18:58 21.07.2018
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ քաղաքացին Շենգավիթ վարչական շրջանի դատախազին դիմում է հասցեագրել Երևան քաղաքի թիվ 46 դպրոցի նախկին տնօրեն Ա. Հ.-ի պաշտոնական լիազորությունները չարաշահելու, անօրինականություններ և յուրացումներ կատարելու վերաբերյալ: Քննչական և դատավարական գործողությունների, օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Երևանի թիվ 46 միջնակարգ, այնուհետև ավագ դպրոցի նախկին տնօրենը 2010թ. հունվարից մինչև 2017թ. փետրվարն ընկած […]
18:29 21.07.2018
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԵՊԲՀ-ում հանդիպել է բժշկական համալսարանի ուսանողների հետ։ Այս մասին տեղեկացել ենք համալսարանի ֆեյսբուքյան էջից: ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ընդգծել է, որ հրավիրված հանդիպման նպատակն է քննարկել հետբուհական մասնագիտական կրթությանը վերաբերող մի շարք հարցեր, նոր մոտեցումներ, ինչպես նաև անդրադառնալ առողջապահության ոլորտը բժիկ-մասնագետներով ապահովելու կարևոր հարցին։ […]
18:00 21.07.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 21-ին, 24-ի երեկոյան ժամերին Հայաստանի հյուսիսային շրջաններում, հուլիսի 22-23-ը՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-22-ը կնվազի 2-3, հուլիսի 24-26-ն […]
17:12 21.07.2018
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին ձերբակալելու մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական մեծածավալ միջոցառումների արդյունքում Ստեփանավանում սոցիալական աջակցության ոլորտում հայտնաբերվել են բազմաթիվ չարաշահումներ, պարզվել դրանց մեխանիզմը։ Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից: Նախնական քննության […]
16:59 21.07.2018
Շարունակվում են «Արմօյլ» ՓԲԸ կողմից նավթավերամշակման գործարանի շինարարական աշխատանքները: Այս խնդրով բնակիչները դիմել են Econews.am կայքին։ Բնակիչները կայքին պատմել են, որ աշխատանքները շարունակվում են և՛ գիշերը, և՛ ցերեկը: «Ոչ միայն աշխատանքներ են տեղի ունենում, այլև նոր աշխատողներ են ընդունում, որպեսզի արագ ընթանա գործը: Ու այդ ամենը գաղտնի են անում: Այն ժամանակ, եթե մեքենաներն ավելի շատ […]
16:43 21.07.2018
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը բարձրաձայնել է իրեն մտահոգող որոշ միտումների մասին: «Մեկ նկատառում» վերտառությամբ գրառման մեջ նա նշել է. «Անկախ Դատարանը, շատ ու շատ անձանց շահերի հետ համադրելի չէ, քանի որ նրանք չեն կարողանում հետապնդված շահին հասնել իրենց համար հասկանալի մեթոդներով: Դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, դատավարության որոշ մասնակիցներ իրենց նպատակին փորձում […]
16:17 21.07.2018
Բնապահպան Կարինե Դանիելյանը, անդրադառնալով Սևանա լճի ջրի կանաչացմանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ այն շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար: Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, որ Սևանա լճի ջուրը կանաչել է: Բնապահպանի խոսքով՝ 1964-ից լիճը պարբերաբար մամռակալել է, բայց այս աստիճանի կանաչ ու մամուռներով պատված […]
16:09 21.07.2018
Այսօր՝ ժամը 13։26-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գյումրիի Գորկի 70 հասցեում։ Այրվել է «Վանատուր» հյուրանոցառեստորանային համալիրի տանիքը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, որը բավարար չի եղել ու պահանջվել է նաև Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օգնությունը: Եվս 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, օգնության են հասել նաև Գյումրիի քաղաքապետարանի […]
16:02 21.07.2018
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի, հետևել մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նախարար Տոնոյանը բարձրաստիճան սպաների հետ քննարկել է առաջնագծի վերազինմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը խրախուսել է աչքի ընկած զինծառայողներին։
15:52 21.07.2018
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2013-15 թթ. ընթացքում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակից Տիգրան Աբրահամյանը ապօրինի վարձատրություն ստանալու միասնական դիտավորությամբ քաղաքացիներին նպաստառուների ցուցակներում ներառված մնալու համար նախապես պայմանավորվել է փոստային բաժանմունքի օպերատոր Արմեն Հակոբյանի և նպաստառու […]
15:30 21.07.2018
103 օր, 21 երկիր և 4500 կիլոմետր վազելուց հետո ֆրանսահայ ալպինիստ Արա Խաչադուրյանն այսօր Երևան է հասել։ Մեր հայրենակիցը մարտ ամսին մեկնարկած այս մարաթոնի համար ընտրել էր «վազել հանուն խաղաղության» խորագիրը։ Նա այսօր «Կարեն Դեմիրճյան»-ի անվան մարզահամերգային համալիրում իրեն դիմավորող լրագրողներին պատմել է անցած ճանապարհի մասին՝ նշելով, որ այս պահին իր համար ամենակարևորը Հայաստանի երիտասարդության […]
15:22 21.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարակուսանք է հայտնել, որ լրատվամիջոցների հետ հուլիսի 20-ի հանդիպման ժամանակ սոցցանցերում ամենից շատ քննարկվող հարցեր չեն ուղղվել: «Հետևություն՝ երեկվա ասուլիսի արդյունքներով. Զարմանալի էր, որ սոցիալական ցանցերը փոթորկող ոչ մի թեմայով ինձ հարց չուղղվեց երեկվա ասուլիսի ընթացքում։ Սա ստիպում է մտածել, որ կարծիքները, թե սոցիալական ցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների և մեծ փողերի […]
15:06 21.07.2018
Այսօր Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում քննարկում է անցկացվել հայ-ռուսական հարաբերությունների թեմայով, որի ժամանակ էլ հրամանատարը պատասխանել է Փանիկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին։ «Փանիկում տեղի են ունեցել ուսումնական վարժանքներ, որոնք համաձայնեցված էին հայկական կողմի հետ»,- հայտարարել է ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, փոխգնդապետ Վլադիմիր Յելկանովը։ «Փանիկում ոչինչ տեղի չի ունեցել։ Կրակոցներ չեն եղել: Եղել է ուսումնական […]
14:42 21.07.2018
Լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնում է նոր կառավարության որոշ ներկայացուցիչների կողմից մամուլի վերահսկման փորձերի մասին: «Այսպես: Մոտ 1 ամիս առաջ տեսնելով մամուլում փոխվարչապետ Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի վերաբերյալ հրապարակումը (թմրանյութի կանտրաբանդա)՝ որոշեցի հետաքննել և հնարավորինս պարզել, թե ինչը ոնց է եղել: 2007 թվականին տեղի ունեցած իրադարձությունից գլուխ հանելու համար դիմեցի Դատական դեպարտամենտին, Երևանի […]
14:24 21.07.2018
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նկարներ է հրապարակել հայ-նախիջևանյան սահմանից, որոնց կից հետևյալ գրառումն է արել. «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է` մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը։ Նկարներն անձամբ եմ արել»:
14:01 21.07.2018
Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել «օրենքով գող» Քոնչո մականվամբ Նորայր Փիլոյանին: Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի […]
13:59 21.07.2018
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին մեղավոր է ճանաչել երկրի Ազգային հետախուզական գործակալության բյուջետային միջոցները վատնելու, ինչպես նաև իշխող կուսակցության կողմից ընտրություններին ապօրինաբար թեկնածություն առաջադրելու մեջ: Այս մասին տեղեկացնում է 365info.kz-ն: Պակ Կին Հեի 24 տարվա ազատազրկմանը գումարվել է ևս 8 տարի, որը նա կանցկացնի ճաղերի հետևում: Առաջին հանցանքի համար նախկին նախագահը վեց տարվա ազատազրկման է […]
13:47 21.07.2018
Արդեն քանի օր է, ինչ հայտնի բլոգեր Nas Daily-ն Հայաստանում է և այս օրերի ընթացքում մի քանի հոլովակ է նկարահանել ու ներկայացրել Հայաստանը իր բազմամիլիոնանոց հետևորդներին: Բլոգերն այսօր հրապարակել է իր հերթական տեսանյութը, որտեղ պատմում է Հայաստանի տարածքում չհայտնաբերված ականների ու դրանց թողած անդառնալի հետևանքների մասին: https://www.facebook.com/nasdaily/videos/1098199366998881/
13:33 21.07.2018
Երեկ՝ հուլիսի 20-ին՝ կեսօրին մոտ, Բավրայի սահմանային ացակետում հայտնաբերվել և ոստիկանություն է բերման ենթարկվել 2016թ. հուլիսի 5-ից Մոլդովայի Հանրապետության Կախուլ քաղաքի ՆԳԲ-ի կողմից ՄՀ քր. օր. 264 հոդ.1-ին մասի մեղադրանքով (ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը) հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Շ.-ն: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողի հայտնաբերման մասին ոստիկանությունը տեղյակ է պահել հետախուզումը նախաձեռնողին:
13:14 21.07.2018
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը հանդիպել է աշխատակիցների հետ: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից: «Շատ կարևոր է, որպեսզի մենք աշխատենք թիմային ոգով: Մենք աշխատելու ենք մեր շահառուների, տնտեսական զարգացման և ներդրումների, այլ նախարարությունների, ինչպես նաև կառավարության, միջազգային և տեղական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- հանդիպման ընթացքում շեշտել է Գրիգորյանը: Նա կարևոր է […]
12:40 21.07.2018
«Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը գրառում է կատարել ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ սատարելով ՀՖՖ նախագահի պաշտոնում ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի թեկնածությանը: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. Այսօր շրջանառվում է պարոն Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու հարցը, որը հասարակական հնչեղություն է ստացել: Պարոն Վանեցյանին ճանաչում եմ երկար տարիներ: Այդ ընթացքում մեր միջեւ ձեւավորվել են մարդկային փոխադարձ […]
11:55 21.07.2018
Օգոստոսին նախատեսվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան: Այս մասին հայտնում է «168 ժամ» օրաթերթը՝ հիմնվելով իր դիվանագիտական աղբյուրների վրա: Այցի առիթն է դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը: Հայտնի է նաև, որ Մերկել-Սարգսյան շփումներ էին եղել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության շրջանակներում, իսկ «Կոնրադ […]
11:42 21.07.2018
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը հուլիսի 20-ին եղել է «Շանթ»հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի հյուրն ու խոսել կրթական, առողջապահական և գյուղատնտեսական ոլորտներում բացահայտված, ուսումնասիրման փուլում գտնվող չարաշահումների և ապօրինությունների մասին: Հաղորդման ընթացքում անդրադարձել է նաև տարիներ շարունակ չբացահայտված, կասեցված քրեական գործերին, որոնք հիմա նորից օրակարգում են: «Մեր կողմից ուսումնասիրման առարկա է դարձել 2007թվականից մինչ օրս մարզի տարածքում արձանագրված սպանությունների ու […]
11:03 21.07.2018
Հայաստանի զինված ուժերում անցում է կատարվում կարճաթև շապիկների կրմանը, ինչը նպատակ ունի ապահովել դիրքապահ զինծառայողների հարմարավետությունը շոգ եղանակին։ Այս մասին այսօր հայտնի դարձավ ՀՀ ԶՈւ իրային ծառայության պետի ճեպազրույցից։ «Դրա հիմնական գաղափարն այն է, որ շոգ եղանակներին մարտական հենակետերում զինվորը նաև կարողանա իր զրահաբաճկոնը կամ մարտաբաճկոնը կրել միանգամից շապիկի վրայից, որպեսզի խնդիր չունենա մաշկի հետ […]
11:00 21.07.2018
Հայկական բնապահպանական ճակատն իրազեկում է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը։ «Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնաջրերը լցվում են Դեբեդ գետը։ Վալլեքսի էկոլոգիական հանցագործությունները շարունակվում են․․․»,– ասվում է Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան գրառման մեջ։
10:48 21.07.2018
«Փաստ» թերթը գրում է. «Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը յոթ անշարժ և երեք շարժական գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Մուրադյանը հայտարարագրել է վեց հողամաս և մեկ բնակարան: Նրան են պատկանում նաև «VAZ 2115–199», «FORD MONDEO 2.0 I» և «MERCEDES–BENZ 200» մակնիշի ավտոմեքենաները: 2017 թ. […]
10:44 21.07.2018
Ժիրայր Սեֆիլյանի գործով դատապարտված Արթուր Մովսիսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մովսիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Պաշտպանը հրապարակել է նաև Արթուր Մովսիսյանի նամակը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: «Շնորհակալ եմ բոլոր ինձ աջակցողներին և սատարողներին, համոզված եմ, որ իմ բարձրացրած խնդիրը դարձավ քննարկման առարկա։ Տեղեկացված եմ այսօրվա նախազգուշական ակցիայի մասին և իմ այս […]
10:22 21.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու օր առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվեցին Ճանապարհային ոստիկանության մի շարք պաշտոնյաներ: Մասնավորապես պաշտոնանկ եղան Կոտայքի, Արմավիրի, Իջևանի ու Գորիսի հաշվառման քննական խմբի պետերը։ ՀՔԲ–ները, ինչպես հայտնի է, այն կառույցներն են, որտեղ քաղաքացիները դիմում են վարորդական իրավունք ստանալու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է քննություն հանձնել, բայց հեծանիվ հորինած չենք […]
10:10 21.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ապագա քայլերի առնչությամբ լուրջ տարաձայնություններ կան։ Սերժ Սարգսյանը լռում է: Մեզ ասացին․ «Նա մտածում է դեռ համբերել, չսրել վիճակը, իր շրջապատը, այդ թվում ՀՀԿ-ականներին չդնել ավելորդ հարվածի տակ»։ Մինչև ե՞րբ․«Կարծում եմ՝ մինչև աշուն, փորձելու ենք կուսակցությունում բարեփոխումներ իրականացնել․ չնայած արտահոսքին, դեռ բավականին մեծ կորիզ կա․ ԱՄԿ-ականներս՝ բոլորս ոտքի վրա ենք, […]