20:02 16.07.2018
Հուլիսի 16-ին` ժամը 12:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի ջրատար (վարորդը՝ Ա. […]
19:55 16.07.2018
Հուլիսի 16-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ոստիկանության ավագ և միջին խմբի հերթական կոչումներ է հանձնել ոստիկանության մի շարք ծառայողների: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: Ոստիկանության Լոռու, Արագածոտնի մարզային վարչությունների, զորքերի ու ճանապարհային ոստիկանության ծառայողները ստացել են ոստիկանության մայորի, փոխգնդապետի և գնդապետի սպայական կոչումներ: Վալերի Օսիպյանը նաև հույս է […]
19:37 16.07.2018
Հուլիսի 16-ին՝ ժամը 16:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53-րդ կիլոմետրին բախվել են «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Հ. Ե., ծնված 1964 թ.) […]
19:28 16.07.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան օգտատեր Շուշան Դանիելյանը: Նա մասնավորապես գրել է. «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հետ: Դավիթ Տոնոյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի […]
19:12 16.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահ առաջացրած ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի դիմային հատվածի քարե քիվի փլուզման դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 23 հասցեում գտնվող ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում փլուզվել է նշված շինության տանիքի […]
19:06 16.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում տեղի ունեցած չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, տնտեսվարին և տեխնիկական բաժնի աշխատողին: Քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կ. Սաքանյանը, 2012 թվականից […]
19:06 16.07.2018
Հուլիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավար Արտավազդ Գալստյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է թույլ տվել։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում վարչության քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության […]
18:34 16.07.2018
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ Հուլիսի 14-ին՝ ժամը 12:05-ին, 1965 թ. ծնված Մխիթար Մ.-ն կամավոր ներկայացրել է 1 ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 57 փամփուշտ ու հայտնել, որ նշված զինամթերքը գտել է նույն օրը՝ ժամը 11.00-ի սահմաններում, իրենց անասնագոմի կտուրում շինարարական աշխատանքներ կատարելիս: Մխիթար Մ.-ն հայտնել է, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը՝ […]
18:29 16.07.2018
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ նախորդ տարի Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առևանգել են ու ծեծի ենթարկել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։ Օգոստոսի կեսերին Երևանի բնակիչ Նարեկ […]
18:22 16.07.2018
«Վեոլիա Ջուր»-ը տուգանել է Շիրակի պետհամալսարանին. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը: Նա նշել է, որ համալսարանը ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների խախտում է թույլ տվել և պարտավորվել 1 միլիոն 29 հազար 931 դրամ վճարել ընկերությանը: «2017 թ. բուհի ռեկտորի ֆինանսական հաշվետվության մեջ նշված […]
18:15 16.07.2018
Հուլիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ ներկա գտնվելու 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում գերատեսչությունում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, լսելով ՌՈ ղեկավար կազմի զեկույցներն ու հաշվետվությունները, հստակ հանձնարարականներ է տվել․ ուժեղացնել համագործակցությունը […]
18:09 16.07.2018
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ hուլիսի 17-ից 19-ը Հայաստանի Հանրապետություն կայցելի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության աշխատանքային խումբը` ռազմական տեղագրության, նավիգացիայի, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում համագործակցության հարցերի քննարկման նպատակով:
18:03 16.07.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ում տեղի ունեցած փլուզումից տուժածների առողջական վիճակին: Նա նաև իր ցավն ու զորակցությունն է հայտնել պատահարի հետևանքով զոհված աշխատակցի ընտանիքին: «Խորապես սգում եմ նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ի աշխատակից Արայիկ Կարապետյանի անժամանակ մահն ու զորակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին: Այսօր առավոտյան տեղի ունեցած […]
17:29 16.07.2018
Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության նիստ: Երկրապահ կամավորականների միության վարչությունից հայտնում են, որ օրակարգում եղել են ԵԿՄ արտահերթ համագումարի հրավիրման կանոնակարգված կազմակերպումը միության կանոնադրության պահանջով իրավաբանական գործողություններ իրականացնելիս վարչությանը համապատասխանաբար լիազորելը և այլ աշխատանքային հարցեր: Նիստին ներկա են եղել վարչության 127 անդամներ, ԵԿՄ վարչության փոխնախագահներ և վարչության նախագահի թեկնածու Արամ […]
17:25 16.07.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով, որոնց մասնակցել են նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարն ու որդին՝ համայնքի մարզադպրոցի տնօրենը, իրենց պաշտոնեական դիրքն […]
16:43 16.07.2018
Ավարտվել է Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում և վատնում, ինչպես նաև պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: 2018 թվականի հունիսի 6-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և […]
16:25 16.07.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին, ՀԳՀՄ խորհրդի անդամ Հակոբ Բաղդասարյանին, ՀԳՀՄ «Տնտեսություն և գործարարություն ակումբի» անդամ Սերժ Ղարիբյանին, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանին և խորհրդի անդամ Լիլիթ Չիչոյանին, տեղեկացնում է ԱԺ կայքը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի […]
16:02 16.07.2018
ՊԵԿ նախագահի հրամանով՝ 2018թ. հուլիսի 16-ից Աշոտ Հովհաննեսի Մուրադյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Աշոտ Մուրադյանն ունի 15 տարվա կառավարման փորձ պետական և մասնավոր հատվածներում: Մասնավորապես, հարուստ փորձ ունի ծրագրերի, ճգնաժամային, ստրատեգիական կառավարման, ինչպես նաև բիզնեսի զարգացման, ֆինանսական պլանավորման և […]
15:33 16.07.2018
Հրշեջ հիդրանտները, որոնք կառուցվում են հատուկ դիտահորերում, կարևոր նշանակություն ունեն հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, բայց Շիրակի մարզում ունեցած հիդրանտների մեծ մասը չի շահագործվում: Ավելի քան 250 նոր հիդրանտ է կառուցվել, բայց դրանք չեն աշխատում թերությունների պատճառով։ Հրշեջները չաշխատող հիդրանտների խնդրին բախվում են, երբ հրդեհաշիջման աշխատանքների թեժ պահին ջրի վերալիցքավորման խիստ անհրաժեշտություն է առաջանում, իսկ ջրամատակարարը՝ «Վեոլիա […]
15:23 16.07.2018
«Ելք» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում դժգոհություն է հայտնել ՏԻՄ օրենքի և Ընտրական օրենսգրքի՝ Երևանին վերաբերող հատվածից: «Երևանի ՏԻՄ օրենքը և Ընտրական Օրենսգրքի՝ Երևանին վերաբերող հատվածը մշակողները հավանաբար կարծել են, որ իրենց քաղաքապետը երբևէ հրաժարական չի տա և որևէ ընթացակարգ պատշաճ կերպով չեն ձևակերպել ։Այսօրվա նիստը իրավազոր չէր և փաստացի նիստի ընթացքում առջաադրում […]
14:58 16.07.2018
ՀՀ ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 11։13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փլուզվել էր արդարադատության նախարարությանը պատկանող շենքը, որի մի մասը ծառայում էր փորձագիտական կենտրոնին, իսկ մյուս կեսը՝ պրովացիոն ծառայությանը: SHANTNEWS-ի թղթակիցը հաղորդում է, որ փլուզվել է շենքի […]
14:49 16.07.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ծխելու բացասական կողմերի մասին պատմող տեսանյութ լուսանկարիչ Նաս Դեյլիի էջից: Նախարարը տեսանյութին կից հետևյալ գրառումն է կատարել. «Այո՛, Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր։ Ծխախոտն է սիրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։ Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից ամենավտանգավորներն են։ Եվ մենք այս […]
14:45 16.07.2018
Դեռևս հուլիսի 11-ին հաղորդվել էր 1987 թ. ծնված Հովհաննես Քնաջյանի անհետ կորելու մասին: Այսօր արդեն ՀՀ ոստիկանութան կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ հուլիսի 14-ին՝ ժամը 09։30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկի մոտից Քնաջյանին հայտնաբերել ու ներկայացրել են բաժին։ «Քնաջյանը բացատրություն է տվել, որ հուլիսի […]
14:26 16.07.2018
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց, որ այժմ դեռ նոր քաղաքապետի ընտրությունների հետ կապված հարցումներ չեն արվել: «Քանի որ հիմա դեռ ավագանին է ընտրում, մեզ նման պատվեր չի եղել, սակայն հիշում եմ` վերջին ընտրությունների ժամանակ անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ երևանցիների 60%-ը գոհ էր քաղաքապետ Տարոն Մարգարյանից: Գալիք ընտրությունների հետ կապված դեռ խմորումները շատ են […]
14:20 16.07.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամում մեկնարկել է թանգարանի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստի ընթացքում քննարկվում են օրակարգային մի քանի հարցեր, այդ թվում. Հիմնադրամի տնօրենի ընտրության անցկացման ընթացակարգը Ընտրության անցկացման օրը Հիմնադրամի տնօրենի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ նախապայմանների առկայության հարցը: Ըստ այդմ՝ հիմնադրամի տնօրենի թեկնածություն կարող է ներկայացնել հայագիտության և հումանիտար հասարակագիտության գիտական աստիճան ունեցող, 5 տարվա գիտական […]
14:09 16.07.2018
Հոդվածի հեղինակները ներկայացնում են հայերենի որոշ յուրահատկություններ՝ նշելով, որ անգլիախոսների համար այն սովորելը բավականին հետաքրքիր կլինի՝ չնայած կարող է դժվար թվալ:
13:36 16.07.2018
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը SHANTNEWS-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ 14-ամյա Հայկի որոնումները շարունակվում են: «Ոստիկանությունը շարունակում է զբաղվել այդ հարցով և դեռ շարունակելու է»,- ասաց Էդգար Ջանոյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը SHANTNEWS-ի հետ զրույցում հայտնեց, որ երեխայի հետ կապված վերջին ահազանգը ԱԻՆ եղել է […]
13:20 16.07.2018
Երևանի քաղաքապետարանի առջևում այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցավ ակցիա՝ ի նշան աջակցության Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի համոզմամբ՝ Փոստանջյանն «ազնվագույն հայուհի է», որ ցավում է մեր հայրենիքի, մեր պետության, համայն հայ ժողովրդի համար, այդ է պատճառը, որ իրենք ցանկանում են վերջինիս տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնին: «Մենք վստահ ենք, որ Երևանը […]
13:12 16.07.2018
Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ոստիկանությունում ծառայողական քննությունն է սկսվել: Այս տեղեկությունը SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության՝ ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: «Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ոստիկանությունում ծառայողական քննությունն […]
13:06 16.07.2018
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ մեր երկրին անհրաժեշտ են Երևանի քաղաքապետի ընտրությունները: Հուլիսի 16-ի նիստին, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության բացակայությանն անդրադառնալով, Փոստանջյանը նշեց. «Տեսաք՝ ինչպես դահլիճը ազատ էր հանրապետականից, ես պետք է շնորհավորեմ մեզ բոլորիս, որ վերջապես կարողացանք հանրապետականին դուրս շպրտել ավագանու դահլիճից և այդ դահլիճը, նաև որպես ինստիտուտ, այլևս պետք […]