12:41 17.07.2018
«Բոլորս միասին ենք Հայաստանը դարձնելու ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր», – հուլիսի 16-ին` լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ գրառում էր կատարել այդ մասին: «Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Ծխախոտն է սրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։ Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից […]
12:34 17.07.2018
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով քաղաքացիների՝ ներման խնդրանք պարունակող գրություններին: «Վերջին շրջանում Արդարադատության նախարարություն են ստացվում ներման խնդրանք պարունակող գրություններ, որոնք ներկայացվում են դատապարտյալների մերձավոր ազգականների և այլ անձանց կողմից: Ելնելով դրանից՝ հայտնում ենք, որ «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված […]
12:21 17.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչո՞ւ էր երկրպագում Ֆրանսիայի հավաքականին, ո՞վ է պատրաստվում այցելել Երևան, ինչպե՞ս են իրենց զգում Սիրիայի հայրենադարձները, և ինչո՞վ տեսական ֆիզիկան կարող է օգնել ճշմարտության որոնումներում և Աստծուն ըմբռնելու հարցում։ – Պարոն Սարգսյան, Դուք ժամանել եք Մոսկվա ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին։ Ի՞նչ կասեք Ռուսաստանում մունդիալի կազմակերպման […]
12:17 17.07.2018
Հրաժարականի դիմում է ներկայացրել Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ըստ մարզպետի գրառման՝ երեկ՝ հուլիսի 16-ին, Արամայիս Արամյանը համայնքի ավագանուն է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Արդեն այսօր՝ հուլիսի 17-ին, համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին` օրենքով սահմանված կարգով: Համաձայն ՏԻՄ […]
12:11 17.07.2018
Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տան հաշվեկշռային արժեքը կազմում է 907 մլն 817 հազար ՀՀ դրամ: Սա համարժեք է 2 միլիոն դոլարի: Այս մասին հայտնել են ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից՝ ի պատասխան ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցման: Այս տունը ցանկանում է պետությունից ստանալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: ԱԱԾ-ի ընդունելությունների տան ընդհանուր հողատարածքը […]
12:00 17.07.2018
Ոստիկանության Մասիսի բաժնում հուլիսի 16-ին հաղորդում է ստացվել, որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարադրամ փոխանակելու պատրվակով գազալցակայան են մտել արտասահմանցիներ, շեղել են աշխատակցի ուշադրությունն […]
11:35 17.07.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է վաստակաշատ ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից: Բաբլոյանը, մասնավորապես, գրել է. «Հարգարժան պրոֆեսոր Մալայան, սիրելի բարեկամ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ և մաղթում ամենայն բարիք: Այս օրը հերթական առիթ է հետադարձ հայացք նետելու Ձեր անցած […]
11:14 17.07.2018
Հուլիսի 16-ին` ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, գլխի և պարանոցի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Վալերի Գ.-ն, որը հայտնել է, որ Վրացյան փողոցի 90 հասցեի մոտ բենզին են լցրել վրան և այրել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեկնած օպերատիվ խումբը […]
11:10 17.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը դատավոր նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-53 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արամ Մկրտչյանին նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:
10:29 17.07.2018
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են: Այս մասին Մելիքյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ: «Հարգելիներ, քիչ առաջ, ամենայն հավանականությամբ տխրահռչակ նախաձեռնության ներկայացուցիչներից ոմն մեկի մոլի ջանքերով, կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել: Ակնհայտ է, որ հատվել են ողջամտության ու բարոյականության բոլոր սահմանները։ Այդ են վկայում նաև […]
10:12 17.07.2018
Հուլիսի 16-ին` ժամը 22։39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 45 տան արտաքին պատին օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
09:52 17.07.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 17-ին՝ ժամը 10։00-22։00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Վանաձոր թաղամաս-Բուսաբանական փողոցի, Աղաբաբյան և Կարբիշևի նրբանցքների, Ֆիդայիների փող․ 1/5, 8, 45-113, Աղաբաբյան փող․ 7, 5, Լալվար փող․ 13-29/կենտ/, 26-60/զույգ/, Աբովյան փող․92 և 67-99/կենտ/ համարների, 1-ին փակուղու, Նժդեհի փող․ 46, Մյասնիկյան փող․ 47-63 /կենտ/, 72, 74, 76 […]
09:41 17.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ներսիսյան փ. 9-45Ա սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 147 դպրոցը, Ռուբինյանց փ. 5/14 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամ Խաչատրյան փ. 27, 27/1, 29, 29/1, 33 շենքերը և […]
08:36 17.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում լարված իրավիճակ է, գեներալիտետը նեղված է բանակում սկսված մասշտաբային ստուգումներից: «Բոլորիս որպես հանցագործ են նայում: Խնդիրը ոչ թե կոռուպցիան է կամ չարաշահումների բացահայտումը, այլ բանակը համընդհանուր թիրախ դարձնելը: Մի գեներալի նկատմամբ հետախուզում է հայտարարված, մեկին կալանավորել են, մյուսներին՝ որպես վկա ներգրավել, մեկը մտնում է քաղաքականություն ու փչանում, իսկ սրանք […]
00:30 17.07.2018
Հուլիսի 16-ին՝ ժամը 19:06-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչը՝ Կ. Ս.-ն (ծնված 1956 թ.), առավոտյան տանից դուրս է եկել և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 23:11-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ: Կտրվի […]
00:14 17.07.2018
Գյումրիում մահացել է ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանը: Aravot.am-ի տեղեկություններով՝ նա մի քանի օր է՝ բուժկենտրոնում էր: Ըստ աղբյուրի՝ Հովհաննես Օյունջյանն օրեր առաջ իր ծննդյան 98-ամյակին Գյումրու Տեքստիլագործների թաղամասում հերթական ներդրումն է արել՝ անձամբ մասնակցելով ֆիլհարմոնիայի դահլիճի հիմնարկեքի արարողությանը։ Երկրաշարժից հետո բժիշկն իր ամբողջ կարողությունը ներդրել է Գյումրու զարգացման համար՝ կառուցելով դպրոց, արհեստի ու արվեստի կենտրոն: […]
22:23 16.07.2018
Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 24-ամյա Հռիփսիմե Վարդանյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ 010 59 06 42 հեռախոսահամարներով։
21:58 16.07.2018
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիային՝ Տղիբուլիում մարդկային զոհերի պատճառ դարձած հանքահորի փլուզման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Մարդու իրավունքների պաշտպանը հեռագրում կարեկցանքի և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել ողբերգության հետևանքով տուժածներին։
21:42 16.07.2018
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Այսօր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավարությամբ ՀՀ պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք, որի կազմում է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վաղը ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը: […]
21:10 16.07.2018
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««Շիրակ»-ը ցանկանում է ևս մեկ անգամ փաստել, որ պատրաստ է վերադառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն այս իսկ մրցաշրջանից, եթե մեր պահանջը կատարվի, և ՀՖՖ-ի նախագահը և աշխատակազմը հրաժարական տան։ Մեր կարծիքով, այն ինչ տեղի ունեցավ հունիսի 30-ին ապօրինություն է։ ՀՖՖ-ն հեռացրեց «Շիրակ»-ին անդամությունից, իսկ որպես […]
20:50 16.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ գործառնական խմբի ավագ տնօրեն Դեբորա Վետցելի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները հնարավորություն կտան երկկողմ […]
20:43 16.07.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր […]
20:41 16.07.2018
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպում կունենա ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ կառավարությունը: Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը նախատեսվում է նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների մասնակցությունը: «Հանդիպման շրջանակներում մեծ ուշադրություն կդարձվի ԵԱՏՄ երկրների թվային զարգացման հարցերին, էներգետիկայի և տրանսպորտի, արդյունաբերական և մաքսային ոլորտներում համագործակցությանը ու ԵԱՏՄ-ի […]
20:02 16.07.2018
Հուլիսի 16-ին` ժամը 12:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի ջրատար (վարորդը՝ Ա. […]
19:55 16.07.2018
Հուլիսի 16-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ոստիկանության ավագ և միջին խմբի հերթական կոչումներ է հանձնել ոստիկանության մի շարք ծառայողների: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: Ոստիկանության Լոռու, Արագածոտնի մարզային վարչությունների, զորքերի ու ճանապարհային ոստիկանության ծառայողները ստացել են ոստիկանության մայորի, փոխգնդապետի և գնդապետի սպայական կոչումներ: Վալերի Օսիպյանը նաև հույս է […]
19:37 16.07.2018
Հուլիսի 16-ին՝ ժամը 16:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53-րդ կիլոմետրին բախվել են «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Հ. Ե., ծնված 1964 թ.) […]
19:28 16.07.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան օգտատեր Շուշան Դանիելյանը: Նա մասնավորապես գրել է. «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հետ: Դավիթ Տոնոյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի […]
19:12 16.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահ առաջացրած ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի դիմային հատվածի քարե քիվի փլուզման դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 23 հասցեում գտնվող ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում փլուզվել է նշված շինության տանիքի […]
19:06 16.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում տեղի ունեցած չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, տնտեսվարին և տեխնիկական բաժնի աշխատողին: Քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կ. Սաքանյանը, 2012 թվականից […]
19:06 16.07.2018
Հուլիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավար Արտավազդ Գալստյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է թույլ տվել։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում վարչության քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության […]