16:50 11.07.2018
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Կարնեգի» կենտրոնի փորձագետների հետ: Այս մասին Բրյուսելից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Քրիստինե Ալագուլյանը: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, պատասխանել ներկաների հարցերին:
Ավելի ուշ՝ ժամը 18.40-ին, Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Հիշեցնենք, որ այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ:
Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
15:45 13.05.2025
Թուրքիայի ԱԳ նախարարը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գործընկերների հետ քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավորությունըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների միջև Ստամբուլում հնարավոր բանակցությունների հարցը, երեքշաբթի օրը հաղորդել է Daily Sabah թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Հեռախոսազրույցի ընթացքում Ֆիդանը և Ռուբիոն, ի թիվս այլ բաների, կարծիքներ են փոխանակել մայիսի […] ...
15:30 13.05.2025
Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրեքշաբթի կեսօրին Նեապոլի տարածքում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել է 3.5 մագնիտուդով նոր ցնցում, հայտնում է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը: Ֆլեգրեյան դաշտերի մեծ հրաբխային շրջանում տեղի է ունենում ուժեղ սեյսմիկ ակտիվություն, որտեղ այն դիտվել է նաև այս տարվա մարտի կեսերին։ Ընթացիկ ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Նեապոլից արևմուտք ՝ արվարձաններում։ Երկրաշարժերը […] ...
15:25 13.05.2025
Մոլդովայի նախագահը հավանական է համարել, որ ԵՄ-ին անդամակցության բանակցություններն ավարտվեն մինչև 2028 թվականըՄոլդովան կարող է ավարտել Եվրամիությանը միանալու բանակցությունները մինչև 2028 թվականը։ Եվրոպական ինտեգրման համատեքստում երկրում խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են, TV8 հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն։ «Ես կարծում եմ, որ բանակցություններն ավարտելոու իրական վերջնաժամկետը մինչև 2027 թվականի վերջն է։ Դրանից հետո՝ 2028 թվականին, կսկսվի մի ժամանակաշրջան, երբ բոլոր երկրները պետք է իրենց աջակցությունը հայտնեն […] ...
15:14 13.05.2025
Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՄայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը: Հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկելու են ՄԱԿ-ի խաղաղապահության առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման նպատակով նախատեսվող խաղաղապահության գործընթացի բարեփոխման առաջնահերթությունները: Նախարարական հանդիպման մասնակիցները կներկայացնեն ՄԱԿ-ի շրջանակում միջազգային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված իրենց հանձնառությունները: ...
14:58 13.05.2025
Շիրակի մարզում ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափՄայիսի 13-ին, ժամը 09։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով: Ջրասուզակը […] ...