TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նախարար Աշոտ Հակոբյանը Վերին Լարսում զրուցել է հայ վարորդների հետ

22:13 06.08.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում, որտեղ կարգավորվում է էլեկտրոնային հերթագրումը, հանդիպել և զրուցել են հայ վարորդների հետ, լսել են նրանց դժգոհությունները՝ կապված անցակետի գործունեության հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, կուտակումների հիմնական պատճառը, ըստ նախնական տվյալների, զբոսաշրջային հոսքերի ավելացումն է: Անցակետերում առաջնահերթությունը տրվում […]

̰
Չփորձե՛ք համեմատել հրաշքով սկսած առողջացումն ու ինքնամաքրումը 37 թվի հետ. Թաթուլ Մանասերյան

21:30 06.08.2018

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով արձագանքում է Հայաստանում ստեղծված իրադրության ու 37 թվի միջև համեմատականներ անցկացնողներին: «Սիրելի ՖԲ ընկերներ: Այս օրերի թեժ քննարկումներին ինչ կարծիք ուզում եք հայտնեք: Մի բան անթույլատրելի է: Չփորձեք համեմատել հրաշքով սկսած առողջացումն ու ինքնամաքրումը 37 թվի հետ: Մի՛ նսեմացրեք թավշյա հեղափոխության ձեռքբերումները: Մի մոռացեք, որ […]

̰
ՄԻՊ աշխատակազմը զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ է մշակել

21:16 06.08.2018

Հայաստանի Հանրապետության Մարդու  իրավունքների պաշտպանի աշխատակազմը զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ է մշակել, այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի կայքը: «Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների եւ ազատությունների ապահովումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններից է: Այս ոլորտին առնչվող ցանկացած խնդիր գտնվում է Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո:Հաշվի առնելով նշված հանգամանքը` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակել է […]

̰
Սփյուռքի նախարարը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

19:51 06.08.2018

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել՝ ամերիկյան իր այցի շրջանակներում անցկացված հերթական խոշոր միջոցառումից: «Այս անգամ բաց ու անկեղծ երկխոսություն ունեցա Բոստոնի հայ համայնքի շուրջ 200 ներկայացուցիչների հետ։ Այս հատվածում հիմնականում խոսում եմ հեղափոխության մասին, մինչդեռ մեր տեսլականի՝ հայրենադարձության, հայակերտման, Հայաստան-Սփյուռք գործակցության թեմաներին անդրադարձել եմ ավելի քան երկու ժամ […]

̰
Հնագետները 100-ից ավելի հուշարձաններ են հայտնաբերել՝ մեծ մասը ուրարտական ժամանակահատվածի

19:33 06.08.2018

«Օրինակ՝ միայն Կոտայքում մինչ այսօր մենք արձանագրել ենք 100-ից ավելի հնավայրեր, որոնց մի մասը հուշարձանների ցուցակներում ընդհանրապես չկային և բոլորովին նոր հայտնաբերված հուշարձաններ են»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները, որոնք ամերիկացի և իտալացի գործընկերների հետ միասին Հայաստանում իրականացնում են մի շարք ծրագրեր: Հնագիտության և ազգագրության […]

̰
Ոստիկանները բացահայտել են «Վարդա» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանությունը

19:09 06.08.2018

Օգոստոսի 6-ին՝ ժամը 5-ն անց 45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում դիակ կա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Դեպքի վայր մեկնած ոստիկանության, նաև այլ իրավապահ կառույցների ծառայողները պարզել են, որ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանը սպանվել է։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային […]

̰
Հերթական քարաթափումը Մարմաշենի վանքում

18:28 06.08.2018

Հերթական քարաթափման դեպքն է գրանցվել Մարմաշենի վանքում։ Գերխոնավացման պատճառով վանական համալիրում արդեն քարաթափվում է ոչ միայն եկեղեցու դրսի արտաքին պատերի քարերը, այլև ներսում են քարերը պոկվում: Վանքի գմբեթի հատվածից մեծ ու փոքր քարեր են պոկվել : Հիշեցնենք, որ մեր նկարահանման խումբը ընդամենը մի քանի օր առաջ էր եղել  վանական համալիրում, երբ հերթական քարաթափման դեպքն էր […]

̰
Մարմաշեն խոշորացված համայնքի 15 բնակավայրեր մասնակցել են գյուղմթերքի փառատոնին

17:58 06.08.2018

Օգոստոսի 5-ին Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի վարչական տարածքում` Կապսի ձոր հանգստավայրում, անցկացվել է գյուղմթերքի ցուցադրության փառատոն, որին մասնակցել են խոշորացված փնջում ընդգրկված բոլոր բնակավայրերի ներկայացուցիչները: Յուրաքանրյուր գյուղ ներկայացրել է իր լավագույն ուտեստներն ու էկոլոգիապես մաքուր արտադրանքը: Վահրամաբերդ գյուղի գունեղ սեղանը աչքի էր ընկնում իր կաթնամթերքի տեսականիով, գոմեշի մածունով ու բուսական ավանդական ուտեստներով: Գյուղի կանայք […]

̰
ՀՀ նախագահը մեկնել է կարճատև արձակուրդ

17:46 06.08.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև չվճարվող արձակուրդ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահն իր արձակուրդը կանցկացնի արտերկրում:

̰
Ի՞նչ իրավիճակ է այս պահին Վերին Լարսում. պարզաբանում է տրանսպորտի փոխնախարարը

17:23 06.08.2018

«Եթե նախկինում մի մեքենան բաց էր թողնվում 5 ժամում, ապա այս օրերին այդ գործընթացը ձգվում է մինչև 12-13 ժամ»,- անդրադառնալով Վերին Լարսում առաջացած կուտակումներին՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Փոխնախարարի խոսքերով՝  կուտակումները պայմանավորված են տուրիստական հոսքերով։ 25-30%-ն են Հայաստանի քաղքաքացիներ, մնացած բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք մեկնում […]

̰
Ոստիկանությունը՝ ԼԳԲՏ 9 ակտիվիստի ծեծի մասին

17:05 06.08.2018

Ի պատասխան այսօր լրատվամիջոցներում հրապարակված հայտարարության, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը կրում են նաև ոստիկանության ծառայողները, «որոնք տարիներ շարունակ իրենց անգործությամբ, թողտվությամբ և, նույնիսկ, ուղղորդմամբ խրախուսել են իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքի վրա կատարված հանցագործությունները», ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է. «Ոստիկանությունը հանցավոր […]

̰
«Մարիաննա» ՍՊԸ-ի սեփականատիրոջ որդին դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման

16:57 06.08.2018

Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆո»-ն,  74-ամյա տարեց կնոջը վրաերթի ենթարկած Ժորա Վարդանյանը դատապարտվել է  1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 2 տարի ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկմամբ և 150.000 ՀՀ դրամ տուգանքի: Ըստ աղբյուրի՝ 26-ամյա Ժորա Վարդանյանը դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է, «Մարիաննա» կաթնամթերքի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին է։ Ժորա Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ […]

̰
Վաչագան Ղազարյանի կնոջը մեղադրանք է առաջադրվել

16:36 06.08.2018

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին 03.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, […]

̰
Սևանա լճի տարածքում իրականացվում է ուժեղացված ծառայություն

15:34 06.08.2018

Օգոստոսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23763 ահազանգ: […]

̰
Պետք է սկսել Հայաստանում առկա քաղբանտարկյալների արդարացման գործընթաց. դիմում Նիկոլ Փաշինյանին

15:28 06.08.2018

Մի շարք իրավապաշտպաններ ու լրագրողական կազմակերպություններ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով ուշադրությունից դուրս չթողնել Շանթ Հարությունյանի և ընդհանրապես՝ քաղբանտարկյալների արդարացման գործը: Դիմումում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ Թավշյա հեղափոխության ընթացքում, ապա հեղափոխությունից հետո Դուք բազմիցս հայտարարել եք, որ Հայաստանում պետք է բացառվեն այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են կոռուպցիան, կլանային համակարգը, արդարադատության բացակայությունը, […]

̰
Պետք է դադարենք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա. վարչապետի մոտ քննարկվել են ոռոգման շրջանի խնդիրները

15:16 06.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 6-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նախ անդրադարձել է ոռոգման հետ կապված առկա կարիքներին, ավելի վաղ ներկայացված կանխատեսումներին և ընդգծել. «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում […]

̰
«Հայաստանի կույրերի միավորման» մի շարք անդամներ պահանջում են վարչության անդամների հրաժարականը

14:07 06.08.2018

«Կույրերի միավորման» երկու տասնյակից ավելի անդամներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանում Ավետիք Իսահակյանի արձանի հարևանությամբ: Նրանք պահանջում էին միավորման վարչության անդամների հրաժարականը: Տեսողական խնդիրներ ունեցող ցուցարարների խոսքերով՝ միությունը անարդյունավետ է կառավարվում: Բացի այդ, ըստ նրանց, միությանը պատկանող տարածքներ վարձակալության են տրվում, սակայն գումարները գրպանվում են։ Չարաշահումների ահազանգով նրանք իրավապահ մարմինների ուշադրությունն են հրավիրում՝ պահանջելով […]

̰
Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը միացել է համասեռամոլների դեմ պայքարին

12:50 06.08.2018

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կոչ անելով պայքարել համասեռամոլների և աղանդավորների դեմ: «Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի և ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին»,- գրել է պատգամավորը:

̰
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ Հայկ Ալումյանն այսօր բողոք է ներկայացնելու դատարան

12:22 06.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի նոր անդամը՝ փաստաբան Հայկ Ալումյանը, այսօր Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հայկ Ալումյանը: Փաստաբանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ իրենք ինտենսիվ աշխատում են, քանի որ կան բաներ, որոնց մասին ասվել է, […]

̰
Սյունիքի նախկին մարզպետի որդին պատրաստ է ծառայել բանակում

12:13 06.08.2018

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի փաստաբան Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանին։  Ըստ Lurer.com-ի՝ փաստաբանը   ներկայացրել է նամակի բովանդակությունը. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ:   Պաշտպանության կողմը գտնում է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նշված պարզաբանումը միջամտություն է արդարադատությանը: […]

̰
Էդմոն Մարուքյանը հերքում է, որ «Ելք» խմբակցությունից մասնակցել են կալանքից ազատելու համար կազմակերպված ստորագրահավաքին

11:59 06.08.2018

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքել է համացանցում շրջանառվող լուրերը, թե «Ելք» խմբակցությունից ևս միացել են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար կազմակերպված ստորագրահավաքին։ «Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և այն տարածողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ԵԼՔ դաշինքի վերաբերյալ նման ճղճիմ լուրեր տարածելուց…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։

̰
Ջավախքցի Լարիսան երազում էր Փաշինյանի հետ նկարվել, պարզվեց` նրա տանն է ապրելու

11:37 06.08.2018

Լարիսա Ղարսլյանը Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» մինչ օրս երազում էր վարչապետի հետ լուսանկար ունենալու մասին, նրանց տանն ապրելու մասին նույնիսկ ենթադրել չէր կարող: Օգոստոսի 9-ից նա 10 օրով կհյուրընկալվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տանը: Jnews.ge-ն խոսել է Լարիսա Ղարսլյանի հետ: 18-ամյա աղջնակը, լսելով «Քայլ դեպի տուն» ծրագրի մասին, որոշել է անպայման մասնակցել, սակայն մինչև այսօր տեղյակ […]

̰
Գյումրիի Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում կայացել է 83-րդ թատերաշրջանի բացումը

11:11 06.08.2018

Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում օգոստոսի 5-ին Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան»-ը հեքիաթի պրեմիերայով բացվել է 83-րդ թատերաշրջանը։ Փոքրիկ հանդիսատեսի համար նախ թատրոնի բակում կազմակերպվել է մուլտհերոսների մասնակցությամբ միջոցառում, որից հետո փոքրիկները դիտել են տիկնիկային ներկայացումը։ Հանրապետությունում առաջին տիկինիկային թատրոնը հիմնվել է Գյումրիում։ 83-ամյա պատմություն ունեցող թատրոնում բազմաթիվ ներկայացումներ են բեմադրվել։ Այսօր էլ տիկնիկային թատրոնի տնօրինությունը, […]

̰
Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա․ փոխնախարար

10:49 06.08.2018

Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Նա տեղեկացրել է, որ ռուսական հատվածում հերթը նվազել է, բեռնատարների մասով այն կազմում է 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ: «Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն, ամեն դեպքում, հերթը դեռ առկա է»,- […]

̰
Սևանում վերսկսվել են ընտանիքի անդամներին օգնության շտապած տղամարդու որոնումները

10:43 06.08.2018

Փրկարարներն այսօր՝ ժամը 08:33-ին, վերսկսել են նավակով ափից հեռացած ընտանիքի անդամներին լողալով օգնության գնացած տղամարդու որոնողական աշխատանքները: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե […]

̰
Արտակ Զեյնալյանը ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

10:16 06.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն օգոստոսի 3-ին ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարարը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և սերտ համագործակցության պատրաստականություն հայտնել։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

08:40 06.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սարկավագի փ. 117, 117/1, 117/2 շենքերը, Քանաքեռ 10փ. 4-րդ նրբ. 4Ա-6Ա սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մամիկոնյանց փ. 42-44, 50 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փափազյան փ. 27, 27/1 շենքերը, […]

̰
Լոռու մարզում 12 ժամ ջուր չի լինելու

08:30 06.08.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին` ժամը 10:00-22:00, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի՝ Ձախ ափի պետական սեկտորի Պրոմեթևս, Ռումինական,Դեսին, Ամերիկական և Վիրահայոց թաղամասերի բազմաբնակարան շենքերի, Սուրբ Նշան, Թելման, Աբովյան, Սուրբ Վարդան փողոցների, Վիրահայոց, Աշոտ Երկաթ մայրուղիների, 3-րդ և 4-րդ միկրոշրջանների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Հաղթանակ թաղամասում դիմակավորված անձինք կրակել են 44-ամյա քաղաքացու վրա

07:15 06.08.2018

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած կրակոցի փաստով: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, օգոստոսի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 1/37 տան դիմաց, 2 դիմակավորված անձ, իջնելով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայից, մոտեցել են նշված տան մոտ կանգնած մի քաղաքացու և նրանցից մեկն իր մոտ եղած ատրճանակով կրակել է այդ […]

̰
Երևանյան լճում հայտնաբերվել է 19-ամյա աղջկա դի

00:07 06.08.2018

Օգոստոսի 4-ին Երևանում առեղծվածային դեպք է տեղի ունեցել․ ժամը 18։20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված լճում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակչուհի, 19-ամյա Գրետա Ղ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

̰
BACK_TO_TOP