21:14 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերը հարց ուղղեցին՝ ի՞նչն է պատճառը, որ ամեն ինչ թանկանում է՝ գազարը, ձմերուկը, բենզինը, մինչդեռ էժանացել են միայն շաքարավազն ու բանանը: «Անկեղծ ասած՝ այս տվյալները վերջին երկու օրվա տվյալներ են, և պատճառներն ինձ համար դեռ պարզ չեն: Շատ հավանական է, որ սա կապված լինի ջրի սակավության, նաև արտահանման մեծ […]
20:33 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գնահատմամբ՝ իր երկու ամենակարևոր այցերից մեկը եղել է Աստանա կատարած այցը՝ ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից երկու փաստաթղթերի ստորագրման ժամանակ: Այս մասին նա նշեց «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ մասնավորեցնելով, որ այդ այցի ժամանակ փաստաթղթեր են ստորագրվել Չինաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Ըստ Ավինյանի՝ այդ առումով այցը շատ կարևոր էր, որովհետև փաստացի երկու […]
20:21 07.08.2018
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թ. օգոստոսի 8-ին Երևան քաղաքի Մարշալ Խուդյակովի փողոց-Նվեր Սաֆարյանի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես տեղեկացրին Ճանապարհային ոստիկանությունից, փոփոխության արդյունքում երթևեկության երկու ուղղություններով գլխավոր ճանապարհ կհանդիսանա Մարշալ Խուդյակովի փողոցը՝ նախկին Մարշալ Խուդյակով-Նվեր Սաֆարյան ուղղության փոխարեն:
20:00 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ հանքարդյունաբերության խնդիրներն ուսումնասիրելիս ամենակարևորը արդարության հարցն է, այսինքն՝ պետք է դիտարկել, թե Կառավարության այս կամ այն որոշումը որքանով արդարացի կլինի տարբեր շահառուների համար՝ և՛ հասարակության ներկայացուցիչների, որ պայքարում են հանքերի դեմ, և՛ տնտեսվարողների: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց փոխվարչապետը: «Բնականաբար, չենք կարող թույլ տալ՝ հանք շահագործվի, որն աղետաբեր հետևանքներ կունենա […]
19:50 07.08.2018
Շիրակի երկրագիտական թանգարանն արդեն նոր հասցե ունի՝ Ջիվանու 74 : Գյումրու Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցն այսուհետ վերածվում է երկրագիտական թանգարանի։ Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը շենքի տնօրինումը պաշտոնապես հանձնել են Շիրակի երկրագիտական թանգարանին։ Նարեկ Բաբայանի խոսքով՝ պետական […]
19:40 07.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների վերաբերյալ. հարուցվել է նոր քրեական գործ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ […]
19:31 07.08.2018
Նախորդ տարի ՀՀ կառավարության թեժ գծին ստացվել է մոտավորապես 9 000 զանգ, իսկ 2018-ի առաջին կիսամյակում արդեն մոտավորապես 43 հազար զանգ, այսինքն՝ զանգերի թիվը նվազագույնը տասնապատկվել է: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ զանգերի հիմնական մասը բաժին է ընկնում հեղափոխությանը հաջորդող ամիսներին, նույնը վերաբերում է նամակներին, նաև արտերկրից ստացված նամակներին […]
19:08 07.08.2018
Քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստով: Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մասնավորապես, տեղեկություններ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պաշտոնատար անձը 2015-2018թթ. ընթացքում նշված բաժնի հաշվապահի միջոցով իր և […]
19:04 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ հանրությունը դեռ իր համար կբացահայտի Հայկ Մարության քաղաքական գործչին: Օգոստոսի 7-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավինյանը նշեց, որ անձամբ ինքը քվեարկել է Հայկ Մարությանի օգտին: Նա ասաց, որ առաջարկել էր նաև Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, սակայն վերջինս ասել է, որ կրթության և գիտության ոլորտում դեռ շատ անելիքներ ունի: «Հայկ Մարությանն իր նոր դերում, […]
18:55 07.08.2018
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հետևել է Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորիչ փողոց տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման ավարտական փուլի ընթացքին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշենք, որ վաղ գարնանից մեկնարկած շինարարության ընթացքում «Վեոլիա ջուր» ընկերությունը հանգույցի ստորգետնյա 500-մետրանոց հատվածում կառուցել է ջրահեռացման նոր […]
18:38 07.08.2018
«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դարձյալ կմեկնի Ռուսաստան: Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ռուսաստանում պրոցեսները շարունակվում են, մենք հիմա աշխատում ենք այցի ուղղությամբ: Շարունակական է լինելու արշավի նախաձեռնությունը»,- ասաց Հակոբյանը: Նախորդ այցի ընթացքում Հակոբյանի արած հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք էր տվել։ Այն ժամանակ նա ասել էր՝ «նշանակություն չունի` […]
18:12 07.08.2018
«Ես չեմ կարծում, թե կառավարության որևէ անդամ իր որոշումները կայացնում է՝ ֆեյսբուքյան տրամադրություններից ելնելով, այնուամենայնիվ, ֆեյքերի դեմ պայքարում ոլորտի մասնակիցները պետք է մեդիագրագիտությունը բարձրացնեն»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հարցին՝ արդյոք ֆեյքերի դեմ պայքարելու անհրաժեշտություն չկա՞, նա պատասխանեց, որ ինքը վտանգ չի տեսնում ֆեյքերի գործողության մեջ, հատկապես հաշվի առնելով, որ […]
18:10 07.08.2018
Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգի պահանջը և համապատասխան հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի նպատակով իրականացված գործընթացի արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը: Խորհրդի աշխատանքները համակարգելու է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ […]
17:31 07.08.2018
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ oգոստոսի 7-ին նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող աղբամանների հաճախակի դարձած հրդեհների և դրանք ոչ ճիշտ տեղակայման վայրերում տեղադրելու հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասների հետ կապված խնդիրները լուծելու վերաբերյալ, որը վարել է ԱԻ փոխնախարար Արամ Թանքարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ […]
17:13 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի շտապում կանխատեսումներ անել՝ ինչպիսին կլինի մրցակցությունը կայանալիք համապետական ընտրությունների ժամանակ: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նա անդրադարձավ դիտարկմանը, թե, ըստ կանխատեսումների՝ թեժ պայքարը լինելու է, օրինակ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և իր թիմի ու Նիկոլ Փաշինյանի և իր թիմի միջև: Հարցին՝ հնարավո՞ր է վարկած, որ իրենց թիմը թեկուզ չնչին թվերով պարտվի, նա […]
17:05 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին ֆեյսբուքյան օգտատերերը հարց ուղղեցին՝ արդյո՞ք իրենց կուսակցությունը «պինդ որոշել է», որ Հրազդանում քաղաքապետ պետք է նշանակվի Սասուն Միքայելյանի որդին: Ավինյանը պատասխանեց, որ իրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս հարցը որևէ անգամ չեն քննարկել, հետևաբար կարող է ասել՝ «Քաղաքացիական պայմանագիրը» պինդ որևէ բան չի որոշում»:
17:03 07.08.2018
Այսօր ԳԱԱ-ում տեղի է ունեցել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հրաժեշտի վերջին արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հայտնի է, Մեծ գիտնականը մահացավ 96 տարեկանում: Համբարձումյանը ծնունդով գյումրեցի էր: 42 տարեկանում նա արդեն ակադեմիկոս էր: Շուրջ 20 տարի եղել է ԳԱԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի տնօրեն, իսկ 1977-1991 թթ-ին Երևանի պետական համալսարանի ռեկտորն էր: […]
16:36 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշում է, որ այս պահին բյուջետային քննարկումներ են, սակայն աշխատավարձերի, նպաստների, թոշակների բարձրացումը կախված է լինելու տնտեսական ցուցանիշներից: Օգոստոսի 7-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավինյանը նշեց, որ այս պահի դրությամբ պատկերը դրական է, և եթե միտումն այս կերպ շարունակվի, կարծում է՝ մոտ ապագայում կարող են քննարկել նաև այդ հարցը: Փոխվարչապետը, անդրադառնալով բյուջե […]
16:25 07.08.2018
Սփյուռքահայ երիտասարդների համար նախատեսված «Քայլ դեպի տուն» ծրագիրը հագեցած է լինելու ուսումնական և ճանաչողական միջոցառումներով: Ծրագրին մասնակցելու է ավելի քան 500 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի տարբեր երկրներից, լրագրողների հետ զրույցում ասաց «Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը: Նրա խոսքերով՝ ծրագիրը միտված է լինելու խթանելու հայապահպանությանը և հայրենադարձությանը: «Ծրագրի առաջին հատվածն ուսումնական բաղադրիչն է, որը ներառում է իր մեջ հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ, […]
16:13 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանգիստ է ընդունում այն հանգամանքը, որ իրենց կոալիցիոն գործընկերների՝ ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի շարքերում ևս կան պատգամավորներ, որոնք միացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավինյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց. «Կարծում եմ՝ դա նրանց իրավունքն է, այստեղ կարևոր մի փաստ պետք […]
15:55 07.08.2018
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ծրագիրն իրականացնելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, […]
15:23 07.08.2018
Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ, ոլորտի փորձագետ Գրիգոր Գրիգորյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է բացօթյա տաղավարներում վաճառվող սննդի խնդրին՝ նշելով, որ ոլորտի պատասխանատուները պետք է մեծ ուշադրություն դարձնեն դրան, հատկապես ամռանը: Գրիգոր Գրիգորյանի խոսքերով՝ ամռանն ավելի շատ նայում են մրգին ու բանջարեղենին, սակայն, դրանից բացի՝ կան նաև շաուրմա, բուտերբրոդներ և արագ սննդի խմորային այլ տեսակներ, […]
15:14 07.08.2018
Եվրահանձնաժողովը մտադիր է կրճատել անշարժ գույքի ձեռքբերման կամ ներդրումների դիմաց այլ երկրների քաղաքացիներին տրվող անձնագրերի ու կեցության թույլտվության փաստաթղթերի քանակը։ Խոսքը հատկապես վերաբերում է Ռուսաստանից ու նախկին ԽՍՀՄ այլ պետություններից ժամանողներին։ Այս մասին հայտնում է Der Spiegel լրատվամիջոցը։ Պատճառն այն է, որ այս «ոսկե» փաստաթղթղերը կարող են փողերի լվացման, ինչպես նաև եվրոպական տարածքում անվտանգության խաթարման […]
14:48 07.08.2018
2018 թվականը բարեհաջող է հայկական սպորտի համար։ Այս կարծիքին է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար (նախկինում՝ նախարար) Գաբրիել Ղազարյանը։ Նրա խոսքերով՝ թեև տարին դեռ չի ավարտվել, բայց հայ մարզիկները բազմաթիվ մեդալներ են նվաճել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում։ «2018 թվականին մինչ օրս Հայաստանը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել է 86 մեդալ` 30 ոսկե, 24 արծաթե […]
14:42 07.08.2018
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու համար՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ […]
14:34 07.08.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ նաիրիտցիներին արդեն իսկ 5 ամսվա աշխատավարձ է վճարվել: «Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ «Նաիրիտ»-ի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։ Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները։ […]
14:25 07.08.2018
«Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում ավելի շատ մարզիկ կունենա, քան Ռիոյում էին: Հայաստանը կներկայանա նաև նոր մարզաձևերով, որոնցով հանդես չէինք գալիս նախորդ խաղերին: Կընդլայնենք մարզաձևերի աշխարհագրությունը»,- այս մասին այսօր հայտարարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանում հաջորդ Օլիմպիական խաղերին սկսել են պատրաստվել նախորդի ավարտից հետո։ Հաջորդ օլիմպիադան նախատեսվում է անցկացնել […]
14:23 07.08.2018
Օգոստոսի 7-ին՝ ժամը 1:20-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ձախից կրծքավանդակին՝ հետին պատի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 1997 թվականին ծնված մի երիտասարդ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: Նշվում է, որ 21-ամյա երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 տան բակում վիճաբանության ժամանակ: […]
14:05 07.08.2018
Գեղարդի վանք տանող ճանապարհին մաքրման աշխատանքներն սկսվել են. այս մասին Shantnews.am-ին հայտնել է Գողթ համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանը: Թե երբ կավարտվեն ճանապարհը քարաբեկորներից ու հողից ազատելու աշխատանքները, գյուղապետը դժվարացել է նշել, բայց ասել է, որ տարածքով անցնել թույլատրվում է, հատկապես հետիոտներին: Շարժը դադարեցվում է միայն այն ժամանակ, երբ ծանր տեխնիկայի աշխատանքի համար խոչընդոտներ են ստեղծվում: Ինչպես հայտնի է՝ […]
13:52 07.08.2018
Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե Հանրապետական կուսակցությունը, հնարավոր է, Երևանի ավագանու ապագա ընտրություններին սատարի Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: «Նման բան չկա, ես չգիտեմ՝ ինչ հղում են արել և որտեղից են վերցրել այդ լուրը, մենք ոչ նիստ ենք արել, ոչ էլ որոշում կա»,- ասաց նա: Հարցին՝ իսկ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու առումով […]