
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը, ազատվելով Շվեդիայի հայոց հովվի պարտականություններից, ծառայության է կոչվել Գերմանիայի Հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
08:47 22.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ազատության պող. 11Ա, 12/1-12/4 շենքերը, Զարյան փ. 49-71 , 106-138 սեփական տները Ա.Ավետիսյան փ. 45-65 սեփական տները, թիվ 148 դպրոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նուբարաշեն Բ թաղամասի թիվ 175 դպրոցի շենքը, […]
08:30 22.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 10։00-17։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Լիճք, Ծակքար, Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ից՝ ժամը 10։00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 12։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի՝ Սարահարթ և Սանահին թաղամասերի, Աքորի և Հագվի գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը […]
01:00 22.08.2018
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման, շինմոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 22-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, դադարեցվելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի թվով 166 առանձնատների, իսկ օգոստոսի 22-ին` ժամը 08:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 18:00-ը, Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման […]
00:06 22.08.2018
Global Management Consulting խորհրդատվական միջազգային ընկերությունը կազմել է աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների վարկանշային աղյուսակը։ 152 երկրների թվում Հայաստանը 69-րդն է՝ 51․7 միավորով։ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը հայտնվել են համապատասխանաբար 63-րդ, 71-րդ և 60-րդ տեղերում։ Առաջին տեղում Նորվեգիան է՝ 85,3 միավորով։ Դրան հաջորդում են Շվեյցարիան և Իսլանդիան:
23:47 21.08.2018
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 22ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հյուսիսային շրջաններում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Օգոստոսի 22-26-ն սպասվում է առանց […]
23:18 21.08.2018
Օգոստոսի 21-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։ Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերությունները զարգացում են ապրել, ընդլայնվել է քաղաքական երկխոսությունը և համագործակցության օրակարգը։ ԱԳ նախարարն ընդգծեց […]
23:03 21.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Բացահայտվել են մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 5, սպանության սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, հարկերից խուսափելու և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, փաստաթղթի կեղծելու, ծեծի ու պաշտոնատար անձ չհանդիսացող […]
22:22 21.08.2018
Գյումրիի շուկայամերձ տարածքում ու կենտրոնական հրապարակում, ըստ քաղաքապետարանի, անօրինական գործունեությամբ զբաղվող կարգավարները սկսել են բողոքել։ Նրանք պահանջում են չեղարկել անվճար կայանատեղիների վերաբերյալ՝2015 թվականին ընդունած ավագանու որոշումը`դարձնել կայանատեղիները վճարովի, որ իրենք էլ օրինական դաշտում աշխատեն: Տարիներ առաջ տարեց տղամարդիկ «Տարոն Գասպարյան» ՍՊԸ-ում են աշխատել, գումարը վարորդներից հավաքել ու վճարել են ընկերությանը, հետո, ըստ տեսուչների, պարզվել է, […]
21:28 21.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ տալու մասին որոշում: Վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում: Վարչապետի որոշմամբ ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ են ստացել մի քանի տասնյակ սփյուռքահայեր: Նրանց թվում են՝ Շանթ Ապրալեանը (Սիրիա), Դավիդ Առաքելյանը (Լեհաստան), Հերաչիկ Բախշյան Ղարահդաղին (Իրան), Բեդրոս Բիդոյանը (Իսրայել), Քրիս Բիդոյանը (Իսրայել), Վոլգա Բոնյադին (Իրան), Անի […]
21:00 21.08.2018
Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում են: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը: «Կարող եմ հաստատել, որ Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է»,- ասել է Նաղդալյանը: Այլ մանրամասներ նա չի հաղորդել: