TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կարծես թե Նարեկ Սարգսյանը շուտով մեր տեսադաշտում կլինի. ՀՀ ոստիկանապետ

11:57 21.08.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր աշխատանքային 100 օրն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտնեց, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Նրա խոսքով՝ այս թեմայի վերաբերյալ շուտով նորություն կհայտնեն։ «Մենք համագործակցում ենք Ինտերպոլի հետ։ Թույլ տվեք չմանրամասնել, բայց կարծես թե նա շուտով մեր տեսադաշտում կլինի»,- ասաց Օսիպյանը։ Նրա տեղեկացմամբ՝ Նարեկ […]

̰
100 օրվա ընթացքում կոռուպցիոն բնույթի 746 հանցագործության դեպք է բացահայտվել. Արմեն Ղուկասյան

11:54 21.08.2018

Նախորդ 100 օրվա ընթացքում հանրապետությունում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 746 հանցագործության դեպք: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի բարձր է: Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: Նա հայտնեց, որ վերոնշյալ 746 դեպքից 585-ն ի հայտ է բերվել հենց ոստիկանության կողմից: Ղուկասյանի խոսքով՝ առաջընթացն ակնհայտ է նաև լատենտային […]

̰
Քաղաքացին այլևս չի խուսափում ոստիկանություն դիմել. Արմեն Ղուկասյան

11:50 21.08.2018

ՀՀ ոստիկանությունն ամփոփում է նախորդ 100 օրվա ընթացքում իրականացված աշխատանքները: Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը նշեց, որ թեպետ 100 օրը փոքր ժամանակ է 100 տոկոսով բարեփոխումներ իրականացնելու համար, բայց բավարար է՝ գործունեության գլխավոր ուղղությունները նախանշելու, հետագա կարգավորումները տեսնելու, օրինագծեր նախապատրաստելու, փոփոխությունների պատրաստ ու կարողունակ թիմ ձևավորելու համար: Նա նշեց, որ 2018 թ. մայիսի 10-ից օգոստոսի 20-ը նախորդ […]

̰
Բավարարման այսպիսի ցուցանիշ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել․ Արտակ Զեյնալյան

11:44 21.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփել  է նախարարության վերջին 100-օրյա աշխատանքները: Նա նշել է, որ ՄԻԵԴ-ի վճիռներն իր նախաձեռնությամբ հրապարակվել են միասնական տեղեկատվական հարթակում, հիմնվել է լինցենզավորման էլեկտրոնային միասնական գրանցամատյան, ստեղծվել է inotar անվանումով էլեկտրոնային պայմանագրերի հարթակ։ Նախարարը նաև նշել է, որ ստեղծվել է  դատարանների և հարկադիր կատարողական ծառայության միջև կապն ապահովող էլեկտրոնային հարթակ։  «Մշակվել և […]

̰
Ջրային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են «Շենիկ» ՋՕԸ

11:34 21.08.2018

Արմավիրի մարզում հեղեղից վնասվել են դաշտերն ու ոռոգման ջրանցքի մի հատվածը. Ջրային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են «Շենիկ» ՋՕԸ:  Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում: «Օգոստոսի 19-ի երեկոյան տեղացած երկարատև հորդառատ անձրևի հետևանքով Շենիկ ու Քարակերտ համայնքներում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել. Թալին-1 ջրանցքի՝ երկու գյուղերի սահմանակից հատվածում սարերից իջնող հեղեղաջրերն այնքան առատ էին, […]

̰ ̰
5 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 117 հազար դոլար. Ավետիք Էլոյանի ունեցվածքը. «Փաստ»

10:49 21.08.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Էլոյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք` երկու բնակարան, մեկ առանձնատուն, ավտոտնակ և հողամաս: Նրան են պատկանում նաև երկու ավտոմեքենաները` «LEXUS IS 200» և «INFINITI QX 60» մակնիշների: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա` հունիսի 15–ի դրությամբ կազմել […]

̰
ՄԻՊ-ը ողջունում է առողջապահության նախարարի քայլերը հոգեբուժական կազմակերպությունների ոլորտում

10:31 21.08.2018

Հոգեբուժարաններին առնչվող Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած խախտումները վերացնելու համար Առողջապահության նախարարությունը հաստատել է միջոցառումների ծրագիր։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ՝ հաստատվել է հոգեբուժարաններում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի նոր ձև,  մշակվել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնության և սպասարկման կարգին, իրավական […]

̰
Հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

09:30 21.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-12։00 Չոլակյան փ. 1-42, Ա. Տիգրանյան փ. 4-60, Վրթանես Փափազյան փ. 1-55 սեփական տները հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Լեփսիուսի փ. 1-6, 1Ա-3Ա, 6Ա, 10Ա շենքերը և 1-ին և 2-րդ փողոցների 1-13 սեփական տները, […]

̰
Վթարային ջրանջատում Արարատի մարզում 

09:20 21.08.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 10։00-18։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիս կայարանի, 5-րդ փողոցի 33, 34 շենքերի, Մասիս-Էջմիածին խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Ֆուտբոլիստ փոխմարզպետը մի քանի վարկ է վերցրել․ «Փաստ»

08:45 21.08.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր` 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Թադևոսյանը հայտարարագրել է բնակարան և «NISSAN TIIDA 1.6 I» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 350 հազար դրամ, իսկ եկամուտները` 1 միլիոն 15 հազար դրամ, որից 240 հազար դրամն աշխատավարձն է, […]

̰
Կապանում 24 ժամ ջուր չի լինի

08:15 21.08.2018

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին` ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 10:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունը: Կդադարեցվի Կապանի ջրամատակարարումը՝ բացառությամբ Հունան Ավետիսյան, Պապյան, Սպանդարյան, Չարենց, Թումանյան, Արամ Մանուկյան փողոցների, Ձորք և Հալիձոր թաղամասերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […]

̰
Թուրք վերլուծաբան. «Հայաստանի արագ փոխակերպումը. հեղաշրջո՞ւմ, հեղափոխությո՞ւն, թե՞ հակահեղափոխություն»

23:25 20.08.2018

Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվական կայքն ընդարձակ հոդվածով անդրադարձել է Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: «Հայաստանում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, այն էլ՝ շատ արագ տեմպերով»,- գրում է թուրքական թերթը՝ նախ համառոտ նկարագրելով հեղափոխությունից առաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Հեղափոխության ընթացքի մասին շարադրված որոշ տեղեկություններից հետո հոդվածագիրն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ […]

̰
Դոն Պիպոն բաց նամակով դիմել է Էջմիածնի բնակիչներին

23:13 20.08.2018

Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է Դոն Պիպո անվամբ՝ ՔԿՀ-ից բաց նամակով դիմել է Էջմիածնի բնակիչներին։ Նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ և իմ սիրելի՛ էջմիածնեցիներ: Տեղեկացված եմ ձեր ծավալուն ստորագրահավաքի գործունեությանը: Ուզում եմ երախտագիտության և շնորհակալանքի խոսք հայտնել ձեր մտահոգության համար: Բոլորիս ցանկությունը մեկն է՝ ունենալ գեղեցիկ և բարելավված Էջմիածին: Լինենք միասնական: Իմ ներդրումների […]

̰
Կենդանաբանական այգում վերսկսում են հիպոթերապիայի պարապմունքները

22:53 20.08.2018

Երևանի կենդանաբանական այգին վերսկսում է հաշմանդամություն ունեցող երեխաների համար հիպոթերապիայի պարապմունքները: Կենդանաբանական այգին շարունակում է իր ձիարշավարանում հաշմանդամություն ունեցող երեխաների համար հիպոթերապիայի անվճար սեանսներ կազմակերպելու ավանդույթը, և իր ֆեյսբուքյան էջում հայտարարում, որ հիպոթերապիայի անվճար սեանսներին մասնակցելու համար պետք է ներկայացնել երեխայի (8-18 տարեկան) հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ, բժշկի համապատասխան ցուցումը, ցուցումը տվող բժշկի կապի տվյալները (հեռախոսահամար, […]

̰
Մեկնարկել է ժամկետանց վարկերի տույժ-տուգանքների զիջման ծրագիրը

22:10 20.08.2018

Հայաստանում գործող բոլոր բանկային ու վարկային կազմակերպությունները, կառավարության որոշմամբ, զիջում են մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակած վարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն մոտ հարյուր հազար քաղաքացիներ: Օգոստոսի 1-ից գործընթացը մեկնարկել է, յուրաքանչյուր կազմակերպություն վարկառուներին է առաջարկում տուգանքների զիջման իր մոտեցումները: Հիմա բանկերում փաստաթղթերի  ընդունման ու վերաձևակերպման գործընթացներ են կատարվում, իսկ տուգանքների զիջման դեպքում հաշվի են առնվում […]

̰
Գառնիում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել

21:51 20.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հոր և որդու դանակահարության դեպքի առթիվ. պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. օգոստոսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերություն բուժօգնության են դիմել քաղաքացի […]

̰
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը նոր պետ ունի

21:26 20.08.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ Արսեն Այվազյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետ: Արսեն Այվազյանը մինչ այդ զբաղեցնում էր Արմավիրի ոստիկանապետի պաշտոնը: Այս մասին SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 20-ին ոստիկանությունում տեղի է […]

̰
Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

21:09 20.08.2018

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, հայտնում է Armtimes-ը: Տեղեկությունը, մեր հարցմանն ի պատասխան, հաստատեցին ՀՀ ազգային անվտանգության մամուլի ծառայությունից: Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել հուլիսի սկզբին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր, որ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաև […]

̰
Հրդեհ Հերհեր գյուղում. տուժածներ չկան

20:40 20.08.2018

Օգոստոսի 20-ին՝ ժամը 14:01-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում՝ ակումբի մոտակայքում, այրվում է տուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Օգոստոսի 17-ից 20-ը բացահայտվել է հանցագործության 105 դեպք

20:33 20.08.2018

Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն՝ օգոստոսի 17-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 105 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Մասնավորապես՝ բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 29, խարդախության 18, թմրամիջոցի հայտնաբերման 13, յուրացման կամ վատնման 10, անձնական ունեցվածքի գողության 9, սպանության սպառնալիքի և հարկերից խուսափելու 4-ական, […]

̰
Չարբախում կատարված դանակահարությունը բացահայտվեց դեպքից ժամեր անց

20:27 20.08.2018

Օգոստոսի 18-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում դանակահարություն էր կատարվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Դեպքից րոպեներ անց մի տղամարդ ոստիկանության Չարբախի բաժանմունք է մտել և հայտնել, որ Շարուրի փողոցի շենքերից մեկի մոտ իրեն ծեծել են: Վերնաշապիկն ու դեմքն արյունոտ են եղել, ճակատին՝ քերծվածքներ: Ոստիկանները շտապօգնություն են կանչել, տուժողը […]

̰
Ոստիկանությունում խորհրդակցություն է տեղի ունեցել

20:21 20.08.2018

Օգոստոսի 20-ին ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներն ու ղեկավար կազմը: Օրակարգային հարցերի քննարկումից հետո Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է իր հրամաններով կատարված մի շարք կադրային փոփոխություններ: Մասնավորապես, երկարամյա ծառայությունից հետո կենսաթոշակի […]

̰
Զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առթիվ հարուցվել են քրգործեր

20:14 20.08.2018

ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից 18.08.2018 թվականին հաղորդում է ստացվել, որ 4 ժամկետային զինծառայողներ տևական ժամանակ բուժում ստանալուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվում են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ չեն ապաքինվել և վերջնական բուժում չեն ստացել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: Նշված խնդիրը պարզաբանելու նպատակով զինվորական հոսպիտալ են […]

̰
ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած հայը հայտնվել է ստրկության մեջ

19:47 20.08.2018

Երեք տարի առաջ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած Ավետիք Եղիազարյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել ստրկության մեջ, ընդ որում՝ մեկ անգամ էլ իր հայրենակցի մոտ: Սկզբում նա աշխատել է Վոլգոդոնսկում, խորոված է պատրաստել բացօթյա սննդի կետերից մեկում: Այնուհետ Ռաֆիկ անունով մի թուրք նրան ավելի լավ աշխատանք է առաջարկել: Եղիազարյանը համաձայնել է ու հայտնվել մի դաղստանցու […]

̰
Հեռանկարային է Միջին Արևելքի շուկան, ՀՀ ռազմական արտադրանքն այնտեղ ունի մրցունակություն․ հարցազրույց ՌԱՊԿ ղեկավարի հետ

19:30 20.08.2018

Հայկական սպառազինության նորագույն մշակումների, զենքի արտահանման հեռանկարային ուղղությունների և սեփական բանակին մատակարարումների ոլորտում վերջին երկու տարում զգալի փոփոխություններ են եղել։ Հայաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի աշխատանքները հունիսի վերջից ղեկավարում է Ավետիք Քերոբյանը, որ մինչ այդ պաշտպանության փոխնախարարի օգնականն էր։ ShantNews.am-ն այս բոլոր թեմաներով խոսել է պաշտոնյայի հետ։ – Պաշտպանության բանակի հրամանատարը վերջերս լրագրողներին տեղեկացրել է, որ […]

̰
ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի առանձնատան խուզարկության վերաբերյալ

19:23 20.08.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում կատարված խուզարկության հետ: «Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված […]

̰
Արման Թաթոյանն անցումային արդարադատության վերաբերյալ դեռ չի ներկայացրել վերջնական դիրքորոշում

19:23 20.08.2018

Մարդու իրավունքների պաշտպանն անցումային արդարադատության վերաբերյալ դեռևս չի ներկայացրել իր վերջնական դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ լրատվության բաժնից: ՄԻՊ հայտարարության մեջ նշված է, որ Պաշտպանի աշխատակազմում այս պահին համապարփակ ուսումնասիրություն է իրականացվում թեմայի վերաբերյալ։ «Միաժամանակ պետք է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում ու զեկույցներում մշտապես բարձրացվել են մարդու իրավունքների լրջագույն խախտումները։ Հիմնարար […]

̰
Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հարցեր

19:11 20.08.2018

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր ղազախական կողմի նախաձեռնությամբ հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Թիմուր Ուրազաևին: «Քննարկեցինք ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը՝ ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբեռհանցավորության դեմ պայքարում: Ընդգծեցի մեր երկու երկրների […]

̰
ՊԵԿ-ը պետք է դառնա բիզնեսին աջակցող մարմին. Դավիթ Անանյան

19:05 20.08.2018

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում է անցկացրել համակարգի շուրջ 500 աշխատակիցների հետ՝ թիրախավորելով երեք հիմնական նկատառումներ։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվականը: Կոմիտեի ղեկավարը նախ ամփոփել է անցած 7 ամիսների հարկային եկամուտների մասով համախառն մուտքերը, ապա ներկայացրել է պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորման ռազմավարությունը և բիզնեսի հանդեպ ՊԵԿ-ի սկզբունքային մոտեցումները: Ամփոփելով […]

̰
BACK_TO_TOP