Հայաստանում պետական մակարդակով կադրային բանկ է ստեղծվելու․ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+14.94 oC

Հայաստանում պետական մակարդակով կադրային բանկ է ստեղծվելու․ վարչապետ

23:17 15.07.2018

Հայաստանում պետական մակարդակով կադրային բանկ է ստեղծվելու։ Այս մասին ֆեյսբուքյան ուղեղ տեսակապով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ Նրա խոսքով՝ կադրային բանկը կլինի առցանց հարթակ՝ իր ներքին ֆիլտրերով, որտեղ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հավակնություններ ներկայացնել պետական կառավարման համակարգում աշխատանքի անցնելուն:

«Մենք պետք է կարողանանք առաջիկայում իրագործել կադրային հեղափոխություն, որը նոր ավյուն կբերի ՀՀ պետական կառավարման համակարգին և հանրությանը»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով`այսօր Հայաստանում թափուր աշխատատեղերով ոլորտներից մեկը ՏՏ ոլորտն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Հայաստան – Կոստա Ռիկա խաղերի տոմսերի վաճառքը

08:30 13.05.2025

Մեկնարկել է Հայաստան – Կոստա Ռիկա խաղերի տոմսերի վաճառքը

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական խաղ կանցկացնի Կոստա Ռիկայի թիմի դեմ։ Հանդիպումները կկայանան հունիսի 6-ին Ֆրեզնոյում և հունիսի 8-ին Գլենդելում: Մեկնարկել է այս խաղերի տոմսերի վաճառքը: Տոմս ձեռք բերելու համար պետք է անցնել այս հղումով: Կոստա Ռիկայի հավաքականը ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 74-րդ տեղը, իսկ Հայաստանինը՝ 92-րդ։ Այս խաղերով Հայաստանի հավաքականը կնախապատրաստվի […] ...

Բախումներ են տեղի ունեցել Տրիպոլիում

08:22 13.05.2025

Բախումներ են տեղի ունեցել Տրիպոլիում

Տրիպոլիում դաժան բախումներ են սկսվել։ Ինչպես հաղորդում է լիբիական Libya Press գործակալությունը, Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարության ՆԳՆ-ը կոչ է արել տեղի բնակչությանը մնալ իրենց տներում։ «Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում Տրիպոլիի բոլոր բնակիչներին մնալ տանը և դուրս չգալ իրենց անվտանգության համար՝ 444-րդ մարտական ​​բրիգադի, որին աջակցում է Միսրատայի բրիգադը և Անվտանգության և կայունության պահպանման […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:12 13.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կարեն Խաչանովն առաջադիմել է

08:05 13.05.2025

Կարեն Խաչանովն առաջադիմել է

Թենիսիսի տղամարդկանց ասոցիացիան թարմացրել է դասակարգման աղյուսակը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի դասակարգման աղյուսակում մեկ աստիճանով բարձրացել է և այժմ 23-րդն է: Առաջին ռակետն իտալացի Յանիկ Սիներն է: ...

Հրդեհ Վարդաշատ գյուղում

08:00 13.05.2025

Հրդեհ Վարդաշատ գյուղում

Մայիսի 12-ին, ժամը 23:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշատ գյուղի 1-ին փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակա թոնրատանը և խորդանոցի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է մայիսի 13-ին, ժամը 00։41-ին, […] ...

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

23:59 12.05.2025

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

BACK_TO_TOP