13:24 21.08.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ փողոցային առևտրի դեմ պայքարին: Նա նշեց, որ ապօրինի առևտրի հարցը իրեն ևս անհանգստացնում է:
«Վերջին ժամանակներում Երևանի տարբեր փողոցներում ավելի հաճախակի ենք տեսնում տարբեր տիպի գյուղմթերք և այլն, այդ ամենը ապօրինի է, քանի որ լիազոր մարմնի կողմից չունեն համապատասխան թույլտվություն: Վերջին 8-9 տարիներին իսպառ վերացված էր ապօրինի առևտուրը Երևան քաղաքում: Եղել են էլի նման դեպքեր, բայց դրանք կանխվել են ոստիկանության կողմից»,- ասաց նա:
Օսիպյանը հայտնեց, որ իրենք աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ, բայց կան քաղաքացիներ անօրինական առևտուր կազմակերպողներից, ովքեր դժգոհում են, անգամ սպառնում, որ կդիմեն վարչապետին կամ այլ պատկան մարմինների: ՀՀ ոստիկանապետը, սակայն, ասաց, որ իրենք կաշկանդված չեն, օրենքով սահմանված իրենց լիազորություններն են իրականացնում: Ոստիկանության ներկայացուցիչները հանդիպել են նաև Կամո Արեյանի հետ:
Ոստիկանապետն այս հարցում խնդրեց հասարակության աջակցությունը փողոցային առևտրի դեմ պայքարում:
«Դա պետք է վերանա, կան քաղաքացիներ, որոնք ըմբռնումով են մոտենում, ողջունում են ոստիկանության գործողությունները, բայց կան նաև քաղաքացիներ, որ փորձում են ոչ դրական գնահատել ոստիկանի օրինական պահանջները, թե ամոթ է, ոնց սնվեն և այլն: Դա հասկացանք, բայց դա չի նշանակում, որ նրանք կարող են դուրս գալ հրապարակի կենտրոն և այլ միջավայրեր, առավել ևս, երբ մենք կարճ ժամանակ անց տոնելու ենք Երևանի տարեդարձը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, ունենալու ենք հյուրեր»,- ասաց Օսիպյանը:
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...