09:13 07.02.2018
«Այդ միջամտությունը սահմանված չէ Սահմանադրությամբ, ավելին՝ այն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակարգում: Դրա համար մենք դեմ ենք քվերակելու»,- ասել է Զեյնալյանը:
09:12 07.02.2018
Ձեռք են բերվել փաստական տվյալներ նաև այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձինք Վահագն Աբգարյանի կամ նրա ղեկավարած հանցավոր համագործակցության անդամների դրդմամբ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները՝ նպաստելով ենթադրյալ հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվությունից խուսափելուն:
19:54 06.02.2018
Սա առաջին դեպքը չէ, որ Մոսկվան ներում է պարտքերը այն պետություններին, որոնք հավանաբար չէին էլ վճարի դրանք։ Իսկ ինչպե՞ս է Ռուսաստանը վարվում, երբ Հայաստանն է պարտք լինում։
19:46 06.02.2018
ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփվել են 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում իրավախախտումների, հանցագործությունների ընդհանուր վիճակը, քննարկվել դրանց նպաստող պայմաններն ու պատճառները, զինված ուժերում հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության արդյունքները:
18:58 06.02.2018
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ամփոփ տեղեկատվության՝ 2017թ. հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 14 373 դեպք, տուժել է 11 043 մարդ (356-ը զոհվել են, 10 687-ը` վիրավորվել), ժամանակավորապես տարհանվել` 2 190 մարդ:
18:40 06.02.2018
Այսօր՝ ժ. 22.00-ին, «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կպատասխանի Արամ Աբրահամյանի հարցերին:
18:04 06.02.2018
Ստամբուլի նահանգապետարանն, ի վերջո, պատասխանել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին՝ որպես պատրիարքական տեղապահ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
17:59 06.02.2018
Հունվարի 29-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է բնապահպանական 13 իրավախախտում: Դեպքերից 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 200.000 դրամի չափով վարչական տուգանք: Ըստ բնապահպանության նախարարության տվյալների՝ շրջակա միջավայրին հասցվել է 764.660 դրամի վնաս:
17:40 06.02.2018
2018թ. փետրվարի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն են ուղարկվել Medialab.am լրատվական կայքի աշխատակցի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ տարբեր լրատվական կայքերում հրապարակված հոդվածները՝ ստուգողական գործողություններ կատարելու համար, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:
16:51 06.02.2018
Էկո-Մեդիա լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանն հայտարարություն է տարածել այն մասին, որ Զանգեզուր կենսոլորտային համալիրի աշխատակիցները հայտնաբերել են 600-ից ավելի ապօրինի ծառհատման դեպք, սակայն կոծկել են անօրինականությունը և չեն հայտնել ոչ ոստիկանությանը, ոչ էլ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։
15:51 06.02.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը Արթուր Օհանյանի նախագահությամբ անսպասելի շուտ վերջացավ: Հայտարարված 2 ժամ ընդմիջումից հետո դատավորը հայտնեց, որ ամբաստանյալ Արամ Հակոբյանի առողջական վիճակը վատ է, նրան չեն կարողացել ուղեկցել դահլիճ, ուստի ահնհար է շարունակել գործի քննությունը:
15:02 06.02.2018
SHANTNEWS.am-ն ԱՎԾ-ից տեղեկացավ, որ 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում ընդհանուր առմամբ ծնվել է 37 հազար 699 երեխա, որից 17 950-ը՝ աղջիկ, իսկ 19 749-ը՝ տղա:
14:45 06.02.2018
Պարզվում է՝ դրանցից մեկն այն մասին է, որ տարիներ առաջ հեռուստատեսությամբ հարցազրույց է տվել մի անձնավորություն, որը խոսել է այլ գլոբալ թեմայով, սակայն ընացքում փոխել է խոսակցության թեման և անդրադարձել Պարույր Հայրիկյանին:
14:38 06.02.2018
Արտակ Զենյալայանը, փաստաբան Արա Ղազարյանն ու հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանը դիմել էին Սահմանադրական դատարան «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածի 6-րդ մասը հակասահմանադրական ճանաչելու համար: Այդ հոդվածով սահմանվում էր համայնքային հողերի փակ աճուրդ-վաճառք, ինչը, ըստ ՍԴ դիմողների, այդ գործընթացում բարձացնում էր կոռուպցիոն ռիսկերը:
14:30 06.02.2018
Արդարադատության նախարարությունը պատասխանել է Փաստաբանների պալատի նախագահին և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորին:
14:23 06.02.2018
ՀՀ Ազգային ժողովն Արցախի պաշտպանության նախարարությանն է նվիրաբերել տասը միլիոն դրամ:
13:43 06.02.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» նախագծի վերաբերյալ:
13:35 06.02.2018
Մյասնիկյանի արձանի հետևի մասում կատարվող շինարարությունից հետո տարածքը հանրային սեփականություն է լինելու:
13:26 06.02.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնում առաջադրել է ծագումով հայ մասնագետ Պատրիկ Հովակիմեանի թեկնածությունը: Այս մասին իր «Ֆեսյբուքի» էջում հայտնել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
Նա նշել է, որ եթե Սենատը հաստատի Թրամփի առաջադրումը, ապա Հովակիմեանը կդառնա ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
13:20 06.02.2018
Հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ «Ելք» խմբակցության նախաձեռնությանը՝ ստորագրահավաք անել և նիստ անցկացնել Հարկային օրենսգրքի փոփոխության համար, խոոտացել է միանալ «Ծառուկյան» խմբակցությունը։
12:42 06.02.2018
Փաստաբաններից կազմված նախաձեռնող խումբը «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ դատապարտող հայտարարություն է տարածել: Խոսքը վերաբերում է արդարադատության նախարարության և Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծում դատական տուգանքի վերաբերյալ դրույթներ և երկու նոր օրենքների նախագծեր ներառելուն:
12:35 06.02.2018
Հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ: Եվս 2 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ կաշառք ստանալու, կաշառք տալու և ապօրինի ծառահատումներ իրականացնելու համար: