TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սուրբ Աթոռի նվիրակը հավատարմագրերի պատճենն է հանձնել Զոհրաբ Մնացականյանին

17:09 10.07.2018

Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարար Մնացականյանը  հաջողություններ է մաղթել արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին իր կարևոր առաքելության մեջ։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ առկա է հայ-վատիկանյան հարուստ օրակարգ ինչպես երկկողմ, […]

̰
Արմեն Գրիգորյանը և բրիտանացի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

17:01 10.07.2018

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ տեղեկացրել է, որ այսօր ԱԽ գրասենյակում աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ: «Դեսպան Ֆարնուորթը կարևորեց անվտանգության խորհրդի դերը երկրի կայուն զարգացման գործում ու իր պատրաստակամությունը հայտնեց համագործակցել […]

̰
BBC-ի լրագրողին թալանած երկու հայ կասկածյալները ձերբակալվել են

16:55 10.07.2018

Մոսկվայում BBC-ի լրագրողին թալանած երկու կասկածյալները ձերբակալվել են: Այս մասին հայտնում է Interfax-ը: «Դատարանը բավարարել է քննչական մարմինների կողմից ներկայացված միջնորդությունները՝ Բադալյանի և Սեդրակյանի նկատմամբ ձերբակալումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ»,- աղբյուրին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Յուլյա Սուխինինան: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ BBC-ի թղթակիցը տաքսի էր պատվիրել: Որոշ ժամանակ անց վարորդը ևս […]

̰
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Զինապարտության մասին» օրենքում

16:37 10.07.2018

Հուլիսի 10-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից հաստատվել է և հուլիսի 11-ի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի 3 փոփոխություն «Զինապարտոթյան մասին» օրենքում: «Զինապարտության մասին» օրենքում կա գործող դրույթ, համաձայն որի, եթե ընտանիքում կա զինծառայության ընթացքում  զոհված հարազատ՝ հայր, մայր, քույր, եղբայր, ապա ընտանիքի արու զավակը զինծառայությունից ազատվում էր և զորակոչվում էր ոչ մարտական ծառայություն […]

̰
Փաշինյանը ցավակցել է ճապոնացիներին

16:16 10.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեին՝ Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների և սողանքների կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների և սողանքների հետևանքով մեծաթիվ զոհերի և ավերածությունների մասին, ինչի կապակցությամբ վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին: Կիսելով այս ծանր վիշտը՝ մաղթում […]

̰
Հարուցվել է քրգործ «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ

16:05 10.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ 2008-2017 թթ. ընթացքում «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը 10 տոկոսով գերազանցել են ընդհանուր […]

̰
Դանակահարություն Երևանում. կասկածյալները հայր և որդի են

16:01 10.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Երևանում հուլիսի 7-ին տեղի ունեցած դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 08:55-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխել հայր և որդի Ստեփանյաններին. 1959 թվականի ծնված տղամարդու մոտ […]

̰
ՀՀ-ն կարող է ԵՄ–ից 5 մլն եվրո ստանալ պոչամբարների խնդրի լուծման համար

15:39 10.07.2018

Այսօր լրագրողների հետ զրույցում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ բնապահպանության նախարարությունը պոչամբարների խնդիրը լուծելու համար Եվրամիությունից, հնարավոր է, մոտ 5 մլն եվրո դրամաշնորհ ստանա։ «Պոչամբարների մասով ասեմ, որ Եվրամիության հետ նախնական պայամանավորվել ենք, կարծում եմ, որ մոտ 5 մլն եվրո դրամաշնորհ կստանանք՝ Խորհրդային միությունից մնացած պոչամբարների խնդիրները լուծելու համար: Այսօրվա պոչամբարների հետ կապված ունենք […]

̰
Հոկտեմբերի 10-11-ը Հայաստան ժամանող օտարերկրացիները ազատվում են մուտքի վիզայի պետտուրքից

15:35 10.07.2018

2018 թվականի հոկտեմբերի 10-11-ը Երևանում կայանալիք` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Նման որոշում է ընդունել ՀՀ կառավարությունը՝ հուլիսի 10-ին կայացած նիստի ժամանակ: Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-11-ը Երևանում կայանալիք` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին […]

̰
Ջուրը կյանք է, խնայեք այն. բնապահպանության փոխնախարար

15:29 10.07.2018

Բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում հորդորում է խնայել խմելու ջուրը: «Քաղցրահամ ջուրը կազմում է համաշխարհային ջրային պաշարների ընդամենը 3%-ը, որի մեծ մասը սառցադաշտերում է և միայն 1%-ն է օգտագործելու համար մատչելի վայրերում։ Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Ջուրը կյանք է, խնայեք այն»,- ասված է գրառման մեջ: […]

̰
Մայր Աթոռը մեկ շաբաթ ժամանակ է տվել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին

15:28 10.07.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Ժողովին անդրադարձ է եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ վերջին շաբաթներին իրականացվող հակականոնական գործողություններին, այդ թվում և դիվանատան շենք ներխուժելու և Մայր Աթոռի աշխատանքը խոչընդոտելու փաստերին։ Քննարկելով […]

̰
Կառավարությունը գումար հատկացրեց Օձունի դպրոցի տանիքի նորոգման համար

15:22 10.07.2018

Կառավարությունն այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով՝ որոշվեց  Լոռու մարզպետարանին 3․5 միլիոն դրամ փոխանցել դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքների համար: Կառավարություն ներկայացված որոշման նախագծում նշվում է, որ այդ գումարի հատկացումը հրատապ է, քանի որ տանիքի բացակայության պայմաններում անձրևներից վնասվում են նաև մասնաշենքի պատերը և հատակը, որոնք հետագայում վերանորոգելու համար կպահանջվի մի քանի […]

̰
Հայր Կորյունին կարգալույծ անելու հարցը կքննվի հաջորդ շաբաթ

15:14 10.07.2018

Մայր Աթոռում ավարտվել է գերագույն հոգևոր խորհրդի արտակարգ նիստը: Եկեղեցականները հաջորդ շաբաթ քննելու են հայր Կորյունին կարգալույծ անելու հարցը, հայտնում է SHANTNEWS.AM-ի լրագրողը Էջմիածնից: Մայր աթոռի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը տեղեկացրեց, որ հայր Կորյունին մեկ շաբաթ ժամանակ է տրվել ապաշխարելու, դադարեցնելու իր հակաեկեղեցական գործունեությունը և հետևելու Հայ առաքելական եկեղեցու կանոններին:

̰
Առաջիկայում բացահայտումների սպասեք քաղաքապետարանից ու երկու նախարարությունից. Դավիթ Սանասարյան

14:34 10.07.2018

Պետական գնումների ուղղությամբ վերահսկողությունն իրականացվում է ըստ առաջնայնության: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Իր խոսքերով՝ ոլորտում կատարված խախտումների բացահայտումը բավականին բարդ գործընթաց է: Բացահայտումները միանգամից չեն կատարվում, քանի որ դրա համար որոշակի ժամանակահատված է պահանջվում: «Մենք նոր ենք սկսել, մի շաբաթ է, ինչ սկսել ենք մեր […]

̰
Կանադայի դեսպանը հրաժեշտ է տվել Արմեն Սարգսյանին

14:33 10.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-կանադական համագործակցության զարգացման հեռանկարների […]

̰
ՀՀ–ում մեկանգամյա օգտագործման պլաստիկը կարգելվի

14:27 10.07.2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ բնապահպանության նախարարությունը կնախաձեռնի Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց։ «Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կանցկացվի մարզի մակարդակով, որոշակի ժամանակահատվածում ՀՀ-ն կմիանա մեկանգամյա օգտագործման պլաստիկն արգելող երկրներին»,- ասել է նախարարը։ Նրա խոսքերով՝ պլաստիկին այլընտրանք կառաջարկվի. համայնքում, որտեղ միջոցառումներ կարվեն, կտորե տոպրակներ կբաժանվեն, պլաստիկ շշերի վերամշակում կանցկացվի: Նշվեց, […]

̰
Տաքսու վարորդը չարաշահել էր օտարերկացու վստահությունը

14:26 10.07.2018

ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Հուլիսի 9-ին՝ ժամը 16։25-ին, Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացի, 1997 թ. ծնված Արաբզոն Բ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ին՝ ժամը 20։30-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով Գյումրի ժամանելուց հետո «Շիրակ» օդանավակայանում «Օպել» տաքսի ավտոմեքենայի վարորդին խնդրել է իրեն տեղափոխել մոտակա հյուրանոց: Վարորդը տեղափոխելու և հյուրանոցի մեկ օրվա գիշերակացի համար իրենից […]

̰
Տարկետման հետ կապված կողմնակալություն չի եղել. Արայիկ Հարությունյան

14:25 10.07.2018

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ տարկետման հետ կապված երիտասարդների բողոքները քննվել են, տրվել են պատասխաններ: «Մենք ուսանողների տարկետման իրավունքների հետ կապված բողոքները նորից քննել ենք, ըստ էության, դրանք հիմնականում հարցազրույցից են: Հարցազրույցը միշտ խնդրահարույց է լինում, որովհետև յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Տարկետման իրավունքի հստակ […]

̰
Ինչպես է ՀՀ վարչապետը սկսում իր աշխատանքային օրն ու որքան աշխատավարձ է ստանում. ռուս բլոգերը զրուցել է Փաշինյանի հետ

14:14 10.07.2018

Վերջին երկու ամիսներին հայաստանյան իրադարձությունները լուսաբանող Newsader TV-ի հիմնադիր, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը հանդիպում է ունեցել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ծանոթանալով նրա աշխատանքային օրվա ընթացքին:  Նրանց հանդիպումը մեկնարկել է վաղ առավոտյան՝ վարչապետի կեցավայրից, որտեղից նրանք ուղևորվել են մարզասրահ: Վարչապետի՝ մարզումն ավարտելուց հետո արդեն ռուս բլոգերը հետաքրքրվել է, թե որքան աշխատավարձ է ստանում վարչապետը, ինչ արժողությամբ […]

̰
Այսօր դատախազություն եմ ուղարկելու բարձրավոլտ էլցանցերի հետ կապված միլիոնավոր արժողությամբ գողության մի դեպք. Սանասարյան

14:11 10.07.2018

Կառավարության նիստից հետո լրագրողները պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեցին, թե ի վերջո երբ են հրապարակելու գերատեսչություններում կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Սանասարյանը նշեց, որ այս պահին կան քրեական գործեր ՊՆ-ում ու դա իրենց կառույցին խանգարելու է, որ  ընթացիկ գործերն իրականացնեն, այդ իսկ պատճառով սպասում են այդ քրեական գործերի ավարտին: Նրա խոսքով՝ ոչ թե հետաձգում են […]

̰
Որտե՞ղ է կորած ցուցանմուշը. ցուցահանդեսի հանձնակատարը պատասխանում է Հայկ Դեմոյանին

14:09 10.07.2018

ՀԲԹԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ցուցահանդեսի հանձնակատարն այսօր՝ մամուլի ակումբներից մեկում, տեսակապի միջոցով պատասխանել է թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի այն հայտրարությանը, թե Փարիզում ցուցադրության տարված ցուցանմուշներից մեկը, որը Գևորգյանի պատասխանատվության տակ է եղել, կորել է: «Մինչ օրս մենք հետ չեն ստացել մի թանկարժեք ցուցանմուշ, որի պատասխանատուն ինքն է: Գրվել է 20 նամակ: Ո՛չ ինձ, ո՛չ […]

̰
Գյումրիի ժողգործիքների նվագախմբի անդամները մտավախություն ունեն, որ կարող են հայտնվել դրսում

13:36 10.07.2018

Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի տարածքը պատրաստվում են օտարել առանց նոր շենքի առաջարկի: 1986 թվականին ստեղծված նվագախումբը 30 տարի է՝ գործում է տնակներում: Երկու տարի առաջ այդ նույն տարածքը տնակներով 30 տարով անվարձահատույց օգտագործման է տրվել նվագախմբին: Հիմա առանց ժողգործիքների նվագախմբի գիտության ու համաձայնության նվագախմբին տեղափոխություն է սպառնում: Գյումրիի ավագանու առաջիկա նիստում քննարկվելու է նվագախմբի ու […]

̰
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նոր նախագահը պատասխանել է Հայկ Դեմոյանին

