23:07 08.08.2018
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի նախաձեռնությամբ Սևան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում հրավիրված հանդիպման ժամանակ քննարկվել են Սևան քաղաքի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարային ծրագրերը: Ինչպես տեղեկացրին Սևանի քաղաքապետարանի աշխատակազմից, հրավիրյալները տարբեր տարիքի ու մասնագիտության, նախասիրությունների ու փորձառության տեր մարդիկ էին, որոնց միավորել էր իրենց քաղաքն ավելի լավ ու բարեկեցիկ տեսնելու ցանկությունը: «Հանդիպումն անցավ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի […]
22:58 08.08.2018
Մարզում ինտենսիվ այգեգործության պոտենցիալի ուսումնասիրության նպատակով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր շրջայց են կատարել Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքների այգիներում և ջերմոցային տնտեսություններում: Ինչպես տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից, ջերմոցային տնտեսություններում հիդրոպոնիկ եղանակով աճեցվում է լոլիկ, վարունգ և ելակ, այգիներում՝ խնձոր: Դեպի խնձորի այգիներ այցի ընթացքում այգեգործները ներկայացրել են իրավիճակը, […]
22:50 08.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`օգոստոսի 7-8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել են մասնավորապես՝ խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 6, թմրամիջոցի հայտնաբերման 5, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, բնակարանային գողության և հարկերից խուսափելու 2-ական, […]
22:18 08.08.2018
Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Արմավիր քաղաքում բնակվող մսագործ Ալեքսան Գասպարյանն արդեն 6 օր է՝ հայտնվել է Արմավիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Նրան ծեծի է ենթարկել ոստիկանության Թալինի քրեական հետախուզության բաժնի պետ, քրեականի Վալոդիկ մականունով աշխատակիցը՝ իր երկու ենթակաների հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի […]
21:48 08.08.2018
Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-NZ) կոչ է արել երկրի վարչապետ Ջասինդա Արդերնին փոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կառավարության դիրքորոշումը, ինչպես նաև խուսափել ավելի վաղ արտահայտած կարծիքից առ այն, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծվի Հայաստանի և Թուրքիայի միջև, տեղեկացնում է հանձնախմբի կայքը: «Նոր Զելանդիայի հայերը մտահոգված են Հայոց ցեղասպանության հարցով կառավարության դիրքորոշմամբ: Վարչապետի դիրքորոշումն […]
21:37 08.08.2018
Հայաստանում կա 2504 սողանքային գոտի: Դրանք գտնվում են տարբեր մարզերի 233 համայնքներում: Հայաստանում սողանքներն ամենավտանգավոր երկրաբանական երևույթներից են: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Արթուր Մուրադյանը: «Հայաստանի տարածքի 4 տոկոսը սողանքների սպառնալիքի տակ է: Առավել շատ են սողանքային գոտիները Սյունիքում, Լոռիում և Տավուշում: […]
21:27 08.08.2018
Լոռու մարզի անտառում կորած քաղաքացուն մահացած են գտել: Այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Քաղաքացու մարմինը հայտնաբերվել է օգոստոսի 8-ին՝ ժամը 13:45-ին: Ավելի վաղ նախարարությունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ օգոստոսի 7-ին` ժամը 20:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» […]
21:05 08.08.2018
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե առողջական մի շարք խնդիրներ ունեցող քաղաքացին համարվել է ծառայության համար պիտանի։ Հաղորդվել էր, որ Արամ Դավոյանն այս տարվա գարնանային զորակոչի նախազորակոչային հետազոտություն է անցել բժշկական հանձնաժողովի կողմից ու համարվել ծառայության համար պիտանի՝ այն դեպքում, երբ ի ծնե գլխուղեղի ֆունկցիայի խանգարում ունի։ […]
20:27 08.08.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում առաջին հանդիպումը քրեակատարողական հիմնարկի անձնակազմի հետ էր, որոնց ուղղված իր խոսքում նախարարը նշել է, որ հանրության սպասելիքները մեծ են քրեակատարողական համակարգից և, որ տարիների ընթացքում պատժի կատարումն ապահովող ծառայության […]
19:24 08.08.2018
Սևանա լճի ջրի կանաչելու մասին խոսակցությունները ծայր առան մոտ մեկ ամիս առաջ՝ համացանցում տեսանյութի հրապարակումից հետո: «Սևան» ազգային պարկի տնօրենը ջուրը խմեց, առողջապահության նախարարն էլ ջուրը մտավ՝ համոզելու համար, որ ջուրն ընդամենը ծաղկել է, կանցնի, բայց բնապահպաններն էլ ահազանգեցին, թե Սևանը ճահճանում է, ջուրը, հնարավոր է, թունավոր լինի: Այդպիսի կարծիքներն անհիմն համարելով՝ ափամերձ հանգստյան գոտիների մի […]
19:08 08.08.2018
Օգոստոսի 7-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից՝ հիմնարկի դիզելային գեներատորի հարակից տարածքում աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են արտանետված 0.5 լիտր տարողությամբ 12 պոլիէթիլենային շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:
18:44 08.08.2018
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ առաջադրվել է Երևանի քաղաքապետի թեկնածու: «Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և երևանցիների սպասումները և վստահությունը»,- նշել է նա: Հիշեցնենք՝ օգոստոսի […]
18:35 08.08.2018
Օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահ Ռազմիկ Արզումանյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնադրամի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ հայկական բանակին ցուցաբերված աջակցության մանրամասները։ Մի խումբ ամերիկահայերի կողմից ստեղծված հիմնադրամն առաջին բուժօգնության պարագաներ է նվիրաբերում […]
18:24 08.08.2018
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանում գործող «Ֆրանսիական ուռուցքաբանության ինստիտուտ» կազմակերպության բուժաշխատակից Ա. Փ.-ն ՀՀ վերահսկիչ պալատում աշխատանքի տեղավորելու պատրվակով Լ. Ս-ից պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 500 ԱՄՆ դոլար, որը հետագայում հափշտակել է: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար […]
18:10 08.08.2018
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ողջունելով «Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնության՝ նաև Պահպանողական կուսակցությանը հասցեագրված կոչը, Պահպանողական կուսակցությունը վերահաստատում է իր մոտեցումը. պարոն Շանթ Հարությունյանը անվիճարկելիորեն քաղաքական բանտարկյալ է՝ որպես այդպիսին ճանաչված նաև վարչապետի կողմից: Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատազրկումը պայմանավորված է եղել նախ՝ արևմտյան արժեհամակարգի իրական դավանողներին մեկուսացնելու ռուսական իմպերիական […]
17:54 08.08.2018
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը հայտարարություն է տարածել, որով զինվորներին, նրանց ծնողներին ու շահագրգիռ այլ կողմերին կոչ է անում իրենց կարծիքն արտահայտել՝ զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և զորամասերում հասցեատերերին հանձնելու գործընթացը կանոնակարգելու և համապատասխան կարգ մշակելու հարցում: Հայտարարության մեջ նշվում է, որ ՊՆ-ն մեծապես կարևորում է շահագրգիռ կողմերի կարծիքն այս հարցի […]
17:47 08.08.2018
Օգոստոսի 7-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմի հետ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Վալերի Օսիպյանն անդրադարձել է 2018 թ. առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների՝ սպանության, ավազակության և կողոպուտի բացահայտումների, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման արձանգրված ցուցանիշները՝ ոստիկանության պետն […]
17:37 08.08.2018
Պետական վերահսկողական ծառայությունը նոր բացահայտում է արել: Պարզվում է, որ Արամ Դավոյանն այս տարվա գարնանային զորակոչի նախազորակոչային հետազոտություն է անցել բժշկական հանձնաժողովի կողմից ու համարվել ծառայության համար պիտանի՝ այն դեպքում, երբ առողջական մի շարք խնդիրներ է ունեցել: Արամն ի ծնե գլխուղեղի ֆունկցիայի խանգարում ունի: Այն արտահայտվում է տկարամտությամբ, գիտակցելու ու հասկանալու ունակության խանգարմամբ, խոսակցական ակտը […]
17:22 08.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անտառային տնտեսության կառավարման հետ կապված առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները, տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Վարչապետը նշել է, որ երկրում անտառահատումները երկար տարիներ շարունակում են մնալ մեծ ծավալների, և մարդկանց մի մեծ խումբ մասնագիտացել է այդ […]
17:15 08.08.2018
ԱԱԾ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է շրջանառվող լուրերը՝ Հովիկ Աբրահամյանի տանը կատարվող խուզարկության վերաբերյալ: ԱԱԾ-ից SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ առաջիկայում ԱԱԾ-ն տեղեկատվություն կտարածի: Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ ԱԱԾ աշխատակիցները երեկ մուտք են գործել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն իրականացրել, վերջիններս այցելել են նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի […]
17:14 08.08.2018
Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն ներմուծողի օգտագործման, տիրապետման և (կամ) տնօրինման ներքո մինչև դրանց՝ օրենքով սահմանված կարգով համապատասխան մաքսային ընթացակարգով մաքսային ձևակերպումը, քանի որ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները, առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ […]
17:14 08.08.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը կմեկնի Տավուշի մարզ: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ուրբաթ օրը մեկնում եմ Տավուշի մարզ: Նախ կայցելեմ Բերդ, ապա Նոյեմբերյան, շաբաթ օրը կլինեմ Իջևանում և Դիլիջանում»,- գրել է վարչապետը:
17:04 08.08.2018
Արմավիր քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքների բացահայտման շրջանակում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, դիմակավորված անձը մուտք է գործել Արմավիր քաղաքում գործող խանութներից […]
16:57 08.08.2018
Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Արծվաշեն գյուղը 1992 թվականի օգոստոսի 8-ից բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Արծվաշենը ՀՀ միակ բնակավայրն է, որ շարունակում է բռնազավթված մնալ արդեն 26 տարի: Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Գետաբեկի շրջանում, համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ Գեղարքունիքի մարզում։ Նախքան Ճամբարակի (նախկին Կրասնոսելսկի շրջան) ձևավորումը, Արծվաշենը Դիլիջանի շրջանի կազմում է […]
16:35 08.08.2018
Քարաթափերի և սողանքների շատ մեծ վտանգ կա գրեթե բոլոր մարզերում: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսեց ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը: «Վերջին դեպքի օրինակը բերեմ: Գեղարդի ճանապարհին ու ընդհանուր առմամբ այդ տարածքում տեղի ունեցածը սպասելի էր: Այդ տարածքը, ուղղահայաց ժայռերը կազմված են Ողջաբերդի հրաբխաբեկորային շերտախմբից, որն իրենից ներկայացնում է տուֆեր, հրաբխային […]
16:25 08.08.2018
Մոսկվայի «Ալաբինո» զորավարժարանում այսօր անցկացվեց տանկային բիաթլոնի երկրորդ կիսաեզրափակիչ մրցույթը, որին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Մոնղոլիան և Վենեսուելան։ Հաղթողի գլխավոր հավակնորդն էր Ռուսաստանը, քանի որ մինչ այս ռուսաստանցի տանկիստները չեմպիոն էին դարձել տանկային բիաթլոնի բոլոր նախորդ մրցումներում։ Հայաստանի տանկիստները բավական հաջող սկսեցին մրցությունը, սակայն չխոցված թիրախների պատճառով որոշակի ժամանակ կորցրին տուգանային շրջաններն անցնելիս։ Հետո հայկական […]
16:16 08.08.2018
«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխվեց և նա նիստերի դահլիճից ազատ է արձակվել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունն ու անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց Եղիազարյանին: Հիշեցնենք, որ ամբաստանյալի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Հակոբ Նազարյանը: Նրանցից յուրաքանչյուրը […]
16:07 08.08.2018
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է «Զինուժ» հաղորդաշարը: Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջք են կատարել Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավերը՝ բեռնված շուրջ 100 տոննա սննդամթերքով: Մարդասիրական օգնությունն ուղեկցելու, տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա է մեկնել նաև հայ զինվորական […]
15:59 08.08.2018
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ՝ օգոստոսի 7-ին այցելել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարան: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է գործարանի տնօրենը: Նրա խոսքերով՝ ԱԱԾ աշխատակիցները գործարանում ստուգում չեն իրականացրել, զրուցել են նախկին վարչապետի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի հետ ու նրա հետ հեռացել գործարանից: Տնօրենը նաև փոխանցել է, որ տեղյակ […]
15:33 08.08.2018
Գյումրիի կենտրոնական գրեթե բոլոր փողոցները շինհրապարակի են վերածվել: Վարկային և մի փոքր մասն էլ դրամաշնորհային ծրագրով, որի արժեքը դեռ 2015-ից էր հայտնի, կազմում է 23.8 մլն եվրո, մեծ ծավալի շինարարություն է սկսված Երևանյան խճուղի, Վազգեն Սարգսյան, Տիգրան Մեծ, Գերցեն, Գարեգին Նժդեհ փողոցներում, Շառլ Ազնավուրի հրապարակում, իսկ Մուշ թաղամասը Անի թաղամասին կապող փողոցների ու մյուս հրապարակների […]