21:32 23.07.2018
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 20.07.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և 2-րդ խմբի հաշմանդամ երկու զինծառայողի: ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արամ Սիրեկանի Խաչատրյանի, լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանի, ավագ լեյտենանտ Վահագն Ջոնիկի Էլոյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ: 20 տարվա ընթացքում Արամ Սիրեկանի Խաչատրյանի ընտանիքին կտրամադրվի […]
21:24 23.07.2018
Այսօր Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցում վերջին հրաժեշտն են տվել նյույորքաբնակ բժիշկ, բարերար Հովհաննես Օյունջյանին։ Արվեստի դպրոցում, որը կառուցվել է բարերարի հովանավորությամբ, իրենց հարգանքի տուրքն են մատուցել քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները, մտավորականներ, «Օյունջյան» դպրոց-վարժարանի մանկավարժական հանրույթն ու բարերարի միակ ազգականը` Նինա Օյունջյանը , որն ապրում է Երևանում։ Կատարվել է հոգեհանգստի կարգ, որից հետո երախտավոր գյումրեցիները ծափերի ներքո […]
21:20 23.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ վերականգնվել է Սարիգյուղ-Ոսկեպար հատվածի ճանապարհը: «Հայաստանը Վրաստանի հետ կապող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները Սերժ Սարգսյանի Հայաստանում մի քանի տարի հնարավոր չէր լինում նորոգել: Ընդամենը 1 ամիս պահանջվեց հյուսիսի 3 միջպետական ճանապարհներից մեկի, Տավուշի վատթարագույն` Սարիգյուղ-Ոսկեպար հատվածը մեծամասամբ հիմնարար վերականգնելու […]
21:05 23.07.2018
Այսօր` ժամը 17:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արթիկ-Գյումրի ճանապարհի Սարալանջ գյուղի հատվածում։ Բախվել են «Տոյոտա» մակնիշի մարդատարն ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։ Ուղևորատարում եղել են 4 երիտասարդներ՝ վարորդն ու 3 ուղևորները։ Վթարի հետևանքով ուղևորներից մեկը տեղում մահացել է։ Գյուղացիների տեղեկություններով, երիտասարդը Փոքր Մանթաշ համայնքի ղեկավարի եղբորորդին է։ Տուժածներին մեքենայից դուրս են բերել եւ առաջին օգնություն […]
21:01 23.07.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել EADaily-ին: Հարցազրույցում նախարարը խոսել է Հայաստանի պաշտպանական ոլորտի խնդիրների, Կործանիչ ավիացիայի զարգացման ծրագրերի, ինչպես նաև Արցախի հարցում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական լարվածության աճի մասին: Իբրև Հայաստանի անվտանգության ապահովման համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ՝ նա նշել է, որ իր համար առաջնահերթ խնդիր է ԼՂ խնդրի կարգավորման համար բարենպաստ ռազմական […]
20:55 23.07.2018
Ինձ համար դժվար է պատկերացնել, որ «Ծիրանը» («Երկիր Ծիրանի» կուսակցություն-խմբ.) շատ ավելի ձայն կհավաքի, քան փաշինյանականները», – այսօր լրագրողներին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի ընտրություններին: Ըստ քաղաքագետի՝ այն աջակցությունը, որն այսօր ունի նոր իշխանությունը, չունի և ոչ մեկ: Ալեքսանդր Իսկանդարյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀԿ-ի պարագայում հիմա այսպիսի իրավիճակ […]
20:48 23.07.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը eadaily.com-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը, որի մասին խոսում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Հարցին՝ այս ոլորտում ի՞նչ է կատարվում, կա՞ն կոնկրետ ձեռքբերումներ, Տոնոյանը պատասխանել է. «Հայաստանում ռազմարդյունաբերական սեկտորի զարգացումը մշտական և պլանային բնույթ է կրում՝ անկախ նրանից, թե երկրում որ քաղաքական ուժն է իշխանության […]
20:43 23.07.2018
Թուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից հետո Չիլի ժամանած Բալոյանների ընտանիքի պատմությունը։ Auroraprize.com կայքի «100 կյանք» նախագծի շրջանակում Բալոյանի հարցազրույցը թուրքական կայքը թարգմանել և ներկայացրել է` օգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը: Դիեգոյի մեծ պապիկը՝ Անդրանիկ Բալոյանը, ծնվել է պատմական Խարբերդում, որտեղ նրա ընտանիքն ուներ խաղողի հսկա դաշտեր։ Ցեղասպանության ժամանակ Անդրանիկին հաջողվել է փրկվել, թուրք պաշտոնյան գնել […]
20:41 23.07.2018
Հուլիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, Գերմանիայի ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Թորսթեն Այթիսին` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ: Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում: Նշելով, որ Գերմանիայի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա […]
20:17 23.07.2018
«Էյֆորիան վերջ ու ժամանակ ունեցող երևույթ է», – այսօր ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, երբ լրագրողները հիշեցրել են նրան, որ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ինչքան ժամանակը գնա, այնքան էյֆորիան մեծանալու է: «Հասարակությունը, որտեղ էյֆորիան միայն ավելանում է, ամենևին էլ առողջ տարբերակը չէ այն հասարակության, որը պետք է երկրի, տնտեսության օրենքի զարգացման համար: Բոլոր նմանատիպ փոփոխությունների […]
20:10 23.07.2018
ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականով նախարարության ոլորտային ստորաբաժանումները ներկայացնում են վերջին ամիսներին իրականացրած աշխատանքները: ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում 2018 թվականի 2-րդ եռամսյակում հաշվառվել է 389 հրդեհ, 2017 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 478 հրդեհ: Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են կրակի հետ անզգույշ վարվելը`2 %, էլեկտրական սարքավորումների տեղակայման և շահագործման […]
19:39 23.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում մի շարք չարաշահումներ են բացահայտվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մեղադրանք է առաջադրվել մասնաճյուղի տնօրենին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2012թ. նոյեմբերի 1-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Գորիսի […]
19:27 23.07.2018
Գյումրիում այսօր բացվել է հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանում և Օսմանյան կայսրությունում սկաուտական շարժման հիմնադիր Վահան Չերազի արձանը: Այն Գյումրիում տեղադրելու նախաձեռնությամբ հանդես է եկել Հոմենըթմենը (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն), իսկ առիթը եղել է Հայաստանում սկաուտական շարժման հիմնադրման 100-ամյակը: Վահան Չերազը քաղաքական գործիչ լինելուց բացի հայտնի մարզիկ էր, նա առաջինն էր, որ Թուրքիայում հիմնեց ֆուտբոլային խմբեր և […]
19:20 23.07.2018
Հուլիսի 21-ին՝ ժամը 13:35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 38-ամյա Վրեժ Պ.-ն: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից: Վրեժ Պ.-ն 2018թ. հունիսի 13-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Կեմերովոյի մարզի ՆԳՎ Նովոկուզնեցկի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի պրիմ 1 մեղադրանքով (ՃԵԿ խախտելը): Հուլիսի 21-ին՝ ժամը 13:45-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի […]
19:05 23.07.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը բաց նամակ է ուղղել տրանսպորտի, կապի նախարար Աշոտ Հակոբյանին՝ անդրադառնալով Հայաստանի երկաթուղային ցանցի խնդիրներին. «Վերջերս հրապարակվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի այցը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպո։ Այցից հետո ինձ զանգահարեց երկաթուղու նախկին աշխատակիցներից մեկը, որի մոտ տեսանյութը դիտելուց հետո առաջացել էին մի շարք հարցեր: […]
18:51 23.07.2018
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք «Ելք» դաշինքը կշարունակի իր գործունեությունը: «Ելք»-ը երբեք միասնական չի եղել՝ միասնական խումբ, որն ունի միասնական հետաքրքրություններ: «Ելք»-ն ըստ իրավիճակի ստեղծված մեկանգամյա ինստրումենտ է՝ խորհրդարան մտնելու համար: Խորհրդարան նրանք անցան, միանգամից տեսանք տարաձայնությունները: Տեսնում ենք մինչև այսօր»,- ասել է Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի՝ […]
18:39 23.07.2018
Թուրքիան սպառնալի՞ք է արդյոք Հայաստանի անվտանգության համար, եթե այո՝ ինչպե՞ս է Երևանը փորձում հակազդել այդ սպառնալիքին: Eadaily.com-ի հետ զրույցում այս հարցին է անդրադարձել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա նշել է, որ Հայաստանի համար մտահոգության հիմնական պատճառը Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական դաշինքն է, որի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի ազգային անվտանգության շահերի դեմ: «Վերոնշյալ երկրների […]
18:18 23.07.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը eadaily.com-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի ձեռք բերած նոր զինատեսակներին: Լրագրողը հիշեցրել է, որ Ադրբեջանը վերջերս անցկացրած ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել է նոր զինատեսակներ, դրանք հրթիռային համակարգեր են, անօդաչուներ և ամերիկյան ուղղաթիռներ, ապա հետաքրքրվել՝ դա անհանգստացնո՞ւմ է արդյոք հայկական կողմին: «Մեզ, իհարկե, անհանգստացնում են վերջերս Բաքվի շքերթում ցուցադրված զինատեսակներն ու […]
18:11 23.07.2018
Երևանից դեպի Մերձավան և Էջմիածին համայնքներ տանող երթուղիներն առաջիկայում նոր տրանսպորտային միջոցներ կսպասարկեն, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի ունեցավ տրանսպորտային միջոցների գնահատում։ Ներկայացված էին 2018թ. արտադրության ամբողջովին նոր «Գազ» մակնիշի 24 տրանսպորտային միջոցներ։ Նախարարի տեղակալը հանձնաժողովի անդամների […]
17:56 23.07.2018
ՀՀ Ոստիկանությունիդց հայտնում են, որ Հուլիսի 21-ին՝ ժամը 20:35-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում մարդկանց են թալանել: Մեկնած օպերատիվ խմբին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 1988 թ. ծնված Ժոակիմ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Դիլիջան գալու նպատակով ինքը և ընկերը՝ Ղազախստանի քաղաքացի, 1997 թ. ծնված Արսեննի Ս.-ն, կանգնած […]
17:48 23.07.2018
Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանից, թե ինչքանո՞վ են վտանգավոր տարաձայնությունները, որոնք նկատելի են նոր կառավարությունում, և հնարավո՞ր է, որ վատ թեկնածու ունենալու պարագայում նոր իշխանությունը ձախողի Երևանի քաղաքապետի պաշտոնը ևս ունենալու ծրագիրը: «Եթե լիդերը ընտրվի ներկայիս իշխանությունից, եթե իշխանությունը իր անունից նշանակի լիդերին, ասենք այս բաժակին, ապա այս բաժակը կդառնա Երևանի […]
16:59 23.07.2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ծավալված վերջին գործողությունները «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանն անվանում է հարված Հայ Առաքելական եկեղեցուն: «Վեհափառին հրաժարական պարտադրելն անհնարին է այս տարբերակով: Ոչ ոք չի կարողանում հասկանալ, որ եկեղեցին անջատված է պետությունից: Կա եկեղեցական իրավունք, եթե ուզում ենք եկեղեցու ներսում գործողություն ծավալենք, պիտի տիրապետենք այդ իրավունքին: Այսօր մենք […]
16:44 23.07.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Eadaily-ին տված հարցազրույցում անդրադարձել է շփման գծում ադրբեջանական զորքերի կուտակման մասին հայտարարություններին և հարցին՝ որքանո՞վ է մեծ Ադրբեջանի հետ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Նախարարը նշել է, որ ադրբեջանական զորքերի կուտակման և ակտիվության մասին հայտարարություններն իրականություն են, ընդ որում՝ նման գործընթացներ են նկատվում ոչ միայն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում, այլև […]
16:35 23.07.2018
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր անդրադարձել է Փանիկում կատարվածին ու դրա շուրջ բարձրացված աղմուկին: Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին տեղեկություն տարածվեց, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում ներկայումս չգործարկվող երկաթգծի կայարանի մերձակայքում։ Պայմանական մարտական գործողությունները ուղեկցվել են կրակոցներով, պայթյունների ուժեղ ձայներով ու ցնցումներով, ինչից վախեցել են երկաթգծի կայարանի հարևանությամբ ապրող […]
15:26 23.07.2018
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, թե ԱԱԾ հատուկ ջոկատայինները տեղեկություն էին ստացել, որ առաջնագծի տվյալ հատվածում նոր դիպուկահար է հայտնվել և դիրքավորվում է: «Համբերատար և երկար սպասումներից հետո ստեղծվեց հնարավորություն դիպուկահարին վնասազերծելու հենց դիրքավորման պահին»,- մասնավորապես նշել է Արշակ Զաքարյանը:
15:05 23.07.2018
Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչների մեծ հեկտարներով հողատարածքները ոռոգման ջրի բացակայության պատճառով չորացել են: Բերքը ծառերից ժամանակից շուտ չորանում ու թափվում է, գյուղացիները, որոնք սպասում էին միրգը շուկա հանելուն, այսօր ստիպված են մտածել գոնե ծառերը չորանալուց փրկելու մասին: Գյուղացիները դիմել են կառավարությանը, և գյուղատնտեսության նախարարությունը հանձնաժողով է ուղարկել խնդիրը կարգավորելու համար, սակայն դեռ լուծում չկա: […]
14:04 23.07.2018
«Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննչական կոմիտեից հայտնում են՝ հուլիսի 21-ին ահազանգ է ստացվել, որ դիմակավորված և զինված անձը Ավանի «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետից հափշտակություն է կատարել։ Նախնական տվյալներով՝ հուլիսի 21-ին՝ գիշերը ժամը 3-ն անց 40-ի սահմաններում, ատրճանակով զինված անձը՝ բժշկական դիմակով, […]
13:25 23.07.2018
«Հայաստանում տեղի է ունենում է իշխանության տրանզիտ, իշխանությունը որոշ մարդկանցից անցնում է այլ մարդկանց»,- ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` հավելելով, որ ինքն այսպես է անվանում այն ամենը, ինչը հաճախ հեղափոխություն անունն է ստանում: Ըստ Իսկանդարյանի` հաշվի առնելով, որ Երևանում հանապետության բնակչության մեկ երրորդն է ապրում, ապա մայրաքաղաքում ընտրությունները շատ կարևոր են եղել և շարունակում է […]
12:32 23.07.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հուլիսի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր դոկտոր Քրիստոֆ Փլոսին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Հաղորդվում է, որ Բունդեսթագի պատգամավորին այցի ընթացքում ուղեկցել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն բարձր է գնահատել երկու երկրների միջև զարգացող սերտ […]
12:20 23.07.2018
«Ոչ մի հատուկ պլան տեղի չի ունեցել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն` անդրադառնալով Փանիկում կատարվածին ու դրա շուրջ բարձրացված աղմուկին: Ըստ Իսկանդարյանի` ՌԴ-ի հետ Հայաստանի համագործակցությունը կշարունակվի նույն կերպ: «Հայ-ռուսական հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի վրա են, մեդիապղպջակներն` այլ: Սա փոքր մասշտաբի իրադարձություն է, եղել են և կլինեն», -հավելել է […]