11:46 06.02.2018
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր՝ փետրվարի 6-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։
11:25 06.02.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում Արթուր Օհանյանի նախագահությամբ վերսկսվել է ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը: Դատարան ուսումնասիրում է 120 հատորանոց քրեական գործի փաստաթղթերը: Նախորդ մի քանի դատական նիստերին ամբաստանյալները և պաշտպանական կողմը դժգոհում էին դատարանի այն որոշումից, որ պայմանագրային պաշտպաններից բացի գործի վարությում ներգրավված են նաև հանրային պաշտպաններ: Դատարանը, սակայն, հանրային պաշտպաններին չհեռացրեց գործի վարույթից:
11:10 06.02.2018
Արամ Մանուկյանի արձանի էսքիզը հաղթել է ապօրինությամբ. այսպիսի կարծիք են այսօր հայտնել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչները։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման համար դեռ անցած տարի հայտարարվել է մրցույթ, որից հետո անցել է այս տարբերակը։ Ըստ նրա այս տարբերակն առաջին փուլում չի եղել, ինչը ապօրինություն է։ Խմբակցության մեկ այլ անդամ՝ Արարատ Հարությունյանի խոսքով` տարբերակները «Ելք»-ի հետ չեն քննարկվել, հենց այդ պատճառով էլ իրենք դեմ են քվեարկել այս տարբերակին։ Նրա խոսքով`այլ էսքիզներ ներկայացվել են բուն նիստից րոպեներ առաջ։ Արարատ Հարությունյանի խոսքով` արձանի այս տարբերակի համար լոբբինգ է արել ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը, որն էլ իրենց տեղեկություններով զբաղվելու է արձանի տեղադրման հարցերով։
10:58 06.02.2018
Քանի որ այսօր ճիշտ խոսելու միջազգային օրն է, փաստաբան Լևոն Բաղդասարյանը եկավ ասուլիսի՝ օրվա խորհրդից չշեղվելու խոստումով։ Իր խոսքով՝ եկել է, որ ներկայացնի ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ դատական իշխանության կողմից բռնաճնշումներ իրականացնելու մասին աղաղակող փաստեր։ Նրա ներկայացմամբ՝ տարիներ առաջ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո քաղաքական գործչի համար անհրաժեշտ վիրահատությունը որոշվեց կատարել արտասահմանում, քանի որ Հայաստանում չէին կարող նման վիրահատություն իրականացնել։ Բաղդասարյանի խոսքով՝ վիրահատության գումարը փոխհատուցեց Կառավարությունը, բայց, ըստ օրենքի, վնասի չափը պետք է հատուցի այն անձը, որը մահափորձ է իրականացրել։ Բաղդասարյանն ասում է, որ այս պահին գործը վճռաբեկում է, եթե այս դատարանն էլ որոշումը կայացնի մյուս ատյանների նման, ապա կդիմեն ՄԻԵԴ։
10:22 06.02.2018
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ «Ռոսկաչեստվո»-ն ռուսական խանութներում վաճառվող կոնյակի որակի ստուգումներ է սկսել: Ընկերության մամուլի ծառայությունը փոխանցել է, որ աշխատանքները մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինի հրահանգով:
09:41 06.02.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, փետրվարի 06-ին կհոսանքազրկվեն
Երևան քաղաքում
10:00-16:00 Գ.Արծրունի փ. 28, Վաղարշյան փ. 15, Հ.Քոչարի փ. 15 շենքերը և հարակից հանրային բաժանորդները:
08:44 06.02.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Նախարարությունը բոլոր վարորդներին կոչ է անում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:40 05.02.2018
Նիստի սկզբում Արա Բաբլոյանն առաջարկել է հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
20:15 05.02.2018
Երկուստեք նշվել է, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման համար:
19:40 05.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները:
19:30 05.02.2018
«Տասնյակ հազարավոր հանրային ուղևորափոխադրումներով զբաղված կազմակերպություններ և անհատներ կեղծ փաստաթղթերով ստացել են լիցենզիաներ Տրանսպորտի նախարարությունից և դրանով իրականացնում են իրենց գործունեությունը», – ասյօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանն, հավելելով, թե նորություն չէ, որ հիմա ով և ինչպես պատահի գազաբալոն է տեղադրում ավտոմեքենայի մեջ: […]
