11:38 16.07.2018
Երևանը պետք է ունենա քաղաքապետ: Այս մասին հուլիսի 16-ին՝ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությանը, նշեց «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար, քաղաքապետի միակ առաջադրված թեկնածու Զարուհի Փոստանջյանը: Նա ասաց, որ պարտավորվում է ի կատար ածել բոլոր այն պարտավորությունները, որ ստանձնել է երևանցիների առջև: Քաղաքապետ ընտրվելու իր հնարավորություններին անդրադառնալով՝ նա ասաց, որ քաղաքացիների գնահատականից է կախված՝ ինչպիսին կլինի Երևանի քաղաքապետը:
«Այսօր ՀՀ-ում ամեն ինչ արտահերթ գործընթացների մեջ է, յուրաքանչյուր որոշում այդ գործընթացների ներքո պետք է գնահատենք՝ այս պահին էլ, մի քանի օր հետո էլ, քանի դեռ չենք ձևավորել օրինական իշխանություն ՀՀ-ում»,- ասաց նա:
Ավագանու մյուս խմբակցությունների՝ նիստին չներկայանալը Փոստանջյանը որևէ կերպ չմեկնաբանեց, նշեց՝ պատճառն իրենց պետք է հարցնել, թե ինչու են միմյանց միացել, սակայն ամենակարևորն այն է, թե մեր քաղաքացիներն ինչպիսի քաղաքապետ են ցանկանում տեսնել, նրանց որոշումն էր, որ այլևս չցանկացան քաղաքապետ տեսնել Տարոն Մարգարյանին:
«Այս պահին լուծարվող ավագանի է, մենք ստանձնել ենք պարտավորություն, որ ամեն ինչ կատարվի օրենքով և իրավական ընթացակարգերով: Մենք այս պահին չունենք այնպիսի սահմանադիր օրենքներ, որով կարող էինք ապահովել արդար, թափանցիկ և հավասար ընտրություններ. նույն ԿԸՀ-ն և ընտրական նույն համակարգն է գործելու, լավ կլիներ՝ շտկեինք, նոր անցնեինք ընտրություն: Քաղաքացիների խնդրանքն ու հորդորն է՝ ներկայացված լինել իմ միջոցով, այդ իսկ պատճառով ես պարտավոր եմ ներկայացնել երևանցիներին»,- ասաց Փոստանջյանը:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...