TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել է 49 հրշեջ-փրկարար, 60 զինծառայող

09:57 21.07.2018

Հուլիսի 20-ին` ժամը 12:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 02։53-ին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, հրդեհի տարածումը մոտակա գյուղերի ցորենի արտեր կանխվել […]

̰
Շոգի պատճառով հուլիսի 23-ից օգոստոսի 20-ը Էջմիածնի մանկապարտեզներում արձակուրդ կհայտարարվի

08:19 21.07.2018

Էջմիածնի քաղաքապետարանը հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 20-ը մանկապարտեզներում ստիպված է հայտարարել արձակուրդ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։ «Սիրելի՛ համաքաղաքացիներ, հասկանում եմ, որ այս որոշումը կարող է դժկամությամբ ընդունվել որոշ, հատկապես՝ աշխատող ծնողների կողմից, սակայն հավատացնում եմ, որ այն ընդունելիս առաջնորդվել ենք նախ և առաջ երեխայի լավագույն շահով, այնուհետև […]

̰
Շիրակի մարզում կոռուպցիոն հանցագործություններով 42 քրեական գործ է հարուցվել

01:00 21.07.2018

Շիրակի մարզում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշ: Այս մասին ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա նշել է, որ այս տարվա 6 ամիսների ընթացքում հարուցվել է 42 քրեական գործ, նախապատրաստում են 15-ից ավելի նյութեր: Տարբեր դպրոցներում, բժշկական հաստատություններում ու համայնքապետարաններում բացահայտել են պաշտոնեական դիրքի չարաշահման ու յուրացումների դեպքեր: Այս պարագայում դատախազը կարևորում […]

̰
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

00:40 21.07.2018

Հուլիսի 20-ին` ժամը 23:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Շիրակի թեմի առաջնորդն առողջական խնդիրներ ունի. նրան կվիրահատեն

23:34 20.07.2018

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն առողջական խնդիրներով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: «Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ Սրբազանը խնդիրներ ունի երիկամների հետ: Մինչև «Իզմիրլյան» բժշկական կենտրոն տեղափոխվելը, Սրբազանը նախ հոսպիտալացվել էր Գյումրու բժշկական կենտրոն: Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ստացիոնար բուժում է ստանում արդեն 7-8 օր: Կյանքին վտանգ չի սպառնում: Առաջիկայում վիրահատության է ենթարիկվելու: Ի դեպ, նշենք, որ […]

̰
Հուլիսի 19-20-ը բացահայտվել է հանցագործության 55 դեպք

22:10 20.07.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Բացահայտվել է, մասնավորապես, մարմնական վնասվածք հասցնելու` 16, խարդախության` 9, յուրացման կամ վատնման` 8, անձնական ունեցվածքի գողության` 6, բնակարանային գողության ու թմրամիջոցի հայտնաբերման` 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 3, խուլիգանության և կաշառակերության` 2-ական ու շորթման` 1 դեպք։ Գրանցվել է […]

̰
Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ԱԳՆ-ի 25-ամյակի կապակցությամբ

21:52 20.07.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է․ «Մոտ երեք տասնամյակ առաջ համայն հայությունը միահամուռ կերպով ոտքի կանգնեց՝ սատարելու ինքնորոշման իրավունքի իրացման ուղին բռնած Արցախի ժողովրդին: Տպավորիչ է, որ չնայած պատերազմի ծանր հետևանքներին և տնտեսական շրջափակմամբ […]

̰
ՔԿԾ պետն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

21:44 20.07.2018

Հուլիսի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, ՀՀ ԱՆ ծառայության պետ Ա. Մխոյանը մասնավորապես, նշեց առաջնային այն խնդիրները, որոնց լուծումն ապահովելու գործում լուրջ անելիքներ ունեն քրեակատարողական ծառայողները: «Շղթայական խնդիրների արդյունավետ լուծման […]

̰
Ավշար գյուղի բնակիչը կամավոր զինամթերք է հանձնել

21:26 20.07.2018

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 19-ին Ավշար գյուղի մի բնակիչ կամավոր ներկայացրել է գործարանային համարները ջնջված «ՏՕԶ 8 Մ» տիպի, 5.6 մմ տ/չ ակոսափող մեկփողանի հրացան, 6 հատ «ՎՈԳ -17» տիպի կրակոց, 2 հատ «ՌԳ 42» տիպի նռնակ՝ 1 պայթուցիչով և 8 հատ խոշոր տ/չ փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են […]

̰
ԵՄ-ն պատրաստ է աջակցել կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա

21:20 20.07.2018

Սույն թվականի հուլիսի 19-ից 21-ն ընթանում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի այցը Հայաստան: Այս մասին հայտնում են Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության մամուլի և տեղեկատվության բաժնից: Գլխավոր տնօրենի տեղակալի այցելությունը կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, քանի որ այն  նոր կառավարության ձևավորումից հետո Եվրահանձնաժողովի բարձր մակարդակի առաջին այցելությունն […]

̰
Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան

21:18 20.07.2018

Կառավարությունը երկիրը հետ գլորելու իրավունք չունի, և մեզ համար կարևոր է կառավարման ոլորտի թվայնացումը։ Այս մասին հուլիսի 20-ին «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ում տեղի ունեցած «ԵՄ-ն Հայաստանին. աջակցություն էլ-կառավարմանը» ծրագրի պաշտոնական բացման միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Այսօր մենք հերթական կարևոր կետն ենք արձանագրում Հայաստանում թափ հավաքող փոփոխությունների ճանապարհին։ Օրեցօր փոփոխվող աշխարհում հապաղել կամ […]

̰
Կոտայքի մարզպետը ներկայացրել է Արզնի և Մրգաշեն համայնքների ղեկավարներին

21:12 20.07.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Արզնի համայնքի ավագանուն և համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Միրզոևին: Այդ մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում: Մարզպետը Մրգաշեն համայնքի ավագանուն և համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Պողոսյանին: Մրգաշեն համայնքի բնակիչների հետ քննարկել են տրանսպորտի խնդիրն ու գյուղում առկա հրատապ լուծում […]

̰
Լավ լուր մերձավանցիների և հարակից գյուղերի բնակիչների համար

21:04 20.07.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ լավ լուր է հաղորդել մերձավանցիներին և հարակից գյուղերի բնակիչներին: «Հարգելի Մերձավանցիներ և հարակից գյուղերի բնակիչներ, ինչպես խոսք էի տվել, այսօր Ձեր համայնքները սպասարկող 205 համարի երթուղու հարցին տվեցինք լուծում, երկուշաբթի կլինի պաշտոնական հաղորդագրություն և մոտ 10 օրից կունենաք […]

̰
Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ հատվածի ստորգետնյա անցումը՝ հանրային տարածք

20:45 20.07.2018

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՄԱԶԾ ծրագրի համակարգող Լիլիթ Միդոյանին: Այս մասին տեղեկացնում է կոմիտեի ֆեյսբուքյան էջը: Արդեն մեկ տարի ՄԱԶԾ-ն զբաղվում է հանրային տարածքների վերաօգտագործման ծրագրերով և համապատասխան մեխանիզմների մշակմամբ: Լիլիթ Միդոյանը խոսել է ՄԱԶԾ-ի կողմից մշակված ծրագրի և այն իրականացնելու մասին, միաժամանակ նշել, որ հանրային տարածքի վերաօգտագործման համար կարող […]

̰
Գառնիի ձորում ավտոմեքենա է արգելափակվել. ԱԻՆ-ն ահազանգ է ստացել

20:34 20.07.2018

Հուլիսի 20-ին` ժամը 15:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնիի ձորում ավտոմեքենա է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra մակնիշի […]

̰
ՀՀ-ում առանց բավարար ապացույցների որևէ մեկը չի դատվելու. Նիկոլ Փաշինյան

20:32 20.07.2018

Հայաստանում արտահերթ ընտրություններն, ինչպես և նախապես էր հայտարարվել, կանցկացվեն մեկ տարվա ընթացքում, բայց դա կախված է նաև քաղաքական իրավիճակից: Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց՝ հնարավոր է, որ նման անհրաժեշտություն առաջանա նաև, ենթադրենք, մեկ ամսից: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է նա բացառելու ընտրախախտումները, հիշեցրին՝ վերջին օրերին բազմաթիվ դեպքեր […]

̰
Վալերիյ Օսիպյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին

20:25 20.07.2018

Հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների սերտ հարաբերություններն ու ամենօրյա գործընկերությունը, ինչն սկզբունքային գործոն է արդի հանցավոր մարտահրավերների դեմ համատեղ պայքարի […]

̰
«Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին կեղծ անձնագրով լքել է Հայաստանը

20:15 20.07.2018

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ, այսպես կոչված՝ «օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին 2016 թվականին կեղծ անձնագրով մուտք է գործել Հայաստանի տարածք։ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ համատեղ ստուգումներով պարզվել է, որ Իսպանիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից, Իսպանիայի քրեական օրենսգրքի […]

̰
Վերաբացվել է «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ցուցադրությունը

20:12 20.07.2018

Այսօր տրվել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության հարյուրամյակի առիթով տոնակատարությունների սկիզբը: Այդ առիթով ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում տեղի ունեցավ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (Հ.Մ.Ը.Մ.) հարյուրամյակի առիթով կազմակերպվելիք տոնակատարությունների մեկնարկի հանդիսավոր արարողությունը: Այս առիթով, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում վերաբացվեց «Հայկական սպորտը և […]

̰
Հայաստանում կայացել է պարահոկեյի առաջին խաղը

20:09 20.07.2018

«Երևանը բոլորի համար» մարզական ծրագրի շրջանակում Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում այսօր կայացել է հաշմանդամների հոկեյի ցուցադրական խաղ: Միջոցառումը նախաձեռնել են Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը, Ազգային Պարալիմպիկ կոմիտեն և Երևանի քաղաքապետարանը: Կազմակերպիչների խոսքով՝ Հայաստանում սա առաջին պարահոկեյի թիմն է: Վստահեցնում են՝ մարզիկները մեծ ներուժ ունեն, և եթե հովանավոր հայտնվի, կկարողանան մասնակցել 2020 թվականին Չինաստանում կայանալիք […]

̰
Մեղադրանք է առաջադրվել էրեբունու բողոքի ակցիային մասնակցող անչափահասին առևանգելու փորձի համար

20:05 20.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահասին առևանգելու փորձ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 20-ին` «Էրեբունի» թանգարանի մոտակայքում, բողոքի ակցիային մասնակցող անչափահաս տղային մոտեցել է «Նիսսան […]

̰
Հրդեհ «Հաղթանակ» զբոսայգում

19:59 20.07.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հուլիսի 20-ին՝ ժամը 14:33-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի «Հաղթանակ» զբոսայգի գնացող ճանապարհին հարկից լանջում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 17:00-ին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Զինծառայողների համազգեստները լվացվում են քաղաքացիական լվացքատներում․ ծառայության պետ

19:38 20.07.2018

Հայկական բանակի համազգեստի որակի հետ կապված բողոքներ ստանում են նաև զինված ուժերի պատասխանատու պաշտոնյաները, սակայն համազգեստին ներկայացվող պահանջներից մեկն էլ դրա մաշվելն է։ Այսօր կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈւ իրային ծառայության պետը։ «Այսինքն, եթե համազգեստը չի մաշվում, նշանակում է՝ նրա մեջ բամբակի պարունակություն չկա։ Չի մաշվում միայն սինթետիկան։ Երանգների հետ կապված. եթե […]

̰
ՊԵԿ պարզաբանումը Բագրատաշենի մաքսակետի մոտ իրականացված բողոքի ակցիայի կապակցությամբ

19:36 20.07.2018

Հուլիսի 20-ին Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ակցիա են իրականացրել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի մի խումբ բնակիչներ՝ մոտ 20 րոպե փակելով մաքսակետի մուտքը: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվականից: Մաքսակետի աշխատակիցները լսել են ակցիայի մասնակիցների բողոքը և պարզել են, որ դժգոհությունը կապված է ձմերուկի ներկրման ընթացքում սահմանված համապատասխան օրենսդրական կարգավորումների հետ: Բագրատաշենի բնակիչներից մեկը, նախօրեին՝ հուլիսի […]

̰
Որոնվում է հագուստի սրահից գողության փորձ կատարած անձը

19:30 20.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Իսահակյան փողոցում գործող հագուստի խանութից գողության փորձ կատարած անձի ինքնությունը: 2018թ. հունիսի 4-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:45-ի սահմաններում, Երևանի Իսահակյան փողոցում գործող հագուստի խանութից փորձել են հագուստներ […]

̰
Նախագահն այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի արվեստանոց

19:23 20.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն՝ շնորհավորել նրա այրուն, զավակներին ու թոռներին մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ, հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահը դիտել է Մինասի վաղ շրջանի մի քանի գործեր, զրուցել ընտանիքի անդամների հետ, լսել նրանց պատմությունները Մինասի մասին: Այնուհետև նախագահ […]

̰
«Արարատյան ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրենները փոխհատուցել են պետությանը հասցված 30 մլն դրամի վնասը

19:22 20.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արարատի մարզում գործող «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ ընկերության տնօրինության կողմից թույլ տրված չարաշահումները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։ «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ-ն, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած լիցենզիայի համաձայն, իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր […]

̰
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ռուս քաղաքագետ Անդրեյ Սուշենցովի հետ

19:17 20.07.2018

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ԱԽ գրասենյակում հանդիպում է ունեցել ռուս քաղաքագետ-միջազգայնագետ, ռուսական Զարգացման և աջակցման «Վալդայ» հիմնադրամի ծրագրերի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Անդրեյ Սուշենցովի հետ: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: Գրիգորյանը տեղեկացրել է, որ Սուշենցովը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու The Armenian Interest վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստան և Ռուսաստան. իրողություններ, […]

̰
Ոստիկանությունն իր առջև դրված խնդիրը կկատարի պատշաճ, դուխով կանգնած ենք Ձեր կողքին. Օսիպյանը՝ վարչապետին

18:58 20.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը, որի ընթացքում խոսել է 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվող օպերատիվ ծառայողական գործունեությանը, համակարգի առաջ դրված խնդիրների ու դրանց լուծումներին վերաբերող հարցերի շուրջ: «Կառավարման համակարգում կան պայմանականորեն ասած նախկինում նշանակված, նոր նշանակված մարդիկ, որոնք իրենց քաղաքական կամ կադրային ծագումնաբանությամբ տարբեր […]

̰
Հարուցվել է քրգործ «Լիդիան Արմենիա»-ի կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ

18:35 20.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացուց հաղորդում է ստացվել՝ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ: Պարզվել է, […]

̰
BACK_TO_TOP