TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված ցուցահանդես է բացվել Ռումինիայում

14:50 08.08.2018

Օգոստոսի 2-ին Ռումինիայի Ռոման քաղաքի արվեստի պատկերասրահում բացվել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված «100-ամյակ՝ Հայաստանի Հանրապետություն, Ռումինիա` Մեծ Միություն» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այս մասի տեղեկանում ենք Ռումինիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից:  Ցուցահանդեսը կազմակերպվել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից՝ Ռումինիայի Հայոց Միության Ռոմանի մասնաճյուղի հետ համատեղ: Ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունեցել Ռումինիայի […]

̰
«Սանիթեք»-ը տուգանվեց 12 մլն դրամով վատ աղբահանության համար

14:34 08.08.2018

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղղարկվել են  ծանուցումներ և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար: Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին […]

̰
Հանում են դատապարտյալների խցերի վարագույրները և ստիպում չհագնել շորտեր, մայկաներ. Ժաննա Ալեքսանյան

14:00 08.08.2018

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արտակ Զեյնալյանի՝ ՔՀԿ-ներ այցին ընդառաջ: «Պարզվում է՝ «արտակարգ իրավիճակը» Արմավիր ՔԿՀ-ում կապված է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի այցի հետ։ Դատապարտյալներն ասում են՝ աննախադեպ մի իրարանցում է սկսվել, հանում են ոչ միայն վարագույրները, այլև դատապարտյալներին ասվել է չհագնել շորտեր, մայկաներ և […]

̰
ԱԱԾ-ն Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյանում գտնվող տանն է. լրատվամիջոցներ

13:50 08.08.2018

Փաստաբան Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ աշխատակիցները մուտք են գործել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն իրականացրել։ «Թե ի՞նչ հիմքով և ի՞նչ են փնտրել Մխչյանում, մեզ հայտնի չէ։ Առաջիկա ժամերի ընթացքում ԱԱԾ-ն տեսանյութով կտեղեկացնի»,- նշել է նա: Այդ մասին հրապարակում է արել նաև hraparak.am կայքը: […]

̰
Սևանի կառավարմանը մասնակից կառույցները Սևանին նայել են որպես ջրի տարայի. գիտաշխատող

13:43 08.08.2018

Սևանից մշտապես ջուր են վերցրել՝ առանց հաշվի առնելու, որ Սևանը էկոհամակարգ է, որին չի կարելի այդպես վերաբերվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սեյրան Մինասյանը։ Ըստ նրա՝ Սևանի կառավարմանը մասնակից կառույցները Սևանին նայել են որպես ջրի տարայի։ Մինասյանի խոսքերով՝ Սևանի նկատմամբ ամենաբարբարոս վերաբերմունքը անկախ Հայաստանի ժամանակաշրջանում է, ոչ մի […]

̰
Փնտրվում է համակարգիչը հափշտակած քաղաքացին. ՀՀ ՔԿ

13:36 08.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու խաբեությամբ համակարգիչ հափշտակելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. հունիսի 18-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ պայմանավորվածություն է ձեռք բերել որպես գնորդ ներկայացած անձի հետ իր համակարգիչը վաճառելու հարցի շուրջ։ […]

̰
Սարի Թաղի 6-րդ փողոցի բնակիչներին հուզող խնդրին լուծում է տրվել. «Վեոլիա ջուր»

12:35 08.08.2018

Երևանի Սարի Թաղի 6-րդ փողոցի բնակիչներին տարիներ շարունակ հուզող խնդիրը լուծվել է: Այս մասին տեղեկացնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից: «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Կենտրոն» տեղամասի կողմից տեղի քայքայված ու վթարված մետաղական 92 մետրանոց ջրագիծը փոխարինվել է պոլիէթիլենայինով: Միաժամանակ դրանից սնուցվող 10 բաժանորդների մուտքագծերի միացումներ են տրվել՝ նորից պոլիէթիլենային խողովակներով, ինչպես նաև տեղադրվել են համապատասխան փականներ։ Կանոնավոր […]

̰
Երևանի քաղաքապետարանում հրավիրվել է խորհրդակցություն` բացօթյա ապօրինի առևտուրը կանխելու վերաբերյալ

12:15 08.08.2018

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը խորհրդակցություն է անցկացրել, որի նպատակն է գործողություններ ձեռնարկել մայրաքաղաքում ապօրինի բացօթյա առևտրի կանխարգելման ուղղությամբ, հայտնում է Երևանի Քաղաքապետարանի լրատվական բաժինը: Խորհրդակցությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետեր, համապատասխան բաժինների […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԱԺ պատգամավորների միջնորդությունը մերժվել է. Դատախազություն

11:38 08.08.2018

ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԱԺ 45 պատգամավորների անձնական երաշխավորագիրը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման […]

̰
Հայաստանը 7-ից 4-րդ տեղն է բարձրացել համացանցից վարակման փորձերի ենթարկված օգտատերերի ցուցանիշով

10:59 08.08.2018

Հայաստանում 2018թ. ապրիլ-հունիսին օգտատերերի սարքերի 29,98% -ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների շարքում։ 2018թ. առաջին եռամսյակում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 36,78% և 7-րդ տեղ, իսկ 2017-ի երկրորդ եռամսյակում՝ 21,58% և 15-րդ տեղ։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) […]

̰
Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել համայնքի տեղական ռեգիստրին

10:18 08.08.2018

Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Այս մասին ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։ Նախկին բնակիչները պետք է գիտակցեն, որ նոր սեփականատերը ցանկացած պահի կարող է իրենց հանել հաշվառումից, եթե չեն կատարել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը: Արդյունքում, հաշվառում չունենալով, կսահամանափակվեն քաղաքացու […]

̰
Օգոստոսի 9-ին ջերմաստիճանը կնվազի 2-3, իսկ 11-ին՝ ևս 3-5 աստիճանով

10:12 08.08.2018

Օգոստոսի 8-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում,  9-10-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Օգոստոսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի […]

̰
ՀՀ պաշտպանության փոխնախարարն ու Արցախի պետնախարարը քննարկել են զինծառայողների սոցիալական ապահովությունը

09:43 08.08.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին։ Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ զրուցակիցները փոխադարձաբար շնորհավորել են միմյանց ամռան սկզբից նոր պաշտոնների ստանձնման առթիվ։ Պետնախարարի խնդրանքով Գ. Բալայանը ներկայացրել է Երևանում մշակվող սոցիալական նշանակության հիփոթեքային վարկային ծրագրի տեխնիկական մանրամասները, որի հիմնական շահառու խումբը կազմելու են զինծառայողները։ Նախատեսվում է, […]

̰
Հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

08:56 08.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արաբկիր փ. 19, 21փ. 1-10; 23փ. 13-19; 25փ., 27փ. 14-25 սեփական տները, Վ.Դավթյան փ. 29 շենքը և 1-43 սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գյուլբենկյան փ. 39Բ, 41 շենքերը, Ա.Խաչատրյան փ. 6, […]

̰
Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրենի հետ

00:47 08.08.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի հետ: «Ներկայացրի վերջին օրերին Երևանի և Հանրապետության տարբեր շրջաններում հոսանքի անջատումների, ցածր լարման, սպասարկման որակի և այլ խնդիրների հետ կապված քաղաքացիների դժգոհությունները: Երկուստեք արձանագրեցինք, որ քաղաքացիների արդարացի դժգոհություններին հարկավոր է հնարավորինս արագ լուծումներ […]

̰
Օսիպյանը ո՞ր հանցատեսակների վրա է հրավիրել Շիրակի ոստիկանների ուշադրությունը

00:34 08.08.2018

Հանրապետության տարբեր մարզեր այցելելու նախաձեռնության շրջանակում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր այցելել է նաև Շիրակ, եղել Գյումրիում և խորհրդակցություն անցկացրել շիրակցի գործընկերների հետ։ Օսիպյանը մատնացույց է արել Շիրակի ոստիկանների բացթողումները, հանձնարարականներ է տվել ու շիրակցի ոստիկանների ուշադրությունը հրավիրել հատկապես մի քանի հանցատեսակների վրա։ «Մեր գործում ամեն ինչը կարևոր է, բայց ուշադրություն հրավիրեցի այն հանցատեսակների վրա, […]

̰
Երևանը կմասնակցի հնագույն քաղաքների միջազգային համաժողովին

00:31 08.08.2018

Օգոստոսի 12-18-ը Երևանի պատվիրակությունը մասնակցելու է Ռյազանում կայանալիք հնագույն քաղաքների միջազգային համաժողովին, որտեղ ներկայացված են լինելու 500 և ավելի տարիների պատմություն ունեցող քաղաքները: Նպատակը միջմշակութային փոխգործակցության զարգացումն է, մշակութային և զբոսաշրջային կապերի ամրապնդումը։ Երևանի պատվիրակությունը կներկայացնեն ավագ խոհարարներ Սուսաննա Ղուկասյանը, Արո Գույումջյանը, Էդգար Գրիգորյանը, Արայիկ Ամզայանն ու Էդգար Եգանյանը և «Yerevan Food Fest» փառատոնի ղեկավար […]

̰
Մարմաշենի վանական համալիրը Մշակույթի նախարարությանը ենթակա չի եղել. Լիլիթ Մակունց

00:28 08.08.2018

Մարմաշենի վանական համալիրը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ չէ։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է  մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։ Նախարարի պնդմամբ՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշենի վանական համալիրը ՀՀ կառավարությունը 2001 թվականին անհատույց, անժամկետ օգտագործման է հանձնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման […]

̰
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի

23:52 07.08.2018

Օգոստոսի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Հարությունյանին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, ծառայության պետը հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առիթով շնորհավորեց նորանշանակ պետ Խ.Հարությունյանին ՝ մաղթելով արդյունավետ և ժամանակի պահանջներին համընթաց աշխատանք: Արդարադատության փոխգնդապետ Խ.Հարությունյանը շնորհակալություն հայտնեց իրեն ցուցաբերած վստահության համար և […]

̰
Մենք ամենաբարդ խնդրի լուծմանն առանց բռնության գնացինք, արդյոք կա՞ն ավելի բարդ խնդիրներ. Ավինյան

23:40 07.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քննչական մարմինների գործողություններին որևէ գնահատական չի տալիս: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերի հարցին՝ արդյո՞ք ամբողջությամբ օրինականության շրջանակում են քննչական մարմինների գործողությունները, Ավինյանը պատասխանեց. «Իմ անձը չէ, որ պետք է այս գնահատականը տա: Ես համոզված եմ, որ կլինեն սխալներ, և դրանք պետք է հաշվի առնվեն, որպեսզի ապագայում այդ համակարգերում համապատասխան գործողություններ իրականացվեն: […]

̰
Գյումրիի հայտնի ֆիլմի «Վառեմ-մարեմի» պատշգամբն այս տարի էլ չի վերանորոգվի

23:35 07.08.2018

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր՝ օգոստոսի 7-ին, Գյումրիում՝ Շիրակի երկրագիտական թանգարանում, պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք առնչվում էին մարզի մշակութային խնդիրներին։ Նախարարը նախ անդրադարձել է մի քանի ամիս առաջ արված իր հայտարարությանը, թե հնարավորության դեպքում պատրաստ է լինել այն «առաջամարտիկը», որը նախարարությունը Գյումրի կտեղափոխի։ Նախարարը հիմա էլ հայտնել է, թե կառավարության որոշումից է կախված նախարարության՝ […]

̰
Մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը

22:42 07.08.2018

Ամեն տարի այս օրերին հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Նպատակը հասկանալի է, ակտիվանում է առանց այն էլ մշտապես ակտիվ պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ, նաև ոչնչացվում է կանեփի ու կակաչի մշակված ու վայրաճ բուսականությունը: «Կանեփ-կակաչ-2018» միջոցառումը սկսվեց օգոստոսի 6-ին: Առաջին օրը հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է մոտ երկու […]

̰
Գալիք ընտրությունները շատ հանգիստ կարելի է անցկացնել ԿԸՀ-ի այս կազմով. Տիգրան Ավինյան

22:30 07.08.2018

Առաջիկայում սպասվող ընտրություններին ընդառաջ արդյո՞ք կարիք չկա փոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը: Օգոստոսի 7-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերից մեկն այս հարցն ուղղեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Վերջինս նկատեց՝ ԿԸՀ-ն ենթադրվում էր, որ պետք է լիներ անկախ մարմին, բարձր լեգիտիմություն ունեցող, ապա նշեց՝ նախկինում եղել են խնդիրներ, որոնք կապված են եղել ոչ միայն ԿԸՀ-ների, այլև ՏԸՀ-ների հետ, […]

̰
Անթույլատրելի է պաշտպանի նույնացումը վստահորդին. Զեյնալյանը՝ Քոչարյանի պաշտպաններին քննադատողներին

22:21 07.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ուղղված քննադատություններին: «Նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ վերջին շրջանում հանրության մեջ տարածում ստացած ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին՝ ուղղված որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ: Ժողովրդավարական և իրավական պետությունում, որի կառուցմանն են ուղղված բոլորիս […]

̰
Նպաստ ստանալու համար ընտանիքներն այսուհետ 2 նոր փաստաթուղթ պետք է ներկայացնեն

22:11 07.08.2018

Ընտանեկան, սոցիալական նպաստներ, հրատապ օգնություն, մարդասիրական օգնություններ ստանալու համար այսուհետ պետք է ներկայացնել նոր փաստաթղթեր: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ սա պայմանավորված է օգոստոսի 7-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 2014 թ․-ի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշմամբ: Այսպիսով, նպաստ […]

̰
Սխալ է մեկ ընկերության հետ գործարք կնքելը. Տիգրան Ավինյան

21:55 07.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերը հիշեցրին՝ իտալական «Ռենկո» ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել Հայաստանում նոր ՋԷԿ-ի շինարարություն սկսել՝ նոր աշխատատեղեր ստեղծելով, ապա հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հայկական կողմի պատճառով այդ գործարքը չկայացավ: «Նմանատիպ գործարքներում մի շատ կարևոր բան կա, որ պետք է արձանագրենք. մասնավորապես՝ «Ռենկո»-ի դեպքն այսպես ասած «պետություն-մասնավոր համագործակցության» շրջանակում պետք է դիտարկենք: «Ռենկո»-ն […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ կապի զորքերի պետի գլխավորած պատվիրակությունը Մինսկում երկկողմ աշխատանքային հանդիպման կմասնակցի

21:54 07.08.2018

2018թ. օգոստոսի 7-9-ը Մինսկում անցկացվող «Զինված ուժերում կապի կազմակերպման և կապի միջոցների զարգացման հեռանկարները» թեմայով երկկողմ աշխատանքային հանդիպմանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ ԳՇ կապի զորքերի պետ – կապի և ԱԿՀ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

̰
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

21:52 07.08.2018

ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 7-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր, տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը տնտեսական, քաղաքական, հումանիտար, ռազմական և մշակութային ոլորտներում: […]

̰
Պետք է հասկանալ՝ որտեղ ես դու մրցունակ. Տիգրան Ավինյան

21:47 07.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ՓՄՁ-ների հետ կապված լուծումներ կլինեն, սակայն ոչ թե  ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում, այլ կլինեն կոնկրետ ոլորտային լուծումներ: «Պետք է հասկանալ՝ որտեղ ես դու մրցակցային, որտեղ կարող ես մրցել այլ երկրների հետ. եթե կա ոլորտ, որտեղ մրցունակ ես, պետք է դրան հնարավորինս աջակցել, մենք միանշանակ մրցունակ ենք տեխնոլոգիական արտադրության մեջ, արդի գյուղատնտեսության, […]

̰
Որոշ մթերքներ թանկացել են ջրի սակավության ու արտահանման ծավալների ավելացման պատճառով. փոխվարչապետ

21:14 07.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերը հարց ուղղեցին՝ ի՞նչն է պատճառը, որ ամեն ինչ թանկանում է՝ գազարը, ձմերուկը, բենզինը, մինչդեռ էժանացել են միայն շաքարավազն ու բանանը: «Անկեղծ ասած՝ այս տվյալները վերջին երկու օրվա տվյալներ են, և պատճառներն ինձ համար դեռ պարզ չեն: Շատ հավանական է, որ սա կապված լինի ջրի սակավության, նաև արտահանման մեծ […]

̰
BACK_TO_TOP