13:24 10.07.2018

«Սա փորձ մըն է մեր աշխատանքները խոչընդոտելու»,- ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Ռայմոնդ Գևորգյանը` անդրադառնալով թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի` իր հասցեին հնչեցրած հայտարարություններին: Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի  նիստից մեկ ժամ անց հիմնադրամ ժամանած Հայկ Դեմոյանը լրագրողներին  ասել էր, որ իր գործունեությունը տեսնում էր հոգաբարձուների խորհրդի կազմում, […]

̰
Ո՞վ է քննչական կոմիտեի նոր նախագահը

13:12 10.07.2018

ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու Հայկ Գրիգորյանը: Քննչական կոմիտեն հրապարակել է Գրիգորյանի կենսագրությունը. Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում: 1994 – 1996թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել Ռուսաստանի Դաշնությունում: 2001 թվականին գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, էքստեռնով ավարտել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի դատախազաքննչական ֆակուլտետը: […]

̰
Քննարկվել են մոր և մանկան առողջության հարցերը

13:07 10.07.2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայաստանյան բուժհաստատությունների մանկական ծառայությունների ղեկավարների և ոլորտի լավագույն մասնագետների հետ հանդիպման ժամանակ  խոսել է մանկաբուժությանն առնչվող խնդիրներից, ձեռքբերումներից, անելիքներից, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: «Մոր և մանկան առողջության պահպանումն առավել քան ուշադրության և հոգածության ներքո է: Մայրական կամ մանկական մահվան ցանկացած դեպք մեզ համար անչափ ցավալի է, միաժամանակ, քննության հատուկ թեմա: Պետք […]

̰
Մանկապարտեզի տնօրենն աշխատանքի է ընդունել և յուրացրել աշխատավարձերը

12:52 10.07.2018

Հուլիսի 9-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 41 մանկապարտեզի տնօրեն Հայկուշ Մ.-ն բակապանի, հավաքարարի և դաստիարակի օգնականի հաստիքներում աշխատանքի է ընդունել Գրետա Գ.-ին, Ռոզա Մ.-ին և Սուսաննա Վ.-ին, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ Հայկուշ Մ.-ն յուրացրել է նշված անձանց աշխատավարձը: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նախապատրաստվում […]

̰
Ահազանգ՝ մարտական դիրքեր տանող ճանապարհին զենք-զինամթերք թողնելու մասին

12:51 10.07.2018

ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 9-ին` ժամը 12.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երասխ-Սևակավան ճանապարհից մարտական դիրքեր տանող ճանապարհին զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը Երասխ-Սևակավան ճանապարհի 5-րդ կմ-ից դեպի աջ՝ մարտական դիրքեր տանող ճանապարհի 150 մ հեռավորության աջ հատվածում, հայտնաբերել է սպիտակ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ դպրոցական պայուսակ. պայուսակի միջից հայտնաբերվել […]

̰
ՀՔԾ-ն կսպասի մինչև Ռոբերտ Քոչարյանի վերադարձը

12:37 10.07.2018

Հատուկ քննչական ծառայությունը կսպասի մինչև հուլիսի 25-ը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Խաչատրյանը նշեց, որ հարցաքննության այլ տարբերակ չի լինելու: «Հարցաքննության կանչելու, վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով, և տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն քրեական դատավարության օրենսգիրքը չի […]

̰
Վալերիյ Օսիպյանը նշանակում է արել

12:35 10.07.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ է նշանակվել Հովհաննես Մարտիրոսյանը: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Մարտիրոսյանը նախկինում եղել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալը:

̰
ՊԵԿ օպերատիվ վարչության պետի մասով ծառայողական քննություն է սկսվել․ ՊԵԿ նախագահ

12:34 10.07.2018

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝ ՊԵԿ օպերատիվ վարչության պետի լիազորությունները դադարեցված չեն, պարզապես չճշտված տեղեկությունները ճշտելու նպատակով իրականացվում է ծառայողական քննություն: «Կարեն Կարապետյանը, որպես օպերատիվ  հետախուզության վարչության պետ, օպերատիվ գծով պրոֆեսիոնալ է, բայց որոշակի վարքագիծ մենք այսօր դիտարկում ենք, արդյո՞ք այդ վարքագիծը տեղի է ունեցել թե ոչ, […]

̰
BACK_TO_TOP