11:03 17.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նա կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին: Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես կգա ելույթով:
10:55 17.02.2018
Հերթական շրջայցի ժամանակ ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում են եղել կարգազանց հետիոտները: ՆԵրկայացնում ենք ոստիկանության տրամադրած տեսանյութը.
10:43 17.02.2018
90-ական թվականներին Ադրբեջանի նպատակը հետևյալն էր` Ղարաբաղի գրավում, Զանգեզուրի գրավում, միացում Նախիջևանի հետ, Նախիջևանից հարձակում Երևանի վրա: «Մենք այն ժամանակ կոտրեցինք այս մտադրությունը և ազատագրեցինք մեր Արցախը, Ադրբեջանը պարտվեց, բայց այդ գաղափարն ապրում է, փաստորեն ապրում է, նա շարունակում է զինվել, քանի որ սխալ փաստաթուղթ ստորագրվեց հրադադարի մասին, հիմարություն»,- ասել է Տեր-Գրիգորյանցը:
10:34 17.02.2018
Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում:
10:16 17.02.2018
Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հայտարարություն է արել՝ ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի որոշման մասին:
09:57 17.02.2018
Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի քվեարկության հետ կապված բացասական հանգուցալուծումը, արաբագետ Արմեն Պետրոսյանի համոզմամբ, կանխատեսելի էր և տեղավորվում էր միաժամանակ Իսրայելի ներքին և արտաքին քաղաքական ուղեգծի ներկա որոշ իրողությունների տրամաբանության մեջ:
09:33 17.02.2018
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականին հանրապետությունում արտադրվել է 9 մլն 679.5 հազար լիտր պաղպաղակ, ինչը 2016 թվականին համեմատ աճել է 7.4%-ով:
19:54 16.02.2018
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության արդյունքում կասեցրել է «Փարվանա 97» (Կոտայք), «Էթյունի» (Կոտայք) և «Միքս Վե Գրուպ» (Երևան) ՍՊԸ-ների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Ռադա Կարամյանին (Ամավիր), Գոհարիկ Մանուկյանին (Կոտայք), Գառնիկ Սարգսյանին (Արարատ), Աստղիկ Մարտիրոսյանին (Կոտայք) պատկանող հացի և հրուշակեղենի արտադրամասերի գործունեությունը:
19:30 16.02.2018
6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկումները ցույց են տվել, որ 2-րդ նստաշրջանում Էթիկայի հանձնաժողով չի ձևավորվել, թեև 1 առաջարկ է եղել:
18:33 16.02.2018
Արցախյան շարժման տարիների լուսանկարների, ցուցապաստառներ, կարգախոսներ ու տեսանյութեր կցուցադրվեն Ազատության հրապարակում։
18:07 16.02.2018
Ռոբերտ Աղվանյանն այսօր դատարանում սկանդալային հայտարարություններ է արել՝ ասելով, թե Վրաստանից ռազմամթերք չի բերվել Հայաստան, որ այն պատերազմի ժամանակ իր հայրն է ձեռք բերել, ինքն էլ այն փոխանցել է Հրաչյա Մայիլյանին:
17:02 16.02.2018
SHANTNEWS-ին Երևանի քաղաքապետարանից հաղորդեցին, որ նրանց կենսագրականները երբեք էլ տեղադրված չեն եղել կայքում:
16:53 16.02.2018
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ով Սոչիում մասնակցում է Ներդրումային 17-րդ ֆորումին, այցելել է ՌԴ ԱԻ նախարարության տեղի ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
16:26 16.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն զեկուցել է նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները:
16:10 16.02.2018
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 18-ից Երևան քաղաքի Արամի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
15:50 16.02.2018
Հենց սկզբից տուժողի իրավահաջորդը՝ սպանվածի եղբայր Արամ Սիմոնյանը, միջնորդեց դատական նիստերն անցկացնել դռնփակ, քանի որ չի ցանկանում, որ ընտանեկան ողբերգության մանրամասները տարածվեն:
15:17 16.02.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել, որով կսահմանվի սեղմված գազով աշխատող ավտոմեքենաների գազաբալոնային սարքավորումների տեղադրման կարգը և վերահսկողություն կսահմանվի նշված գործողություններն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:
15:03 16.02.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանն իր վարույթում քննվող` բռնությամբ զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործով ապացույցներ է կեղծել:
13:40 16.02.2018
Ճանապարհներին տեղադրված տեսախցիկները սպառել են իրենց և կորցրել կանխարգելող գործառույթը։
12:41 16.02.2018
Տավուշի սահմանամերձ գյուղեր Մարդու իրավունքների պաշտպանի այցերի հիման վրա լուծվում են տեղի բնակիչների բարձրացրած խնդիրները:
12:35 16.02.2018
Փետրվարի 15-ին աշխարհում նշվում է քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը: Այդ կապակցությամբ Նվիրիր կյանք հիմնադրամը համերգային ծրագիր էր պատրաստել, իսկ բեմի վրա այդ հիվանդության դեմ կռիվ տվող կամ արդեն հիվանդությունը հաղթահարած 6-17 տարեկան երեխաներն էին: