20:23 14.02.2018
Փետրվարի 13-ին Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ, դարձավ Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ մեկ տարի ժամկետով՝ ստանալով Կոմիտեի անդամ երկրների միաձայն աջակցությունը։
17:27 14.02.2018
Նուբարաշենում, այսօր՝ փետրվարի 14-ին, սկսվել են կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները:
17:16 14.02.2018
Aviasales ընկերությունը հրապարակել է գարնան ընթացքում զույգերով ճանապարհորդությունների համար հարմար ամենառոմանտիկ երկրների ցանկը: Հայաստանն այստեղ չորրորդն է, hայտնում է Interfax.туризм-ը:
17:10 14.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղ ծանոթանալ է 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին: Հատուկ շեշտադրում է կատարվել դատարանների բեռնաթափման և մասնագիտացման վրա: Բանն այն է, որ 2019 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել Սնանկության դատարանը: Կալանքի՝ մինչդատական վարույթի գործերն այսուհետ քննվելու են քրեական […]
16:36 14.02.2018
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը, նույն բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով կաշառք են ստացել:
16:27 14.02.2018
Հայ-ադրբեջանական հակամարտության սրման հավանականության մասին ձևակերպումները խիստ «լղոզված են» և ոչ հստակ։
15:50 14.02.2018
Որպես Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը հերքեց իր գործնական կապն Ամուլսարի հանքավայրի հետ։ Սարգսյանի խոսքով՝ ինքն ընդամենը խորհրդատավական օգնություն է տրամադրել հանքարդյունաբերական ընկերությանը։
15:42 14.02.2018
Լուրը, որ փաստաբանները դիմելու են ՀՀ նախագահին, SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատեց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Ըստ Խաչատրյանի` նախաձեռնող խումբը նամակը պատրաստում է և այն մինչև օրվա վերջ նախագահական կուղարկի:
15:20 14.02.2018
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհի 51,500-56,500 կմ հատվածում փետրվարի 14-ից կկատարվի երթևեկության փոփոխություն։
15:10 14.02.2018
Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Սինոփսիս» ընկերություն և ծանոթացել ՏՏ համայնքի խնդիրների հետ։
14:19 14.02.2018
«Կրոնավորների համար տարբեր տեսակի պատիժներ են սահմանված, սակայն Աթեշյանը դրանցից ոչ մեկին չի արժանանում»,- դժգոհեցին նախաձեռնության անդամները:
14:11 14.02.2018
Նիդեռլանդներում շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես» գործակալությունը՝ հղում անելով ՀՅԴ Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանին:
14:03 14.02.2018
Երկու տարվա պայքարից հետո Աթեշյանը կրկին հաջողություն արձանագրեց: Ժամանակը նրա օգտին աշխատեց: Գարեգին Բեկչյանը հրաժարական տվեց, իսկ Աթեշյանը կրկին ընտրվեց: Այս մասին Պոլսո հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ Աթեշյանի վերընտրվելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել և իրենց դժգությունն են արտահայտել «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամները:
13:56 14.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալիի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիեֆինգ Կոնատեն (նստավայրը՝ Մոսկվա):
13:48 14.02.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ փետրվարի 15-ին ժամը 15.00-ից մինչև փետրվարի 16-ը ժամը 15.00-ը կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Յոլյան փողոցի 1-ից-19 համարների և նրբանցքի, Արևշատ փողոցի թիվ 2 շենքի, Գորիսի բժշկական կենտրոնի, Քարահունջ, Հարթաշեն, Քարաշեն, Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր, Արավուս գյուղերի, Խնձորեսկի և Խնածախի թիվ N զորամասերի ջրամատակարարումը։ Ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված են վթարի վերացման աշխատանքներով:
13:09 14.02.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Փաշինյանը նամակ է հղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
12:52 14.02.2018
ՊՊԾ գնդի գործով դատական նիստին այսօր չէր ներկայացել 6 պայմանագրային պատշպան՝ Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը, Արա Ղարագյոզյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը:
12:08 14.02.2018
Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը ծանոթ չէ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին։ Այս մասին նշեց ինքը`Սարգսյանը`պարզաբանելով, որ երեկ զբաղված է եղել Գյումրի այցով ու քաղաքի խնդիրների հետ ծանոթանալով։ Այնուամենայնիվ Արմեն Սարգսյանը նշեց, որ անկախ միջադեպին ծանոթ չլինելուց`դեմ է ցանկացած տեսակի բռնության։
11:58 14.02.2018
Ֆեյսբուքյան օգտատեր Անի Մինասյանը լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել Նուբարաշենից: Նա նաև կից հետևյալ գրառումն է կատարել. «Անտանելի հակասանիտարական վիճակ։ Առանց դիմակի մոտենալ հնարավոր չէ, երկար մնալ տարածքում՝ գրեթե անհնար։ Երեկվանից ոչինչ չի արվել ու չի փոխվել։ Նուբարաշեն, հենց հիմա»։
11:44 14.02.2018
Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն այսօր այցելեց «Սինոփսիս» ընկերություն, կատարեց շրջայց, ծանոթացավ ուսանողների հետ։ Արմեն Սարգսյանը ուսանողներին ներկայացրեց ժամանակին իր և ընկերների նախագծած խաղերը։ «Սինոփսիս» ընկերությունում Արմեն Սարգսյանի հանդիպել է ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ և քննարկում է ոլորտի հարցերը:
11:39 14.02.2018
Ռուսական փրկարարական գույքի՝ 2017 թ. պլանով նախատեսված վերջին խմբաքանակն այսօր հանձնվել է ԱԻՆ-ին: Նախարարությունից տեղեկացնում են, որ գույքի այս խմբաքանակը ներառում է 2 միավոր «ԿԱՄԱԶ» մակնիշի АСА 20 վթարափրկարարական մեքենա և 20 միավոր անկարգել՝ նախատեսված ԱԻՆ ՀՆՓԱԻԿ (Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն) ջոկատի համար:
11:30 14.02.2018
2017 թվականի հուլիսի 6-ն էր, երբ ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրեց ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի օրինագիծը: Կողմ քվեարկեց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 74 պատգամավոր, դեմ` «Ելք» խմբակցության 4 պատգամավոր` Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը և Արտակ Զեյնալյանը:
11:26 14.02.2018
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով փետրվարի 5-ից 9-ը շրջակա միջավայրին հասցվել է 1․148․086 դրամի վնաս: Այս մասի տեղեկացնում են բնապահպանության նախարարությունից:
11:15 14.02.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներ կատարելու նպատակովով փետրվարի 14-ին ժամը 11.00-18.00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը, բացառությամբ՝ Արցախի, Երկաթուղայինների, փողոցների, Արին-Բերդի փող․ 3-րդ և 5-րդ նրբանցքների, Սարի Թաղ թաղամասի, Նուբարաշենի խճուղու՝ 5/1, 5/2, 5/3, 5/4, 5/5, 5/6 համարների, Ջրաշեն և Մուշավան թաղամասերի, «Էրեբունի», «Վարդաշեն», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների։