11:13 14.02.2018
ՊԵԿ-ը շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ:
11:03 14.02.2018
Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը երեկ գրել էր, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները նիստերի դահլիճ էին եկել Նուբարաշենի կոյուղաջրերը տարաների մեջ լցրած և բժշկական դիմակներով։
10:41 14.02.2018
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդի մարզագույքի հետ առնչվող անցանկալի պատմության առիթով հայտարարում է: Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի`Փհենչհանում մարզումների ընթացքում դահուկը վնասվելու պատճառով առաջացած խնդրի մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անմիջապես տեղեկացվել է: Խնդրի մասին զեկուցվել է նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա հանձնարարությամբ եւ աջակցությամբ Աշոտ Կարապետյանի համար […]
09:28 14.02.2018
ԱԻՆ-ից և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 14-ին ժամը 10:00-ի դրությամբ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
21:39 13.02.2018
Դրական, ընկերասեր աղջկա մասին ընկեր Կարապետյանն էլ շատ դրական հուշեր ունի, ևս մեկն էլ այսօր է ավելացել ու լիարժեք կդառնա, երբ լսի՝ Մարիամն իսկապես երջանիկ է, արդեն իր սեփական տանը:
20:31 13.02.2018
8 ու կես տարի է, ինչ մենք ուսումնասիրում ենք Սումգայիթի ողբերգությունը «Սովորական ցեղասպանություն» ծրագրի շրջանակում: Դա այն դեպքն է Արցախյան հակամարտության պատմության մեջ, որն ամենից շատ փաստագրված է: Ունենք շատ փաստաթղթեր, որոնք ոչ միայն ականատեսների պատմություններն են, այլև պաշտոնական փաստաթղթեր են՝ քննչական և դատական նյութեր, տեսագրություններ, այդ թվում՝ ջարդերի ժամանակ արված տեսագրություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինե Գրիգորյանը:
20:11 13.02.2018
Փետրվարի 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
20:03 13.02.2018
Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը: Տոնը նվիրված է քառասունօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն: Տոնին վառվող խարույկը գարնան ավետաբերի խորհրդանշական դերն է կատարում, տյառնընդառաջը համարվում է բնության զարթոնքի տոն:
19:22 13.02.2018
Մենք բնակիչներով կազմակերպել ենք, ասել ենք՝ էս կոյուղաջուրը տարեք, տվեք Տարոն Մարգարյանին, որ տեսնի՝ մարդիկ ինչ են շնչում։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Նուբարաշենի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով Երևանի ավագանու այսօրվա նիստին տեղի ունեցած միջադեպին։
19:00 13.02.2018
Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու համար:
18:26 13.02.2018
«Ովքե՞ր են ներգրավված ծառահատման կոռուպցիոն սխեմաների մեջ» թեմայով քննարկման ժամանակ բնապահպանների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի միջև բանավեճ է ծագել այն հարցի շուրջ, թե ովքեր են ծառահատումների մեծ մասի կատարողը: Բնապահպան Սիլվա Ադամյանի այն նկատառմանը, թե հաստատ գյուղացին չէ, որ ձմռանը տաքանալու համար փայտ է տանում, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն արձագանքել է։
18:18 13.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
17:53 13.02.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին այցելեց Գյումրի:
17:17 13.02.2018
Օրեր առաջ SHANTNEWS-ի հետ զրույցում «Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանն ասել էր, որ «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» աշխատակիցները հայտնաբերել են 600-ից ավելի ապօրինի ծառահատման դեպք, սակայն կոծկել են անօրինականությունը և չեն հայտնել ո՛չ ոստիկանությանը, ո՛չ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։
16:42 13.02.2018
SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով ապօրինի ծառահատումների գործով մեծաթիվ քրեկան գործերը հարուցվել են այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի աջակցությամբ Հայաստանի անտառածածկի ուսումնասիրություն կատարվեց և պարզվեց, որ հատկապես Լոռիի ու Տվուշի անտառները ցանցի են վերածվել:
16:28 13.02.2018
«Ես սարսափելի ծեծված էի այն աստիճան, որ ինքս ինձ նման չէի: Ուշքի եկա հիվանդանոցում, հետո մի ավտոբուս լիքը զինվորականների ուղեկցությամբ տարան մարզական համալիր: Այնտեղ հավաքված էին բոլոր հայերը, տանկերը և զինվորականները նրանց հսկում էին: Հայերն իրար էին փաթաթվում, ու ես իմացա եղելությունը»,- պատմել է Սումգայիթի սպանդից փրկված Մարինե Մեժլումյանը:
16:20 13.02.2018
Քիչ առաջ SHANTNEWS.am-ը «Շտապ օգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանից տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը սրտի հետ կապված խնդիրներով է տեղափոխվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն: Իսկ ԲԿ-ից էլ տեղեկացրեցին, որ մանրամասներ չեն կարող հաղորդել, քանի որ Վարդազարյանը դեռ զննության է ենթարկվում:
16:14 13.02.2018
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր նախագահի Սերժ Սարգսյանին է զեկուցել հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների և դրանց արդյունքների, ոլորտում արձանագրված բարեփոխումների ու դեռևս առկա խնդիրների մասին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
16:11 13.02.2018
Բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը նոր հրապարակում է արել իր բլոգում՝ խոսելով Արցախի մասին եվրոպացի բլոգերների նկարահանած ֆիլմի և դրա պատճառով Ադրբեջանում բարձրացված նոր հիստերիայի մասին:
16:02 13.02.2018
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 15-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
15:36 13.02.2018
«Սարսափը մեզ ուղեկցում էր մինչև զինվորների գալը: Այդ 8-9 ժամվա ընթացքում իսկական ինքնապաշտպանություն էր, որը ադրբեջանցիները չէի կարողանում կոտրել», պատմել է Սումգայիթի սպանդի ականատեսներից Ռուզան Թովմասյանը:
15:35 13.02.2018
Փետրվարի 12-ին հայ-թուրքական սահմանի վրա սահմանախախտման 2 դեպք է արձանագրվել: Այս մասին գրում է թուրքական Hurriyet պարբերականը:
Առաջին դեպքը արձանագրվել է Կարսի նահանգի Դիգոր շրջանում, որտեղ 4 թուրք գյուղացի իրենց ձիերին են փնտրել և արդյունքում հայտնվել հայկական սահմանին՝ ռազմական արգելված գոտում: Նրանց հայտնաբերել են հայկական կողմի սահմանապահները:
Նույն օրը գրանցվել է նաև սահմանախախտման մեկ այլ դեպք: Այս անգամ խախտողը եղել է մի գյուղացի, ով փորձել է Արաքսում ձուկ որսալ: Սահմանախախտները ազատ են արձակվել՝ երկու կողմերի սահմանապահների բանակցության արդյուքնում:
Այս մասին SHANTNEWS-ը փորձեց տեղեկություն ճշտել ՀՀ ԱԱԾ-ից, սակայն լուրը ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին, նշելով, որ կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում:
15:22 13.02.2018
Ինչպես արդեն հաղորդել ենք, ՀՀ դատախազությունը փետրվարի 8-ին հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 8 մասնաճյուղում տևական ժամանակ մեծ ծավալների ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնատար անձանց հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառվել է 1.5 միլիարդ դրամի վնաս: Սա, թերևս, ապօրինի ծառահատումների հայտնաբերված ամենախոշոր դեպքն է, ուստի բնապահպաններն այս օրերին քննարկում են նաև, թե ինչպես ստացվեց, որ տեսչական մարմինները գնացին այդ քայլին.
15:07 13.02.2018
Այսօր՝ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առիթով ոստիկանությունում հաղորդում չի ստացվել, սակայն
ոստիկանությունում ուսումնասիրում են միջադեպի նյութերը: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
15:02 13.02.2018
«Իմ հայրն ու ամուսինը հերոսի պես պաշտպանվեցին, բայց նրանց մասին ոչ ոք չգիտի»,- պատմել է Սումգայիթի սարսափելի ոճրագործության ականատեսներից մեկը՝ Ռայա Թովմասյանը: