TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

26 տարի առաջ այս օրը Հայաստանում բացվեց օտարերկրյա առաջին դեսպանությունը

15:19 03.02.2018

Հայաստանի անկախությունից հետո առաջին դեսպանությունը բացվել է 1992-ի փետրվարի 3-ին: Դրան անդրադարձել ու լուսանկարներ է հրապարակել aniarc.am կայքը: Մասնավորապես, Երևանի «Հրազդան» հյուրանոցում Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին հավատարմատար Ստիվ Մանը բարձրացրել է ԱՄՆ դրոշը:  

̰
ՌԴ-ից ներմուծվել է որդնած խուրմա. ՍԱՊԾ-ն զգուշացնում է

15:14 03.02.2018

Հայաստանյան շուկաներում վաճառվում է որդնած խուրմա: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

̰
Կրկնաքվեարկության համար 2 տարի բանտարկություն. Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը

14:50 03.02.2018

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է 2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկելու փորձ կատարեու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ գործով մեղադրող դատախազի ներկայացրած բողոքը: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից:

̰
«Մուլտի գրուպ»-ը աղբահանության վարձը չի մուծում. «Հայկական ժամանակ»

13:37 03.02.2018

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ դատական հայցեր է ներկայացրել Երևան քաղաքի դատարան:

̰
ԳՁՕ-ն վնասակա՞ր է, թե՞ ոչ.  Փոխադարձ մեղադրանքներ ու բանավեճ

13:21 03.02.2018

Ի տարբերություն Աբովյանի՝ Չիլինգարյանը սպառողին խորհուրդ տվեց ուշադիր լինել մակնշումներին և հնարավորինս քիչ օգտագործել այն ապրանքատեսակները, որոնք ԳՁՕ են պարունակում։

̰
Պետության գլուխը ՀՀ նախագահն է լինելու, բայց ղեկը վարչապետի ձեռքում կլինի. զրույց «Հեռանկար»-ում

13:14 03.02.2018

«ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը մեզ հետ ունեցած հարցազրույցում ասաց, որ այլ խորհրդարանական երկրների նախագահների համեմատ Հայաստանի նախագահի լիազորությունները բավականին մեծ են»,- «Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան հետ զրույցի ժամանակ ասաց հեռուստամեկնաբան Արամ Աբրահամյանը՝ Հարությունյանին հարցնելով՝ արդյո՞ք համաձայն է ասվածի հետ:

̰
Վերին Լարսին այլընտրանք չի լինելու. «Ժամանակ»

13:05 03.02.2018

Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական 2011 թվականի պայմանագրի վերաբերյալ, որը վերաբերում է Աբխազիայի և Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների գործարկմանը՝ անկախ քաղաքական հակադրությունից և հակամարտ տարածքներից: Այդ պայմանագիրը ենթադրում է բեռնափոխադրում երրորդ կողմի՝ շվեյցարական ընկերության մոնիտորինգով, սակայն առանց, այսպես ասած, վրաց-աբխազական և վրաց-օսական սահմանային իրավական ընթացակարգերի, այլ դրանք իրականացնելով միայն Ռուսաստանի սահմանին:

̰
Երևանում ամենամեծն է ծառայել չցանկացողների թիվը․ հարցում

12:56 03.02.2018

Դիտակետ ծրագրով իրականացված հարցումների արդյունքում պարզվել է, որ զինվորական ծառայություն անցնել չցանկացողների հարաբերակցությամբ Երևանն «առաջատար է»։

̰
«Դիտակետ» ծրագրով հարցմանը մասնակցել է զորացրվածների 73 տոկոսը

12:40 03.02.2018

Հայաստանի զինված ուժերից զորացրված զինծառայողների 73 տոկոսը մասնակցել է «Դիտակետ» ծրագրով իրականացված հարցումներին ու ներկայացրել իր կարծիքը բանակում եղած խնդիրների մասին։ Այս մասին ՊՆ-ի կազմակերպած քննարկման ժամանակ այսօր նշեց հարցումներն իրականացնող ընկերության ղեկավարը։

̰
Այսօր Հայաստան կժամանի Շվեյցարիայի Ազգային Խորհրդի նախագահը

12:29 03.02.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրավերով փետրվարի 3-8-ը՝ 5 օրյա պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը:

̰
30.000 դրամ պարտքի դիմաց առևանգել էր 10-ամյա աղջկա

12:12 03.02.2018

Անչափահասին պատանդ վերցնելու դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչություննում քրեական գործ է հարցուվել: Քննչական կոմիտեից հայտնում են, որ կասկածյալը ձերբակալվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եղվարդ քաղաքում պատրատերն առևանգել է պարտապանի 10-ամյա դստերը:

̰
Վարչապետին անվստահություն հայտնվում է, եթե ընտրվում է նոր վարչապետ.Դավիթ Հարությունյանի պարզաբանումները

12:04 03.02.2018

«Ընդհանրապես խմբակցություններն են դեր խաղում: Աժ-ում գործող խմբակցություններն են, որ որոշակի դերակատարում ունեն այս հարցում», – պատասխանել է Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով նաև Աբրահամյանի նկատառմանը, թե ստացվում է՝ խմբակցությու՞նն է ներկայացնում վարչապետի թեկնածուին.

̰
20 տարի առաջ այս օրը հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը

11:47 03.02.2018

20 տարի առաջ այս օրը՝ 1998 թվականի փետրվարի 3-ին, հրաժարական տվեց ՀՀ առաջին նախագահը: Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարականը ներկայացրեց հրապարակային:   Վերջինիս հրաժարականից հետո իրենց պաշտոններից հրաժարվեցին նաև հանրապետության բազմաթիվ գործիչներ. Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխնախագահներ Արա Սահակյանը և Կարապետ Ռուբինյանը, խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահներ Սամվել Գևորգյանը, Վիգեն Խաչատրյանը և Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, […]

̰
Հայաստանը՝ բնությունը, գյուղատնտեսությունը, Սևանը, 1984-ի և 2016-ի քարտեզներում

11:40 03.02.2018

SHANTNEWS-ում որոշեցինք համադրել ու ներկայացնել Հայաստանի 1984 թվականի ու 2016 թվականի տիեզերական լուսանկարներով պատրաստված ինտերակտիվ քարտեզներ՝ ցույց տալու համար փոփոխությունները

̰
Օրվա զավեշտը. ի՞նչ անել վերելակը կանչելու համար

11:23 03.02.2018

Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Ներսեսյանը իր էջում մի լուսանկար է հրապարակել: Դա մի թղթի լուսանկար է, որը փակցված է վերելակի վրա: Թղթի վրա գրված են այն ցուցումները, որոնք պետք են վերելակը կանչելու համար:

̰
Դավիթ Հարությունյանը խոսել է Արմեն Սարգսյանի՝ նախագահ դառնալու իրավունքի մասին

11:01 03.02.2018

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Շանթ» հեռուստաընկերությունում անդրադարձել է այն լուրերին, թե Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը չի կարող ՀՀ նախագահի թեկնածու դառնալ, քանի որ վերջին 6 տարիներին ՀՀ-ում մշտապես չի բնակվել, ինչը օրենքով է պահանջվում.

̰
ՃՈ-ն շարունակում է ուժեղացված հսկողությունը

10:50 03.02.2018

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում: Ստուգայցի արդյունքները ներկայացված են ոստիկանության տրամադրած տեսանյութում:

̰
Կառավարության դռնփակ նիստերը ոչ թե ընդդեմ, այլ հանուն ժողովրդավարության են. Դավիթ Հարությունյան

10:25 03.02.2018

Ինչպես հայտնի է, օրեր առաջ կառավարությունը տեղեկություն տարածեց նիստերի դռնփակ լինելու մասին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» երեկվա թողարկման ժամանակ անդրադարձել է եղել նաև այդ հարցին: Արամ Աբրահամյանն Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ասել է, որ դա բացատրվում է առաջադեմ երկրների օրինակով: Բայց, եթե առաջադեմ այդ փորձը կար՝ ինչո՞ւ այն չէին կիրառում մեկ տարի առաջ, այլ կիրառում են հիմա, երբ ապրիլն է մոտենում:

̰
Ու՞մ ձեռքում է լինելու երկրի ղեկը. պարզաբանում է ՀՀ արդարադատության նախարարը

10:00 03.02.2018

«Վարչապետի ձեռքում է երկրի կառավարման ղեկը: Վարչապետի ձեռքում պետք է գտնվի ղեկը, և միաժամանակ վարչապետը հաշվետու լինի խորհրդարանին», -ասել է Հարությունյանը:

̰
Հանրապետության ճանապարհները բաց են

09:44 03.02.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին ժամը 09:00-ի դրությամբ հանրապետության ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

̰
Նոր վարչապետի առաջին տեղակալի ու նախարարների դերակատարման մասին. նախարարի պարզաբանումը

09:09 03.02.2018

«2015 թվականի Սահմանադրությունը տարբերվում է 2005 թվականի Սհմանադրությունից՝ փոխվարչապետերի մասով ու մեկ հանգամանքով՝ 2005 թվականի Սահմանադրությամբ նախատեսված էր, որ նախարարներից մեկը գործելու է որպես փոխվարչապետ: Իսկ 2015 թվականի Սահմանադրությունն արդեն նախատեսում է, որ փոխվարչապետերն արդեն նախարարներ չեն, նրանք ընդամենը համակարգելու են որոշակի ոլորտում աշխատանքները», – ասել է Հարությունյանը:

̰
Փոփոխությունները Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու համար չեն արվում. Արդարադատության նախարար

08:00 03.02.2018

Իշխանական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների թեմայով՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Հարց է հնչել այն մասին, թե արդյո՞ք անհրաժեշտ էր հիմա կատարել այն փոփոխությունները, որոնց ականատեսն ենք լինում այս օրերին.

̰
Ապրիլի 9-ից հետո կփոխվի՞ կառավարությունը, թե՞ ոչ. Դավիթ Հարությունյանի պատասխանը

23:50 02.02.2018

«Նախարարները շարունակելու են պաշտոնավորել ժամանակավորապես, մինչև նոր կառավարության ձևավորումը, բայց ապրիլին կառավարությունը պարտավոր է Սահմանադրության ուժով հրաժարական ներկայացնել», – ասել է Դավիթ Հարությունյանը:

̰
Բնապահպանները ահազանգում են: Երևանում շների վրա են կրակել

20:43 02.02.2018

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հղում անելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը, տեղեկացնում է, որ անհայտ անձինք հասարակական վայրում զենքի կիրառմամբ կրակել են տարածքում գտնվող շների վրա:

̰
Երևանի նոր տրանսպորտային ցանցը համայնքային կլինի

20:35 02.02.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանն անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք նոր տրանսպորտային համակարգը լինելու է մասնավո՞ր, թե՞ պետական:

̰
Դեռ հարց է՝ մետրոն վճարման նոր համակարգի մաս կդառնա, թե ոչ

20:14 02.02.2018

Երևանի տրանսպորտային նոր համակարգի իրագործմանը նվիրված ասուլիսի ժամանակ Երևանի փոքաղաքապետ Վահե Նիկոյանը խոսել է այն մասին, թե արդյոք մետրոն ընդհանուր համակարգի մաս է կկազմի. «Մետրոն, որպես ցանցի մաս ներառված է: Ինչ վերաբերում է տոմսային համակարգին այստեղ շատ նուրբ ու կարևոր խնդիր կա՝ մետրոպոլիտենի ենթակառուցվածքներն իրենք թանկ ենթակառուցվածքներ են, այս պարագայում այդ ինտեգրումը պետք է հստակ […]

̰
ՆԱՏՕ-ի անդամների մասնակցությամբ զորավարժությունը Հայաստանում չի անցկացվելու

20:06 02.02.2018

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը մինչ այս հանձնառություն չի էլ վերցրել, որ մասնակցելու է այդ վարժանքին։

̰
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կդառնա ինքնավար մարմին

20:00 02.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամների հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման սկզբում նախագահը նշել է, որ այսպիսի կազմով հանձնաժողովի հետ առաջին անգամ անցկացվող խորհրդակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դառնում է ինքնավար մարմին:

̰
Թեղուտի հանքը շահագործողը չի տնկել համապատասխան տարածքով անտառ․ բնապահպան

19:55 02.02.2018

Թեղուտի հանքավայրը շահագործելիս «Վալլեքս» ընկերությունը պարտավոր էր հատած անտառի կրկնակիի չափ անտառ տնկել հարակից տարածքներում, սակայն ընկերությունն իր պարտավորությունը պատշաճ չի կատարել։ Այս մասին այսօր հայտարարեց «Էկոլուր» կայքի խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը։

̰
Հերթական կրքերը՝ այս անգամ Արամ Մանուկյանի արձանի նախագծի շուրջ

19:35 02.02.2018

Փետրվարի 1-ին, «ԵԼՔ» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ՀՀ առաջին վարչապետ, պետական ու քաղաքական ականավոր գործիչ Արամ Մանուկյանի արձանի էսքիզը՝ նշելով. «Արձանն ընտրվել է մրցութային հանձնաժողովի կողմից:

̰
BACK_TO_TOP