22:54 11.07.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր ես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնավարումս թողնելու դիմում եմ ներկայացրել»,- գրել է նա: Մեխակ Ապրեսյանը նշել է, որ ընթացիկ տարում լրացել է նախարարությունում իր աշխատանքի 20 տարին։ «2005-2016 թվականներին ղեկավարել եմ նախարարության Զբոսաշրջության վարչությունը, իսկ 2016 թվականից, երբ ստեղծվեց […]
22:08 11.07.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրավիրվել է Երևան՝ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության, գրում է Эхо Москвы-ն: Խոսքը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին է, որի ժամանակ 10 մարդ էր զոհվել, որից 2-ը՝ ոստիկաններ։ Այդ ժամանակ Խաչատուրովը եղել է Երևանի ռազմակայանի ղեկավարը ու հավանական է՝ առնչություն է ունեցել այդ դեպքերին։ ՀԱՊԿ քարտուղարությունը հաստատել է այս տեղեկությունը։ Նշվում […]
21:56 11.07.2018
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը,- Twitter-իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նշենք, որ դեռևս հայտնի չէ քննարկվող հարցերի շրջանակը: Բրյուսելում մեկնարկել է #Հայաստան|ի և #Ադրբեջան|ի արտգործնախարարների հանդիպումը. First meeting between #Armenia & #Azerbaijan Foreign Ministers after democratic change of Government in ##Armenia pic.twitter.com/cNDFjjCWjb — Tigran Balayan (@tbalayan) July 11, 2018
21:50 11.07.2018
Սահմանապահ գյուղերում, վերջին տարիներին տրված որոշակի արտոնությունների արդյունքում, դրական փոփոխություններ են գրանցվել, բայց դրանք բավարար չեն: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Կարծում եմ, որ մեր սահմանամերձ, և առավել ևս սահմանապահ համայնքները, ինչի եմ առանձնացնում, որովհետև մենք ունենք ավելի խոցելի համայնքներ, որոնց հեռավորությունը սահմանին […]
21:26 11.07.2018
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի Twitter-ի էջից: Բալայանը գրել է, որ այդ հանդիպումից հետո կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ Բրյուսելում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար @ZMnatsakanyan-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։ Որոշ ժամանակ անց, կկայանա Մնացականյան – Մամեդյարով հանդիպումը։Ahead of meeting […]
20:18 11.07.2018
Ես կողմ եմ Հայաստանում համայնքների խոշորացմանը, սակայն դրան պետք է հասնել աստիճանաբար և շատ զգույշ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով՝ որևէ փոփոխություն կատարելուց առաջ կարևոր է իմանալ տվյալ համայնքի ներկայացուցիչների կարծիքն այդ հարցի վերաբերյալ ու այդ ոլորտում առկա խնդիրների ուսումնասիրություն կատարել, […]
20:04 11.07.2018
Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
19:38 11.07.2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Կողմերը քննարկել են սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր: Դեսպան Սվիտալսկին տեղեկացրել է, որ Հայաստանում մեկնարկել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության» ծրագիրը, որի նպատակն է հայաստանցի երիտասարդներին, հատկապես սահմանափակ հնարավորություններ ունեցողներին, հնարավորություն տալ զարգացնելու իրենց […]
19:10 11.07.2018
Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների աննախադեպ աճ 2018թ. հուլիսի 11-ի դրությամբ. Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 101 492 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56 856 տոննայի դիմաց։ Այդ թվում՝ արտահանվել է 44 131 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 525 տոննայի դիմաց։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են 44 636 […]
18:58 11.07.2018
Րոպեներ առաջ Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Այս մասին տեղից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Քրիստինե Ալագուլյանը: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր «Կարնեգի» կենտրոնի փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, պատասխանել ներկաների հարցերին: Հիշեցնենք, որ աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների […]
18:45 11.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող կրպակից քաղաքացու բջջային հեռախոսը հափշտակած անձի ինքնությունը, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը: 2018թ. հունիսի 9-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:30-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած […]
18:30 11.07.2018
Հուլիսի 7-ին Վանաձորում կայացավ երկրորդ ամենամյա Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը։ Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ: Համաժողով-ցուցահանդեսի բանախոսների և մոդերատորների շարքում էին ինժեներական ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների խթանմանը […]
18:05 11.07.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիների կողմից ներկայացվող դիմում-բողոքներին արագ արձագանքելու համար քայլեր են ձեռնարկվել: «Սուրեն Պապիկյանի հանձնարարականով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացվող խնդիրների արագ արձագանքման և վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը մայիսի 18-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ստացել է շուրջ 735 […]
17:56 11.07.2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պետք չէ կապել քաղաքական ազդեցության կամ քաղաքական նշանակման հետ: «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում, խոսելով հեղափոխությունից հետո մեր երկրում մարզպետների փոփոխության ու մայրաքաղաքի քաղաքապետի հրաժարականի մասին, ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Մարզպետների մասով կարող եմ ասել, որ այդ պաշտոնները քաղաքական են, իսկ ինչ […]
17:50 11.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության ազգային անվտանգության քննչական մարմնի կցորդի տեղակալ Կառլ Սթիֆլերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համացանցի միջոցով երեխաների դեմ կատարվող հանցագործություններին, մասնավորապես՝ սեռական բնույթի ոտնձգություններին և դրանց դեմ պայքարին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Շնորհավորելով Հայկ Գրիգորյանին նոր նշանակման կապակցությամբ՝ Կ. Սթիֆլերը հույս է հայտնել, […]
17:36 11.07.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Սերգեյ Ավետիսյանին իրականացրած աշխատանքների համար և ընդգծել քաղաքացիական ավիացիայի կարևորությունը: Սերգեյ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ իրականացրած աշխատանքների համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, […]
17:21 11.07.2018
Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի Twitter-յան էջից: Բալայանը գրել է, որ փաստաթուղթը փոխանցվել է Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման նպատակով։ Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր ՄԹ Համայնքների պալատը այսօր հավանություն է տվել #Հայաստան– #Եվրամիություն ՀԸԳՀ-ին (#CEPA)՝ […]
16:50 11.07.2018
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Կարնեգի» կենտրոնի փորձագետների հետ: Այս մասին Բրյուսելից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Քրիստինե Ալագուլյանը: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, պատասխանել ներկաների հարցերին: Ավելի ուշ՝ ժամը 18.40-ին, Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հիշեցնենք, որ այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների […]
16:49 11.07.2018
ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից քննչական վարչություն և հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 […]
16:40 11.07.2018
Խորհրդարանի արտահերթ նիստում «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին դիմեց ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Նա ասաց, որ ողջունելի է ընտանիքի և արտաքին աշխարհի քանակի ու տևողության ավելացումը, բայց հետաքրքիր է նաև համադրելի պետությունների հետ տեսնել՝ մեր օրենսդրությունն ինչպիսին է՝ լիբերա՞լ է, չափավո՞ր: Արտակ Զեյնալյանը նշեց, որ որևէ չափորոշիչ չկա, […]
16:25 11.07.2018
Ազգային անվտանգության ծառայությունը Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրել է գործողություններ, ինչի հետևանքով բերման է ենթարկվել Մարտունու զինվորական կոմիսարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում:
16:15 11.07.2018
«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նման հայարարություն է անում: Այս անհեթեթությունը տարիների ընթացքում միշտ հնչել է: Ադրբեջանի փորձերը՝ շանտաժի ենթարկել Հայստանին, ձախողված են ի սկզբանե»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարության, որը վերաբերում էր ՀՀ-ում վերջերս տեղի ունեցած իշխանափոխության գործում Ադրբեջանի դերակատարությանը: […]
16:06 11.07.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի արտահերթ նիստում դիմեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ հետաքրքրվելով՝ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը ինչ փուլում է: «Մեր ընտանիքներում բռնության, հատկապես լատենտ բռնության տոկոսը սարսափելի, աններելիորեն մեծ է: Ի՞նչ է արվում ապաստարանների հարցում: Գործընթացը սկսվա՞ծ է, ապաստարաններ կառուցվո՞ւմ են, ֆինանսական պայմանավորվածություններ կա՞ն, թե՞ ոչ, օրենքի կիրարկման մեխանիզմը ինչպե՞ս է […]
16:01 11.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այցն աշխատանքային է: Պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը կհանդիպի Եվրամիության կառույցների ղեկավարների […]
16:00 11.07.2018
Այսօր Գյումրիի ավագանու արտահերթ նիստում օրակարգային հարցերից բացի, քաղաքապետն անդրադարձել է Գյումրիի նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը Երկրագիտական թանգարանին հանձնելու հարցին, որի շուրջ այս օրերին քննարկումներն ակտիվացել են, հաղորդում է SHANTNEWS-ի թղթակիցը: Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի այս առաջարկին դեմ չի եղել մշակույթի նախարարությունը, ավելին, նախագծի տեսքով այն ներկայացվել է արդեն կառավարությանը: Իսկ քաղաքապետը շենքը թանգարանի համար […]
15:48 11.07.2018
Քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի պետ Խաչիկ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ հունիսի 1-ից հասարակության շրջանում լուր է տարածվել, որ ՀՀ վերադարձող զինծառայությունից խուսափողների նկատմամբ մոտեցումը փոխվել է։ Մուրադյանը հավաստիացրեց, որ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և նրանք, ովքեր վերադառնում են Հայաստան՝ ինքնակամ ծառայության մեկնելու, զորակոչվում են այնպես, […]
15:10 11.07.2018
Երկու տարի առաջ մենք բացահայտեցինք մեզ համար Հայաստանը՝ գիտական ու տեխնոլոգիական զարգացման ավանդույթների ու ներուժի առումով։ Այդ իսկ պատճառով էլ որոշում ընդունվեց Հայաստանում հիմնել հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց, ինչպես նաև զարգացնել գիտական կրթությունը խրախուսող էկոհամակարգ։ Երբ օվկիանոսի մյուս կողմում գտնվող ընկերոջդ նոր սանրվածքը գնահատելու համար բավարար է համացանցին միացած լինելն ու սմարթֆոնի մեջ skype […]
15:00 11.07.2018
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին՝ ժամը 18.30-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թ. ծնված Արտեմ Պողոսյանը, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, […]
14:55 11.07.2018
Հուլիսի 10-ին` ժամը 16.10-ին, 1982 թ. ծնված Ջեմմա Ն.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 08.00-ին, դուստրը՝ 2002 թ. ծնված Անուշ Ասատրյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ձեռնարկված միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին՝ ժամը 20.30-ին, Անուշ Ասատրյանը վերադարձել է տուն և բացատրություն տվել, որ հուլիսի 10-ին՝ […]