TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՔԾ-ն կսպասի մինչև Ռոբերտ Քոչարյանի վերադարձը

12:37 10.07.2018

Հատուկ քննչական ծառայությունը կսպասի մինչև հուլիսի 25-ը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Խաչատրյանը նշեց, որ հարցաքննության այլ տարբերակ չի լինելու: «Հարցաքննության կանչելու, վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով, և տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն քրեական դատավարության օրենսգիրքը չի […]

̰
Վալերիյ Օսիպյանը նշանակում է արել

12:35 10.07.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ է նշանակվել Հովհաննես Մարտիրոսյանը: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Մարտիրոսյանը նախկինում եղել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալը:

̰
ՊԵԿ օպերատիվ վարչության պետի մասով ծառայողական քննություն է սկսվել․ ՊԵԿ նախագահ

12:34 10.07.2018

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝ ՊԵԿ օպերատիվ վարչության պետի լիազորությունները դադարեցված չեն, պարզապես չճշտված տեղեկությունները ճշտելու նպատակով իրականացվում է ծառայողական քննություն: «Կարեն Կարապետյանը, որպես օպերատիվ  հետախուզության վարչության պետ, օպերատիվ գծով պրոֆեսիոնալ է, բայց որոշակի վարքագիծ մենք այսօր դիտարկում ենք, արդյո՞ք այդ վարքագիծը տեղի է ունեցել թե ոչ, […]

̰
Աղվան Հովսեփյանին փոխարինողի անունը հայտնի է

11:43 10.07.2018

Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ Ներկայացնելով կոմիտեի նորանշանակ պետին՝ վարչապետն ընդգծեց, որ օրինականության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է։ Փաշինյանի խոսքով՝ այս բոլոր հարցերը լուծելիս չպետք է տուժեն մարդու իրավունքները, և կոռուպցիոն երևույթների բացահայտման գործում 100 տոկոսով պետք է ապահովվի օրինականությունը և օրենքի գերակայությունը։ […]

̰
Ոստիկանները դուրս են հրավիրել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ակցիայի անդամներին

11:32 10.07.2018

Այս առավոտ ոստիկանությունը հատուկ միջամտություն է կիրառել և դուրս հրավիրել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին, որոնք ուրբաթ օրվանից Մայր Աթոռի Դիվանատան գլխավոր շենքում էին: Ոստիկանությունը բռնություն չի կիրառել, ուղղակի տեղի է ունեցել հրմշտոց, որից հետո նախաձեռնության անդամները լքել են այդ տարածքը: SHANTNEWS.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ նախաձեռնության անդամները հիմա «Տրդատի դուռ» կոչված հատվածում են: Նրանք […]

̰
Հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել և վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ. Նիկոլ Փաշինյան

11:24 10.07.2018

Քիչ առաջ մեկնարկեց Կառավարության նիստը: Մինչ բուն հարցերին անցնելը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ գրքեր են նվեր ստացել, և այդ կերպ հրատարակչությունները կառավարության հետ միասին ակցիա են իրականացնում: «Այս ակցիան նպատակ ունի խթանել ընթերցանությունը Հայաստանում և հատկապես կառավարության անդամների շրջանում»,- կեսկատակ – կեսլուրջ ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ հրատարակչություններին աջակցելու հստակ քաղաքականություն է պետք […]

̰
Յուրի Խաչատուրովը հուլիսի վերջին կներկայանա հարցաքննության. ՀՔԾ

11:20 10.07.2018

Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործի շրջանակում հարցաքննության ծանուցագիր է ուղարկել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից: «Այո՛, ծանուցումն ուղարկվել է, նա էլ տեղեկացրել է, որ հուլիսի վերջին կներկայանա»,- ասել են ծառայությունից: Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը: Այսօր «Ժամանակ» թերթը […]

̰
Երթևեկության փոփոխություն Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում

10:46 10.07.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 10-ից Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի և դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Բագրևանդի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 2-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և ձախ […]

̰
Եղվարդի բնակիչները բողոքում են «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի կառուցման դեմ

10:39 10.07.2018

Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները բողոքում են «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի կառուցման դեմ: Բնակիչները փակել են գործարանի հարակից ճանապարհն ու պահանջում են դադարեցնել շինարարությունը: Ցուցարարներն այդ կերպ փորձում են պատկան մարմինների ուշադրությունն իրենց վրա հրավիրել ՝ պահանջելով իրենց հարցի լուծումը: Բնակիչներն սպասում են Բնապահպանության նախարարության ու ՏԻՄ ներկայացուցիչներին:

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզերում

09:35 10.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ռուբինյանց փ. 1, 1Ա, 3 շենքերը, Դրոյի փ. 4, 6 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վ.Փափազյան փ. 2-րդ նրբ. 113-115 սեփական տները, Համո Սահյան փ. 86-102 սեփական տները և հարակից […]

̰
Կասկածվում է գողացված քարտերով 13 մլն դրամ կանխիկացնելու մեջ

00:12 10.07.2018

Կադրում երևացող անձը կասկածվում է գողացված քարտերով 13 մլն դրամ կանխիկացնելու մեջ։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության մոտակա կամ Քանաքեռ-Զեյթունի բաժին։

̰
Մայակովսկի գյուղում այգիները ջրում են Կաթնաղբյուրի ջրով․ «Վեոլիա Ջուր»

22:37 09.07.2018

Ամռանը ջրի սպառման ծավալների ավելացումը պայմանավորված է  ոչ միայն շոգ եղանակով, այլև ոռոգման նպատակով ապօրինի ջրօգտագործմամբ՝ առաջին հերթին գյուղերում կամ քաղաքների անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում: Այս մասին ասված է «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում: Ընկերության շրջիկ խմբերն այս օրերին ստուգայցեր են կատարում, և օրերս 2 ապօրինի միացում է հայտնաբերվել Աբովյան քաղաքին հարակից […]

̰
Աշոտ Հայրապետյանը վայր է դրել Կապանի համայնքապետի իր լիազորությունները

21:31 09.07.2018

Աշոտ Հայրապետյանը վայր է դրել Կապանի համայնքապետի իր լիազորությունները։ Կապանի ավագանին ստորագրել է համայնքապետի հրաժարականի արձանագրությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարվել է քաղաքապետի պաշտոնից: Այդ մասին նա տեղեկացրել էր ֆեյսբուքյան իր էջում:

̰
Սևանի ավտոճանապարհին տնակ է այրվել

21:26 09.07.2018

Հուլիսի 9-ին՝ ժամը 18:19-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին՝ Ծովազարդ լողափում, այրվում է տնակ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 19:31-ին: Այրվել է Ռ. Մ.-ին պատկանող փայտյա տնակը՝ մոտ 15 քմ:

̰
Ցանկացած բացահայտում, որ ինչ-որ կերպ առնչվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, լինելու է նրա օգտին. Վիկտոր Սողոմոնյան

21:13 09.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրորդ նախագահի հասցեին հնչող տարբեր մեղադրանքներին: «Մենք որևէ մտավախություն չունենք որևէ հարցով, որն առնչվում է Ռոբերտ Քոչարյանին, ինչ հարց էլ լինի, ինչպես էլ որ շահարկվել է, մեզ համար որևէ խնդիր այդ հարցերը չեն ներկայացնում, սակայն, եթե մենք խոսում ենք […]

̰
Կոյուղաջուրը լցվում է Սարի թաղի բնակիչների տները. պատգամավորն ահազանգում է

20:40 09.07.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է Սարի թաղում առկա խնդիրներից մեկին: «Երևան քաղաքի խնդիները միշտ եղել են և լինելու են իմ ուշադրության կենտրոնում: Սարի թաղի հարյուրավոր բնակիչներից ստացել եմ դիմում, որում նշվում է, որ Սարի թաղից եկող ընդհանուր կոյուղու հունը փոխվել է և միացվել է բնակիչներից […]

̰
Հայ զինվորն ու սպան շեշտը պետք է դնեն որակական գերազանցության վրա. ՀՀ ՊՆ տեսլականը

20:25 09.07.2018

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է արել՝ հատված մեջբերելով ՀՀ կառավարության ծրագրի մտահղացման շրջանակներում պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականից: «Առաջինը ենթականերին առաջնորդելն է: Երկրորդ առանցքային գործառույթը միջոցների մտապատկերումն է: Նախևառաջ պետք է գիտակցենք, որ Հայաստանի մարդկային ռեսուրսները սահմանափակ են, հետևաբար հայոց զինուժի զինվորն ու սպան պետք է շեշտը դնեն ոչ թե քանակական […]

̰
Սպանություն Գեղարքունիքի մարզում. եղբայրներ են ձերբակալվել

20:19 09.07.2018

Հուլիսի 8-ին՝  ժամը 21:00-ին, Ոստիկանության Սևանի բաժին Սևան ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ Հ. Զ.-ն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ախտորոշվել է որովայնի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած թափանցող վիրավորումներ: Հոսպիտալացվելուց րոպեներ հետո 56-ամյա Հ. Զ.-ն մահացել է: Հարուցվել է քրգործ՝ սպանության […]

̰
Հրդեհ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում

20:18 09.07.2018

Հուլիսի 9-ին, ժամը 16:14-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Շրջանային փողոցի թիվ 17 տանը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:24-ին, մարվել՝ 16:34-ին: Հ. Մ.-ի տան խոհանոցում այրվել են 2 […]

̰
Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ. ընտրության կարգը

20:15 09.07.2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 7 տարի պաշտոնավարելուց հետո հուլիսի 9-ին հրաժարական տվեց: Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա հրաժարական է տվել: Քաղաքապետի լիազորությունները կառավարության կողմից վաղաժամկետ դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն անձը չի կարող առաջադրվել քաղաքապետ: Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ […]

̰
Ակտիվիստները հակադարձում են «Լիդիան ինթերնեյշնլ»-ի զգուշացումներին

20:12 09.07.2018

SHANTNEWS.am-ն օրեր առաջ  հայտնել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ներկայացուցիչների այն պնդման մասին, որ ծրագրի ձախողումը կարող է մեծ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար միջազգային հարթակում: «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը և իրավական խորհրդատու Արմեն Մելքումյանը լրագրողներին ասել էին, որ  կան միջկառավարական երեք համաձայնագրեր, որոնցով Հայաստանն ստանձնել է ներդրումների պաշտպանության պարտականություն: Ներդրումը կազմում է 400 մլն […]

̰
Ո՞վ է փորձում Հայաստանը կտրել Ռուսաստանից. իսրայելցի քաղաքագետ

20:00 09.07.2018

Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը հայտարարություն է արել հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական զարգացումների, Ադրբեջանում կազմակերպված ռուս քաղաքագետների և քաղաքական գործիչների մասնակցությամբ քննարկումների, նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին: Էսկինի խոսքերով` այն հայտարարությունները, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ուկրաինական մայդանի շարունակություն է և դրա հետևում կանգնած են ամերիկացի լրտեսներ, առնվազն խելամիտ չեն, քանի որ նախ որևէ կապ չունեն Ուկրաինայում տեղի […]

̰
«Մարտիկ» հիմնադրամի չարաշահումների մասով քրեական գործ է հարուցվել. Անահիտ Բախշյան

19:54 09.07.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Մարտիկ» հիմնադրամի չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: «Սիրելիներս, վերջապես ս.թ. հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը «Մարտիկ» հիմնադրամի չարաշահումների կապակցությամբ հարուցեց քրեական գործ և կատարելու է նախաքննություն»,- գրել է նա: Անահիտ Բախշյանը խոստացել է ընթացքի մասին տեղեկացնել:

̰
Արա Վարդանյանը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը

19:01 09.07.2018

Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, որը ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի […]

̰
Կառավարության վաղվա նիստում կքննարկվի Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը

18:40 09.07.2018

ՀՀ կառավարության՝ վաղը կայանալիք նիստում քննարկվելու է Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ավելացված արժեքի հարկից ազատվում է ոչ միայն շրջանառելի` բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանք արտադրողի, այլ նաև իրացնողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշները բա­վա­­­րարող շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի օտա­րումը: Նախագծի ընդուն­ման հիմնավորման համաձայն՝ առա­ջար­կը հիմնավորվում է […]

̰
Շնորհակալություն համագործակցության ու համատեղ աշխատանքի համար. Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց

18:35 09.07.2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձով դիմել է երևանցիներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։ Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս […]

̰
Սպանություն իրականացրած անձն ազատազրկվել է 18 տարով

18:32 09.07.2018

Դեռևս 2016 թվականի հուլիսի 1-ին հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննության մարմնի կողմից Ռ․Ս․-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն) և 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով սառը զենք կրելը) այն բանի համար, որ ամուսիններ` Ս․Ա․-ի և Ք․Մ․-ի անձնական կյանքին միջամտելու, […]

̰
Նոր կյանք համայնքում ղեկավարի արտահերթ ընտրություններ են անցկացվելու

18:19 09.07.2018

Արարատի մարզի Նոր կյանք համայնքում ղեկավարի արտահերթ ընտրություններ են անցկացվելու: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից: Փաստաթղթում նշվում է, որ ընտրությունները նախատեսվում են անցկացնել հոկտեմբերի 21-ին: Հիշեցնենք, որ  Նոր կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը նշանակվել էր Արարատի մարզպետ:

̰
Բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը

18:15 09.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Yerevan.today կայքին: Ներկայացնենք հարցազրույցն ամբողջությամբ. – Պարոն Քոչարյան, վերջին օրերին Մարտի 1-ի գործով հետաքննությունը նոր շրջադարձի մեջ մտավ: Ամենաքննարկվող հանգամանքներից մեկն այն խորհրդակցությունն է, որը Դուք անցկացրել եք ԶՈւ հրամանատարական կազմի հետ: Ի՞նչ խորհրդակցություն էր դա: – Խորհրդակցություն, որպես այդպիսին, չի եղել: Եղել է հրամանատարական կազմի հետ […]

̰
Գեղաշեն համայնքի ղեկավարը հրաժարական է տվել

18:14 09.07.2018

Այսօր՝ հուլիսի 9-ին, համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Գեղաշեն համայնքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

̰
BACK_TO_TOP