TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բարձրագույն դատական խորհուրդը մարզերի դատարանների նախագահներ է ընտրել

00:44 11.07.2018

Բարձրագույն դատական խորհրդի հերթական՝ հուլիսի 10-ի նիստում խորհրդակցություն է անցկացվել Արարատի և Վայոց ձորի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից: Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԲԴԽ-ն նշված դատարանների նախագահների ընտրություն է կազմակերպել: Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Արթուր Մարգարյանը, Արարատի […]

̰
Հանձնարարվել է շտկել «Վարդաշեն» ՔԿՀ-ում առկա թերությունները

23:13 10.07.2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հուլիսի 10-ին աշխատանքային այցով եղավ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, անձնակազմի հրահանգավորման ընթացքում ծառայության պետը նշել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը համակարգում առանձնահատուկ է. «Այստեղ պահվող կալանավորված անձանց ու դատապարտյալների ճնշող մեծամասնությունը կրթված է և ունի բավարար գիտելիքներ: Մեր առջև դրված կոնկրետ խնդիրների ու նպատակների իրականացումը […]

̰
Բնապահպանների թիրախում է հայտնվել կարմիրգրքյան թռչնի որսի հերթական սիրահարը

22:42 10.07.2018

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Եվս մեկ որսագող «հպարտացել» է լուսանկարվելով սպանված կենդանու դիակի հետ՝ անտեսելով անգամ կենդանու՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված լինելու հանգամանքը: Արթուր Պետրոսյան անունով օգտատերը սույն թվականի ապրիլ ամսին համացանց է բեռնել լուսանկարներ «որսից»՝ հաշվի չառնելով, որ տվյալ կենդանատեսակների որսն արգելված […]

̰
16-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

22:33 10.07.2018

Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Անուշ Ասատրյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել Շենգավիթի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02, (010 48 02 02) հեռախոսահամարներով։

̰
Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ՌԴ նորանշանակ դեսպանին

22:26 10.07.2018

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Շնորհավորելով դեսպան Կոպիրկինին՝ ԱԻ նախարարը նշեց, որ Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը և բարեկամական հարաբերությունները տասնյակ տարիների պատմություն ունեն, և անհրաժեշտ է դրանք ավելի ամրապնդել և նոր համագործակցության ծրագրեր մշակել: Արձագանքելով` դեսպան Կոպիրկինը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքի և Ռուսաստանի Դաշնության հետ […]

̰
Որսի համար չթույլատրվող վայրի թռչնի հետ լուսանկարված դեռահասը հրավիրվել է ոստիկանություն

22:15 10.07.2018

EcoNews.am կայքը տեղեկատվություն էր հրապարակել, որ ֆեյսբուքյան մի օգտատեր լուսանկարվել է որսի համար չթույլատրվող գիշատիչ թռչուն համարվող մեծ ճուռակի հետ, և այդ լուսանկարները 2017 թվականին բեռնել է համացանց։ Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ լուսանկարներում պատկերաված 16-ամյա Արգիշտին Ապարանի բնակիչ է։ Նա իր ծնողի հետ հրավիրվել է բաժին ու բացատրություն տվել։ Համաձայն Արգիշտիի հայտնածի՝ […]

̰
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

21:51 10.07.2018

Հուլիսի 10-ին`ժամը 18:41-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական բաժնից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ին բախվել են «Lexus» մակնիշի (վարորդը` Ս. Գ., ծնված 1990 […]

̰
ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ Քննչական կոմիտեի համար բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ. վարչապետ

21:29 10.07.2018

Վարչապետ նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Հայկ Գրիգորյանին: Վարչապետը նշել է, որ Քննչական կոմիտեն Հայաստանի ամենամեծ քննչական մարմինն է, հետևաբար նրա ազդեցությունը քրեաիրավական վիճակի վրա, օրինականություն հաստատելու, հանցագործության պարագայում պատժի անխուսափելիությունն ապահովելու գործում չափազանց մեծ է:  «Հույս ունենք, որ քաղաքական նոր իրավիճակում այս նշանակումով նոր էջ կբացվի ՔԿ գործունեության […]

̰
ԱԽ քարտուղարն ու Ռիչարդ Միլսը քննարկել են կոռուպցիային վերաբերող հարցեր

21:20 10.07.2018

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ տեղեկացրել է, որ այսօր հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին, որի հետ զրուցել են անվտանգության կարևոր մարտահրավերների մասին: «Մասնավորապես, անդրադարձ կատարվեց կոռուպցիայի և տնտեսական զարգացման հիմնախնդիրներին: Ողջունելով նոր կառավարության ջանքերը, դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնություններին»,- […]

̰
Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիություն է շնորհել հայազգի գիտնական Յուրի Օգանեսովին

21:16 10.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Օգանեսովին: Վարչապետը ողջունել է անվանի գիտնականին կառավարությունում և կարևորել նրա պատրաստակամությունն` աջակցելու Հայաստանի գիտության զարգացմանը:  «Ձեր հեղինակությունը բարձր է ողջ աշխարհում, իհարկե, Ձեր աջակցությունը շատ օգտակար կլինի մեր երկրի ու ժողովրդի համար: […]

̰
Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետին

21:07 10.07.2018

Հուլիսի 10-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Այվազյանին: Ստորաբաժանման նորանշանակ ղեկավարը մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պաշտոնը, հայտնում են ոստիկանության լրատվության բաժնից: Ոստիկանության պետը խոսեց հասարակական կարգի ապահովման վարչության աշխատանքի, արտաքին ծառայության որակի բարձրացման […]

̰
Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

20:51 10.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։ Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին հրազենային […]

̰
Շիրակի պետական համալսարանի բակում մագիստրոսական դիպլոմներ են հանձնել շրջանավարտներին

20:42 10.07.2018

Այսօր Շիրակի պետական համալսարանի բակում  մագիստրոսական դիպլոմներ են հանձնել շրջանավարտներին: Համալսարանի կարգավիճակ ստանալուց հետո այս տարի բուհն ավարտեց մագիստրոս-շրջանավարտների երկրորդ սերունդը, հաղորդում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը: Շիրակի պետական համալսարանն այժմ ունի մագիստրոսական 17 կրթական ծրագիր: Մագիստրոս շրջանավարտների թիվը նախորդ տարիների համեմատ աննախադեպ էր՝ 212-ը: Նրանցից 51-ն ստացան գերազանցության կարմիր դիպլոմներ: Շրջանավարտների մեջ շատ էին նաև երկրորդ […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավարին

20:30 10.07.2018

Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին շրջանում ակտիվացել են և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը` ընդգծելով նաև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը: Դեսպան Սվիտալսկին ևս գոհունակությամբ նշել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության դինամիկ զարգացումը, որին […]

̰
Հայկ Դեմոյանը հակված է խնայել իրեն մեղադրողներին

20:22 10.07.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր մամուլի ակումբներից մեկում տեսակապի միջոցով կապ է հաստատվել ՀԲԹԻ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանի հետ, որն ասել է, որ թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հայտարարությունները համարում է իրենց աշխատանքները խոչընդոտելու փորձ: Հիշեցնենք՝ Դեմոյանը, մասնավորապես, ասել է, որ իր համար անընդունելի է Ռայմոնդ Գևորգյանի ընտրության հապճեպությունը, քանի որ լուրջ […]

̰
Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում. ՏՀԶԿ

20:12 10.07.2018

Հակակոռուպցիոն ոլորտի միջազգային կազմակերպությունների վերջին գնահատումները փաստում են, որ Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում, հաղորդում է ՀՀ Արդարադատության պաշտոնական կայքը: Մասնավորապես, սույն թվականի հուլիսի 2-ից 5-ը Փարիզում  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) պլենար հանդիպման ընթացքում գնահատվել է գնահատման […]

̰
Հայկ Դեմոյանը տնօրենի պաշտոնին չի հավակնում, բայց խորհրդում լինելուն դեմ չէ

19:07 10.07.2018

SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանից, թե նա արդյոք կառաջադրի՞ իր թեկնածությունը տնօրենի պաշտոնը դարձյալ ստանալու համար: «Ես իմ խոսքի տերն եմ, ես անցյալ տարի որոշում էի կայացրել, որ ԱՄՆ-ից գալուց հետո որևէ պաշտոնավարման, երկարաձգման չեմ հավակնելու: Իմ որոշումն է: Ես իմ առաքելությունը համարում եմ ավարտված՝ 100-ամյակի հետ կապված: Թանգարան-ինստիտուտը […]

̰
Համայնքների մանկապարտեզներում աշխատում են համապատասխան կրթություն չունեցող անձինք. Սոֆյա Հովսեփյան

19:00 10.07.2018

Շիրակի մարզխորհրդի նիստում Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը բարձրաձայնել է համայնքներից իրեն հասած նույնաբնույթ բազմաթիվ բողոքները, տեղեկացնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը: «Գրեթե բոլոր համայնքների մանկապարտեզներում աշխատում են համապատասխան կրթություն չունեցող անձինք, ովքեր գյուղապետերի բարեկամներն ու մտերիմներն են: Տնտեսագիտական և գյուղատնտեսական բարձրագույն կրթությամբ դաստիարակների կողքին աշխատում են նաև կրթություն չունեցողները: Այնինչ գյուղերում մանկավարժական կրթությամբ առնվազն 5 մասնագետի […]

̰
Իրանի քաղաքացու մոտ հայտնաբերվել է «ափիոն» թմրամիջոցի նմանվող 2 կգ կոշտ զանգված. ՊԵԿ

18:57 10.07.2018

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցման կետի մաքսային հսկողության գոտում հուլիսի 9-ին հսկողություն են իրականացրել Իրանից ոտքով ՀՀ պետական սահմանը հատած ԻԻՀ քաղաքացի Ա. Ն.-ի նկատմամբ, որն իր կասկածելի վարքագծով հայտնվել էր աշխատակիցների ուշադրության կենտրոնում: Անձնական զննման արդյունքում քաղաքացու որովայնի և մեջքի հատվածում […]

̰
Ինքնահրկիզման փորձ՝ վարչապետի նստավայրի մոտ

18:42 10.07.2018

Երևանի Բաղրամյան 26 հասցեում՝ ՀՀ վարչապետի նստավայրի մոտ, միջին տարիքի տղամարդը փորձել է բենզինի միջոցով ինքնահրկիզվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը: «Այս պահին դեպքի վայրում է շտապօգնության աշխատակիցների խումբը, քաղաքացուն համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվում»,- նշեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից և հավելեցին, որ […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն

18:41 10.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-13-ն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն: Այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և […]

̰
Շիրակի մարզպետն այսօր անցկացրել է մարզխորհրդի առաջին նիստը

18:35 10.07.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր անցկացրել է մարզխորհրդի առաջին նիստը։ Օրակարգային հարցերը շատ էին ու վերաբերում էին սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, բերքահավաքի նախապատրաստական աշխատանքներին, նաև համայնքների մանկապարտեզներում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին, բայց առանցքային քննարկվող հարցն առնչվել է ոռոգման ջրի խնդրին, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը Գյումրիից։ Մարզի մի շարք համայնքների ոռոգման ջուր չի հասնում: Պատճառները մի քանիսն […]

̰
Թիվ 41 մանկապարտեզի տնօրենն աշխատավարձեր է յուրացրել

18:19 10.07.2018

Հուլիսի 9-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 41 մանկապարտեզի տնօրեն Հայկուշ Մ.-ն բակապանի, հավաքարարի և դաստիարակի օգնականի հաստիքներում աշխատանքի է ընդունել Գրետա Գ.-ին, Ռոզա Մ.-ին և Սուսաննա Վ.-ին, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ Հայկուշ Մ.-ն յուրացրել է նշված անձանց աշխատավարձը: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Ալիևի հայտարարություններն ամբողջ աշխարհում այլևս ընկալվում են որպես իրականությունից կտրված. Գաբրիել Բալայան

18:18 10.07.2018

«Կարծում եմ՝ Ալիևի հայտարարությունները մեր հասարակության շրջանում և, առհասարակ, ամբողջ աշխարհում այլևս ընկալվում են որպես իրականությունից կտրված»,- այսօր՝ հուլիսի 10-ին, այսպես է արձագանքել ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարության, որը վերաբերել է ՀՀ-ում վերջերս տեղի ունեցած իշխանափոխության գործում Ադրբեջանի դերակատարությանը: Բալայանը խորհուրդ տվեց այդ հայտարարությանը լուրջ չվերաբերվել: «Որևէ […]

̰
Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել խեղդվող քաղաքացու

18:17 10.07.2018

«911» ծառայությանը հուլիսի 10-ին՝ ժամը 15:24-ին,  տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են խեղդվող քաղաքացու: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական  ծառայությունից՝ ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ն. Մ.-ին (ծնված 1976 թ):

̰
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտի առաջնահերթությունները

17:55 10.07.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Արթուր Խաչատրյանը։ Նիստի սկզբում օրակարգի առաջին կետով նախարարը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսական քաղաքականության  առաջնահերթություններն ու զարգացման առաջիկա տեսլականը։ Նախարարի խոսքերով՝  առաջնահերթ մոտեցումներից է լինելու ավելացնել պետության կարգավորիչ դերը գյուղատնտեսության ոլորտում։ Արթուր Խաչատրյանը կարևորել է […]

̰
Հրազդանը կին քաղաքապետ ունի

17:48 10.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Հրազդան համայնքի ղեկավար: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հունիսի 25-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել, ինչն էլ մի քանի օր անց հաստատել էր քաղաքի ավագանին:

̰
Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է քաղավիացիայի կոմիտեի նախագահ

17:47 10.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կյաքից:

̰
Ջրային պետական կոմիտեն նոր նախագահ ունի

17:41 10.07.2018

Ջրային կոմիտեն նոր նախագահ ունի: Այս մասին որոշումն այսօր ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով. Ինեսսա Գաբայանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»։

̰
Վալերի Օսիպյանը նոր նշանակում է կատարել

17:12 10.07.2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման վարչության պետ է նշանակել: Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության մայոր Տիգրան Ավետիսյանը նշանակվել է Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պաշտոնին, այս տեղեկությունը SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատեց հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նա նաև հավելեց, […]

̰
BACK_TO_TOP