17:00 04.07.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի վերաբերյալ գործերի քննության ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Գրառման մեջ նշվում է, որ գործուղվող իրավաբանի թեկնածուների ընտրության գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարը հրաման է ստորագրել՝ հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին:
Համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո առաջիկայում կհայտարարվի մրցույթ, որը կհրապարակվի հրապարակային ծանուցումների, արդարադատության նախարարության, ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցչության պաշտոնական ինտերնետային կայքերում:
Մրցույթին մասնակցելու համար կկարողանան դիմել բարձրագույն իրավաբանական (առնվազն իրավագետի բակալավրի) կրթություն ունեցող, առնվազն վերջին երեք տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող, անգլերենին գերազանց տիրապետող, դատարանի նախադեպային իրավունքին իրազեկ գործունակ ՀՀ քաղաքացիները:
Մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներից լավագույն երեքը կներկայացվեն Եվրոպայի խորհուրդ՝ ընտրություն կատարելու համար:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=242203396376526&id=100017606020589
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...
19:46 21.08.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները մարիխուանայով փաթեթներ ու կանեփի թփեր են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի 35-ամյա բնակիչը տանը և դրան կից շինությունում ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա, իսկ հողամասում աճեցնում՝ կանեփի բույսեր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 18-ին տղամարդը Աշտարակ քաղաքի Տերյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նրա տան մոտ սահմանվել է հսկողություն։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 35-ամյա […] ...
19:29 21.08.2025
«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Սպերցյանի համար«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Առաջարկն ընդհանուր կազմում է 18 միլիոն դոլար: Անգլիական ակումբը պատրաստ է 16 միլիոն վճարել, մյուս 2 միլիոնը՝ որպես հավելավճար: Սա «Սաութհեմփթոնի» երրորդ ու վերջին առաջարկն է հայ կիսապաշտպանի համար: Նախորդ երկու առաջարկներին Ռուսաստանի չեմպիոնը չի պատասխանել: ...
19:21 21.08.2025
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջՕգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար՝ ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները։ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ […] ...