TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սիլիկյան թաղամասի բնակիչներն անցել են ինքնապաշտպանության. Նաիրա Զոհրաբյան

11:54 24.07.2018

ԱԺ պատգամավոր Նաիրա Զահրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Սիլիկյան թաղամասի հրդեհված աղբավայրի մասին: «Երեկ ողջ գիշեր Սիլիկյան թաղամասի բնակիչները թույլ չեն տվել, որ «Սանիթեք» ընկերությունն իր վարձակալած Զիլ մեքենաներով քաղաքի աղբը թափի չթույլատրված և արհեստականորեն ձևավորված «աղբավայրում»՝ բնակիչների քթի տակ: Հարակից բնակավայրերի բնակիչները ողջ գիշեր հերթապահել են և թույլ չեն տվել մեքենաներին դատարկել […]

̰
«Լիդիան Արմենիա»-ն որևէ առնչություն չունի հարուցված քրգործի հետ. հայտարարություն

11:50 24.07.2018

«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը, անդրադառնալով ՀՀ Քննչական Կոմիտեի պաշտոնական հաղորդագրությանը «Հարուցվել է քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ» վերտառությամբ և ԶԼՄ-ների կողմից այդ հաղորդագրության տարածմանը, արտահայտում է իր վրդովմունքն ու տարակուսանքը՝ ինչպես Կոմիտեի կողմից վերոնշյալ հաղորդագրությունում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության անվան շահարկման, այնպես էլ՝ որոշ լրատվամիջոցների կողմից հաղորդագրությունում առկա […]

̰
Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ

11:46 24.07.2018

Հուլիսի 23-ին՝ ժամը 23։10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «հրազենի վնասվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Ահազանգով մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ Տիտոգրադյան փողոցում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում, դեռևս անձը չպարզված մեկը, երիտասարդին հայհոյել, հարվածել, նաև հրազենով նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել […]

̰
Ինձ շարունակում են ապօրինաբար պահել կիսափակ ռեժիմի պայմաններում. դատապարտյալը դիմել է գլխավոր դատախազին

11:36 24.07.2018

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արկադի Վարդանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ նշելով, որ իրեն ապօրինաբար են պահում անազատության մեջ: «ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Արմավիր ՔԿՀ դատապարտյալ, քաղբանտարկյալ Արկադի Վարդանյանից Սույն թվականի հուլիսի 8-ին լրացել է իմ վաղաժամկետ ազատման օրենքով սահմանված ժամկետը: Սակայն մինչ օրս Արմավիր ՔԿՀ պատասխանատու պաշտոնյաներից, ինչպես նաև գլխավոր դատախազության համապատասխան վերահսկող ատյանի […]

̰
Արմեն Սարգսյանը ծննդյան առիթով շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին

11:30 24.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Արմեն Սարգսյանը Շավքաթ Միրզիյոևին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ուզբեկստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:

̰
Արմեն Ղուլարյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

11:23 24.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: Այս մասին հայտնում են Քաղաքաշինության պետական կոմիտեից:

̰
ՍԱՊԾ ղեկավարը նոր տեղակալ ունի

11:16 24.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Էդգար Ճաղարյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից: Նշանակումը կատարելիս վարչապետը ղեկավարվել է «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով:

̰
ԱԺ-ն պարզաբանում է տարածել նոր ուղեգորգերի գնման վերաբերյալ

11:09 24.07.2018

ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանն արձագանքել է ԱԺ-ի կողմից նոր ուղեգորգեր ձեռք բերելու տեղեկատվության վերաբերյալ հրապարակմանը: Ֆեյսբուքյան իր էջում Սարոյանը գրել է. «Հայտնում ենք, որ նոր ուղեգորգերի ձեռքբերումը պայմանավորված է հին ուղեգորգերի մաշվածությամբ և պիտանելիության հետ կապված խնդիրներով: Գնումների ողջ գործընթացը տեղի է ունենում սահմանված ընթացակարգերին համապատասխան: Հին ուղեգորգերը […]

̰
Ամերիկացի վերլուծաբանները տարբեր կերպ են գնահատում Փաշինյանի մոտեցումը ԼՂ հարցում

10:08 24.07.2018

Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկացի նախկին դիվանագետները տարբեր կերպ են գնահատել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Ցանկացած նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ վերջնական մոտեցումները շտկելու համար», – ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն հիշեցնում է՝ բանակցություններում ղարաբաղյան կողմի ներգրավման մասին Երևանի մոտեցումը նոր չէ: Դեռևս Քավանոյի համանախագահության տարիներին միջնորդները […]

̰
Հրդեհ Մասիս քաղաքում

09:52 24.07.2018

Հուլիսի 24-ին, ժամը 04:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կենտրոնական հրապարակ 5/2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի այգում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 04:48-ին: Այրվել են փայտե […]

̰
Վթարային ջրանջատում Սյունիքում ու Գեղարքունիքում

09:12 24.07.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 24-ին կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. ժամը 09.00-18.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Ռ. Մինասյան փողոցի, Հ. Ավետիսյան փողոցի 1,1ա, Շահումյան փողոցի 38, 39, 39բ համարների, Սպանդարյան փողոցի և նրբանցքների, Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի, Դավիթ-Բեկ և Մուշեղ Հարությունյան թաղամասերի, ժամը 08.30-18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի` […]

̰
Էլեկտրաէներգիայի այսօր սպասվող անջատումների մասին

08:59 24.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Յոլյանի անվան արյունաբանական կենտոնը (Ներսիսյան փ. 7), Սունդուկյան փ. 1, 3, 3Ա շենքերը և 10ա-12ա սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հերացի փ. 16 շենքի 3, 4 մուտքերը, Ալեք Մանուկյան փ. […]

̰
Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է. դեսպան

08:03 24.07.2018

Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը՝ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում: «Պետքարտուղարության մեր գործընկերների հետ քննարկում ենք հանդիպման անցկացման հնարավորությունները սեղմ ժամկետներում, և այդ հարցն օրակարգային է»,- ասել է դեսպանը։ Նա անդրադարձել է այն դիտարկմանը, թե ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ԱՄՆ […]

̰
Սփյուռքի նախարարը մեկնում է Կիպրոս

07:10 24.07.2018

Հուլիսի 24-27-ը ՀՀ սփյուռքի նախարարի գլխավորած պատվիրակությունը Կիպրոսում կլինի: Այս մասին «Facebook»-ում տեղեկացրել է Մխիթար Հայրապետյանը: Նա հայտնել է, որ հրավերն ստացել է Կիպրոսի նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուից՝ մասնակցելու «Կիպրացիների համաշխարհային համաժողով»-ին, ինչպես նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ երրորդ հանդիպմանը: «Հանդիպելու եմ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, մասնակցելու եմ […]

̰
Բակո Սահակյանն ու Արծվիկ Մինասյանը քննարկել են Արցախի և ՀՀ-ի տնտեսական համագործակցության հարցեր

00:14 24.07.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը և զբոսաշրջության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության […]

̰
Արցախի պետնախարարը կարևորել է Արցախում և ՀՀ-ում տնտեսական զարգացման ծրագրերի ներդաշնակեցումը

00:08 24.07.2018

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին։ Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին` պետնախարարը կարևորել է Արցախում և ՀՀ-ում տնտեսական զարգացման ծրագրերի և իրականացվող բարեփոխումների ներդաշնակեցումը։ Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով իր գլխավորած պատվիրակության արցախյան այցելության առաջնահերթությունները, տեղեկացրել է, որ դրանք ներառում են արցախյան […]

̰
Ջրային կոմիտեի նախագահը ՋՕԸ-ի ղեկավարների հետ քննարկել է հրատապ խնդիրներ

23:58 23.07.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը հուլիսի 23-ին հանդիպել է ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացրին Ջրային կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Ջրի արդարացի բաշխումը մեզ համար պետք է լինի առաջնային խնդիր: Սակավաջրության այս պայմաններում, խնդրի լուծման համար ջուրը պետք է հասցնել ջրագծի վերջին կետում գտնվող համայնք և հենց […]

̰
Սուրեն Պապիկյանն Ազատամուտ համայնքի ղեկավարի չարաշահումների հարցով դիմել է գլխավոր դատախազին

23:52 23.07.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կատարված ուսումնասիրությունների հիման վրա դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ավելի վաղ նախարար Սուրեն Պապիկյանին էր դիմել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու անդամներից մեկը՝ տեղեկացնելով համայնքի ղեկավարի կողմից համայնքային բյուջեն ոչ արդյունավետ ծախսելու, համայնքային […]

̰
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բարեկամավանի վրա

23:40 23.07.2018

Երեկ՝ հուլիսի 22-ին, ժամը 23։15-ից մինչև 23։40-ը ադրբեջանական զինուժն ընդհատումներով, «ԴՇԿ» գնդացիրներով կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի վրա: Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։ Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ վնաս գրեթե չկա, միայն մի առանձնատան տանիքի ծածկն է 2 գնդակ խոցել:

̰
Դիահերձողն առանց պետական գրանցման ծավալել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն

23:24 23.07.2018

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Իջևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործական ընկերության Տավուշի մարզի դիահերձողը հանգուցյալների հարազատներից, բացի պետական վճարներից, պահանջում և ստանում է հավելյալ գումարներ։ Ոստիկանությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ դիահերձողն առանց պետական գրանցման «Իջևան» բժշկական կենտրոնում […]

̰
Հաղարծինի բնակիչները մոտ 40 րոպե փակել են միջպետական ճանապարհը

23:11 23.07.2018

Այսօր՝ ժամը 18-19-ի սահմաններում, մոտ 40 րոպե Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։ Հաղարծինի վարչական ղեկավար Գևորգ Թամրազյանի փոխանցմամբ՝  բողոքի գործողության մասնակիցներից ոմանք պահանջել են, որ բնապահպան ակտիվիստները հեռանան տարածքից: Ճանապարհ փակած Հաղարծինի բնակիչներն ասել են, որ «Դիլիջան ազգային պարկ»-ի աշխատակիցները, ոստիկանությունը զբաղվում են ապօրինի ծառահատումների դեմ […]

̰
Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավարը յուրացումներ է կատարել

23:02 23.07.2018

Հուլիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Իջևանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավար Աղասի Ղազարյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է կատարել։ Համատեղ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ»-ը Վերին Ծաղկավան գյուղին անհատույց փոխանցել […]

̰
Գեղարքունիքի մարզում մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել

22:57 23.07.2018

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման գործողությունները։ Գեղարքունիքի մարզում կամավոր հանձնվել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք։ Մանրամասները՝ տեսանյութում.

̰
Նորաշենում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

22:49 23.07.2018

Հուլիսի 21-ին՝ ժամը 11։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Մեսրոպ Է.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11։05-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներից մեկն իր ավտոմեքենայով Տաշիր քաղաք մեկնելիս Նորաշեն գյուղի Դեմիրճյան փողոցի 63 հասցեի դիմաց` ճանապարհին, նկատել է մարմնական վնասվածք […]

̰
Գեղանիստ գյուղի գերեզմանատանը հայտնաբերվել է ռազմամթերք

22:25 23.07.2018

Հուլիսի 23-ին` ժամը 15:27-ին, «911» ծառայությանն Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է հաղորդվել, որ Գեղանիստ գյուղի գերեզմանատանը հայտնաբերվել է ռազմամթերք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղպաշտպանության վարչության ուժերի համակարգման կենտրոնի ինժեներական ջոկատը:  

̰
Այն, ինչ կարող է իրեն թույլ տալ հասարակ եկեղեցականը, նույնը չի կարող անել բարձրաստիճանը. Ռուբեն Բաբայան

22:16 23.07.2018

Յուրաքանչյուր ոլորտ թելադրում է համապատասխան ձևեր, և այն, ինչ կարելի է անել քաղաքականության մեջ, չի կարելի անել հոգևոր աշխարհում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այս տեսակետն է հայտնել Վեհափառի հրաժարականը պահանջողների ընտրած բողոքի ձևի վերաբերյալ: «Ես, անկեղծ ասած, չգիտեմ այդ կազմակերպիչների կենսագրությունը, բայց նրանց դեմքերը վստահություն չեն ներշնչում»,- ասաց Բաբայանը: […]

̰
Մանվել Գրիգորյանի փաստաբանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան

22:02 23.07.2018

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի  պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է: «Իմ պաշտպանյալի շաքարախտի ցուցանիշները գնալով բարձրանում են, ինչ վերաբերում է անբուժելի հիվանդությանը, որի համար պետք են պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ, դրանք արդեն ուշացել են և չեն կատարվել, հետևաբար նման պայմաններում նրա առողջական վիճակն օր-օրի վատանում է»,- ասաց պաշտպանը: Արսեն […]

̰
Խոշոր ավտովթար «Հյուսիս -Հարավ» նոր կառուցվող ճանապարհին

21:58 23.07.2018

Այսօր` հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 48-ամյա Յուրիկ Վալեսյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան – Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և շրջվել։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վթարի հետևանքով վարորդ Յ․ Վալեսյանն […]

̰
Հայաստանը հեղափոխությունից հետո՝ սպասելիքներն ու նոր մարտահրավերները․ քննարկում Գյումրիում

21:45 23.07.2018

Հետհեղափոխական կրքերն ու սպասումները նոր իշխանություններից. ի՞նչ է սպասում հասարակությանը, ե՞րբ և ի՞նչ ժամկետներում կարող է իշխանությունը արդարացնել ժողովրդի սպասելիքները։ Հեղափոխությունից հետո մարդիկ սպասում են կտրուկ փոփոխությունների ու կյանքի որակի բարելավման: Այս թեմաների շուրջ այսօր Գյումրիում «Հայաստանը հեղափոխությունից հետո. նոր կառավարություն, նոր արժեքներ, նոր մարտահրավերներ» խորագրով քննարկում էր կազմակերպել «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունը: Քննարկումների […]

̰
ՀԿ-ները պահանջում են Էթիկայի հանձնաժողով ձևավորել և քննարկել Արփինե Հովհաննիսյանի վարքագիծը

21:38 23.07.2018

Հայաստանի մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել՝ ՀՀ Ազգային ժողովից պահանջելով սահմանված կարգով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննարկել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի վարքագիծը: «2018թ․ հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրականացման համար ձևավորված խորհրդարանական խմբակցությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ ազգային ժողովի փոխնախագահի Արփինե Հովհաննիսյանը ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել […]

̰
BACK_TO_TOP