00:46 18.08.2018
Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում իրավապահներն օրերս Գյումրիում թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հերթական դեպքն են գրանցել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 15-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, համագործակցելով ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հնոցավան փողոցի տներից մեկում թմրամիջոց են պահում, պատրաստում և օգտագործում: Նույն օրը, իրեղեն ապացույցներ ձեռք բերելուց հետո, քրեական հետախույզները հիշյալ տան բնակիչ, նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված Սերգեյ Խաչատրյանին, ընկերոջ` Արմեն Այվազյանի հետ, բերման ենթարկեցին ոստիկանության Կումայրիի բաժին:
Զննությամբ Խաչատրյանի տան բակից հայտնաբերվել է կանեփի 10-ը ցողուն, տնից` պոլիէթիլենային տոպրակով մուգ կանաչավուն կիսաչոր և չորացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգվածներ, յուրահատուկ հոտ ունեցող հեղուկով ապակյա շիշ, պլաստմասսաե շշից պատրաստված ծխելու հարմարանք, պատերին ու հատակին շագանակագույն նստվածքով տարբեր տարաներ, օգտագործված ու չօգտագործված ներարկիչներ, որոնցից մեկում դեղնականաչավուն յուհատուկ հոտով հեղուկ կար:
Խաչատրյանը հայտնել է, որ դրանք իրենն են, հիշյալ տարաներով կանեփի տերևներից ու գլխիկներից թմրամիջոց է պատրաստում և օգտագործում:
Նշվածից բացի, Արմեն Այվազյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կոտրված ապակե սրվակ` մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով;
Ըստ Այվազյանի՝ մարիխուանան իրենց թաղում անձամբ է քաղել, չորացրել ծխելու համար:
Հայտնաբերվածներն առգրավվել են: Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
13:02 10.08.2025
9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ)9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը, և այս պահին համարվում է ամենաերիտասարդ հայ լեռնագնացը, ով բարձրացել է բիբլիական լեռը: Այս մասին նշվում է «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի (4 Peaks Alpine Club) Ֆեյսբուքի հրապարակման մեջ: Մեկ այլ գրառման մեջ նշվում է, որ վերելքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 1-ին և ընդհանուր առմամբ տևել է […] ...
12:49 10.08.2025
Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է. ԿԳՄՍ նախարարՄարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Օպերային թատրոնը իր նոր թատերաշրջանի մեկնարկը կտա Ստեփանավանում, օգոստոսի 28-ին և 29-ին։ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Հուսով եմ՝ մեր բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն այս հնարավորությունից […] ...
12:37 10.08.2025
ԵՄ-ն պատրաստ է շարունակել Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերելըՈւկրաինայում առկա շփման գիծը պետք է դառնա տարածքների վերաբերյալ բանակցությունների մեկնարկային կետը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդների և Եվրահանձնաժողովի ղեկավարի համատեղ հռչակագրի մեջ։ «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջազգային սահմանների ուժի կիրառմամբ փոփոխության անթույլատրելիության սկզբունքին։ Ներկայիս շփման գիծը պետք է դառնա բանակցությունների մեկնարկային կետը», – ասվում է […] ...
12:24 10.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 11-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնել են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: ...
12:15 10.08.2025
Երևանում 25-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՕգոստոսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էդգար Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավոմեքենայով Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Արամ Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի […] ...
12:04 10.08.2025
Ակունք գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակերՕգոստոսի 9-ին, ժամը 18։39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի Բարեկամության փողոցում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։11-ին, մարվել՝ 22։40-ին։ Բարեկամության փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 700 հակ անասնակեր։ ...