16:45 10.08.2018
Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը: Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվեցին բոլոր փաստարկները. դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ 16:00-ին: «Պարոն Քոչարյանն այսօր ևս ելույթ ունեցավ, բավական տպավորիչ ելույթ էր: Նա ռեպլիկներին ի պատասխան ներկայացրեց իր դիրքորոշումը: Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ մեր հայցը պետք է […]
16:39 10.08.2018
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել՝ սմարթֆոնների անվտանգ օգտագործման համար անհրաժեշտ գործողությունների մասին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Սմարթֆոնները անվտանգ օգտագործելու անհրաժեշտությունը` Հաշվի առնելով այն, թե որքան ժամանակ ենք մենք տրամադրում սմարթֆոններին, պետք է համոզված լինենք, որ դրանց օգտագործումը ապահով է ու անվտանգ։ Հեռախոսի վրա անհրաժեշտ է անպայման PIN կոդ կամ գաղտնաբառ […]
16:00 10.08.2018
Օգոստոսի 10-ին Երևանի Հայ-ռուսական համալսարանում ՀՀ Սփյուռքի նախարարությունը տվել է «Քայլ դեպի տուն»ծրագրի մեկնարկը, որն ըստ էության նախորդ տարիներին ու նախորդ կառավարության օրոք հայտնի էր «Արի տուն» անվամբ: «Քայլ դեպի տուն» ծրագիրը, սակայն, իր նախորդից տարբերվում է մեկ առանձնահատկությամբ. այս ծրագրում առավել շատ են ընդգրկվել կրթական բնույթի նախագծերը: Աշխարհի 25 երկրից ժամանած շուրջ 500 պատանիներ ու […]
15:51 10.08.2018
Այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, որի օրակարգում Երևանի ավագանու՝ առաջիկայում կայանալիք ընտրություններին մասնակցության հարցն է եղել։ «Ժառանգություն» կուսակցությունից հայտնել են, որ քննարկման և քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչությունը որոշում է կայացրել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:
15:43 10.08.2018
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ու իր կողմնակիցներն այսօր բողոքի ակցիա իրականացրին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ: Այնտեղ այսօր քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը՝ իրենց պաշտպանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Փոստանջյանին նախապես թույլ չէին տալիս մուտք գործել դատարանի շենք, քիչ անց, սակայն, վերջինիս հետ դատարանի […]
15:15 10.08.2018
ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նիստից առաջ փաստաբան Արամ Օրբելյանը մոտեցավ լրագրողներին, ասաց, որ նիստի ավարտից հետո կմոտենա, հարցերին կպատասխանի: Օրբելյանը դժվարացավ նշել՝ այսօր որոշում կհրապարակվի՞, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ կունենա՞, թե՞ ոչ: Փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով՝ երբ դատախազներն ունեն կանխակալ […]
15:11 10.08.2018
Հայաստանում կներդրվի դպրոցների աբոնեմենտային համակարգ, որը թույլ կտա հանրակրթական դպրոցների աշակերտներին ավելի հաճախ այցելել մշակութային ու պատմական հաստատություններ: Նման հայտարարություն է արել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ հանդիպմանը, հաղորդվում է նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: «Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրումը միտված է՝ խթանելու դպրոց-մշակութային օջախ կապը: Երեխան առնվազն վեց տարեկանից պետք […]
14:49 10.08.2018
Երևանի պետական բժշկական համալսարանի մի շարք ուսանողներ դժգոհում են, որ զորակոչվելու են բանակ՝ առանց լեյտենանտի կոչման: Այս մասին նրանք խոսել են հրավիրված ասուլիսի ժամանակ: «Ըստ օրենքի և ըստ կառավարության որոշման՝ 2018 թվականի ձմռանը պետք է զորակոչվենք բանակ: Պետք է զորակոչվենք որպես լեյտենանք, որովհետև ունենք այդ իրավունքը: Բայց պաշտպանության նախարարությունը չի համաձայնում շնորհել մեզ լեյտենանտի կոչում: […]
14:23 10.08.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում հանդիպել է վարչական համայնքների ղեկավարների հետ: Ղեկավարները ներկայացրել են վարչապետին իրենց մտահոգությունները: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել համայնքների խոշորացման, գյուղատնտեսական պարարտանյութերի տրամադրմանը: Վարչապետը նշել է, որ գյուղատնտեսության նախարարի հետ այժմ քննարկվում է 1 հեկտար հողին 60 հազար դրամ տրամադրելու հարցը: Ղեկավարները վարչապետին առաջարկել են, որ գյուղմթերքը ոչ թե կազմակերպությունները, […]
14:10 10.08.2018
Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին հանդիպել է վարչական շրջանի ղեկավարներին: Վերջիններս վարչապետի հետ հանդիպմանը մտահոգություն են հայտնել կադրային ապարատի մասին՝ նշելով, որ մարզերում աշխատավարձերը ցածր են, և խելացի կադրերը լքում են մարզերը: Անդրադառնալով աշխատավարձերի և կոմպետենտ կադրերի խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ պետք է սկսել պետական համակարգը օպտիմալացնել: «Պետական կառավարման […]
13:47 10.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը, հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 2018թ. մայիսի 8-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Հանրապետության […]
13:18 10.08.2018
14-ամյա կորած Հայկ Հովհաննիսյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, երեխային գտնելու համար դիմել է աստղաբանի, մոմ թափողի ու այլ էզոթերիկների, ու նրան ասել են, որ երեխան երեք մարդու մոտ է հիմա։ Կինը պնդում է, որ երեխային փնտրելիս ոստիկանական շունը հետքերով հասել է մինչև Արարատի ճանապարհ ու այնտեղ կորցրել հետքը։ Կնոջ պնդմամբ՝ երեխային փախցրել են և վախենում են վերադարձնել՝ […]
13:00 10.08.2018
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ Գրիգորյանի վիճակը արդեն ծայրահեղ ծանր է: «Ուղիղ 10 րոպե առաջ եմ դուրս եկել Մանվել Գրիգորյանի մոտից, պետք է արձանագրեմ, որ նրա վիճակը շատ վատ է: Շաքարային դիաբետը, մնացած բոլոր հիվանդությունների բժշկական ցուցանիշները շատ վատն են»,- ասաց փաստաբանը: SHANTNEWS.AM-ի հարցին, թե ինչպիսին է Մանվել Գրիգորյանի տրամադրվածությունը. […]
12:38 10.08.2018
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն (ՀՔԴԿ) անունով կուսակցություն կստեղծի և կմասնակցի ԱԺ ընտրություններին. այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հայրենակի’ց, ես որոշեցի համախոհների մի խմբի հետ ստեղծել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն(ՀՔԴԿ) և մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այդպիսով ես իմ համախոհների հետ կբերեմ իմ նպաստը հայրենիքի վերաշինության և Չորրորդ հանրապետության կայացման գործում: Վստահ եմ, […]
12:24 10.08.2018
«Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը և «Դինգո թիմ» ՀԿ կոորդինատոր Գոհար Մանուշակյանն օգոստոսի 9-ին անդրադառնալով շնամարտերին՝ ասել են, որ բոլոր այն երկրներում, որտեղ կենդանիների պաշտպանության օրենքը գործում է, շնամարտերն արգելվում են և շատ խիստ պատժվում են՝ ընդհուպ մինչև քրեական պատիժ է սահմանվում: Բանախոսներն ասել են, որ օրինագիծ են մշակում և երբ այն օրենք դառնա, […]
12:16 10.08.2018
Այսօր դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է: SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց՝ ինչպես է 94-րդ տարեդարձն անցկացնելու սիրված դերասանը: Երվանդ Մանարյանի դուստրը՝ Արփենիկը, նշեց, որ հայրը տանն է, իրեն մի փոքր թույլ է զգում: Իր ծննդյան օրը դերասանն անցկացնելու է տանը՝ նեղ ընտանեկան միջավայրում: Առավոտյան արդեն իսկ նրան այցելել են հին ընկերները՝ Թումանյանի անվան պետական տիկնիկային […]
12:04 10.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Գաբրիելյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արա Գաբրիելյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:
11:47 10.08.2018
Գյումրիի հակատանկային հրետանային ուսումնական զորամասում օգոստոսի 9-ին տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն։ Հարյուրից ավելի նորակոչիկներ մի քանի շաբաթ անցել են նախազորակոչային պատրաստություն, ծանոթացել զինվորական առօրյային: Հանրապետության մարզերի բնակավայրերից ծնողները, հարազատներն ու սիրած աղջիկները առավոտ շուտ արդեն զորմասի շարահրապարակում սպասում էին իրենց զինվոր տղաներին։ Բոլորն անհանգիստ էի ու հուզված, ծնողները փորձում էին շարք կանգնած զինվորների […]
10:59 10.08.2018
Օգոստոսի 10-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-11-ը կնվազի ևս 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Օգոստոսի 10-11-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների […]
10:15 10.08.2018
Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո իրենց իրավունքների առնչությամբ մտահոգություններ են հայտնել գյուղի մի շարք բնակիչներ և դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին: Հաշվի առնելով միջադեպի վերաբերյալ բազմակողմանի պատկերացում կազմելու և ամբողջական գնահատական ձևավորելու նպատակով գյուղի բնակիչներին լսելու կարևորությունը՝ պաշտպանի կողմից աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ: Պաշտպանի ներկայացուցիչները կհանդիպեն գյուղի բնակիչներին, կլսեն նրանց բարձրացրած հարցերը, ինչպես […]
09:08 10.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ազատության 2-րդ նրբ. 2-5, 5Բ շենքերը, Ազատության փ. 5-8 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բագրատունյաց փ.33, 35 43, 47, Գարեգին Նժդեհի փ. 21, Մայիսի 9-րդ փ. 2, 3, 5, 7, […]
00:50 10.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ օգոստոսի 10-ին՝ ժամը 9։00-ից մինչև օգոստոսի 11-ը՝ ժամը 8։00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
00:37 10.08.2018
Օգոստոսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել են զորացրված մի խումբ զինծառայողների, որոնք պահանջում են զինվորական գրքույքներում արձանագրել՝ 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտերին իրենց մասնակցության փաստը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են 2016 թվականի ապրիլին տեղի […]
00:28 10.08.2018
Օգոստոսի 9-ին՝ ժամը 10:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Ուրարտու» արտադրական միավորում ԲԲԸ-ի տարածքում այրվում է էլեկտրական ենթակայան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
00:20 10.08.2018
Օգոստոսի 9-ին՝ ժամը 12:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձին և տեղափոխել […]
00:00 10.08.2018
2009 թվականից սկսած մինչ այսօր ՀՀ ՊՆ ժամկետային զինառայողներն օտարերկրյա պետություններում Հայաստանի դեսպանությունների տարածքում իրականացնում են պարտադիր զինվորական ծառայություն: Այս մասին «Հետք»-ին հայտնել են ՊՆ-ից: Տարիներ շարունակ գործել է պարտադիր զինվորական ծառայության մի տեսակ, երբ զինծառայողն իր ծառայությունն անցնում է այլ երկրում ՀՀ դեսպանության տարածքում: Նախարարությունից հայտնել են, որ ծառայության այս տեսակով որևէ «պատահական անձ» […]
23:08 09.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի անդամներին՝ Գագիկ Մակարյանի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ կարևորում է կառավարության և տարբեր ոլորտների շահերը ներկայացնող միությունների ու հասարակական կազմակերպությունների միջև երկխոսությունը և հավելել, որ այն հնարավորություն կտա պարբերաբար քննարկել առկա խնդիրներն ու լսել տեսակետներ՝ դրանց լուծման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում բիզնես […]
22:39 09.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև պատմականորեն ձևավորվել է սերտ համագործակցություն: Հիշատակելով, որ երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև պատրաստվել է ագրարային բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ, որն արդեն ներկայացվել է լիբանանյան կողմին` նախարարը վստահություն […]
22:30 09.08.2018
Քարաթափման հետևանքով փակված Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը երկկողմանի բաց է: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, օգոստոսի 9-ին՝ ժամը 17:02-ի դրությամբ, «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն ավարտել է մաքրման աշխատանքները: Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է: Օգոստոսի 4-ին՝ ժամը 06:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք […]