12:20 16.02.2018
Ռուսական բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից թույլտվություն ստացել Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ և Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
12:05 16.02.2018
Եթե ճանապարհներին տեղակայված արագաչափ տեսախցիկների կիրառումը դեռ հասկանալի է, ապա շարժական տեսանկարահանող սարքերի առկայությունը հասկանալի չէ։ Այս կարծիքին է ավտովարողների իրավունքների պաշտպան Մհեր Շահնազարյանը։ Նրա խոսքով՝ իրավական կարգավորումներում նշվում է, որ արագաչափ տեսախցիկները պետք է տեղակայված լինեն որոշակի տեղում, վայրում, ինչին հակասում է շարժական սարքը։ Մյուս կողմից փողոցներում տեղադրված սարքերը սպառել են իրենց զսպիչ գործոնը, […]
11:06 16.02.2018
Ոստիկանության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, բերման են ենթարկել Գևորգ Միլիտոնյանին, ում «BMW X5» ավտոմեքենայում հայտանբերվել է մարիխուանա թմրանյութին նմանվող զանգված և կաթուցիչ: Ներկայացնում ենք ոստիկանության տրամադրած տեսանյութը:
09:08 16.02.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով փետրվարի 16-ին ժամը 11.00-15.00-ն կդադարեցվի ։Երևանի Կենտրոն վարչական շրջանի Զաքյան, Վ․ Սարգսյան, Դեղատան փողոցների, Փ․Բյուզանդ փող․ 5-ից-87, Ամիրյան փող․ 1-ից-16, Խորենացի փող․ 1-ից-29, Մաշտոցի պող․5-ից-20 համարների ջրամատակարարումը:
20:34 15.02.2018
Այսօր հայտնի դարձած նշանակումներով ավարտվեց բանակային կորպուսների բոլոր հրամանատարների փոխարինումների ցիկլը:
19:56 15.02.2018
«6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանն ընդունել է աննախադեպ թվով օրենքներ» – ասված է 6-րդ գումարման 1-ին և 2-րդ նստաշրջանների մոնիթորինգների ամփոփագրում: Ըստ մոնիթորինգի արդյունքների՝ օրենքները 252 են: Սա շուրջ 3 անգամ ավելի է 5-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ցուցանիշից՝ 94-ից և 2 անգամ ավելի, քան նախորդ գումարման բոլոր նստաշրջաններում ընդունված օրենքների միջին ցուցանիշը՝ 125-ը:
19:31 15.02.2018
SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ներկայացվել են 6-րդ գումարման 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկան արդյունքներն ու ըստ այդ արդյունքների՝ ԱԺ-ում պահպանվել է «լուռ» պատգամավորների թիվը։ 105 պատգամավորներից 40-ը 2 նստաշրջանում քննարկմանը չի մասնակցել և միայն քվեարկել է։
19:17 15.02.2018
2017 թվականին Հայաստանում կատարվել է անշարժ գույքի վաճառքի և նվիրատվության ավելի քան 52 հազար գործարք, որոնցից 37,5 տոկոսը՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների հետ։ Գործարքների մոտ 60 տոկոսը կատարվել է մարզերում, 40 տոկոսը՝ Երևանում։
18:36 15.02.2018
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ Անդրե Պոտենբուրգը «ուղտապահ» և «քիմիոն վաճառող» է անվանել Գերմանիայում բնակվող թուրքերին: Այս մասին փոխանցում է թուրքական Daily Sabah պարբերականը:
18:25 15.02.2018
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 1-ին զորամիավորման վարչակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատար՝ գնդապետ Արարատ Մելքումյանին:
17:32 15.02.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողﬕց ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արﬔն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:
17:07 15.02.2018
Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբում 5 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
16:20 15.02.2018
Հատուկ պետք է ընդգծել և դատապարտել բռնության այն տեսակը, որ կիրառվել է քաղաքականության մեջ կանանց նկատմամբ: Այս մասին այսօր հայտարարել է «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը:
16:12 15.02.2018
«Ելք» խմբակցության անդամի խոսքով՝ կատարվածին պետք է իրավական գնահատական տրվի նախադեպերը բացառելու համար:
15:55 15.02.2018
«Հրապարակի» տեղեկությունով, դասաժամերի կրճատման մասին որոշումն ընդունվել է վերջերս՝ համալսարանի գիտխորհրդի կողմից:
15:47 15.02.2018
ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածուի պաշտոնում առաջարկված Արմեն Սարգսյանը հրաժարվել է Գյումրիի քաղաքապետի և Շիրակի մարզպետի ընկերակցությունից, կոռեկտ և անգլիական ձևով մերժել է նրանց՝ խնդրելով մենակ թողնել իրեն:
14:40 15.02.2018
Հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:
14:01 15.02.2018
«Ելք»-ի պատգամավորներից յուրաքանչյուրը միջինում հնչեցրել է 30 հարց և ելույթ։ «Ծառուկյան» խմբակցության դեպքում այդ ցուցանիշը 10-ն է, ՀՀԿ-ական պատգամավորներինը 5-ը, ՀՅԴ-ինը՝ 1-ը։
13:56 15.02.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխաների բնակության վայրը որոշելիս հաշվի է առել հոգեբանի կարծիքը: