ՀՀ քրեակատարողական հիմնարկների խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+10.09 oC

ՀՀ քրեակատարողական հիմնարկների խնդիրները

14:19 19.01.2018

«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով այսօրվա քննարկման բանախոսներն էին ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ Տիգրան Սարգսյանը և ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ Ռոբերտ Ռևազյանը և Զառա Հովհաննիսյանը:

Ռոբերտ Ռևազյանը քննարկման սկզբում անդրադարձավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գերբնակեցվածությանը՝ նշելով, որ խցերում 15 հոգուց ավելի մարդ է մնում, ինչպես նաև խոսեց քրեակատարողական հիմնարկի առաջին նկուղային հարկի անմարդկային պայմանների մասին:

«Դեռևս օգտագործում են այդ հարկի պատժախցերը, կարանտինային խցերը հացադուլ հայտարարած մարդկանց պահման համար: Նշված նկուղային հարկի պայմանները ուղղակի անմարդկային են, քանի որ խցերը չափազանց խոնավ են, սառն են, խավարասերներ ու միջատներ կան»,- ներկայացրեց Ռոբերտ Ռևազյանը:

Խոսելով խցերի վերանորոգման մասին՝ դիտորդները նշեցին, որ խցեր կան, որոնք շատ լավ վերանորոգված են, իսկ խցեր կան՝ պարզապես անմխիթար վիճակում են:

«Այս երևույթը պայմանավորված է նրանով, որ դատապարտյալներ կան, որոնք իրենց միջոցներով վերանորոգում են իրենց խցերը: Մի կողմից՝ սա լավ է, քանի որ սեփական նախաձեռնություններով լավացնում են իրենց բնակության պայմանները, մյուս կողմից՝ այստեղ խտրականության հարց է առաջանում, այսինքն՝ առաջ է գալիս այսպես ասած «էլիտար խցեր» հասկացությունը, որը նաև կոռուպցիոն ռիսկերի է հանգեցնում»,- ասաց հասարակական դիտորդը:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման պայմաններին՝ Զառա Հովհաննիսյանը նշեց, որ անցած տարվա ընթացքում մի քանի մահվան դեպք է գրանցվել:

«Կանանց քրեակատարողական հիմնարկում երկու ծանր հիվանդ է եղել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսին ներում են շնորհել, սակայն վերջինս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- նշեց Զառա Հովհաննիսյանը:

Տիգրան Սարգսյանը համակարծիք էր դիտորդների ներկայացրած խնդիրների հետ և շեշտեց, որ կա կառավարության որոշում, որի համաձայն՝ կառուցվում են նոր քրեակատարողական հիմնարկներ:

«Այո՛, ներկայացված պայմանները լիարժեք բավարար համարել չի կարելի: Այդ իսկ պատճառով դեռևս 2009-ին որոշում կայացվեց ենթակառուցվածքային փոփոխություններ իրականացնելու: Այդ ծրագրի շրջանակում կառուցվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը: Առաջիկայում նախատեսում ենք կառուցել նաև Գորիսում»,- ասաց նա: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» մեծ հարգանքով հրաժեշտ կտա Անչելոտիին

08:33 30.04.2025

«Ռեալը» մեծ հարգանքով հրաժեշտ կտա Անչելոտիին

Կառլո Անչելոտին այս ամռանը կհեռանա «Ռեալից», մադրիդյան ակումբը ցանկանում է նրան հրաժեշտ տալ մեծ հարգանքով, հաղորդում է Relevo-ն: Իտալացուն կվճարվի նրա պայմանագրով սահմանված ամբողջ աշխատավարձը, և նա կստանա ակումբի ցմահ դեսպանի դեր մարզչական կարիերան ավարտելուց հետո։ «Ռեալը» հստակեցրել է, որ չի խանգարի 65-ամյա մասնագետի` Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն։ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ մարզիչը հեռանա լիակատար […] ...

Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆ

08:25 30.04.2025

Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆ

Սիրիայի իշխանություններն աջակցում են պաղեստինցիներին եւ պահանջում են Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների առջև։ «Մենք աջակցում ենք Պաղեստինի ժողովրդին Գազայի հատվածում: Մենք պահանջում ենք Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցում և մարդասիրական օգնության անխոչընդոտ […] ...

ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործով

08:16 30.04.2025

ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործով

Արդարադատության միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ միջանկյալ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որը Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին ասված է իշխանության հայտարարության մեջ։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արևմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի […] ...

Թյուրամը  ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ

08:06 30.04.2025

Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:00 30.04.2025

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

BACK_TO_TOP