10:23 20.08.2018
Ժամը 09:20-ին հերթական անգամ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ։ Հաղորդվել է, որ Թբիլիսիում ավտովթարից տուժած Մանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.) գտնվում է «Իյաշվիլի» մանկական ԲԿ-ում, Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.)՝ «Ժելեզնադորոժնայա» ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.)՝ «Էվեքս» ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: Լիլիթ Շալվարյանը (20 տ., ստացել է կոտրվածք) […]
08:43 20.08.2018
Օգոստոսի 20-ին՝ ժամը 05:14-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Էլիավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները: «Mersedes CLK» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Մանե Խաչատրյանը (ծնվ. 2011թ.), Արամ Խաչատրյանը (ծնվ. […]
08:32 20.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն՝ Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արաբկիր 17փ. 25, 27, Հր. Քոչար փ. 44, Վաղարշյան փ. 20/1, Կոմիտաս պող. 22, 24, 26, շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նուբարաշեն 1փ. 1-21, 3փ. 2-41, 6փ. 26, 28 սեփական տները, […]
08:18 20.08.2018
Ժամեր առաջ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում. տևական անձրևի հոսքը նշված համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել ապահովել, որի հետևանքով ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից և, ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները, լցվել է բնակելի տների նկուղները և անասնագոմերը: Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար մարզպետ Գագիկ […]
00:00 20.08.2018
Օգոստոսի 19-ին՝ ժամը 17:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող թիվ 118 ավագ դպրոցի տանիքի թիթեղյա ծածկը քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են թիթեղները (մոտ 24 քմ):
22:23 19.08.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խնդրանք-կոչ ունի՝ ուղղված դպրոցների տնօրեններին և աշակերտներին։ Դա վերաբերում է ներգաղթյալ երեխաների աջակցությանը, որպեսզի ինտեգրումը հեշտ լինի։ Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ։ Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ այդ երեխաների վերադարձը դյուրին լինի, որ նրանց համար հիասթափություններ չլինեն: Նախարարը կոչ է արել անհրաժեշտության դեպքում, […]
19:00 19.08.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է․ Ընդամենը 52 համայնքների 179 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 9 ամպ, կատարվել է 30740 կրակոց և 1 հրթիռային արձակիչ կայանի միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր ամպ, կատարվել է 2 կրակոց: Օգոստոսի 19-ին, ժամը 01:15-ից 01:53-ը ՀՀ Շիրակի մարզի Լուսակերտ և Մեղրաշեն համայնքների տարածքներում տեղակայված 9 […]
15:45 19.08.2018
Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բաց պատշգամբում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
13:01 19.08.2018
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին ինքնահրկիզվել է: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել՝ 11:45-ին: Փրկարարները հյուրասենյակում՝ բազմոցին նստած, հայտնաբերել են Թ. Մ.-ի (ծնված 1956 թ.) այրված դին:
12:42 19.08.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 19-ին շրջանների մեծ մասում, 20-22-ի երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի […]
12:30 19.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին․ «Խորը վշտով տեղեկացա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, Նոբելյան մրցանակի դափնեկիր և խոշորագույն համաշխարհային գործիչ Քոֆի Անանի մահվան մասին: Քոֆի Անանն իր ողջ կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրեց ավելի արդար և խաղաղ աշխարհ կերտելուն։ Ստանձնելով ՄԱԿ-ի ղեկավարությունը կազմակերպության համար դժվարին ու մարտահրավերներով լի […]
12:18 19.08.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ։ Նախագահի հեռագրում մասնավորապես ասվում է․ «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում անվանի դիվանագետ և հմուտ քաղաքական գործիչ Քոֆի Անանի մահվան կապակցությամբ, ով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնել էր բավականին բարդ ժամանակահատվածում։ Մարդասիրական արժեքներին նրա նվիրվածությունն ու […]
11:33 19.08.2018
Մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում գարեջրի բոլոր սիրահարների համար անցկացվել է արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի այս տարի հոբելյանական՝ 5-րդ փառատոնը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին։ Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի կողմից ամենասիրված և սպասված նախաձեռնություններից մեկն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից՝ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով։ Երեկոյան Երևան՝ գարեջրային հրավառությամբ, հետաքրքիր մրցույթներով, հայկական […]
23:50 18.08.2018
Շիրակի մարզի որոշ ճանապարհահատվածներում արգելապատնեշների բացակայությունն է մեծաթիվ ՃՏՊ-ների պատճառը։ Քսան գյուղեր Գյումրիին կապող միակ՝ Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի միայն Գյումրի-Կապս հատվածն է տարիներ առաջ հիմնանորոգվել, իսկ դեպի Ամասիա ոլորապտույտ մասերը մնացել են գրունտային հիմքով։ Այդ հատվածներում բետոնե հենասյուներ ու արգելապատնեշներ տեղադրված չեն։ Մոտ մեկ ամիս առաջ այդ հատվածում մեքենան հետընթաց կատարելիս Ջրաձորի կիրճն էր գլորվել, ինչի հետևանքով […]
23:01 18.08.2018
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու ու դատարանների անկախության վերաբերյալ 1.Անցումային արդարադատության մարմիններ սովորաբար ձևավորվում են այն երկրներում, որտեղ հանցագործությունների, այդ թվում՝ զինված բախումների ու նման այլ իրադարձությունների հետևանքով տեղի են ունենում իրավունքների զանգվածային ու բնույթով անվերահսկելի խախտումներ։ Այդ դեպքում իրավիճակն առանձնանում է նրանով, որ երկրում, որպես կանոն, հանցավորության դեմ պայքարի ու դատական […]
20:37 18.08.2018
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ինչպես հայտնի է ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երեւանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Ավագանու արտահերթ ընտրություններ։ Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացները, սակայն, էապես փոխում են այդ ընտրությունների քաղաքական բովանդակությունն ու նշանակությունը։ Ստեղծված իրավիճակում դրանցով Երեւանի կառավարման խնդիրը չէ, որ լուծվում է։ Մի […]
20:10 18.08.2018
ՀԱԿ անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «Զուտ սահմանադրական վերլուծություն» խորագրով վերլուծական է գրել, որտեղ անդրադառնում է նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին: Ilur.am-ում հրապարակված հոդվածում Ջհանգիրյանը նշում է. «Ներկայումս ՀՀ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը մասնագիտական (իրավական), հասարակական ու քաղաքական հարթակներում առավել հաճախ ու բուռն քննարկվող թեմաներից է։ Սահմանադրաիրավական այդ ինստիտուիտի բովանդակության բացահայտումն ու սահմանների ուրվագծումը հրատապ անհրաժեշտություն է դարձել […]
19:30 18.08.2018
Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագիտական թիմը հակիրճ տեղեկատվական տեղեկանք է պատրաստել անցումային արդարադատության վերաբերյալ. Հասկացությունը և ընդհանուր նկարագիրը. Անցումային արդարադատությունը դատական և ոչ դատական, ֆորմալ և ոչ ֆորմալ, պատժողական և վերականգնող միջոցառումների համալիր է, որը կիրառվում է այն երկրներում, որոնք դուրս են գալիս ռազմական բնույթ ունեցող կոնֆլիկտային իրավիճակից կամ ռեպրեսիվ ռեժիմից` առաջացած հսկայածավալ վնասը հատուցելու և […]
18:57 18.08.2018
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ իրավաբանները պետք է ինքաբացարկ հայտարարեն այսպես կոչված «անցումային արդարադատության» թեմայից և բանականորեն հեռու մնան այն քննարկելուց: Այս մասին նա նշել է ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններին: «Անցումային արդարադատությունը քաղաքական կատակլիզմից երկիրը փրկելու քայլ է և որոշ իրավաբան-դատավորների հանցավորության արդյունքում առաջացած խնդիրները շտկելիս` այլ իրավաբանների […]
18:56 18.08.2018
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը հաղթել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի դեմ դատական հայցը: Օրբելյանը պահանջում էր անվավեր ճանաչել մարզպետի 2017 թվականի հունվարի 17-ին կայացրած որոշումը` իրեն աշխատանքից ազատելու մասին, տեղեկացնում է Armlur-ը: Հիշեցնենք, որ մարզը լիսկաթափելու անվան տակ Վահե Հակոբյանը իր համար անցանկալի կադրերից հերթով ազատվեց` հաճախ օրենքի վրա ոտքերը […]
18:51 18.08.2018
«Լուսավորի» հետ որևէ կապ չունի, դա Նիկոլ Փաշինյանի նշանակման հարյուր օրվա իրադարձությունն էր, հավանաբար, հենց այդ պատճառով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ երեկ Հանրապետության հրապարակում, ինչպես ասվում է՝ միասնականության հանրահավաքին, իրենց կուսակցությունից հարթակում որևէ մեկը չկար: Հարցին, […]
18:49 18.08.2018
Հանրահավաքը հետաքրքրում է ոչ թե որպես 100 օրվա գործունեության հաշվետվություն, այլ որպես ինքնիշխանության հաստատում: Այս մասին «Հեռանկար»-ի տաղավարում՝ Արամ Աբրահամյանի հետ զրույցում, խոսել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: «Եկել է այն կրիտիկական պահը, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է վերահաստատի՝ արդյո՞ք ինքն ուզում է ապրել ինքնիշխան երկրում, որտեղ ինքը կլուծի հարցերը և դրանով կզգա պատասխանատվության սեփական […]
18:40 18.08.2018
Արդեն 3 օր է՝ «Հյուսիս- հարավ»ճանապարհի Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածի հայ շինարարները գործադուլ են անում՝ պահանջելով կապալառու չինական «Սինոհիդրո» ընկերությունից բարձրացնել աշխատավարձերը, կրճատել աշխատաժամերը և շինաշխատանքների ընթացքում ապահովել իրենց անվտանգությունը: Հյուսիս-հարավի շինարարությունն արագացնելու համար չինական ընկերությունը հավելյալ աշխատաժամեր է սահմանել, որի դիմաց վարձատրությունից շինարարները դժգոհ են: «Աշխատանքային պայմանագիր կա, այնտեղ նշված է նաև վարձատրությունը, եթե […]
18:33 18.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա տարբեր անձանց զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, բազմակողմանի քննությունն ապահովելու […]
18:33 18.08.2018
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին անցկացրած հանրահավաքին: «Կառավարության գործունեության 100 օրվա ամփոփումը ստվերվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտինգային ելույթով: Դժվար է ասել, արդյոք միտումնավոր կերպով է երկրի վարչապետը, շեղելով ուշադրությունը իր ղեկավարած կաբինետի անհաջող, իսկ երբեմն, բացահայտ ձախողված աշխատանքից, անթույլատրելիորեն ավելացնում ավտորիտարիզմի […]
18:30 18.08.2018
Երեկ հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը նպատակ ունի ստեղծել անցումային արդարադատության մարմիններ: Վարչապետի այս հայտարարությունից հետո կարելի է ենթադրել, որ կառավարությունը ծրագրում է սկսել դատական համակարգի «առողջացման» աշխատանքերը: Անցումային արդարադատության մարմիներ ստեղծելու պատճառը, ըստ վարչապետի, ոչ միայն դատական համակարգի կոռումպացված դեմքերն են, այլև օրենդրական բազմաթիվ բացերը: Ի՞նչ […]
18:23 18.08.2018
ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ «Քայլ դեպի տունն» այսօր շատ ջերմ ընդունելության արժանացավ պաշտպանության նախարարությունում: « Դրա համար շնորհակալ եմ նախարար Դավիթ Տոնոյանին և իր աշխատակիցներին:Սփյուռքի և պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությունը նոր թափ է ստանում»,- գրել է նախարարը:
18:23 18.08.2018
Արցախցիների մասնակցությունը երեկվա հանրահավաքին միտված էր «հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն»՝ անկախ երկար ճանապարհի հարուցած դժվարություններից: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱՀ նախկին վարչապետ, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքին: «Երեկ Երևանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության գործունեության 100-րդ օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքը, որին, իմ գլխավորած […]
17:37 18.08.2018
Երեկ ուշ երեկոյան տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի գյուղերին։ Տուժել են Առափի, Ոսկեհասկ եւ Հայկավան գյուղերի ցանքերը։ Վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաները։ Առափի համայնքում կարոտֆիլի, կաղամբի, ճակնդեղի ու բազուկի ցանքերի վնասը: Ըստ նախնական հաշվարկների՝ 70 տոկոսից ավելին է: Վնասված բերքը, գյուղացիների պնդմամբ, հնարավոր չէ վերականգնել: Գյուղացիները դրանք դաշտերից հավաքում են որպես […]
17:35 18.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետին` շորթմամբ նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից: Ավելի վաղ տեղեկացրել էին, որ քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել՝ սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային […]