17:58 06.08.2018
Օգոստոսի 5-ին Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի վարչական տարածքում` Կապսի ձոր հանգստավայրում, անցկացվել է գյուղմթերքի ցուցադրության փառատոն, որին մասնակցել են խոշորացված փնջում ընդգրկված բոլոր բնակավայրերի ներկայացուցիչները: Յուրաքանրյուր գյուղ ներկայացրել է իր լավագույն ուտեստներն ու էկոլոգիապես մաքուր արտադրանքը:
Վահրամաբերդ գյուղի գունեղ սեղանը աչքի էր ընկնում իր կաթնամթերքի տեսականիով, գոմեշի մածունով ու բուսական ավանդական ուտեստներով: Գյուղի կանայք էլ ներկայացրել են դաշտերից գարնանը հավաքած կանաչեղենի տեսականին՝ շուշանը, զոխն ու բանջարը, որը մարինացված ու թթու դրած վիճակում օգտագործում են ձմռանը:
Վահրամաբերդին հարևան Մարմաշեն համայնքում ընդամենը մեկ տնտեսություն արդեն մի քանի տարի է զբաղվում է ջայլամաբուծությամբ: Ներկայացված մոտ մեկ կիլոգրամ կշռող ջայլամի ձուն շատերին հետաքրքրեց: Այն համարժեք է հավի 40 ձվի, և դրանով պատրաստված ձվածեղն էլ կալորիականությամբ բարձր է: Գյուղմթերքի, բանջարեղենի կողքին մարմաշենը ցուցադրում էր նաև համագյուղացիներից մեկի փայտե քանդակները:
Շիրակում հացատեսակաները բազմազան են, որոնց ծանոթալանու հնարովորություն էր այս փառատոնը: Սեղաններին Շիրակի դաշտավայրում մշակվող հացահատիկային կուլտուրաներից ավանդական եղանակով պատրաստված թխվածքների լայն տեսականին էր՝ թոնրի գաթան, բաղաջն ու տնական յուղով պատրաստված Սինին:
Մեծ Սարիար գյուղն էլ հարևան համայնքներին հայտնի է իր մեղրի տեսականիով: Արտադրում և փաթեթավորում են իրենց գյուղում: Համ ու հոտին ծանոթ են ոչ միայն Շիրակի դաշտավայրում, այլ նաև արտերկում: Մեծ Սարիարցիները չէին մոռացել ներկայացնել նաև իրենց ընդերքի հարստությունը, խոսքը սև քարածխի մասին է, որի հանքը արդեն տաս տարի է չի շահագործվում:
Բնության գրկում կազմակերպված գյուղմթերքի բացօթյա փառատոնը անցկացվում էր նոր ու կայուն շուկա գտնելու հեռանկարով, որը գյուղացուն իր էկոլոգիապես մաքուր արտադրանքը ժամանակին ու հարմար սակագնով իրացնելու հնարավորություն կտա:
15:29 13.08.2025
Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆՌուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային […] ...
15:22 13.08.2025
Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 13.08.2025
Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալԱրման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...
14:45 13.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-13-ըԲացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, հոգեկան ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ […] ...
14:31 13.08.2025
Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 14:30-18:00-ն կդադարեցվի Քանաքեռ 11 փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...