15:13 01.08.2018
«Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվեց թույլատրելի: Մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվեց մասնակիորեն»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել Համբարձումյանի փաստաբան Զորայր Հարությունյանը: ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 7-ին հայտարարություն տարածեց այն մասին, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի […]
15:06 01.08.2018
«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին առաջադրված 5․2 միլիարդ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում: Ստուգումն իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի տարբեր […]
14:51 01.08.2018
ԱԺ 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ ցուցակը դեռ վերջնական չէ, ստորագրահավաքը շարունակվում է: «Ստորագրահավաքին մասնակցել են պատգամավորներ տարբեր խմբակցություններից: Հետագայում ցուցակը կհրապարակեմ, այն գաղտնի ցուցակ չէ, ուղղակի դեռ ընթացքի մեջ է ստորագրահավաքը, ես կարծում […]
14:43 01.08.2018
Սևանա լիճի խնդիրների շուրջ ծավալվող քննարկման ժամանակ այսօր «Հանուն կայուն մարդկային զարգացման ասացիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն այսպիսի համոզմունք է հայտնել. «Լճի այսօրվա վիճակը պատահականություն չի, ես դա ընկալում եմ որպես լճի ճիչ, օգնության կարիքի ճիչ: Կհիշեք՝ տարիներ շարունակ մենք ասել ենք՝ եթե շարունակենք լճին էսպես վերաբերվել, լճի փոխարեն մենք ճահիճ կունենանք: Եվ մենք այդ ջուրն […]
14:35 01.08.2018
Գյուղատնտեսության նախարարությունը, միանալով բնապահպանության նախարարության նախաձեռնած քարոզարշավին, հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից։ Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախարար Արթուր Խաչատրյանը նախարարության աշխատակազմին և նախարարության ենթակա կազմակերպություններին հրահանգել է նախարարության կարիքների համար ձեռք բերել միայն ապակե շշերով ջուր։ Հիշեցնենք, օրեր առաջ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել էր, որ բնապահպանության նախարարությունը կնախաձեռնի Հայաստանում […]
14:27 01.08.2018
Հուլիս-օգոստոս ամիսներին տարեցտարի տեղումները կրճատվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի անտառային և դաշտային հրդեհների կառավարման ծրագրի տեխնիկական առաջադրամի ղեկավար Վարդան Մելիքյանը: Մասնագետի խոսքերով՝ եղանակային փոփոխությունները կապված են գլոբալ տաքացման հետ: «Կա տենդենց, որ հուլիսին ու օգոստոսին առհասարակ կարող է տեղումներ չլինեն: Գարնանը շատանում են տեղումները, դրանք բերում են հեղեղումների, […]
14:15 01.08.2018
«Կաթողիկոսը պետք է հրաժարական տա, որովհետև նա խախտել է կրոնական իր ուխտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է պատմաբան Գևորգ Յազըճյանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կորյուն աբեղա Առաքելյանը, որ օրերս կարգալույծ էր հռչակվել Մայր Աթոռի կողմից: Չնայած դրան, նախկին հոգևորականը շարունակում է ներկայանալ որպես աբեղա։ «Նոր Հայաստան, նոր […]
13:48 01.08.2018
Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀՇ ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանը անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների և ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ դիտարկում է գրել՝ նշելով, որ դա պատահական չէր և ներկայացնում է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը: «Դա տարօրինակ է այն իրողության մեջ, երբ խոսքը գնում է ընդամենը քրեական հանցագործությունների բացահայտումների մասին: Այդպիսի հայտարարություն կարող էր […]
13:35 01.08.2018
Այսօր Իսահակյանի արձանի հարևանությամբ բողոքի ակցիա է իրականացվել «Կույրերի միավորման» անդամների կողմից: Տեսողական խնդիրներ ունեցող մի շարք անձինք նշել են, որ պահանջում են լուծարել վարչության կազմն ու միավորման նախագահ Աբել Հակոբյանի հրաժարականը: Նրանց խոսքերով՝ արտահերթ համագումար պետք է նշանակվի վարչության նոր կազմ ընտրելու համար: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդել են, որ միավորումը թալանվում է, տարբեր քաղաքներում […]
13:29 01.08.2018
Երևանում՝ Վերաքննիչ դատարանի առջևում, բողոքի ակցիա է ի պաշտպանություն Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «ազատություն Դավիթին», «Դավո ջան, մենք քեզ հետ ենք», «արդարություն», «Մեր Դավիթին մեզ տվեք»: Հիշեցնենք՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը հուլիսի 7-ին կալանավորվել են՝ ապրիլի հակակառավարական ցույցերի ժամանակ բողոքի ակցիաների մասնակիցների վրա խուլիգանական հարձակումների մեղադրանքով:
13:17 01.08.2018
Աբովյանի ջերմոցներից մեկում այսօր հրդեհ է բռնկվել: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում է: Ներկայացնում ենք լուսանկարներ: SHANTNEWS.am-ը հետևում է իրադարձություններին, դեպքի վայրից այլ մանրամասներն՝ առաջիկայում:
13:04 01.08.2018
Այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել «S.O.S. Սևան» նախաձեռնությունը, որի ներկայացուցիչներն ասել են, թե դարձյալ ստիպված են կառավարությանը դիմել՝ հիշեցնելով, որ Սևանա լիճը մեծ վտանգի առջև է: Բավական ժամանակ է, ինչ Սևանա լիճը «ծաղկել է»: Ջրի աղտոտվածությունը պայմանավորված է մի քանի գործոններով` ջրի մակարդակն ու ձնկապաշարն է էականորեն նվազել, կենցաղային թափոններն են լճում ավելացել, իսկ կենսաբանական, […]
12:59 01.08.2018
Հուլիսի 28-ին սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Այգուտ ճանապարհով անհայտ անձը, առանց պետհամարանիշի կարմիր գույնի «Նիվա» մակնիշի մեքենայով երկու շների է քարշ տալիս։ Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութում երևացող անձը Այգուտ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Դավիթ Լազարյանն է, իսկ առանց պետհամարանիշի «Նիվա»-ն պատկանում է իրեն, վարել […]
12:45 01.08.2018
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբրգական ավտովթար է տեղի ունեցլ Արմավիրի մարզում։ Ժամը 02։50- սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Խաչատուր Նալբանդյանը իր վարած Opel մակնիշի համարանիշի ավտոմեքենայով Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե դարպասին, կոտրել այն և առաջ ընթանալով՝ կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդ Խ. Նալբանդյանը, նրա […]
11:53 01.08.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի 1-ին նիստի 100-րդ տարեդարձի կապակցությամբ. «ՀՀ, Արցախի և Սփյուռքի սիրելի հայրենակիցներ, հարյուր տարի առաջ այս օրը Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը` Հայաստանի խորհուրդը, Ավետիք Սահակյանի ղեկավարությամբ գումարեց իր անդրանիկ նիստը: Մայիսյան հերոսամարտերի արդյունքում ծնունդ առած և դժվարին օրեր ապրող նորանկախ երկրում այդ պատմական […]
10:21 01.08.2018
«Մենք լսել գիտենք»,- ԱՄՆ-ում իր առաջին այցով գտնվող Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Կալիֆոռնիայի հայ համայնքին հավաստիացնում է, որ աշխատելու են բոլորի հետ` անկախ քաղաքական, կուսակցական պատկանելությունից և հավատքից: Սփյուռքի նախարարությունն այլևս սոսկ մեդալ հանձնողի դերում չի լինելու, այլ մշակելու է Սփյուռքի հետ համագործակցության նոր ռազմավարություն, նշում է Մխիթար Հայրապետյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի նոր կառավարության համար […]
08:18 01.08.2018
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հարցերով խումբը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նամակը ստորագրել են 48 կոնգրեսականներ, հաղորդում է «Ամերիկայի հայկական համագումարը»: Թրամփին ուղղված նամակում մասնավորապես ասվում է. «Քանի որ Հայաստանը ձգտում է ամրապնդել իշխանության թափանցիկությունը, ժողովրդավարական ինստիտուտները և ընդլայնել քաղաքացիական […]
08:02 01.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 2-ը` ժամը 10.00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը՝ բացառությամբ Գործարանային փողոցի: Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 2-ը ժամը 22.00-ը, կդադարեցվի նաև հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արմավիրի մարզի՝ Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, […]
07:45 01.08.2018
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԿԱՀ-ում ռուսաստանցի լրագրողների զոհվելու կապակցությամբ: «Անկեղծ ցավակցություններ ԿԱՀ-ոմ զոհված ռուսաստանցի լրագրողների ընտանիքներին, հարազատներին և գործընկերներին: Հույս ունենք, որ բոլոր մեղավորները շուտափույթ կպատժվեն»,- ասված է ՀՀ ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունում: Ինչպես երեկ SHANTNEWS-ը տեղեկացրել էր, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանվել են լրագրող Օրհան Ջեմալը՝ հայտնի փիլիսոփա Հեյդար Ջեմալի որդին, օպերատոր Կիրիլ Ռադչենկոն և […]
07:30 01.08.2018
Օրերս Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դրսևորումն ի հայտ եկավ. միջադեպն աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ, հաղորդում է Econews.am-ը: Համացանցում ահազանգ հնչեց, որ Մարտունի քաղաքում անհայտ անձը երկու շուն է կապել մեքենայի հետևից և քարշ է տալիս կենդանիներին: Դեպքին միանգամից արձագանքեց Հայաստանի կենդանասեր և կենդանապաշտպան հասարակությունը: «Դինգո թիմի» անդամները գնացին ահազանգի հետքերով և հայտնաբերեցին վերոնշյալ […]
07:15 01.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մ.Ավետիսյան փ. 12, 14, 16,18, 20 շենքերը և 4փ. 22 շենքը, Դրոյի փ. 24Ա, 26 շենքերը, Նորաշխարհային փ. 7-39 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ռուբինյանց փ. 17, 17/1, 17/2, […]
00:45 01.08.2018
2018 թվականի առաջին կեսին Հայաստանում արձանագրվել է բնակչության միգրացիայի 25.743 դեպք, ինչը 22.5% պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ արտերկրից վերադարձել է 880 մարդ, տարեկան աճը`2.1%, իսկ 11.415 մարդ արտագաղթել արտերկիր, տարեկան անկումը`1.7%: Արդյունքում, 2018 թվականի առաջին կեսին Հայաստանի միգրացիայի բացասական սալդոն կազմել է 2 613 մարդ: Հիմնական երկրները, որտեղ Հայաստանի […]
23:53 31.07.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք։ Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի՝ բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 14, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու 8, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության 5, կաշառակերության 4, […]
23:32 31.07.2018
Իջևանի ոստիկանները բացահայտել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը: Տեղեկություններ են ստացվել, որ «Հայանտառ» պետական, ոչ առևտրային կազմակերպության Իջևանի անտառտնտեսությունում չարաշահումներ են կատարվել: Ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Իջևանի անտառտնտեսության մի խումբ պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական դիրքը, մի խումբ անձանց տվել են շուրջ 50 խորանարդ մետր վառելափայտ: Միջոցառումները […]
22:27 31.07.2018
ՀՀ ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրաշրջանառության դեպք, որին ներգրավված են եղել Լոռու մարզի, Գավառի և Երևանի բնակիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Հաղորդագրության մեջ նշված է. «Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները Նոր Նորքում հայտնաբերեցին և բերման ենթարկեցին Լոռու մարզի բնակիչներ Սլավիկ Աղեկյանին […]
22:07 31.07.2018
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ, որի՝ առաջին վեց ամիսներին հավաքագրվել է 446 մլրդ 615 մլն 735 հազար դրամի հարկ: Դրանից 343 մլրդ 794 մլն 934 հազարը հավաքագրել են հարկային, մնացած մասը՝ մաքսային մարմինները: Համաձայն 2018թ. պետական բյուջեի՝ ամբողջ տարվա համար նախատեսվում է հավաքագրել 1 […]
21:33 31.07.2018
«Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը հայտարարում է, որ ընկերությունն ապաքաղաքական կառույց է և սաբոտաժ իրականացնելու պատճառ չունի: Այս մասին նշել է «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլն ընկերության գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Սանիթեք»-ը պատվիրել է նոր աղբամաններ և նոր մեքենաներ: Մեքենաները Հայաստանում կլինեն երկու շաբաթից: Տնօրենի հավաստմամբ՝ մինչ այդ աղբահանման աշխատանքները շարունակվելու են։ Նոր մեքենաներ գնելու համար ընկերությունը ներդրել […]
20:57 31.07.2018
Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել Հայաստանում ամենատարածված անունների վերաբերյալ: Նարե, Մարիա, Մարի, Մանե, Էլեն. սրանք 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին աղջիկներին ամենից շատ տրվող անուններն են: Տղաներին տրվող անունների հնգյակն այսպիսի տեսք ունի՝ Դավիթ, Նարեկ, Մարկ, Տիգրան, Ալեքս։ Աղջիկների՝ ամենատարածված 20 անունների շարքը եզրափակում է Վիկտորյան, իսկ տղաներինը՝ Գագիկը:
20:48 31.07.2018
Օրեր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ արդյունաբերական վերամշակման համար նախատեսված թռչնամիսը հայտնվել է մանրածախ առևտրի ոլորտում: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրուցում ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրությունը կավարտվի առաջիկա օրերի ընթացքում և կլինի հայտարարություն: «Մենք վերահսկողական գործունեություն ենք իրականացնում՝ պարզելու համար, թե որտեղի՞ց և ինչպե՞ս է միսը հայտնվել վաճառասեղանին կամ իրացման […]
20:40 31.07.2018
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնին նշանակումից հետո Գեորգի Ավետիսյանի առաջին հրամաններից մեկը եղել է շրջայց կատարել պաղպաղակի շուկայում, մանկական զվարճանքի կենտրոններում, որ հասկանան սննդի անվտանգության մակարդակը: Հուլիսի 31-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավետիսյանը նշեց, որ այդ շրջայցի ընթացքում հնարավոր չէ տուգանում, կասեցում, սակայն ամեն դեպքում խնդիրներն արձանագրվում են, խոսում են տնտեսվարողի հետ, փորձում լուծում տալ […]