19:23 01.08.2018
Ավարտվել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի տնօրենի և հաշվապահի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ 2017 թվականի օգոստոսի 21-ին Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել Արարատի մարզի դատախազին: Ըստ հաղորդման՝ […]
19:22 01.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների վարույթում հուլիսի 31-ի դրությամբ քննվում է սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, տալու դեպքերի առթիվ հարուցված 14 քրեական գործ, հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների […]
18:49 01.08.2018
Աշոցքի «Սոցիալական ծառայության» տեսուչներից մեկը, որը ևս մեկ այլ տեսուչի հետ կասկածվում էր 2016-2017 թվականների ընթացքում նպաստ տրամադրելու դիմաց քաղաքացիներից գումարներ պահանջելու և ստանալու մեջ, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով ձերբակալվել է, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: Նշենք, որ Շիրակի դատախազությունում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Փաստական տվյալներ էին ձեռք բերվել, […]
18:49 01.08.2018
Այսօր Անվտանգության խորհրդի գրասենյակում Կենսանվտանգության և կենսապահովման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստին ընդառաջ տեղի է ունեցել բարձր մակարդակի հանդիպում, որին ներկա են գտնվել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և վերոնշյալ գերատեսչությունների ոլորտի պատասխանատու աշխատակիցները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում […]
18:31 01.08.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով Յուրի Խաչատուրովին երկրից դուրս գալու թույլտվություն տրամադրել: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: «Քրեադատավարական օրենսգիրքը որևէ պարտավորություն չի սահմանում այն մեղադրյալի համար, ում նկատմամբ իբրև խափանման միջոց է կիրառվել գրավը, առավել ևս չարաշահումների մեղադրանքից խուսափելու […]
18:22 01.08.2018
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է փաստաբանի կողմից խարդախությամբ, կաշառք տալու պատրվակով, խոշոր չափերի գումարի առերևույթ հափշտակության դեպք: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մ. Հակոբյանը, 2002 թվականից զբաղվելով փաստաբանական գործունեությամբ, 2018թ. մարտին իր հաճախորդին առերևույթ դրդել է առանձնապես խոշոր […]
18:18 01.08.2018
«Հանդիպել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, վիճակը լավ է: Լավ, որքան, որ հնարավոր է այդ իրավիճակում»,-այսօր SHANTNEWS.am-ի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ առանձնահատուկ դրական կամ բացասական բան չի նկատել ՀՀ երկրորդ նախագաhի տրամադրության մեջ: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու […]
18:16 01.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերևույթ չարաշահումների իրական ծավալները, դրանց առնչություն ունեցած անձանց պարզելու ուղղությամբ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ պետությանը 587.160.000 մլն. ՀՀ դրամի վնաս պատճառվելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական […]
18:10 01.08.2018
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով, հաղորդում են ՀՀ դատախազության աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Արթիկի տարածաշրջանի 19 բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ […]
18:05 01.08.2018
Գագիկ Համբարյանը վերադառնալու է Շիրակի պետական համալսարան ու աշխատելու է որպես դասախոս, բայց մի քանի օր առաջ տեղեկացել է, որ նորից ներգրավված է մեկ այլ դատական գործում, այս անգամ պատասխանողի կարգավիճակով: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրել է անձամբ Գագիկ Համբարյանը: Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հուլիսի 25-ին դատարան է դիմել մեղադրանքով, որ Գագիկ Համբարյանն […]
17:58 01.08.2018
Բաքուն ԵԱՀԿ անդամներին կոչ է արել Երևանից պահանջել զորքերի դուրսբերումը Արցախից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը: «Մենք համառորեն կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր անդամներին կոշտ և միանշանակ պահանջել Հայաստանից կատարել իր հանձնառությունները Հելսինկյան եզրափակիչ համաձայնագրի և միջազգային մյուս իրավական փաստաթղթերի համաձայն. դադարեցնել Ադրբեջանի դեմ կիրառվող ուժն ու դուրս բերել զորքերը Արցախի […]
17:50 01.08.2018
Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվել է Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս, պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի նախկին պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի հայցն ընդդեմ Շիրակի պետական համալսարանի: Հայցվոր կողմը վիճարկում էր համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանն ու պահանջում չեղյալ հայտարարել անօրինական որոշումն ու վերականգնել իր իրավունքներն ու հարկադիր պարապուրդի ընթացքում կրած վնասները: […]
17:48 01.08.2018
Հուլիսի 31-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ոստիկանության պետն անդրադարձել է ծառայության որակն ավելի բարձրացնելու խնդիրներին՝ ընդգծելով, որ ճանապարհային ոստիկանները քաղաքացիների հետ շփումներում պետք է լինեն չափազանց բարեկիրթ ու կոռեկտ՝ բացառելով կոռուպցիոն ցանկացած դրսևորում։ Վալերի […]
17:44 01.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 1-ին այցելել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում ներքին Բազմաբերդում կառուցված խմոցներ, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախարարին ուղեկցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և այլ պատասախանատուներ: Ծրագրի շրջանակում Ներքին Բազմաբերդում կառուցվել […]
17:42 01.08.2018
Նախագծային թերությունե՞ր, թե՞ ընդամենը անհրաժեշտությունից բխած փոփոխություններ… Խոսքը Գյումրիի Կոմիտաս փողոցում ընթացող շինաշխատանքների մասին է: Երեք ամիս է, ինչ այս փողոցը շինհրապարակի է վերածվել, մեծածավալ աշխատանքներ են կատարվում, սակայն դրանք ընթանում են ոչ կանոնավոր: Փողոցաշինության նախագիծն ավարտված է, շինարարությունն էլ սկսած, պարզվում է՝ դեռ փոփոխություններ են արվում ու մի քանի անգամ: Շինարարության ընթացքում առաջ են […]
17:32 01.08.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին: Հարց. Պարոն Բալայան, Հայաստանում բուռն արձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Ինչպե՞ս մեր հասարակությանը կբացատրեք այդ արձագանքները։ Պատասխան. Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ […]
17:26 01.08.2018
There is growing support for the fact that alternatives to cigarettes that don’t burn have the potential to be much less harmful for smokers who switch. 21st century technology is making these products a reality. PMI’s research is in line with international standards and guidance from the FDA. We have published over 35 peer-review scientific […]
17:22 01.08.2018
Մասիսի քաղաքապետի պաշտպանները հայտարարություն են տարածել Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշման վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանքի տակ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշումը պաշտպանության կողմի համար անսպասելի էր: Խնդիրն այն է, որ Դավիթին մեղսագրվում է երկու դեպք՝ զանգվածային անկարգություններ Էրեբունի փողոցում և խուլիգանություն Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում: Առաջին դրվագով նույն Վերաքննիչ […]
17:21 01.08.2018
«Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպությունն այսօր նախաձեռնել էր փորձագիտական քննարկում Ընտրական օրենսգրքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հատվածը քննարկելու համար: Խնդիրն այն է, որ Ընտրական օրենսդրության բարեփոխումների կառավարական հանձնաժողովում վերջերս տեղի ունեցած փորձագիտական քննարկումների ժամանակ ՏԻՄ ընտրություններին վերաբերող հատվածում մասնագիտական կարծիքները էականորեն տարբերվել են: Հենց այդ պատճառով էլ փորձագետները որոշել էին կրկին հանդիպել ու քննարկել մոտեցումներն […]
17:15 01.08.2018
ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկող փաստաբանների դիմումը մուտք է եղել դատարան: Այս մասին Panorama.am-ին հայտնել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: Դիմումին կից ներկայացվել են նաև ԱԺ մոտ չորս տասնյակ պատգամավորների երաշխավորությունը՝ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ: «Պատգամավորների ստորագրություններն ուղարկվում են դատախազին՝ որպես ֆորմալ գործընթաց, դատավորին դա ներկայացվել […]
17:12 01.08.2018
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 30-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով, հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Վարաժյանից, որը հայտնել է, որ Կիևյան փողոցի 1-ին նրբանցում իր հետ վիճաբանել է մի քաղաքացի, որը ձեռքերով ու ոտքերով հարվածել է իր մարմնի […]
16:57 01.08.2018
«Սասնա ծռեր»-ը և «Հիմնադիր խորհրդարան»-ը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: «Այսօր՝ 01.08.2018թ.-ին, «Սասնա ծռեր»-ից Վարուժան Ավետիսյանի ու մյուսների առանձնացված խմբի գործով դատական նիստը կրկին անգամ հետաձգվեց: Արդեն շուրջ մեկ ամիս է դատավորը տարբեր ձևական ընթացակարգերի պահպանման անվան տակ հետաձգում է դատավարությունը, և խափանման միջոցների փոփոխության չի անդրադառնում, ինչի արդյունքում «Սասնա ծռեր»-ը ապօրինաբար շարունակում են մնալ […]
16:50 01.08.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատասխանել է ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի բաց նամակին: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», լինելով ՀՀ խոշորագույն ռազմավարական ծրագրերից մեկը, ՀՀ ղեկավարության և հանրությանուշադրության կենտրոնում է: Ցանկացած մասնագիտական և փորձագիտական ուսումնասիրություն ծրագրի պատասխանատուների կողմից խրախուսվում է»,- հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: «ՀՀ […]
16:43 01.08.2018
«Սանիթեք» ընկերության դիմաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք բաց նամակով դիմել են ընկերության տնօրենին և կոչ արել պատշաճ կերպով իրականացնել աղբահանությունը: Պահանջ են ներկայացրել 7 օրում մաքրել ամբողջ քաղաքը և կարգավորել գործունեությունը, հակառակ դեպքում կդիմեն քաղաքապետարան՝ ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծարելու առաջարկով: «Երևանում աղբահանության ծառայություն մատուցող միակ ընկերության աշխատանքից բխող խնդիրները […]
16:27 01.08.2018
Այսօր Սևանա լճին նվիրված քննարկման ժամանակ անդրադարձել են նաև այն հարցին, թե ինչպես է որոշվել, որ Սևանա լճի նորմալ էկոհամակարգի համար անհրաժեշտ է, որ ջրի մակարդակը 1906 մետր կազմի: «Իրականում լճաբանության ինստիտուտի տեսությունը ցույց էր տալիս 1910 մ: 1910-ն այն նիշն էր, որն անհրաժեշտ էր նորմալ լիճ ունենալու համար: Այդ դեպքում հատակին սառը շերտ է […]
16:12 01.08.2018
Օգոստոսի 1-ից ՀՀ Զինված ուժերում վերակարգի մեջ գտնվող զինծառայողներն այլևս չեն կարող օգտվել անվճար սննդից: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Միայն մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները կարող են օգտվել հասանելիք սննդից: Իսկ զորամասի ներքին վերակարգն այլևս չի կարող ճաշարանում սնվել»,- ասաց նա: Օրենքով այդ զինծառայողները սննդային հավելավճար են ստանում: […]
16:05 01.08.2018
Մի քանի բնապահպանական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ այսօր քննարկում են հրավիրել՝ ասելով, որ «SOS Սևան» նախաձեռնությունը արշավ է սկսում լճի փրկության համար: «Հիմա սկսում ենք «SOS Սևան» արշավ, մենք պատրաստվում ենք գնալ Սևանի բոլոր համայնքները, նաև պատրաստվում ենք գնալ Արմավիրի մարզ, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում Արմավիրի մարզում, մարդիկ երբ բողոքում են, երբ հավելյալ ջուրը ստանում […]
15:59 01.08.2018
Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Էջմիածնի դպրոցներից մեկում անկարգությունների մասին տեղեկություններին: «Հարգելի՛ համաքաղաքացիներ, Էջմիածնի քաղաքապետարանն այսօր ստացել է մի քանի ահազանգ այն մասին, որ թիվ 4 հանրակրթական դպրոցում ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ դիմումների ընդունման գործընթացը սկսվել է գիշերվա 1-ից, ինչը բնակիչների մոտ առաջացրել է մտահոգություն: Նախ և […]
15:57 01.08.2018
Հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում հանդիպում է անցկացրել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվականից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ թեժ գծով և այլ աղբյուրներով ստացված բողոքները, ինչպես նաև ուսումնասիրվել են նախնական հետազոտության արդյունքները: Մշակվել են գործընթացի կանոնակարգման հիմնական սկզբունքները, որոնք կքննարկվեն […]
15:35 01.08.2018
Այսօր Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին իր պաշտոնում վերականգնելու հայցի քննությունը: Անահիտ Ֆարմանյանը դատարանում վիճարկում է Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանը, որով նա ազատվել է պրոռեկտորի պաշտոնից: Իսկ հրամանի հիմքում այն էր, որ Անահիտ Ֆարմանյանի մասնագիտությանն ու պարտականություններին համապատասխան աշխատանք բուհում այլևս չկա։ […]