15:54 20.08.2018
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Ն. Ս.-ին, որի սպորտային կոշիկների տակդիրի տակից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված բջջային հեռախոսի 5 բաժանորդային քարտ: Նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, […]
15:41 20.08.2018
Էզոթերիկ գիտնական Լևոն Բաբայանը պնդում է, որ ինքն անմիջական կապ ունի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ և նշում, որ մեծ ներդրում ունի հեղափոխության կայացման ու իրացման մեջ: Գիտնականը շեշտում է, որ տարիներ շարունակ մեդիտացիաներով և մտակենտրոնացման միջոցով իր էներգիան ուղղել է այդ նպատակներին, մասնավորապես Սերժ Սարգսյանի հրաժարականի համար «մտակենտրոնացման վրա» տարիներ է ծախսել: Մինչ այս […]
15:25 20.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում խուզարկություն կատարելու վերաբերյալ լուրերը: «Խուզարկությունը տեղի է ունեցել մոտ 2-3 շաբաթ առաջ, բայց ես ենթադրում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունը հիմա է հաստատել այդ տեղեկատվությունը, որպեսզի ևս մեկ անգամ ուշադրություն գրավի խնդրի վրա»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը: Ավելի […]
15:09 20.08.2018
Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԱՎԾ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին: 2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին: Ինչպես […]
14:56 20.08.2018
Հայաստանի ռազմական արդյունաբերության արտադրանքը այլ շուկաներ արտահանելու համար ՀՀ ՊՆ-ն փորձում է ապահովել հայկական ընկերությունների ներկայացվածությունը տարածաշրջանի ռազմական ցուցահանդեսներին։ Մասնավորապես, նախատեսվում է 2019 թվականի փետրվարին մասնակցել ու արտադրանքը ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվող IDEX ցուցահանդեսին։ Այս մասին ShantNews.am-ի հետ հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի ղեկավար Ավետիք Քերոբյանը։ «Եվրոպական որոշ երկրներ արտահանվում […]
14:54 20.08.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն օգոստոսի 15-ին իր գրասենյակում ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դոմինիկ Լիեգմի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նախարարը բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Հայաստանում և համագործակցության հետագա խորացման պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազատազրկված անձանց իրավունքների […]
14:33 20.08.2018
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին հարյուր օրը գնահատում է դրական և օրինաչափ: Այս մասին նա նշեց օգոստոսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը: «Մենք զորակցում ենք ժամանակավոր այս կառավարությանը և հույս ունենք, որ արտահերթ ընտրությունները կկատարվեն հնարավորինս շուտ՝ ամբողջացնելու հեղափոխության կամ Հայկի ոգու ժայթքման այս հաղթանակը: 100 օրը եղել են զգացմունքային, մի փոքր հաճո […]
14:06 20.08.2018
Քաղաքագետ, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանյան իրադարձություններին ու դրանց արդյունքում ձևավորված արտաքին սպասումներին ու վտանգներին: «Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի սպասումներ են առաջացրել Արևմուտքում և տագնապներ հարուցել Ռուսաստանում: Իմ դիտարկմամբ՝ ԱՄՆ-ում ու ԵՄ-ում սպասում են ՀՀ նոր իշխանությունների այնպիսի քայլերի, որոնք առավել պարզորոշ կերպով ցույց կտան, […]
13:56 20.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել Մարտի 1-ի գործի շրջանակում: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից: ՀՔԾ-ից նշեցին, որ այլ մանրամասներ այս պահին չեն կարող հրապարակել, միայն հայտնեցին, որ խուզարկությունն այսօր չի կատարվել:
13:50 20.08.2018
Այն, որ մեր քաղաքացիների զգալի մասը վերապատկանում է երկրին, հրապարակ է գալիս, ըստ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, լավ է և ողջունելի, բայց պետք է հասկանալ, որ նույն վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին, լիազորությունը տվել է շատերի կողմից ապօրինի համարվող Ազգային ժողովի կողմից: Օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննիսյանը նշեց, որ այդ լեգիտիմությունը, իրավակարգությունը պետք է շուտափույթ արձանագրվի […]
13:45 20.08.2018
Օգոստոսի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23846 զանգ, գրանցվել է 273 հրդեհ, […]
13:32 20.08.2018
Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը՝ Ամբիկ Գևորգյանին, ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից: ՄԵղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն և ռազմամթերք պահելու համար: Նշվեց նաև, որ Ամբիկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով […]
13:31 20.08.2018
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 20-ին առանձին շրջաններում, 21-22-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 20-ին՝ երեկոյան […]
13:24 20.08.2018
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «վերադարձի» մեջ քաղաքական վտանգ չկա: «Թեպետ ոմանց դա ինչ-որ հույս է տվել՝ ռևանշի կամ այլ տեսակի վերադարձի, այս փուլում անհարկի խուճապի կարիք չկա»,- օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ հեղափոխությունն անկատար է, չի ամբողջացել, մտահոգության տեղիք կա դեռ, բայց ինքը չէր ցանկանա […]
13:19 20.08.2018
Այս շաբաթ ոստիկանության պետի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն: Ուժեղացված ծառայությունը ղեկավարել է ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, իսկ մի քանի ուղղություններով գործողությունները համակարգել են ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու ծառայության ստորաբաժանումների հրամանատարները, հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Շուրջօրյա ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 1000 արձանագրություն, մոտ 150 մեքենա տեղափոխվել է […]
13:14 20.08.2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով ծառայության շարքերը համալրվել են նոր ծառայողներով, և ևս մեկն առաջխաղացման կարգով կրտսեր խմբից փոխադրվել է միջին խումբ, տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Երկու ծառայողի էլ շնորհվել է արդարադատության լեյտենանտի կոչում: Ծառայության պետը, շնորհավորելով նորանշանակ լեյտենանտներին, վստահություն է հայտնել, որ նոր […]
13:07 20.08.2018
ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։ Այդ մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։ Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: ՀՔԾ-ն հայտարարել էր, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ […]
12:52 20.08.2018
Խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և գրավով ազատ արձակումը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, այս տեղեկությունը նա հաստատեց SHANTNEWS.AM-ի հետ զրույցում: «Քիչ առաջ բողոք եմ ներկայացրել՝ բեկանելու առաջին ատյանի դատարանի որոշումը, բողոքն ընդունվել է»,- ասաց Զորայր Հարությունյանը: Նշենք, որ Մասիսի քաղաքապետի եղբոր` Գոռ Համբարձումյանի նկատմամբ […]
12:51 20.08.2018
Օգոստոսի 20-ին՝ ժամը 08:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լորիս Մելիքովի փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:39-ին, մարվել՝ 08:50-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ), միջանցքի և խոհանոցի կախովի առաստաղները (5 քմ): […]
12:43 20.08.2018
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարծում, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է: Այս մասին Հովհաննիսյանը նշեց օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Նա, ուղղակի, իշխանությունից դե ֆակտո հեռացված կուսակցություն է, ամեն մեկը կարող է ինքնագնահատական տալ՝ ինքն ով է. շատ լավ է, որ տեղերը փոխվում են, և այս արտասովոր փորձի միջոցով ամեն մեկը կարող է պարկեշտանալ […]
12:35 20.08.2018
Փաստաբան Արա Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում, խոսելով անցումային արդարադատության մասին, այն նկարագրեց իբրև «ժամանակավոր կառուցողական գործողությունների ամբողջություն»: Այդ գործողություններն, ըստ փաստաբանի, իրականացվելու են կրկին ժամանակավոր մարմինների կողմից. դրանք կարող են լինել արտադատական, կիսադատական կամ դատական մարմիններ, որոնց նպատակն է մտնել պատմության թատերաբեմ, կատարել որոշակի առաքելություն, նպատակին հասնելուց հետո արդեն դուրս գալ, այսինքն՝ ապահովել […]
12:25 20.08.2018
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը ժամեր անց լիագումար նիստ կհրավիրի, որի ընթացքում կորոշվի, թե ով է զբաղեցնելու Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակի առաջին հորիզոնականը: Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մենք արդեն հայտարարել ենք, որ մասնակցում ենք ընտրություններին, մինչև այսօր ժամանակ տվեցինք և հույս ունեինք, որ միասնական ցուցակի մեր առաջարկը […]
12:19 20.08.2018
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի օգոստոսի 13-ից 17-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2667 դիմում և գրություն, իսկ «Թեժ գիծ» ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 573 հեռախոսազանգի: ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայությունից նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 26 բողոքի: Նշվում է, որ 2018 թվականի օգոստոսի 13-ից […]
12:05 20.08.2018
Oգոստոսի 19-ին ՝ժամը 17:40-ին, Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 16:50-ին սննդային թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել Երևան ք. բնակիչ 1966թ. ծնված Ա. Մ-ն, ՀՀ Արարատի մարզի բնակիչներ` 1987թ. ծնված Գ. Ա.-ն, 1991թ. ծնված Մ. Պ.-ն, 1995թ. ծնված Ա. Պ.-ն, 2001թ. ծնված. […]
11:50 20.08.2018
Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարար Մարի Նգանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի կենտրոնական խորհրդից, Հայ դատի հանձնախմբի պատվիրակության կազմում եղել են Շահեն Միրաքյանը, Սևակ Բելյանը և Մարիաննա Դավիթյանը: Մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակության անդամները նախարարին ներկայացրել են հանձնախմբի աշխատանքները և […]
11:14 20.08.2018
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը լույս է ընծայել բացառիկ` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը: Բացառիկում տեղ է գտել հոբելյանական տարվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, ինչպես նաև բազմապիսի հոդվածներ։ Մի շարք հոդվածներ նվիրված են 100-ամյակի […]
10:23 20.08.2018
Ժամը 09:20-ին հերթական անգամ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ։ Հաղորդվել է, որ Թբիլիսիում ավտովթարից տուժած Մանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.) գտնվում է «Իյաշվիլի» մանկական ԲԿ-ում, Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.)՝ «Ժելեզնադորոժնայա» ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.)՝ «Էվեքս» ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: Լիլիթ Շալվարյանը (20 տ., ստացել է կոտրվածք) […]
08:43 20.08.2018
Օգոստոսի 20-ին՝ ժամը 05:14-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Էլիավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները: «Mersedes CLK» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Մանե Խաչատրյանը (ծնվ. 2011թ.), Արամ Խաչատրյանը (ծնվ. […]
08:32 20.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն՝ Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արաբկիր 17փ. 25, 27, Հր. Քոչար փ. 44, Վաղարշյան փ. 20/1, Կոմիտաս պող. 22, 24, 26, շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նուբարաշեն 1փ. 1-21, 3փ. 2-41, 6փ. 26, 28 սեփական տները, […]
08:18 20.08.2018
Ժամեր առաջ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում. տևական անձրևի հոսքը նշված համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել ապահովել, որի հետևանքով ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից և, ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները, լցվել է բնակելի տների նկուղները և անասնագոմերը: Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար մարզպետ Գագիկ […]