19:12 05.02.2018
Փնտրվում է ավտոմեքենայից պայուսակ գողացած և գողացված բանկային քարտով դրամ կանխիկացնել փորձած տղամարդը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. հունվարի 5-ին՝ ժամը 18:00-22:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վնասել է Արշակունյանց պողոտայում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմի հետևի դռան ապակին և սրահից գողացել ավտոմեքենայի սեփականատիրոջ պայուսակը, որի մեջ եղել են անձը հաստատող և այլ փաստաթղթեր, բանկային քարտ, ձայնարկիչ, կանխիկ գումար:
19:11 05.02.2018
Թանկացման դեմ ուղղված «Ելքի» ցույցի ժամանակ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի ամեն տարվա 5-7-9 տոկոս տնտեսական աճը չի հանգեցնի տնտեսության վերականգման ու աղքատության նվազման։
18:49 05.02.2018
«Ելքի» պատգաամավորների խոսքով՝ իրենք նախաձեռնել են նույն օրենսգրքի նոր փոփոխություններ, որոնց օգնությամբ հնարավոր է խուսափել թանկացումներից:
17:50 05.02.2018
Նշենք, որ «Հետք» առցանց պարբերականը շաբաթ օրը «Ֆեյսբուքի» իր էջում ծառահատման վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել:
17:34 05.02.2018
Մեկնարկել է «Ելք» դաշինքի հանրահավաքը, որի մասնակիցները բաղոքում են թանկացումների դեմ։ Հանրահավաքի կազմակերպիչներից «Ելքի» անդամ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել, որ կազմակերպելու են հանրային ճնշումը, քանի որ առանց այդ ճնշման իշխանություններին հնարավոր չէ որևէ քայլի մղել։ «Ելքն» այս հավաքների հանրային ճնշումներն ուղղորդելու է խորհրդարան:
17:12 05.02.2018
Ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնների թիվը գերազանցում է 400 հազարը, այսինքն՝ ընդհանուրի անգամ 2 տոկոսը փորձարկում չի անցնում: Բայց այստեղ նաև այլ խնդիր կա՝ ինչպե՞ս են կատարվում այդ փորձարկումները, արդյո՞ք կարելի է վստահել դրանց պատասխաններին կամ որքանո՞վ համոզված լինել, որ փորձարկված բալոնը չի պայթի:
16:46 05.02.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը կնքել են համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: ԱԻն-ից տեղեկացնում են, որ կնքված հուշագրով կողմերը նպատակ ունեն.
16:25 05.02.2018
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը խոսել է գազի բալոնների պայթյունների պատճառների մասին, երկու հիմնական պատճառ աձանձնացնելով՝ գազալցակայաններում բարձր ճնշումով լցավորելը և գազաբալոնները փորձարկման չտանելը. «Ամբողջ աշխարհում ընդունված ստանդարտներ են դրանք, որի հիման վրա էլ բալոններն են նախատեսվել, որ առավելագույնը 200 կգ սմ քառակուսի ճնշումն […]
15:37 05.02.2018
Հաշվի առնելով, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են, պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք:
14:47 05.02.2018
Հայաստանում ավելի քանի 500 հազար ավտոմեքենաներից ավելի քան 300 հազարն աշխատում են գազով: Այդ մեքենաների վրա գազի բալոններ են տեղադրված: Այսօր «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանն է խոսել այն մասին, թե վարորդներից քանիսն են կարգի համաձյան ժամկետրը լրանալուն պես փորձարկման տանում իրենց մեքենաների բալոնները, որ դրանք պայթյունների պատճառ չդառնան. […]
14:40 05.02.2018
ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է «Ներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
13:30 05.02.2018
Երեվանի Մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը մասամբ չի կիսում «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանի այն դիտարկումը, որ հեռուստաընկերությունների համար լավ լուր է այն փաստը, որ «Հեռուստատեսության և Ռադիոյի մասին» նոր օրենքը դեռևս չի ներկայացվել խորհրդարան: Բորիս Նավասարդյանի պնդմամբ, «լավ լուրը, այնքան էլ լավ լուր չէ», քանի որ տվյալ նախագիծը սահմանադրական օրենք է և […]