12:11 23.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ հեղափոխության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նշելով, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և անմիջականությամբ, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև […]
11:59 23.07.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 22-ի երեկոյան հայրապետական այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը: Երկօրյա այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը:
11:30 23.07.2018
Հիմա ժամանակը չէ որևէ հարցում հարաբերություններ պարզել Ռուսաստանի հետ,- այսօր նշել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Փանիկում տեղի ունեցած միջադեպին: «Ռուսները գործել են իրենց ոճով, բարեբախտաբար, ոչ մի լուրջ հետևանք չեղավ: Կոնֆլիկտն այսքանով պետք է սպառված համարել»,- կարծում է քաղտեխնոլոգը: Կարեն Քոչարյանն անդրադարձել է նաև ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես` Երևանի ավագանու և ԱԺ ընտրություններին: Նրա կարծիքով՝ […]
11:00 23.07.2018
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը։ «Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված և օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ. ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք […]
10:45 23.07.2018
Հայկական բնապահպանական ճակատը Facebook-ի իր էջում գրել է. «Դիտենք Ամուլսարում արված պայթեցումների պատկերները, որ պարզ լինի, թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ եւ Գնդեվազ։ Եվ սա դեռ ընդամենը շինարարական աշխատանքներն էին։ Եթե թույլ տայինք բուն հանքի պայթեցումները՝ տեսարաններն ու հետեւանքները շատ ավելի սարսափելի կլինեին։ Այս տեսանյութերը բարի մարդիկ տրամադրել էին Ամուլսարի պաշտպաններից Շիրակ Բունիաթյանին»:
10:16 23.07.2018
Հուլիսի 23-ին` ժամը 04:20-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 33 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: Հուլիսի 23-ին` ժամը 00:27-ին, «911» […]
09:32 23.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մամիկոնյանց փ. 2Ա, 10/3, 16, 18, 20, 24/1, 24/3, 26, 28 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 23, 23/1, 23/2, 23/3, 25 շենքերը, Կոմիտասի նրբ. 23-25 սեփական տները, Վ.Փափազյան […]
22:50 22.07.2018
Հուլիսի 22-ին՝ ժամը 16:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ի աջակողմյան հատվածում առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են 3 քար. այդ պահին քարաթափման վտանգ չի եղել:
22:40 22.07.2018
Հուլիսի 22-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դուրս են բերել Ռ. Ա.-ի (ծնված 1994 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
21:33 22.07.2018
Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 10-24-ը Հայաստանում անցկացվելու է «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ Առաջին հատվածը՝ օգոստոսի 10-20-ը, պատանիներն անցկացնելու են հյուրընկալ ընտանիքներում։Այս տարի հյուրընկալվելու են մեծ թվով՝ շուրջ 500 պատանիներ, առկա է հյուրընկալ ընտանիքներ գտնելու խնդիր։ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Եթե դուք էլ պատրաստ եք միանալ, ապա լրացրեք սույն հայտադիմումը՝ http://tiny.cc/0aztvy: Մանրամասները՝ տեսանյութում:
20:12 22.07.2018
Եղեգիս խոշորացված համայնքի շրջկենտրոնում՝ Շատինում, արդեն լրացավ 41-րդ օրը, ինչ խոշորացումից հետո համայնքի մեջ ներառված տասներկու գյուղերի ժողովուրդը համախմբվել են, շրջապատել համայնքի ղեկավարի շենքը, պահանջում են գործող գյուղապետի՝ Արթուր Ստեփանյանի հրաժարականը: Վաղն այստեղ դարձյալ բողոքի ակցիա կլինի՝ ընդդեմ ՀԷԿ-երի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչ և համակարգող Տիգրան Եղոյանը նշեց՝ ՀԷԿ-երը «չորացնում» են ժողովրդին: Նա ասաց՝ […]
20:00 22.07.2018
Այսօր Շիրակի մարզի Փանիկ գյուղում լրագրողների հետ ունեցած զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ նախարարությունը չարաշահման դեպք է հայտնաբերել զորամասերից մեկում: Նախարարը չի մանրամասնել, թե ում անուններն են շրջանառվում գործում: «Կարող եմ տեղեկացնել, որ մեծ բացահայտում ենք արել զորամասերից մեկում սննդամթերքի հետ կապված: Շատ մեծ վատնում է եղել, որի վերաբերյալ քրեական գործ է […]
16:02 22.07.2018
Օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտել, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ 100 հազար դրամի, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 1 միլիոն դրամի չափով: Այս մասին հայտնում է Iravaban.net-ը։ 119-րդ հոդվածը սահմանում է, օդանավում վարքի կանոնների խախտելը: Օրենքի համաձայն, օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները […]
13:23 22.07.2018
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գառնի-Երասխ ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով ս.թ. հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-18:00-ն, դադարեցվել է Արարատի մարզի Լանջազատ, Աբովյան, Արևշատ, Մխչյան, Մրգավետ, Դեղձուտ, Կանաչուտ, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն, Ներքին և Վերին Դվիններ, Այգեստան, Հնաբերդ, Բերդիկ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Բարձրաշեն, Այգեզարդ, Այգեպատ, Գինեվետ, Նոր Ուղի և Տափերական համայնքների […]
13:17 22.07.2018
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։ Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 22-ին կեսօրից հետո, 23-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 24-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ին կնվազի 2-3, […]
13:00 22.07.2018
Հուլիսի 22-ին, ժամը 12:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները Հ. Հ.-ին (1934 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի […]
01:00 22.07.2018
Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Հակոբյանը: Նա հունիսի 28-ին, ժամը 06:00-ի սահմաններում, դուրս է եկել տանից և չի վերադարձել: Գայանե Հակոբյանի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 093-22-28-86, 077-72-75-78, 0312-5-85-54, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
00:45 22.07.2018
ԵԿՄ արդեն նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ վատ է: Այս մասին news.am-ին ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը: ««Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու կարիք չենք տեսնում, որովհետեւ բժշկական օգնություն ստանում է»,- ասաց պաշտպանը: Հարցին՝ փորձաքննություն նշանակվե՞լ է պարզելու համար, թե արդյոք այդ հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ, թե ոչ, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց. «Շատ հեղինակավոր բժշկի […]
23:10 21.07.2018
Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է, որ ընկերությունն աշխատում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում։ «Հիմնադրման օրից` 2014թ. դեկտեմբերից, «Սանիթեք»-ն աղբահանությունն իրականացնում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում և երբևէ իր նախաձեռնությամբ աղբավայրեր չի ստեղծել: Խոսքը նաև Աջափնյակ շրջանի աղբավայրի մասին է, որը շահագործվում էր շատ ավելի վաղ, քան «Սանիթեք»-ը սկսել է իր գործունեությունը Հայաստանում: Հարկ ենք համարում նշել նաև, որ «Վերակառուցման և […]
22:36 21.07.2018
Շուրջ 1200 սկաուտ քայլերթով անցան Երևանի փողոցներով։ 11-րդ Համասկաուտական բանակումի մասնակիցները հուլիսի 21-ին Ազատության հրապարակից քայլերթով հասան Հանրապետության հրապարակ։ Քայլերթի նպատակը ողջ աշխարհին ցույց տալն էր, որ հայ երիտասարդները կարող են միավորվել հայրենիքում մեկ գաղափարի շուրջ։ Սկաուտներին ողջունելու էր եկել Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ «2 օր առաջ ես Բյուրականում էի և ծանոթացա հարյուրավոր ՀՄԸՄ-ականների հետ։ […]
21:55 21.07.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ի երեկոյան այցելել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Սարգսյանը դիտել է նկարչի ստեղծագործությունները, նշել, որ նա Էլիբեկյանների ընտանեկան նկարչական ավանդույթների արժանի շարունակողն է։ Հանրապետության նախագահը անվանի արվեստագետի հետ զրուցել է նրա բեմանկարչական […]
21:46 21.07.2018
Հուլիսի 21-ին, ժամը 17:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
21:33 21.07.2018
Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Վահանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում բախվել են Երևան բնակիչներ՝ 54-ամյա Ռուզաննա Խաչատրյանի վարած Opel Omega մակնիշի 17 ՏՕ 832 համարանիշի, 45-ամյա Մարտին Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 29 ՕՍ 449 համարանիշի և Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Գեղամ Զոհրաբյանի վարած Газель մակնիշի 34 CA […]
21:11 21.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, հանդիպել աշխատակիցների հետ, ծանոթացել աստղադիտարանի ընթացիկ գործունեությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ աշխատանքների ու ծրագրերի, միջազգային համագործակցության մասին: Աշխատակիցների հետ անմիջական զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ատղադիտարանի […]
20:49 21.07.2018
Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակի» պատվերով 2016-17 թթ. ընթացքում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի իրականացման շրջանակներում թույլ են տրվել չարաշահումներ: Պարզվել է, որ գրասենյակի և շինարարական մի շարք կազմակերպությունների միջև կնքվել են յոթ մարզերի համայնքներում ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ մոտ 13 միլիարդ դրամի շինարարական կապալի պայմանագրեր, […]
20:22 21.07.2018
Բարձր ջերմային ֆոնի պայմաններում Հանրապետության ամբողջ տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծված։ Այս մասին այսօր shantnews.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: Հրդեհների դեպքերի մասով կա բացասական վիճակագրություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների թիվն աճել է 20.6 տոկոսով: «2017 թվականն ավելի մեղմ էր իր ցուցանիշներով: Նախորդ տարվա հունիս-հուլիս […]
19:52 21.07.2018
Բուհերում այս տարի ուսանողների թվի նվազման հետևանքով ինչպե՞ս են բուհերը դիմակայելու ֆինանսական դժվարություններին և ի՞նչ են արել այդ ուղղությամբ. հիմնականում այս հարցերն են քննարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և պետական բուհերի ռեկտորների հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը։ Նախարարը նշել է, որ այս տարի շուրջ 50 տոկոսով նվազել է առաջին կուրսի […]
19:15 21.07.2018
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ամբողջությամբ վերականգնվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի իրավասու անձանց կողմից պատճառված վնասը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության […]